Օրվա լրահոսը

ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԿԱՐԾԻՔ

Մի քանի օր առաջ «Անի պլազա» հյուրանոցի դահլիճում «Ուսանող 2020» ակումբի նախաձեռնությամբ կազմակերպվել էր «Մշակույթների խաչմերուկ» խորագրով ցուցահանդես: Մասնավորապես, աշխարհի ութ երկրների ներկայացուցիչներ պատմեցին իրենց երկրում Նոր տարին եւ Սուրբ ծնունդը նշելու ավանդույթները, ներկայացրին ազգային ճաշատեսակները: Չինաստանը ներկայացնող Նելլի Լին փարատեց հայերի բոլոր կասկածները Խոզի (կամ Վարազի) տարում ամանորյա սեղանին խոզի բուդ դնել-չդնելու հետ կապված.

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ     Գիրք չորրորդ Գլուխ երկրորդ ՍԱՍՈՒՆՑԻ ԼՅՈՆՅԱՆ Մեր գրականագետների ու գրաքննադատների հիմնական ընդհանրությունն այն է, որ երկուսն էլ վերջնականապես են հոգնել ու զզվել ռեպետիտորությունից, եւ իրենք միասնաբար ու շարունակաբար փորձում են մեզ ու առաջին հերթին իրենք իրենց համոզել, որ եթե իրենք Սովետի կամքով ու Սովետի միջոցով էին ծագել ու առաջացել,

ԽՈՅ 21.03-20.04: Աշխատեք այսօր գործընկերներին չքննադատել: ՑՈՒԼ 21.04-21.05: Ցանկանում եք աշխատավայրում առավելագույն ազատությո՞ւն ունենալ, ուրեմն խոսեք ճիշտ եւ կարողացեք լսել դիմացինին: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Հայտնագործությունների օր է: Այն հատկապես հաջող կլինի գրչի մարդկանց համար: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Զգուշացեք կարեւոր գործերում մոլորությունների մեջ ընկնելուց: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Անցյալում թույլ տված սխալները հուշում են, որ դրանք պետք է շտկել: ԿՈՒՅՍ

ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀՍՏԱԿ ՄՈԴԵԼ ՉԿԱ

Այն յուրաքանչյուր բուհ կներդնի իր «ճաշակին» եւ հնարավորություններին համապատասխան «Եթե Բոլոնիայի գործընթացը դասախոսության եւ ուսանողության շրջանում դիտվի որպես հերթական մի գիտափորձ, որ քանդելու է մեր ունեցածը եւ բերելու նորը, մեր ծրագրերն ի դերեւ կլինեն»,- ԵՊՀ-ում երեկ հրավիրված «Կրեդիտային համակարգին անցած բարձրագույն ուսումնական հաստատությունների փորձի վերլուծություն եւ արդյունքների ընդհանրացում» թեմայով կոնֆերանսի ժամանակ ասաց ՀՀ կրթության նախարար

Ինտեգրման միակ ճիշտ ճանապարհը

Մտորումներ Վիկտոր Դալլաքյանի՝ «Մեր ապագայի բանալիները» հոդվածի մասին («Առավոտ», 2006թ. նոյեմբերի 10): Մեր օրերում մարդկության լուսավոր դեմքերը զանազան երկրներից եւ մայրցամաքներից ձգտում են համապատասխան պատասխաններ գտնել համաշխարհային զարգացման օբյեկտիվ եւ մեծամասամբ դրական այնպիսի միտումների վերաբերյալ, որոնք բնութագրվում են գլոբալիզացիա տարողունակ հասկացությամբ: Այդ իրողության գիտակցումը ստիպում է մտորել, թե ինչպես ներգրվել գլոբալիզացվող աշխարհ՝ Հայաստանի Հանրապետությանը: Ընդ

ՏԽՈՒՐ ԹՎԵՐԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ինչպես ցույց են տալիս APR Group կենտրոնի հասարակական կարծիքի ուսումնասիրությունները, երեւանաբնակ հայ հասարակության 39,9%-ը այն մտքին է, որ մեր քաղաքական իրականության մեջ կուսակցություններն ընդհանրապես պետք չեն: Ինչպես հայտնի է, քաղաքական կուսակցությունների գործառույթներից մեկն է հասարակական տարբեր խավերի շահերի արտահայտումն իրենց քաղաքական ծրագրերում: Եվ հենց այս գործառույթը ծառայում է կուսակցության գլխավոր նպատակին. այն է՝ իշխանության համար

