Օրվա լրահոսը

ԱՆՀԱՐԳԻ ԱՇԽԱՏԱՆՔ ՉԿԱ

ԱՆՀԱՐԳԻ ԱՇԽԱՏԱՆՔ ՉԿԱ Եվրոպական երկրներում աղբը հատուկ տեխնոլոգիայով վերամշակվում է (տարանջատվում են պոլիէթիլենը, պլաստմասսան, ապակին, փայտը…), որից հետո կրկին անցնում է մշակման փուլ եւ ձեւավորվում որպես նոր արտադրատեսակ, որը գործածվում է կենցաղում։ Դեռ մի քանի տարի առաջ լուրեր էին պտտվում, թե մեր աղբը վերամշակելու ցանկություն է հայտնել ինչ-որ ամերիկյան կազմակերպություն։ Սակայն մինչ օրս լուրերը իրականություն

ՀՈՒՅՍԸ, ՀԱՎԱՏԸ ԵՎ ՍԵՐԸ

ՀՈՒՅՍԸ, ՀԱՎԱՏԸ ԵՎ ՍԵՐԸ Վեց տարի է, ինչ Երեւանում գործում է Պլաստիկ ուրո-գինեկո-պրոկտոլոգիական «Վերածնունդ» կենտրոնը, որը միակն է Հայաստանում եւ ոչ միայն։ Կենտրոնի առանձնահատկությունն այն է, որ մեկ վիրահատության ընթացքում միաժամանակ կարող են կատարվել ե՛ւ աղիքային, ե՛ւ գինեկոլոգիական, ե՛ւ ուրոլոգիական գործողություններ։ Այսպիսով, ֆինանսի տնտեսումից բացի, հիվանդը մի քանի անգամ չի ենթարկվում վիրահատության եւ այս բոլորը

ՏՐԱՄՎԱՅԸ ԽՑԱՆՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՃԱՌ Է ԴԱՌՆՈՒՄ

ՏՐԱՄՎԱՅԸ ԽՑԱՆՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՃԱՌ Է ԴԱՌՆՈՒՄ Քաղաքապետարանի տեղեկատվության վարչությունից հայտնեցին, որ հուլիսի 19-ին Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը հրավիրել է քաղաքաշինական խորհրդի ընդլայնված նիստ, որի ընթացքում քննարկվել է «Այրարատ» կինոթատրոնից մինչեւ Դրամատիկական թատրոնի շենքն ընկած հատվածի տրամվայի երթուղին հանելու եւ գծերն ապամոնտաժելու խնդիրը։ Առաջարկի հիմնավորումներից մեկն այն է, որ տրամվայի այս երթուղին Երեւանի մետրոպոլիտենի շահագործումից առաջ

Ռավեննայի

Չմեռանք՝ «Լա Սկալան» Երեւանում տեսանք Ռավեննայի փառատոնի «Բարեկամության կամուրջներ» ծրագրի շրջանակներում երեկ Երեւան ժամանեց Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնը՝ մեծահռչակ դիրիժոր Ռիկարդո Մուտիի ղեկավարությամբ։ Հուլիսի 22-ի երեկոյան Իտալիայի Ռավեննա քաղաքի լավագույն մշակութային կենտրոններից մեկում՝ «Անդրեայի պալատում», տեղի է ունեցել Ռավեննայի փառատոնի ավարտական համերգը՝ Ռիկարդո Մուտիի գլխավորությամբ, իսկ այսօր, երեւանյան համերգից դեռ ուշքի չեկած, նույն խումբը

Հուլիսի 16-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացավ 3-5 տարեկան երեխաների «Միս

Մրցույթ-փառատոն Հուլիսի 16-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացավ 3-5 տարեկան երեխաների «Միսս եւ միստր Հայաստան-2001» գեղեցկության, ներդաշնակության, նրբագեղության մրցույթ-փառատոնը։ Այն անցկացվեց 3 փուլով։ 1-ին փուլի ժամանակ փոքրիկները հանդես եկան հեքիաթների հերոսների կերպարներով։ Ամբողջ դահլիճը մի պահ տեղափոխվեց հեքիաթային, կախարդական աշխարհ, որտեղ կային բազմաթիվ արքայազներ եւ արքայադուստրեր, մոխրոտիկներ եւ հրացանակիրներ։ 2-րդ փուլի ժամանակ արագ

