Օրվա լրահոսը
ԱՊՀ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ՝ ՀԱՐԲԵՑՈ՞Ղ
ԱՊՀ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ՝ ՀԱՐԲԵՑՈ՞Ղ ԱՊՀ միջազգային դիտորդները երեկ Երեւանում հրապարակել են hայտարարություն, որում փետրվարի 19-ին Հայաստանում կայացած նախագահական ընտրությունները որակել են «ազատ, թափանցիկ, ժողովրդավարական, արդար եւ օրինական»: «Մենք ի հայտ բերեցինք ընտրական հանձնաժողովների, որոշ կուսակցությունների եւ դաշինքների կողմից թույլ տրված գործող օրենսդրության որոշ խախտումներ՝ նախընտրական քարոզարշավի, քվեարկության եւ դրա արդյունքների հաշվարկի ընթացքում»,- ասված է Հայտարարությունում: «Սակայն,-
3-5 հարյուր հազար կեղծ քվե
3-5 հարյուր հազար կեղծ քվե Երեկ ԱԺ-ում կայացած ճեպազրույցներում այսպես գնահատեցին ընտրությունների արդյունքները նախագահի թեկնածուներ Արտաշես Գեղամյանի եւ Ստեփան Դեմիրճյանի ներկայացուցիչները: «Երկրորդ փուլ չի՛ լինի: Ծոծրակնե՛րդ կտեսնեք եւ ոչ երկրորդ փուլ»,- երեկ կեսօրին լրագրողներին վստահեցրեց ԿԸՀ-ում Գեղամյանի լիազոր ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Աղասի Արշակյանը: Նրա եզրակացությունն էր. «Ոչ մի բան չի փոխվել մեր երկրում, ավելի է
«ՌԵԺԻՄԸ ՄԵՌԱԾ Է, ԲԱՅՑ ԹԱՂՎԱԾ ՉԷ»
«ՌԵԺԻՄԸ ՄԵՌԱԾ Է, ԲԱՅՑ ԹԱՂՎԱԾ ՉԷ» Հայտարարեց Շավարշ Քոչարյանը Մատենադարանի մոտ ՀԺԿ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու, ըստ ընդդիմադիր դաշտի՝ ՀՀ նախագահ Ստեփան Դեմիրճյանի հազարավոր կողմնակիցները երեկ հավաքվել էին Մատենադարանին հարող տարածքում եւ պահանջում էին ընտրությունների իրական արդյունքի ճանաչում, գործող իշխանության հեռացում։ Հազարավոր ընտրողներ ժամերով կանգնեցին՝ պահանջելով տեր կանգնել իրենց քվեին։ Հանրահավաքի մասնակիցները հետո խաղաղ երթով
ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ՝ ՄԱՐՏԻ 5-ԻՆ
ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ՝ ՄԱՐՏԻ 5-ԻՆ Իսկ ընդդիմությունը պնդում է, որ Ստեփան Դեմիրճյանն ընտրվել է արդեն առաջին փուլում ՀՀ Ընտրական օրենսգրքի պահանջով փետրվարի 19-ին ԿԸՀ-ն պարտավոր էր նախագահական ընտրութուններին ընտրողների մասնակցության, ապա՝ քվեարկության արդյունքների մասին նախնական տեղեկատվություն տալ յուրաքանչյուր երեք ժամը մեկ: Օրենքի այդ պահանջը կատարվում էր փետրվարի 19-ի ժ. 11-ից մինչեւ փետրվարի 20-ի առավոտյան ժամը 5-ը:
ՎԻՐԱՎՈՐՎԵԼ Է ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ
ՎԻՐԱՎՈՐՎԵԼ Է ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ 27-ամյա Ադրինե Ավագյանը 0325 ընտրական տեղամասում, որ տեղակայված է Շավարշյանի անվան թիվ 40 դպրոցում, հանձնաժողովի անդամ ԱԺՄ ներկայացուցիչն է եւ փետրվարի 19-ին հսկել է քվեատուփը. «Ընտրությունը սկզբում բնականոն էր ընթանում, հետո մեկ անգամ փորձ եղավ քվեաթերթիկ լցնելու: Վստահված անձանցից մեկը նկատել էր, որ ընտրողը փորձում է գցել երկու քվեաթերթիկ: Երկրորդ փաստը՝
«ԲԱՑԱՏՐՈՒԹՅԱՆ» ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
