Օրվա լրահոսը

ՀԱՐՈՒՍՏ ԱՎԱՐ

ՀԱՐՈՒՍՏ ԱՎԱՐ 9-67 տարեկան չեմպիոնները Հուլիսի 12-13-ը Կանադայի Տորոնտո քաղաքում կայացած միջազգային կարատեի ասոցիացիայի աշխարհի գավաթի առաջնությունում հայ մարզիկները Հայաստանի Կարատեի ֆեդերացիայի նախագահ 7-րդ դան Գրիգոր Միքայելյանի գլխավորությամբ փայլուն ձեւով կրկնեցին 2000 թ. իրենց հաջողությունը՝ 9 մարզիկով գրավելով 9 առաջին, 2 երկրորդ, 2 երրորդ տեղերը եւ ամենակարեւորը՝ նվաճեցին մեծահասակների թիմային գավաթը՝ այս մրցման ամենապատվավոր ավարը։

«ՀՈՒՅՍ ՈՒՆԵՄ, ՈՐ ԿԱՆՑՆԵՆՔ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ»

«ՀՈՒՅՍ ՈՒՆԵՄ, ՈՐ ԿԱՆՑՆԵՆՔ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ» Չեմպիոնների լիգայի «Փյունիկ»-«Ռեյկյավիկ» հանդիպումից հետո թիմերի գլխավոր մարզիչները մամուլի ասուլիս անցկացրին։ Քանի որ հյուրերը նույն գիշեր վերադառնալու էին Իսլանդիա, առաջինը եկավ «Ռեյկյավիկի» գլխավոր մարզիչ Վիլյամ Թորսոնը։ Նա նշեց, որ «Փյունիկը» շատ լավ խաղաց եւ իրենք մրցակցի գրոհներին դիմակայելիս շատ խնդիրներ էին ունենում։ Դաշտի տերերը արագաշարժ են, ունեն բարձր տեխնիկա։

Նրանք մեր հարստությունն են

Նրանք մեր հարստությունն են Փոքրամասնությունների ազգայինն է լավը «Ճակատագրի բերումով հայերս մեր կաշվի վրա շատ լավ զգացել ենք, թե ինչ է նշանակում ազգային փոքրամասնություն լինելը, եւ լավ գիտենք նույն երկրի բոլոր քաղաքացիների հավասար իրավունքներ ունենալու անհրաժեշտությունը»,- բացելով ԵԽ «Վստահության կայացման միջոցներ» ծրագրի օժանդակությամբ ՌԱՀՀԿ կազմակերպած սեմինարը՝ նվիրված ազգային փոքրամասնությունների խնդիրներին, երեկ ասաց ՌԱՀՀԿ անդամ Հրաչ

ԻՍԿ ԲԱԲԵԼՈՆՈՒՄ ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐ ՉԿԱՅԻՆ

ԻՍԿ ԲԱԲԵԼՈՆՈՒՄ ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐ ՉԿԱՅԻՆ Ճգնաժամը խորանալու է աշնանը Մինչ ես կարծում էի, թե «դժվար է ստեղծագործել մի երկրում, որտեղ բոլոր գլուխգործոցներն արդեն գրվել են, ազգի լավագույն հերոսներն արդեն նահատակվել են, խելքը գլխին մարդիկ արտագաղթել են, եւ պատմությունը կատարել է իր երաշխավորված պտույտը եւ սկսում է կրկնվել («Առավոտ», 26.12.2001 թ.), Մանուի օրենքի 7-րդ գլխում հանդիպեցի հետեւյալ

Ինչ սպասելիք ունեն դիմորդներն ու ծնողները

Ինչ սպասելիք ունեն դիմորդներն ու ծնողները Հարցում ԵՊՀ տարածքում Երկու օրից հանրապետության բուհերում կսկսվեն ընդունելության քննությունները։ Դիմորդների բախտից, այս տարվա ամառը ծայրահեղ շոգ է։ Օրերս առարկայական հանձնաժողովներից մեկի նախագահը կատակեց, թե ինքն առաջարկել է քննությունները գիշերային ժամերին անցկացնել։ Հասկանալի է, որ շոգին կգումարվի նաեւ գերլարված մթնոլորտը քննասենյակներում եւ պատկերը կատարյալ կլինի։ Մյուս կողմից, կրթության եւ