«Գերագույն խորհուրդ. պատգամավորական ակումբի» հերթական սեմինարի բանախոսն էր ՍԴ անդամ, սահմանադրական փ

Օրենքներ կգրեն եւ կնշանակե՞ն «Գերագույն խորհուրդ. պատգամավորական ակումբի» հերթական սեմինարի բանախոսն էր ՍԴ անդամ, սահմանադրական փոփոխությունները նախապատրաստող աշխատանքային խմբի ղեկավար Ֆելիքս Թոխյանը։ Նա տեղեկացրեց, որ Սահմանադրության 1-ին եւ 2-րդ գլուխներում փոփոխություններն ու լրացումներն առաջարկվել են «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին» եվրոպական կոնվենցիայի, ՄԱԿ-ի կանոնադրության, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի եւ այլ միջազգային փաստաթղթերի հիման վրա։

Նոր

Փափուկ վայրէջք… Նոր ժամանակներն առաջադրում են նոր խնդիրներ։ ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ «Հայկական ավիաուղիներ» ընկերության (ՀԱՈՒ) ինքնաթիռները, բացի ԱՊՀ-ից, սկսեցին իրագործել չվերթեր նաեւ արտասահմանյան երկրներ, օդային շուկայում մրցակցությանը «դիմանալու» համար հարկավոր էր միջազգային չափանիշներին համապատասխան փոխադրամիջոց։ Ու 1998 թվականին ՀԱՈՒ-ն 5 տարով վարձակալեց ֆրանսիական արտադրության «Էյրբաս A-310» ինքնաթիռը։ Ուղեւոր շահելու գործում պակաս կարեւոր չէ նաեւ

Այն,

«ԴԱ ՄՈԽՐԱՄԱՆ ՉԻ, ՎԵՐՑՆԵՆ, ՈՒՐԻՇ ՏԱՆ» Այն, որ ՀՀ գյուղնախարար Զավեն Գեւորգյանը ջուր վաճառողների եւ գյուղացիների միջեւ հարաբերություններն անարխիկ է համարում, ըստ ՀՀ կառավարությանն առնթեր Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Գագիկ Մարտիրոսյանի, թյուրիմացություն է։ Պրն Մարտիրոսյանն, իհարկե, կարծիք հայտնեց, որ լրագրո՛ղը ճիշտ չի հասկացել նախարարի ասածը։ «Պրն Գեւորգյանը չէր կարող այդպիսի բան ասել»։ Պրն Գեւորգյանի

«ՀԱՅՈՑ ՏՈՒՆԸ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է

«ՀԱՅՈՑ ՏՈՒՆԸ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է «Հայոց տուն» կուսակցությունը շուրջ մեկ տարի է, ինչ դիմել է ՀՀ գլխավոր դատախազությանը՝ պահանջով քննության առնել Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, այլ բարձրաստիճան պաշտոնյաների պատասխանատվության հարցը, գտնելով, որ նրանց, առնվազն ծառայողական անփութության եւ պաշտոնեական անգործության հետեւանքով է հնարավոր դարձել «Հոկտեմբերի 27»-ը։ Առ այսօր մեր պահանջը ո՛չ մերժվում է, ո՛չ բավարարվում։ Որեւէ պատասխան,

Լոս Անջելեսի հայությունը պաշտպանում է Ս.Բաբայանին

«ՍՓՅՈՒՌՔԸ ՄԻԱՅՆ ԴՐԱՄԱՀԱՎԱՔ Է» Լոս Անջելեսի հայությունը պաշտպանում է Ս.Բաբայանին Լոս Անջելեսի հայկական գաղութի ներկայացուցիչները գեներալ Սամվել Բաբայանի խնդրի առթիվ վերջերս կազմակերպել են հանրահավաք, որտեղ ընդունված հայտարարությամբ դիմել են ՀՀ եւ ԼՂՀ իշխանություններին. «Մենք՝ հանրահավաքի մասնակիցներս, որ ներկայացնում ենք գաղութիս բոլոր շերտերը, լսելով Ցվետանա Պասկալեւայի հաղորդումը Սամվել Բաբայանի եւ, մասնավորապես, «Մարտի 22»-ի գործի առթիվ հայտարարում