«ԲԱՑԱՏՐՈՒԹՅԱՆ» ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ Ինչպես հայկական ամեն ինչ, մեր ընտրություններն էլ ուրիշ են՝ աղմուկ- աղաղակով, տեղը տեղին քաշքշուկով, հնարավոր ընտրակեղծիքներով։ Արաբկիր համայնքի 0122/06 ընտրական տեղամասը եւս այս առումով բացառություն չէր։ Խմբագրություն ահազանգողները պնդում էին, որ այս տեղամասի հանձնաժողովի անդամներից մեկը հենց նախագահի աչքի առաջ, «հավեսի ընկած» կնքել էր մի տրցակ քվեաթերթիկ, ինչը չէր վրիպել Ստեփան Դեմիրճյանի եւ
Գող՝ սիրտը դող
Գող՝ սիրտը դող Վաղ առավոտյան տեղացող ահազանգերից մեկը թիվ 281 մսուր-մանկապարտեզում տեղակայված թիվ 0093/05 տեղամասի ընտրողներից էր։ Վերջինիս հավաստմամբ, հանձնաժողովի անդամներն ընտրողներին ստիպում էին քվեարկել բաց։ Շտապեցինք նշված տեղամասը, բայց քանի որ Քանաքեռ-Զեյթուն համայնքի մանկապարտեզները շատ էին ու իրար մոտ-մոտ, մինչ հասցեատիրոջը հասնելը, սխալմամբ մի քանի այլ մանկապարտեզներ մտանք (թիվ 284, 175, 128)։ Այստեղ մեզ
ԾԻՐԱՆԵՆՈՒ ԳԱՂՏՆԻՔԸ
ԾԻՐԱՆԵՆՈՒ ԳԱՂՏՆԻՔԸ Դուդուկը լացացնում է, արվեստագետների վիճակը՝ ավելի շատ «Դուդուկն այն միակ գործիքն է, որի նվագը ինձ ստիպում է լացել»: Այս տողերի հեղինակը աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանն է: Ջիվան Գասպարյանի նվագը հայկական դուդուկը հասցրեց համաշխարհային ճանաչման: Եվ այսօր աշխարհն է լսում դուդուկի նվագը: Դուդուկի հնագույն նմուշները հայտնաբերվել են Եգիպտոսում, Հին Հունաստանում՝ 3500-4000 տարի առաջ: Հայտնի
ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԻՆՔ «ԿԱՐՎԱԾ» ՉԷԻՆ
ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԻՆՔ «ԿԱՐՎԱԾ» ՉԷԻՆ Արամ Կարապետյանի շտաբը երեկ առաջին ահազանգն էր ստացել ընտրությունները սկսվելուց կես ժամ անց։ 8.30-ի ահազանգի համաձայն, Ժուռնալիստների միությունում առկա տեղամաս ներկայացած Գրիգոր Հովհաննիսյանին արգելել են զինգրքույկով քվեարկել։ Շտաբում հայտարարություն էր եղել նաեւ այն մասին, որ 9.08-ին Էջմիածնում Հակոբ Հակոբյանը (ԱԺ պատգամավոր) տեղամաս է մտել եւ մի խուրձ քվեաթերթիկ լցրել թափանցիկ քվեատուփի
Թուղթ չունեն
Թուղթ չունեն Շենգավիթ համայնքի թիվ 195 մանկապարտեզում տեղակայված ընտրամասում առաջինը հանդիպեցինք երկու ընտրողի, որոնցից մեկի որդին է Հայաստանից բացակայում, մյուսի՝ քույրը, բայց երկուսի անունն էլ ցուցակներում կան։ Նրանց բողոքները թաղապետարան եւ ընտրական հանձնաժողովներ ոչ մի արդյունք չեն տվել։ Թիվ 195 տեղամասի հանձնաժողովի նախագահ Յուրա Վարդանյանը մեզ ասաց այն, ինչ-որ նրանց էր ասել. «Այդ դեպքում ոչ
ԿԲ-Ն ԴԱՐՁՅԱԼ ՉԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ԿԲ-Ն ԴԱՐՁՅԱԼ ՉԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ «Առավոտի» 11.02.2003թ. համարում տպագրված «Ի գիտություն անկաշառ պաշտոնյաների» (հեղինակ՝ Արմեն Խաչատրյան) հրապարակման առնչությամբ իրենց վերապահումներն ու պարզաբանումներն են ներկայացրել ԿԲ նախագահն ու «Կրեդիտ-Սերվիս» բանկում աուդիտ իրականացրած կազմակերպությունը։ Այս երկու գրություններին հարկ ենք համարում անդրադառնալ մեկ հրապարակմամբ։ Աուդիտն իրականացրած կազմակերպության անունը նախորդ նյութի մեջ նշված չէր, չենք նշում նաեւ այժմ։ Աուդիտորը նախ