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ԱՌԵՐԵՍՈՒՄԸ ՏԱՊԱԼՎԵՑ

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ԱՌԵՐԵՍՈՒՄԸ ՏԱՊԱԼՎԵՑ Երեկ «27»-ի գործով հարցաքննվեց լրագրող Նարինե Դիլբարյանը «Ազգ» թերթի նախկին լրագրող, 1999թ. հոկտեմբերի 27-ի ականատես Նարինե Դիլբարյանի մտքով երեկ չէր անցնի, որ մինչ իր ցուցմունքները լսելը ամբաստանյալ Էդիկ Գրիգորյանը հայտարարությամբ հանդես կգա, որով կպահանջի լրագրողներին համարել տուժող։ Ամբաստանյալը անհասկանալի համարեց այն, որ մեկ րոպե ԱԺ դահլիճում գտնված Հակոբ Հակոբյանը այդ գործով ճանաչվել

«Հայրենիքի ձայները» կփրկեն

«Հայրենիքի ձայները» կփրկեն Երեւանի Կասկադը բազմակողմանի ժամանցի վայր դարձնելու համար Գաֆեսճյանը պատրաստվում է ծախսել մոտ 25-30 միլիոն դոլար: Երեկ Կասկադ համալիրում կայացավ «Գաֆեսճյան թանգարան» հիմնադրամի գործադիր տնօրեն Ջոն Ուոթերսի մամլո ասուլիսը, որ նվիրված էր «Ջերալդ Լ.Գաֆեսճյան ժամանակակից արվեստի թանգարանի» ճարտարապետական մրցույթին։ Հիշեցնենք, որ անցյալ տարվանից «մեկնարկած» մրցույթի նպատակը թանգարանի նախագծման ճարտարապետի ընտրությունն էր։ «Գաֆեսճյան թանգարան»

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎՏԱՐՈ՞ՒՄ ԵՆ

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎՏԱՐՈ՞ՒՄ ԵՆ Ըստ որոշ լուրերի, Երվանդ Զախարյանին քաղաքապետ նշանակելուն հաջորդած փակ խորհրդակցության ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հրահանգել է՝ որեւէ հիմնավորմամբ ՀՀՇ-ից, ԱԻՄ-ից եւ «Ժողովրդական հայրենիք» կուսակցություններից վերցնել կուսակցական շենքները: Ենթադրվող վարկածներից մեկը, որի վրա պետք է սեւեռվեն քաղաքապետարանի աշխատակիցները, այն է, որ հիշյալ կուսակցությունները չեն վճարել զբաղեցրած տարածքների վարձակալության գումարը եւ մնացած վարձավճարները: Սակայն այս

«ԵՍ ԶԱՆՑԱՌՈՒ ՉԵՄ»

«ԵՍ ԶԱՆՑԱՌՈՒ ՉԵՄ» Մինչեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմել մտադրվելը՝ ընտրությունների ընթացքում վարչական պատասխանատվության ենթարկվածներն իրոք ապարդյուն են դիմել Հայաստանի տարբեր ատյաններ: Ահա նման նամակներից մեկը, որ արդարադատության նախարարին, Վճռաբեկ դատարանի նախագահին եւ Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նախագահին ուղարկել էր Ստեփան Դեմիրճյանի վստահված անձ Մ. Գասպարյանը, որն արժանացել էր 10 օրվա վարչական կալանքի. «Ես 55

ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ՝ «ԸՆԴՀՈՒՊ ՄԻՆՉԵՎ ՍԻՍԵՌ»

ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ՝ «ԸՆԴՀՈՒՊ ՄԻՆՉԵՎ ՍԻՍԵՌ» «Դաշինքը վճռական է իրականացնելու երկրում օրինականության հաստատման եւ իշխանությունն իրական տիրոջը՝ ժողովրդին վերադարձնելու իր ծրագրերը։ Այս ծրագրերը հնարավոր է կյանքի կոչել միայն ձեր աջակցությամբ ու գործուն մասնակցությամբ։ «Արդարություն» դաշինքը ձեր աջակցությամբ կարող է ունենալ եւս մեկ սկզբունքային պատգամավոր ի հակակշիռ վարչախմբի թելադրանքով կոճակ սեղմողների»,- ասված է թիվ 16 ընտրատարածքի ընտրողներին ուղղված