Նման

Բարոյական չափանիշներից անդին Նման բան կարող էր լինել միայն Հայաստանի խորհրդարանում՝ մարդասպանը փորձագետ է սպանությունների գործով հանձնաժողովում եւ դա այդ հանձնաժողովի անդամների առարկությունը բոլորովին չի հարուցում։ «Հոկտեմբերի 27»-ի գործով խորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ Գագիկ Կոստանդյանի ընտրությամբ հանձնաժողովի փորձագետ դարձած Արմեն Ունուսյանը դատապարտվել է երկու պատանիների «առանձին դաժանությամբ կամ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով», ծանրացուցիչ հանգամանքներում կատարված

«Հայ-թուրքական պետական հարաբերությունների շրջանակներում է, որ Ցեղասպանությունը պետք է ճանաչվի։ Եվ բն

«ՉԵՄ ՀԱՎԱԿՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՈՂՋ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ» «Հայ-թուրքական պետական հարաբերությունների շրջանակներում է, որ Ցեղասպանությունը պետք է ճանաչվի։ Եվ բնականոն հարաբերություններ ունենալուց հետո Թուրքիան ժամանակի ընթացքում ստիպված կլինի գալու այն եզրահանգմանը, որ Ցեղասպանությունը չճանաչելը խոչընդոտում է այս տարածաշրջանի ընդհանուր զարգացմանը»,- գտնում է Ալեքսանդր Արզումանյանը։ – Նախկին դեսպան Գյունդուզ Աքթանը վկայել էր, թե Հայ-թուրքական հաշտեցման հանձնախմբի գաղափարը ծնվել

Խորհրդարանական «հերթական» արտահերթն սկսվեց եւ ընթացավ գլխապտույտ իրարանցման մեջ։ Դեռ օրվա առաջին կես

ԽՄՈՐՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ Խորհրդարանական «հերթական» արտահերթն սկսվեց եւ ընթացավ գլխապտույտ իրարանցման մեջ։ Դեռ օրվա առաջին կեսին հայտարարվեց խորհրդարանական «Կայունություն» խմբի անվանափոխության մասին։ «Կայունությունը» այսուհետ կկոչվի ԱԱԺՄ (Ագրոարդյունաբերողների ժողովրդավարական միավորում)։ Խմբի ղեկավար դարձավ ոչ թե ՀԺԿ-ից հեռացված Վ. Բադալյանը (հիշենք, որ առաջինը պրն Բադալյանն էր հայտարարել նման անունով խումբ ստեղծելու իր մտադրության մասին), այլ՝ դարձյալ ՀԺԿ-ից

Հեղինակների առաջին գիրքն է

Հեղինակների առաջին գիրքն է Գրական երախայրիք ունենալու բախտին են արժանացել 1980, 1977 եւ 1965 թթ. ծնված երեք գրողներ։ Հարութ Կբեյանը գրականություն է մտնում «Մայրամուտի գերիները» գրքույկով։ Նրա պատմվածքներից տպագրվել են «Գարուն» ամսագրում։ Անկաշկանդ ու հումորով նրա արձակը, սակայն, 21-ամյա Կբեյանին հնարավորություն է տալիս շոշափել այնպիսի թեմաներ, ինչպիսին մահն է ու հավիտենականությունը, սատանան ու սերը։ «Փնթի

ԵՐԲ ԽՈՍՈՒՄ ԵՆ ՓԱՍՏԵՐԸ

ԵՐԲ ԽՈՍՈՒՄ ԵՆ ՓԱՍՏԵՐԸ «Առավոտի» հուլիսի 14-ի համարում տպագրվել է «Եզդին չի լքի Հայաստանը» խորագրով մի նամակ՝ ուղղված ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին։ Այս հերթական «սենսացիոն» հրապարակումը կարող է թյուրիմացության մեջ գցել ինչպես թերթի ընթերցողներին, այնպես էլ հենց իրեն՝ պրն Քոչարյանին, եթե չլինեին մի քանի փաստեր, որոնք հայտնի են ինչպես լայն հասարակայնությանը, այնպես էլ անձամբ պրն