Մոմերը պատրաստեք

Մեկ էլեկտրիկներն են «քաշում», մեկ մալուխներն են համը հանում Ամեն տարի դեկտեմբերին մայրաքաղաքում զանգվածային հոսանքազրկումներ են լինում: Օրինակ՝ Հարավ-արեւմտյան թաղամասում ամեն օր 1-2 ժամով էլեկտրամատակարարումը դադարում է: Իհարկե, բոլոր երկրներում էլ երբեմն վթարներ լինում են, հոսանքալարերը մաշվում են, եւ էլեկտրամատակարարման խափանումներն անխուսափելի են, բայց մեր երկրում հենց դեկտեմբերին են նման խնդիրներ առաջանում: Էլեկտրիկները հոսանքի անջատումները

ԿԱՇԱՌՔ՝ ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՀԱՇՎԻՆ

Կառավարությունը նվազագույն աշխատավարձը բարձրացնելով՝ թոզ է փչում ժողովրդի աչքին: Կառավարությունը Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել միանգամից երկու օրինագիծ, առաջինը՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի», երկրորդը՝ «ՀՀ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի» մասին: Մեկով բարձրացնում են նվազագույն աշխատավարձի չափը ընդամենը 5000 դրամով, իսկ մյուսով՝ մի քանի անգամ բարձրացնում են բարձրաստիճան պաշտոնյաներինը, ընդ որում՝

ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՐԵԽԱՆ ԸՆՏԱՆԻՔԻ «ՍԵՎ ԲԻԾՆ» Է

Այնքան շատ ծնողներ են հրաժարվում արատ ունեցող իրենց երեխաներից, որ Խարբերդի մանկատանն արդեն տեղ չկա: Յուրաքանչյուր ննջասենյակ նախատեսված է 7-8 մահճակալի համար, բայց երեխաներն այնքան շատ են, որ սենյակներում դրված է 14-15 մահճակալ: Երեխաները քնում են նույնիսկ խաղասենյակներում:       Քրիստինեն արդեն 13 տարի է՝ մանկատանն է: Հայրը զոհվել է Ղարաբաղի պատերազմում: Մայրը նրան

Ծառայությունների մատուցման «սուպերմարքեթը»

Չարենցավանի քաղաքացիները տեղեկություն կստանան գերմանական ձեւով Մոտ մեկ ամիս է՝ Չարենցավանի քաղաքապետարանում Գերմանական տեխնիկական համագործակցության կազմակերպությունը գրասենյակ է հիմնել: Մենք Գրասենյակի ծրագրերի եւ կանխատեսումների բաժնի պետ Գրիշա Խաչատրյանից հետաքրքրվեցինք, թե գրասենյակն ինչո՞վ է զբաղված: – Մոտ մեկ տարի առաջ Չարենցավանի քաղաքապետարան այցելեցին Գերմանական տեխնիկական համագործակցության կազմակերպության անդամները՝ տարածքային փոխնախարար Վաչե Տերտերյանի ուղեկցությամբ: Նրանք հետաքրքրված էին

ՆԱԽԱՐԱՐՆ ԱՐՀԵՍՏԱԿԱ՞Ն ՏՈՆԱԾԱՌ Է ՍԻՐՈՒՄ

Վարդան Այվազյանը կոչ է անում Ամանորին արհեստական տոնածառ դնել, ասելով՝ «Մեկ ա՝ գցելու եք»: Ամեն տարի Ամանորի նախաշեմին Հայաստանում բնական եղեւնիների ջարդ էր տեղի ունենում: Սա կանխելու համար արդեն երրորդ տարին է՝ բնապահպանության նախարարությունը արգելել է տեղական եղեւնիների վաճառքը: Չնայած դրան, այս օրերին մայրաքաղաքի փողոցներում, արհեստական եղեւնիների հետ մեկտեղ, վաճառվում են նաեւ բնականները: Նախատոնական օրերին

Օտար լեզուների դասավանդումը վտանգված է

Շատ ծնողների կարծիքով, առանց մասնավոր պարապմունքների՝ երեխաներն անզոր են օտար լեզվի տնային աշխատանքները կատարել: Վերջերս դպրոցներից մեկի բակում բորբոքված զրույցի էին բռնվել մի խումբ ծնողներ ու երեխաներ: Ինչպես պարզվեց, նրանք դժգոհում էին անգլերեն լեզվի դասավանդումից ու դասագրքերի խրթինությունից: Զրույցին ներկա էին տարբեր դպրոցների ծնողներ, եւ քանի որ խնդիրը համատարած բնույթ է կրում, կոնկրետ չենք նշի,