Իզուր ենք սափրվել

Իզուր ենք սափրվել Միեւնույն է, մեզ ոչ ոք չի հասկանում ՀՀ-ՌԴ ռազմավարական գործընկերության ողջ պատմության ընթացքում թերեւս առաջին անգամն է, որ հայ բարձրաստիճան պաշտոնյան հրապարակավ կասկած է հայտնում այդ գործընկերության արդյունավետության նկատմամբ։ Արդեն տեղեկացրել ենք, որ ռուսական «Կրասնայա Զվեզդա» թերթին տված հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը փաստորեն դժգոհել էր, որ Ռուսաստանը գործընկեր Հայաստանին սպառազինություն

35 ՀՈԳԻ ԴԻՄԵԼՈՒ ԵՆ ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆ

35 ՀՈԳԻ ԴԻՄԵԼՈՒ ԵՆ ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆ Նախագահի ընտրությունների ընթացքում ձերբակալված ընդդիմության ակտիվիստներն այլեւս սպառել են Հայաստանում արդարադատության հասնելու հնարավորությունները: Փաստաբանների միջազգային միության նախագահ Տիգրան Տեր-Եսայանն ընտրությունների ընթացքում անվճար պաշտպանել էր վարչական պատասխանատվության ենթարկված մի շարք անձանց, եւ այժմ նրանցից մի քանիսը դիմել են, որպեսզի իրենց շահերը պաշտպանվեն նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: «Այժմ այդ գործերն ուսումնասիրման

«ԿԻՍԱՏ ԿԵՑՎԱԾՔՈՎ ԵԽ-ՈՒՄ ՉԵՆՔ ՄՆԱ»

«ԿԻՍԱՏ ԿԵՑՎԱԾՔՈՎ ԵԽ-ՈՒՄ ՉԵՆՔ ՄՆԱ» Ասում է Եվրոպայի խորհրդում Հայաստանի պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը Կզրկե՞ն մեզ մանդատից, թե՞ չեն զրկի, կմնա՞նք Եվրոպայի խորհրդի լիիրավ անդամ, թե՞ մեզ այնտեղից եվրոպական ստանդարտներին համապատասխան դուրս կշպրտեն, կվերացնե՞նք մահապատիժը, թե՞ կմնանք մահապարտ։ Սրանք հարցեր են, որ ամենեւին էլ չեն հետաքրքրում շարքային քաղաքացուն, բայց Հայաստանի նկատմամբ հնարավոր պատժամիջոցների կիրառման դեպքում

ՑԱՆՑԸ ԿՀԶՈՐԱՆԱ՞

ՑԱՆՑԸ ԿՀԶՈՐԱՆԱ՞ Օրերս, լրագրողների հետ զրույցում, «ԱրմենՏելի» գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Գեորգիուս Վասիլակիսը հայտարարեց, որ ընկերությունը պատրաստվում է ընդլայնել բջջային ցանցը։ Ըստ այդմ, սեպտեմբերին եւս քսան հազար երջանիկներ բախտ կունենան օգտվել բջջային հեռախոսի հաճույքից։ Իսկ 2004-ի հունվարից մարտ ընկած ժամանակահատվածում երջանիկների շարքերը կհամալրվեն եւս 100 հազար մարդով։ Ինչպես տեղեկացանք «ԱրմենՏելի» հասարակայնության հետ կապերի վարչությունից, սույնը