ԿԳՆ-ն նոր լիազորություններ է ուզում

ԿԳՆ-ն նոր լիազորություններ է ուզում Կրթության եւ գիտության զարգացմանն ուղղված ձեռնարկումների մասին ԿԳ նախարարի՝ օրերս ՍԴ-ում ունեցած ծրագրային ելույթը ոչ մի նոր տեղեկություն չէր պարունակում։ Էդուարդ Ղազարյանը տարբեր ամբիոններից իր այս մտքերը արտահայտելու հնարավորություն բազմիցս ունեցել է, ընդ որում՝ նախարարն այս անգամ էլ հիմնականում խոսեց միայն ձեռքբերումների եւ նվաճումների մասին՝ մոռանալով բացթողումներն ու պրոբլեմները։ Քիչ

ՀԱՐԿԱՅԻՆ ՆՈՐ ԲԱՐԵՓՈԽԻՉԸ

ՀԱՐԿԱՅԻՆ ՆՈՐ ԲԱՐԵՓՈԽԻՉԸ Երեկ լրագրողների հարցերին պատասխանեց ֆինանսների եւ էկոնոմիկայի նորանշանակ փոխնախարար Տիգրան Խաչատրյանը։ «Հակաստվեր» կազմակերպության ղեկավարը նրան ներկայացնելիս ասաց, որ «Գագիկ Արզումանյանի տեղն է»։ Ըստ էության, այսուհետ Տիգրան Խաչատրյանն է կոորդինացնելու հարկային ոլորտում իրականացվող բարեփոխումների աշխատանքները, մշակելու հիմնական քաղաքականությունը։ Բայց փոխնախարարը հայտարարեց, որ «2001թ. եւ առաջիկա տարվա ընթացքում հարկատեսակների մեջ էական կառուցվածքային փոփոխություններ չեն

Այն

ՎԱՐԴԱՎԱՌ Այն ժամանակներից առաջ էլ, երբ օտար սիրո օտար ուսուցիչները փորձեցին մեզ սիրել սովորեցնել, հայը սիրո աստվածություն ուներ, որն է՝ Աստղիկ դիցուհին: Նրան նվիրված մեհյաններում ժամանակին հայը սիրո հայոց դասեր էր առնում, սովորում էր սիրել այնպես, ինչպես իր նախնիքն են սիրել ու ինչպես իր տեսակն է թելադրում։ Դիցուհին ու արարչական այն որակը, որը նա է

Հարցազրույց արվեստաբան Հենրիկ Իգիթյանի հետ

«Սա ինտերվյու չի, սա բողոք է» Հարցազրույց արվեստաբան Հենրիկ Իգիթյանի հետ – Հայաստանի շուրջ այս ամբողջ իրարանցումը՝ ներդրումներ, տնտեսական օգնություն, պայմանագրեր, ավելի շատ ձե՞ւ է, թե՞ աղմուկ՝ ծածկելու իրականում լարվածը։ – Երկրագնդում չկան բարի պետություններ, որ առանց շահի որեւէ բան անեն։ Ուրեմն պիտի մտածենք՝ ինչո՞ւ են ուզում մեզ օգնել։ Նրանք ճշմարտությունը չէ, որ փնտրում են։

Աստծո տասը պատվիրաններից մեկով Աստվածաշունչը հաստատում է՝ «Մի սպանաներ», թեեւ հենց նույն Աստվածաշուն

ՄԻ ՍՊԱՆԱՆԵ՞Ր Աստծո տասը պատվիրաններից մեկով Աստվածաշունչը հաստատում է՝ «Մի սպանաներ», թեեւ հենց նույն Աստվածաշունչն է վկայում ինչպես Կայենը սպանեց Աբելին: Ոչ միայն այդ՝ Աստվածաշունչը նաեւ հաստատում է՝ «Մի դատիր, որ չդատվես»: Ահա այդ երկու պատվիրանների կենտրոնում իրավական-բարոյական-քաղաքական-պետական ու միջպետական հարաբերությունների վիթխարի մի դաշտ կա, որտեղ անսայթաք անցնելու համար հաճախ պիտի սակրավոր լինես: Իր պատմության