ԴՊՐՈՑՆԵՐԸ ՊԱՏՐԱ՞ՍՏ ԵՆ ՆՈՐ ՄԵԹՈԴՆԵՐԻՆ

Համաշխարհային բանկի «Կրթության որակ եւ համապատասխանություն» ծրագրի շրջանակներում 2005-2008 թթ. նախատեսված է նոր մեթոդներով վերապատրաստել հանրապետության 38 հազար ուսուցչի: Մինչեւ հիմա վերապատրաստվել է 17 հազարը եւ, ԿԳ նախարարի հավաստիացմամբ, ծրագրից այս առումով համակարգը ետ չի մնում: Նոր, ինտերակտիվ, աշակերտակենտրոն ուսուցումը, ինչպես առիթ ունեցել ենք ներկայացնելու, ոչ բոլոր ուսուցիչների սրտով է: Օրինակ, այսօր դպրոցներն ի վիճակի

Եվս երկու «Ոսկե գրիչ»

ՀԺՄ մրցանակն այս տարի հանձնվեց կինոգետ Դավիթ Մուրադյանին ու գրականագետ Գառնիկ Անանյանին Երեկ Հայաստանի ժուռնալիստների միությունում (ՀԺՄ) ամփոփվեցին միության «Ոսկե գրիչ» մրցանակաբաշխության արդյունքները: Ըստ ՀԺՄ կանոնադրության, պարգեւատրվում են միայն Ժուռնալիստների միության անդամ հրապարակախոսները: «Ոսկե գրիչն» անցկացվում է 1978-ից, մրցանակին արժանացել է 28 հրապարակախոս: Երեկ 29-րդ եւ 30-րդ դափնիները շնորհվեցին Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան,

ԳԱՅԱՆԵ ՔԵՈՍԱՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԴԱՍԱԿԱՆԻՆ

Կոմպոզիտորը չի «խաղում» շոու-բիզնեսի կանոններով Վերջերս «Առավոտը» ներկա էր Կամերային երաժշտության տանը ՀՀ կոմպոզիտորների միության նախաձեռնած հերթական համերգաշարին: Այլ կոմպոզիտորների երկերի թվում մեր ուշադրությունը գրավեցին Գայանե Քեոսայանի չորս ռոմանսները: Դրանք հետաքրքրական էին այն առումով, որ խոսքերը Կոմիտաս վարդապետինն էին: Ռոմանսները հնչեցրեց մեցցո սոպրանո Նինա Ամիրյանը՝ Ազգային օպերային թատրոնի կամերային նվագախմբի ընկերակցությամբ (դիրիժոր՝ Վիգեն Չարչօղլյան): Հետաքրքրությանը,

Ներկայացվեց մեր պատմությունը

Դեկտեմբերի 14-ին Փարիզի Կոնսերժերի թանգարանում բացվեց «Հայաստանի 12 մայրաքաղաքները» ցուցահանդեսը: Ֆրանսիայում Հայաստանի Մշակութային տարվա շրջանակներում «Հայաստանի 12 մայրաքաղաքները» ցուցահանդեսը առաջին լայնածավալ միջոցառումն է, որը կազմակերպվել է Ֆրանսիայի ազգային հուշարձանների կենտրոնի, Կոնսերժերի թանգարանի, Հայաստանի պատմության թանգարանի եւ «Նարեկ Սարգսյան» ճարտարապետական արվեստանոցի կողմից: Հայկական կողմից ցուցահանդեսի գլխավոր պատասխանատուն Է ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, գիտական ղեկավարը՝ Հայաստանի ԳԱԱ արվեստի

«ԵԹԵ ՈՒԶՈՒՄ ԵՔ ԵՐԿԻՐԸ ԵՐԿԻՐ ԴԱՌՆԱ…»

Եթե առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ չհաջողվի նորմալ ընդդիմադիր բլոկ ստեղծել, Արշակ Սադոյանը կգնա միայն իր կուսակցությամբ՝ ակնկալելով ընտրողների նյութական աջակցությունը: Ընտրությունների համար խիստ կարեւոր գործոն համարելով նյութական ռեսուրսները՝ ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը գտնում է, որ եթե չհաջողվի համախմբել ընդդիմադիր ուժերին եւ ընտրությունների գնալ մեկ միասնական ճակատով, ապա «պետք է իսկապես ձեւավորել լուրջ ընդդիմադիր բլոկ: Ցավոք,