ՀԱՂԹԱՆԱԿ՝ ԱՓՍՈՍԱՆՔԻ ԵՐԱՆԳՈՎ

ՀԱՂԹԱՆԱԿ՝ ԱՓՍՈՍԱՆՔԻ ԵՐԱՆԳՈՎ Երեկ «Հանրապետական» ստադիոնում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման մրցաշարի առաջին փուլի մեկնարկային խաղում ընդունեց Իսլանդիայի «Ռեյկյավիկին» եւ հաղթեց 1։0 հաշվով։ 61-րդ րոպեին միակ գոլի հեղինակ դարձավ Լեւոն Փաչաջյանը։ Իսկ դա տեղի ունեցավ այսպես. Կառլ Լոմբեն, որն, անկասկած, երեկվա խաղում լավագույնն էր մեր թիմում, աջ եզրում ստանալով գնդակը, շրջանցեց մրցակցի պաշտպաններին ու

«Էլ մահն ո՞ւմ շունն է»

«Էլ մահն ո՞ւմ շունն է» Երեկ Կոմիտասի անվան պանթեոնում հավաքվել էին Համո Սահյանի գրչակից ընկերներն ու նրա արվեստի երկրպագուները՝ հարգելու բանաստեղծի հիշատակը։ Տասը տարի առաջ, հուլիսի 16-ին Համո Սահյանը հրաժեշտ տվեց իր երկրային կյանքին, թողնելով հարուստ գրական ժառանգություն։ Այսօր նա հանգչում է Սերգեյ Փարաջանովի եւ Մհեր Մկրտչյանի կողքին։ Ասմունքող Սիլվա Յուզբաշյանը հիշում էր. «Ես բախտ

ՍԱՐՅԱՆԸ ՑՈՒՑԱԴՐՎԵՑ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ

ՍԱՐՅԱՆԸ ՑՈՒՑԱԴՐՎԵՑ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ Հունիսի 27-ին Ֆրանսիայի Անթիբ քաղաքի (Կաննի եւ Նիցցայի միջեւ) Պիկասոյի թանգարանում բացվել է Մարտիրոս Սարյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը։ Այն կտեւի մինչեւ հոկտեմբերի 5-ը։ Անթիբի դարպասներին փակցված խոշորատառ պաստառները՝ «Սարյան. «Ճախրող արեւի երկրում» մակագրությամբ, քաղաք մտնողին ազդարարում են ցուցահանդեսի մասին։ Ըստ Մ. Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Շահեն Խաչատրյանի, այս ցուցահանդեսը երեւույթ է ե՛ւ նշանակությամբ, ե՛ւ

Բժշկական դիմողների թիվը նվազել է

Բժշկական դիմողների թիվը նվազել է Պատճառը բուհի բարձր վարձավճարն է Երեկ ամփոփվեցին ընդունելության քննությունների դիմում-հայտերը: Երեւան քաղաքում այս տարի ունենք 13696 դիմորդ, որոնց թիվը մոտ 1000-ով ավելի է նախորդ տարիների թվից: Հանրապետության մասշտաբով դիմորդների թիվը պարզ կդառնա այսօր: ԵՊՀ-ն այս տարի ունի 3848 դիմորդ: Այստեղ հեղինակավոր են մնում կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, որտեղ նախատեսված 70 պետպատվերով

ԿՐԿՆԱԿԻ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

ԿՐԿՆԱԿԻ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ «Հոկտեմբերի 27» քրեական գործի դատաքննությունը երեկ սկսվեց ամբաստանյալ Նաիրի Հունանյանի միջնորդությամբ։ Նա Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանից պահանջեց 2003թ. հունվար-հուլիսին իր անձնական գործին կցված փաստաթղթերը եւ հայտնեց, որ «հրապարակելու է որոշակի նյութեր», որը կներկայացնի իր անձնական գործը հետազոտելուց հետո։ Նախագահող Սամվել Ուզունյանը հայտնեց, որ այն կտրամադրվի մեկուսարանում։ Փաստաբան Օլեգ Յունոշեւը

Ձրի վկայական՝ քաշքշուկով

Ձրի վկայական՝ քաշքշուկով Օգոստոսի 5-ին ավարտվելու է սեփականության վկայականի անվճար ստանալու գործընթացը: Այս օրերին Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մայրաքաղաքային ստորաբաժանումներում խուճապային իրարանցում է։ Երեւանցիները, հայկական հին սովորությամբ, ամեն ինչ թողնում են վերջին պահին, ձգտում են տեղավորվել մինչեւ օգոստոսի 5-ը նախանշված ժամկետում եւ ստանալ անվճար տրամադրվող սեփականության իրավունքի վկայականներ։ Հետո կլինի վճարովի: Կառավարությունը դրա մասին