Որեւէ

ՀՈՂԱՏԱՐԱ՞ԾՔ, ԹԵ՞ ԵՐԿԻՐ Որեւէ երկիր ընդամենը հողատարածք չէ նաեւ նրանով, որ այդտեղ ծերերը, երեխաները եւ հաշմանդամներն ունեն իրենց իրավունքները, անհրաժեշտ կենսական բոլոր պայմանները՝ իրենց հասարակությունից օտարված չզգալու, պաշտպանված լինելու համար։ Մենք, իհարկե, վաղուց շատ հեռու ենք նման երկիր, պետություն լինելու համար։ Եվ այս պարագայում ամեն ինչ կախված է դիմացինից՝ յուրաքանչյուր անհատից, թե ինչպես կվարվեն անպաշտպանի

Եվ այսպես, հուլիսի 11-ին, «Արարատ» թերթի խմբագիր Կարինե Աշուղյանին

Պատվի հայց՝ մարզից դուրս Եվ այսպես, հուլիսի 11-ին, «Արարատ» թերթի խմբագիր Կարինե Աշուղյանին է հանձնվում Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Լ. Արազյանի հուլիսի 2-ին կայացրած մի որոշում։ Որոշում, որի մասին տեղյակ չէր լրատվամիջոցը։ Մենք գրել ենք լրատվամիջոցի դեմ ներկայացրած հայցի՝ քաղաքացի Մարինե Գաբրիելյանի՝ պատվի եւ արժանապատվության պաշտպանության պահանջի մասին։ Այդ հայցը շրջում է մարզով

Ստալինյան ԿԳԲ-ի աշխատակիցը գիրք է գրում Նժդեհի մասին

ՄԻ ՈՃԻՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ Ստալինյան ԿԳԲ-ի աշխատակիցը գիրք է գրում Նժդեհի մասին Հայրենի քաղաք՝ Սեւան է վերադարձել ՊԱԿ-ի նախկին աշխատակից, գոմածորցի ոմն Վաչե Հովսեփյան։ Վերադարձել է տասնամյակներ անց՝ իր եւ շատերի համար հասկանալի պատճառներով՝ թողնելով ծննդավայրը։ Ժամանակները հիմա էլ խառնակ են այնքան, որքան այն ժամանակ՝ հեռավոր 50-ականների սկզբներին, երբ նա ստիպված էր հեռանալ եւ, կարծեք թե,

Լիցենզավորման

ԼՀ ծառայության «քցոցին» Լիցենզավորման եւ հավատարմագրման ծառայության պետ Ռոբերտ Գաբրիելյանի հայտարարությունը, թե բժշկական բուհերը առայժմ չեն հավատարմագրվի, եւ այս առթիվ հիմնավորումը լրիվ անակնկալ է եղել «Հայբուսակ» եւ Հայկական բժշկական ինստիտուտների համար։ Ծառայությունը խախտել է ոչ միայն բուհերի ղեկավարների հետ բանավոր պայմանավորվածությունը, այլեւ ԿԳ նախարարի ստորագրությամբ հաստատված՝ մասնավոր բուհերի ուսանողների պետական քննությունների անցկացման եւ ատեստավորման կարգերը։

Ուշագրավ

«ԱԳԱՐԻԿՈԻԴ ԲԱԶԻԴԻՈՄԻՑԵՏՆԵՐԻ ԲԻՈՏԱՆ» Ուշագրավ բացահայտումներ երեկ արեց ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանը՝ «21-րդ դար՝ էկոլոգիական գիտությունը Հայաստանում» հանրապետական երիտասարդական գիտաժողովի բացման իր խոսքում։ Հպարտությամբ ներկայացնելով, թե յոթանասունական թվականներից պետականորեն որքան էին կարեւորվում էկոլոգիական խնդիրները՝ Ֆադեյ Տաճատիչը հակառակի համար մեղադրեց անկախ Հայաստանի իշխանավորներին։ «Միայն «Նաիրիտի» վերակառուցման համար ծախսվել է ավելի քան 600 մլն դոլար, որովհետեւ դրա արտադրությունը