Ինչո՞ւ են աղմկում ուսխորհուրդները

Կաշառակեր դասախոսների միջնորդները նաեւ ուսխորհրդի անդամներ են Օրերս Սոցիալ դեմոկրատական-հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» երիտասարդական միության՝ բուհերի 2000 ուսանողների շրջանում անցկացրած «Կա՞ արդյոք կոռուպցիա բուհերում» հարցման արդյունքներին դեմ են արտահայտվել որոշ բուհերի ուսանողներ: Օրինակ, Երեւանի պետական գեղարվեստի ակադեմիայի ուսանողները «Առավոտին» ուղղած նամակում իրենց բուհի անունը այս մասով շահարկելը վարկաբեկիչ եւ անհիմն են համարում: Ուսխորհրդի նախագահ Հայկ

ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱԽՎԱԾ Է ՆԱԽԱՐԱՐԻ՞Ց

Կարծիքներ նոր թեստային համակարգի շուրջ «Եթե երեխան միայն նշումներ է անում, ոչինչ չի գրում, ինչպե՞ս կարելի է ստուգել նրա գիտելիքները։ Այդ նշումներն այնքան սեղմ են, որ մասնագետին նույնիսկ հնարավորություն չեն տալիս ստուգել երեխայի՝ հայոց լեզվի ուղղագրության իմացությունը»,- Նար-Դոսի անվան դպրոցի տնօրեն Արուսյակ Բարսեղյանը կարծում է, որ ավարտական եւ բուհական քննությունների համար նախատեսված, արդեն մի շարք

Կապացուցի՞, որ գերիշխող չէ

Շուկայում գերիշխող ճանաչվելը ոմանց համար «պրիստիժ» է, ոմանց համար էլ՝ գլխացավանք Պարզվում է՝ տնտեսվարողները, անկախ իրենց գործունեության ոլորտից, եկամուտներից ու բիզնեսի կառավարման հմտություններից, բաժանվում են երկու խմբի. նրանք, ովքեր ամեն ինչ անում են, որ հանկարծ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից գերիշխող չճանաչվեն, եւ նրանք, ովքեր իրենք են դիմում, ներկայացնում են փաստաթղթեր ու համոզում հանձնաժողովին, որ

ՀԱՐԿԱՅԻՆԻ ԳՈՐԾԵՐԸ ՇԱՏ ԷԼ ԼԱՎ ԵՆ

Այսպես է արձագանքում հարկայինը՝ իր հասցեին արված միջազգային կառույցների բացասական գնահատականներին: Ազգային ժողովում ներկայումս քննարկվում է «Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Եթե գործող օրենքով հարկային մարմիններին արգելվում է որեւէ քաղաքական կուսակցության անդամագրվելը, ապա նոր օրինագծով առաջարկվում է հանել այդ արգելքը: Սա հարուցել էր ընդդիմադիր պատգամավորների դժգոհությունը, ըստ որոնց՝ նախընտրական շրջան է եւ

Պաշտպանողները շատանում են

Երեկ Ժիրայր Սեֆիլյանին եւ Վարդան Մալխասյանին ազատ արձակելու պահանջով միանգամից մի քանի հայտարարություն է հրապարակվել: «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության հիմնադիր անդամ Ժիրայր Սեֆիլյանին եւ «Հայրենիք ու պատիվ» կուսակցության անդամ Վարդան Մալխասյանին անհապաղ կալանքից ազատ արձակելու պահանջով հայտարարությունների ու դիմումների «շքերթը» շարունակվում է: Երեկ նման պահանջ պարունակող հայտարարություններ են տարածել «Հայ կամավորականների համախմբման» այն անդամները, ովքեր

ՔԱՅԼԵՑԻՆ՝ ՍԱՌՈՒՅՑԻ ՎՐԱՅՈՎ ԵՎ ՁՅԱՆ ՆԵՐՔՈ

Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի զորակցության շարժման համակարգող խմբի երեկ կազմակերպած բողոքի երթին մասնակցում էին ոչ միայն «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության անդամները: Ժիրայր Սեֆիլյանին եւ Վարդան Մալխասյանին կալանքից ազատ արձակելու պահանջով ընթացած այս երթին ներկա էին բազմազան կուսակցությունների ներկայացուցիչներ: Ասենք, մասնակցում էր Վազգեն Մանուկյանի տիկինը՝ ԱԺՄ անդամ Վարդուհի Իշխանյանը, որն այսպես ներկայացրեց, թե ինչու է

ՎԱՐՉԱՊԵՏԸ՝ ՏԱՐՎԱ ՄԱՐԴ

Երեկ «Հայելի» ակումբի հյուրը ՀՀԿ նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանն էր, որ ակումբի հարցումների արդյունքում ճանաչվել է Տարվա մարդ: Վարչապետին ուղղված հարցերը մի քանի խմբի կարելի է բաժանել: Հանրապետական-«Բարգավաճ» Հարցերի հիմնական բլոկը հենց այս ոլորտին էր վերաբերում, եւ լրագրողները փորձում էին պարզել, թե ինչո՞ւ, ի տարբերություն Գագիկ Ծառուկյանի, Անդրանիկ Մարգարյանը իր կուսակցության գործերը չի գովազդում: «Բարգավաճը»