ԱՅՍՏԵՂՈՎ ՏՐԱՄՎԱՅ Է ԱՆՑԵԼ

ԱՅՍՏԵՂՈՎ ՏՐԱՄՎԱՅ Է ԱՆՑԵԼ Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Արեգ Բարսեղյանը գտնում է, որ թիվ 7 տրամվայի ուղեգծերը «հավաքելուց» հետո թիվ միայնակ մնացած 5 տրամվայը (Զեյթուն Չարբախ) դարձել է «առավել հուսալի եւ գրավիչ ուղեգիծ»։ Հիմնավորումը. «Նախկինում վագոնները երթեւեկում էին մոտ 10 րոպե ընդմիջումով, իսկ 7 համարից դուրս մնացած վագոններով համալրվելուց հետո, այդ ժամանակը կրճատվել է

«Ա1+»-Ը ԼԱՎ Է ԱՇԽԱՏՈՒՄ

«Ա1+»-Ը ԼԱՎ Է ԱՇԽԱՏՈՒՄ Հանրային ռադիոյի ղեկավար Արմեն Ամիրյանին, որը համարվում է «Արմենակոբ» հեռուստաընկերության հիմնադիրը՝ հարցրինք. «Արմենակոբը» 2002-ին միացավ այն հայտարարությանը, որով ազդարարվեց, թե «Ա1+»-ի եթերազրկումով չի վտանգվել խոսքի ազատությունը: Եթե հուլիսի 18-ին ՀՌԱՀ-ը հանկարծ եւ արտոնագրից զրկի «Արմենակոբին»՝ էլի՞ նման հայտարարություն կանեն: «Հարցի պատասխանը շատ կարճ է՝ ես կապ չունեմ այդ հեռուստաընկերության հետ»,- պատասխանեց

ԱՎԵԼԻՆ, ՔԱՆ ԴԱՇՆԱԿԻՑԸ

ԱՎԵԼԻՆ, ՔԱՆ ԴԱՇՆԱԿԻՑԸ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ ռազմաքաղաքական եւ ռազմատեխնիկական համագործակցությունը շարունակում է ետ մնալ գերակա ուղղություններից: Այդ մասին ռուսաստանյան «Կրասնայա Զվեզդա» թերթում երեկ հրապարակված հարցազրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Գնահատելով ռազմական ոլորտում ռուս-հայկական համագործակցության ներկայիս մակարդակը՝ նախարարը նշել է, որ ստեղծվել է համատեղ զորային խմբավորում, մշակվել երկու պետություններին սպառնացող

Կոմպլիմենտարիզմը չի տուժի

Կոմպլիմենտարիզմը չի տուժի Խոստանում է «Նոյյան տապանի» ղեկավար Տիգրան Հարությունյանը – Ինչպե՞ս եք գնահատում «ՆՏ»-ի մրցակցի՝ CNN-ը վերահեռարձակող «ԷՎ» ընկերության ծրագիրը: – Մրցակցի ծրագիրը, փաստորեն, հիմնականում CNN-ի մասին պատմող նախագիծ էր: Բնական եմ համարում՝ հեռուստաընկերությունը, որը պատրաստվում է վերահեռարձակել՝ պիտի ներկայացնի այն, ինչ վերահեռարձակելու է: – «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի համաձայն՝ օտար լեզվով 2003-ին

«Ա1+»-Ի ՏԵՂԸ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՉԷ

«Ա1+»-Ի ՏԵՂԸ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՉԷ «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանը վստահ է, որ հեռուստաընկերությունը եթերազրկումից հետո էլ չի կորցրել իր հեռուստադիտողներին: Մրցութային առաջարկը ներկայացնելիս՝ «Ա1+»-ի ներկայացուցիչները հայտնեցին, որ հեռուստաընկերությունը վնասով չի աշխատել նաեւ անցած տարվա ընթացքում, երբ զրկվել էր հեռարձակման հնարավորությունից: Փորձեցինք պարզել, թե ինչպե՞ս է դա հաջողվել «Ա1+»-ին՝ այն պայմաններում, երբ գրեթե բոլոր հեռուստաընկերությունները վնասով աշխատողների