Ինչպես են օտարերկրացիներն իրենց զգում մեր օրինապաշտ երկրում

Ինչպես են օտարերկրացիներն իրենց զգում մեր օրինապաշտ երկրում ՀՀ գլխավոր դատախազության երեկվա ընդլայնված նիստում լսվեց նաեւ նախաքննության եւ հետաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության պետ Սամվել Մանուկյանի զեկուցումը։ Այն ամփոփեց օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ եւ նրանց կողմից կատարված հանցագործությունները, քրեական գործերի հարուցման նկատմամբ դատախազական հսկողության վիճակը։ 2000 թ. հանրապետությունում, ըստ գլխավոր դատախազության պաշտոնական տվյալների, օտարերկրյա քաղաքացիների

Մալարիան դիտվում է իբրեւ տվյալ երկիրը հեղինակազրկող հիվանդություն։ Առողջապահության համաշխարհային կազ

«Տարած-հետ եկած» հիվանդություն Մալարիան դիտվում է իբրեւ տվյալ երկիրը հեղինակազրկող հիվանդություն։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության այս գնահատականը լրագրողներին փոխանցեց վերջինիս հայաստանյան գրասենյակի տնօրեն Հրայր Ասլանյանը։ Երեկվա «Պայքար մալարիայի դեմ» սեմինարն անցկացվեց հատուկ ԶԼՄ աշխատակիցների համար, որպեսզի, ինչպես փաստարկվեց, լրագրողները թերթերի էջերում «հայտնագործություններ» չանեն։ Նման «հայտնագործություններից» սեմինարի կազմակերպիչները համարում էին թերթերից մեկում տպագրված (եթե հիշողություններս չի դավաճանում,

Սույն

ԳԵՏԱՆՑՈՒՄԻՆ ՁԻԵՐԸ ՉԵՆ ՓՈԽՈՒՄ Սույն հոդվածը հազիվ թե գրվեր, եթե դրա հեղինակը պատահաբար չհայտնվեր Արցախի գյուղատնտեսության զարգացման հարցերին նվիրված գիտաժողովում, որը տեղի ունեցավ օրերս Երեւանում՝ «Արցախ» միության նախաձեռնությամբ։ Գիտաժողովում, ինչպես պատշաճ է, հանդես եկան տասնյակից ավելի գիտական զեկուցումների հեղինակներ ՀՀ գյուղատնտեսական ակադեմիայից, Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտից, Արցախի պետական համալսարանից եւ այլ ճանաչված գիտական հաստատություններից։ Գիտաժողովը

ՀՀ ճանապարհային ցանցը ընդգրկում է 1560 կմ միջպետական եւ 1800 կմ հանրապետական նշանակության ճանապարհնե

Կառավարությունն էլ կուզի՝ կտա, կուզի՝ չի տա ՀՀ ճանապարհային ցանցը ընդգրկում է 1560 կմ միջպետական եւ 1800 կմ հանրապետական նշանակության ճանապարհներ։ 1991 թվականից ճանապարհների նորոգման եւ պահպանման աշխատանքներ գրեթե չեն իրագործվել, ինչի հետեւանքով ճանապարհները զանգվածային կերպով քայքայվել են, վատթարացել երթեւեկության անվտանգության պայմանները։ Ճանապարհների քանդվելուն նպաստել է նաեւ ծանր քաշային ցուցանիշներով փոխադրամիջոցների հոսքի աննախադեպ աճը։ Ինչպես

Վրաստանի արեւելյան հատվածով Հայաստան բերող ճանապարհն այնքան վատ վիճակում է, որ տարածաշրջանային այցել

ԼՍԱԾԻ ՈՒ ՏԵՍԱԾԻ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ Վրաստանի արեւելյան հատվածով Հայաստան բերող ճանապարհն այնքան վատ վիճակում է, որ տարածաշրջանային այցելության ժամանակ Թբիլիսիից Երեւան ճանապարհորդելիս Համաշխարհային բանկի ներկայացուցիչը՝ Յոհաննես Լինը, տեղնուտեղը որոշել է վարկ տրամադրել՝ ճանապարհի այդ հատվածը բարեկարգելու համար։ Իսկ Հայաստանում պրն Լինը իր առաջին այցելությունից (1997թ.) հետո բավականին տեղաշարժեր է արձանագրել. «Ընդհանուր առմամբ գոհացնում է կայուն սղաճի

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031