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԼՈՒԾԱՐԵԼ

Երեկ ՀՀ Սահմանադրական դատարանում քննարկվում էին «Կուսակցությունների մասին» օրենքի մի շարք հոդվածներ, որոնք ՍԴ-ում վիճարկում էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: ՍԴ-ն ՀՀ Սահմանադրությանը հակասող է ճանաչել, մասնավորապես, օրենքի այն կետը, ըստ որի՝ ընտրություններում անհրաժեշտ քանակությամբ ձայներ չհավաքելու հիմքով կուսակցությունները լուծարվում են: ՀՀ Օմբուդսմենի հիմնավորմամբ, ՀՀ Սահմանադրությունը ենթադրում է միայն կուսակցությունների արգելում եւ կասեցում,

ԽՈՅ 21.03-20.04: Այսօր կարելի է զբաղվել անցյալից մնացած գործերը ավարտին հասցնելով: ՑՈՒԼ 21.04-21.05: Գործնական հարցերի շուրջ զրուցելու առիթները բաց մի թողեք: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Ինտիմը սիրելի մարդու հետ անմոռանալի հիշողություններ կթողնի: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Օրվա առաջին կեսը հարմար է բախումային իրավիճակները հարթելու համար: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Բացառված չէ, որ երեկոյան լուրջ ընտրություն կատարելու առջեւ հայտնվեք: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Զգացմունքներին

ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ՝ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՏԱՐՎԱ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ

IBF-ի վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը «BoxSport» հանդեսի անցկացրած ավանդական հարցման արդյունքով ճանաչվել է Գերմանիայի 2006 թվականի «Տարվա բռնցքամարտիկ»՝ առաջ անցնելով IBF-ի վարկածով գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն, ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյից եւ WBO-ի վարկածով կիսածանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Զոլտ Էրդիից, ովքեր նույնպես հանդես են գալիս պրոումոթերական նույն ընկերության դրոշի

ԲԱՐԵՐԱ՞Ր, ԹԵ՞ «ԿԹՈՒ ԿՈՎ»

Հայաստան-Սփյուռք հարաբերությունները՝ սեփական փորձով Սփյուռքի հայրենասեր գործիչների բարեգործությանը նոր պիտակ է տրվել, որին կարելի էր եւ չանդրադառնալ, եթե այն չընկալվեր մեր կողմից որպես նոր հիվանդության սինդրոմ, այն է՝ երախտամոռություն, անշնորհակալություն եւ ավելին, բարերարին «կթու կով» ընկալում ախտորոշմամբ: Եթե ողջ օտար ազգերը զարմանում են, որ այսօրվա նյութականի դարում գտնվել է մի «աննորմալ ազգ», որի որդիները ապրում

ՎԻՃԱԿԸ ՆԵՏՎԱԾ Է

Հանձնվող ֆորպո՞ստ, թե՞ անկախ ժողովրդավարական պետություն Բացեք ԿԳԲ-ի արխիվները Բացեք ԿԳԲ-ի արխիվները: Ես միտունավոր չեմ օգտագործում ՊԱԿ կամ ԱԱՆ հապավումները, քանի որ այդ հաստատությունը եղել է եւ այսօր էլ մնում է ԿԳԲ: Հավաստումներ՝ ինչքան ուզեք՝ Տրոցկուց մինչեւ Յանդարբիեւ կամ Լիտվինենկո: Բացեք ԿԳԲ-ի արխիվները: Միայն այդ կերպ քաղաքական դաշտում հստակություն կմտցվի: Միայն դրանից հետո Հայաստանում հնարավոր

«Դասական երաժշտության շոուները սպառել են իրենց»

Կարծում է ֆրանսաբնակ երաժիշտ Սուրեն Շահիջանյանը Դասական երաժշտության շոուները դեռեւս բացակայում են հայաստանյան երաժշտական կյանքից: «Առավոտի» հետ զրուցած հայաստանցի եւ եվրոպացի երաժիշտներից շատերը գտնում են, որ շոուն եւ դասական երաժշտությունը անհարիր են: Դասական երաժշտության նման «ուղղությունը», սակայն, շարունակում է իր հաղթարշավն աշխարհում: Օրերս մեր ուշադրությունը գրավեց «Ա. Խաչատրյան» համերգասրահում այսօր կայանալիք Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031