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՆԿԱ՞Խ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՆԿԱ՞Խ Քաղծառայողի պաշտպանվածության մասին է խոսում խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը Կոալիցիոն կառավարության ստեղծմամբ երկրում 13 գերատեսչության ղեկավար փոխվեց, իսկ մենք գիտենք, թե սովորաբար ի՞նչ է տեղի ունենում, երբ ղեկավար բարձրաստիճան պաշտոնյա է փոխվում (այս դեպքում՝ նախարարներ, մարզպետներ, հանձնաժողովների ղեկավարներ եւ այլք)՝ յուրաքանչյուր նոր եկածն իր «թիմն» է բերում, քեռի-հորեղբայր-ախպեր տղա շարանով ու կադրային

Տունը միայն տանիք չէ

Տունը միայն տանիք չէ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը 23.03.2003թ. վճռի դեմ հայցվորների կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի հիման վրա քաղգործը, ըստ Ա. Հարությունյանի, Հ. եւ Գ. Սահակյանների՝ ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի, Անշարժ գույքի կադաստրի, ՊԿ-ի, Կենտրոն տարածքային բաժնի, քաղաքացի Վաղինակ Հարությունյանի (Երեւան, Ջրաշատ փողոց, տուն 4) հայցը ընդդեմ Արեգնազ Հարությունյանի, մերժեց։ Այս վճռի հետ

Մ. ՍՏՈՅԿԻՑԱ. «ՖԱՎՈՐԻՏԸ ՄԵՆՔ ԵՆՔ ԼԻՆԵԼՈՒ»

Մ. ՍՏՈՅԿԻՑԱ. «ՖԱՎՈՐԻՏԸ ՄԵՆՔ ԵՆՔ ԼԻՆԵԼՈՒ» «Հանրապետական» ստադիոնում, որտեղ այսօր 20.15-ին Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման մրցաշարի առաջին փուլում հյուրընկալելու է Իսլանդիայի «Ռեյկյավիկին», երեկ կայացավ թիմերի գլխավոր մարզիչների մամուլի ասուլիսը։ «Ռեյկյավիկի» գլխավոր մարզիչ Վիլյամ Թորսոնն ասաց, որ իրենք գործնականում Հայաստանի չեմպիոնի մասին տեղեկություն չունեն։ Միայն գիտեն, որ թիմը անցած մրցաշրջանում շատ հաջող է հանդես

«Համարյա երկնքում»

«Համարյա երկնքում» Երեկ «Մոսկվա» կինոթատրոնի ճեմասրահում բացվեց գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանի անհատական ցուցահանդեսը։ Հավաքվել էին ոչ միայն արվեստակից ընկերները, այլեւ նրան ճանաչողներն ընդհանրապես։ «Մեղավորը» Նիկոլի պայծառ գույներն են ու նկարների ինքնատիպ «լեզուն»։ «Այսօր կան մարդիկ, ովքեր անում են ամեն ինչ, որ չսիրենք մեր հայրենիքը։ Ի տարբերություն նրանց, Նիկոլն ամեն ինչ անում է, որ սիրենք մեր չարչրկված

ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ՀԱՎԱՏԱՄՔԸ

ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ՀԱՎԱՏԱՄՔԸ Այսօր լրանում է հայ քնարերգության դասական, մեծ բանաստեղծ Համո Սահյանի մահվան 10-ամյակը Անշուշտ, կարելի է բազմաթիվ բնութագրություններ կատարել Համո Սահյանի ստեղծագործության համամարդկային էության, պոեզիայի բովանդակության մեջ նրա բերած նորարարության ու բացառիկության, բնության անձնավորման, շնչավորման եւ մարդու բնականացման պոետական կերպավորումների մասին, սակայն այսօր մեր նպատակը դա չէ։ Ամեն մի մեծ ստեղծագործող, լինի բանաստեղծ, երգահան,

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031