«1996-ԻՑ ՈՒ 1998-ԻՑ ՎԱՏ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
«1996-ԻՑ ՈՒ 1998-ԻՑ ՎԱՏ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» Նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանն ու նրա նախընտրական շտաբի ղեկավար Ալեքսանդր Բուտաեւն այսպես գնահատեցին փետրվարի 19-ի ընտրությունը՝ նկատի առնելով երեկ օրվա ընթացքում ստացված հետեւյալ ահազանգերը խախտումների վերաբերյալ: 11:30. Կենտրոնի 0325 տեղամասում փորձել են մեծ տրցակով քվեաթերթիկներ գցել քվեատուփ, բայց բռնվել է եւ չի հասցրել գցել: Փորձ անողը փախել է՝ իր հետ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՇՏԱԲՈՒՄ ԱՆՑԵԼ ԵՆ ԲԱՐԵՀԱՋՈՂ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՇՏԱԲՈՒՄ ԱՆՑԵԼ ԵՆ ԲԱՐԵՀԱՋՈՂ Ի տարբերություն նախագահի ընդդիմադիր թեկնածուների նախընտրական շտաբների, Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբում երեկ «աննախադեպ» անդորր էր: Պարզապես ժամանակ առ ժամանակ այցելում էին ՀՅԴ պատգամավորներ Վահան Հովհաննիսյանը, Արմեն Ռուստամյանը, ՀԺԱՄ նախագահ Սեյրան Ավագյանը, Վլադիմիր Մովսիսյանը եւ այլ պաշտոնատար անձինք: Շտաբում էր նաեւ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը: Մեր հարցին, թե
Պարապած տղերքի պահանջարկը մեծանում է
Պարապած տղերքի պահանջարկը մեծանում է Ընտրությունների օրը Արամ Զավենի Սարգսյանի նախընտրական շտաբում «մեռած հոգիների» հետ կապված բողոք-զանգերն այլեւս համարվում էին մանր-մունր հարցեր եւ լուրջ ուշադրության չէին արժանանում։ Մինչեւ կեսօր արդեն իրավիճակը շատ ավելի լուրջ էր գրեթե բոլոր ընտրատեղամասերում։ Թիվ 226 մանկապարտեզում տեղակայված 0123/06 տեղամասում մեզ դիմավորեց հանձնաժողովի նախագահի տեղակալ Անուշ Նավոյանը, որը փոխարինում էր նախագահ
Շտաբերի գնահատականը
Շտաբերի գնահատականը Ընտրությունների ավարտից 1 ժամ անց Գրիգոր Հարությունյան (Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբի պետ). «Մի բան պարզ է՝ ռեժիմը ինչ էլ անի, միեւնույն է, դատապարտված է։ Ժողովուրդը ե՛ւ նախընտրական փուլում, ե՛ւ ընտրության օրն իր ակտիվ մասնակցությամբ ցույց տվեց, որ իր ընտրությունը կատարել է։ Ցավոք սրտի, քրեական տարրերը, թաղային հեղինակությունները, օլիգարխներն իրենց սեւ գործն արեցին բավական
«ԱՆԶԳՈՒՅՇ ՔԱՇՔՇՈՒԿՆԵՐ»՝ ԸՆՏՐԱՏԵՂԱՄԱՍԵՐՈՒՄ
«ԱՆԶԳՈՒՅՇ ՔԱՇՔՇՈՒԿՆԵՐ»՝ ԸՆՏՐԱՏԵՂԱՄԱՍԵՐՈՒՄ Անկախ ընտրությունների արդյունքից, մի բանում ավելորդ անգամ համոզվեցինք բոլորս. մենք ընտրություններ անցկացնելու շնորհք չունենք, «ժողովրդավարություն» ասվածը չափազանց շռայլ հաճույք է ընտրազանգվածի, իշխանության եւ ընդդիմության համար։ Ընտրությունների ընթացքն ապացուցեց, որ կենաց ու մահու կռիվ է գնում, ու կողմերը հավասարապես տրամադրված են «պայքար, պայքար, պայքարի»։ Ապացուցվեց եւս մեկ ճշմարտություն՝ ազատ, արդար, ուր մնաց՝ թափանցիկ
ԿԱՆԽԱՏԵՍՎՈՒՄ Է 2-ՐԴ ՓՈՒԼ
ԿԱՆԽԱՏԵՍՎՈՒՄ Է 2-ՐԴ ՓՈՒԼ Պնդում են ընտրություններին հետեւող փորձագետները Փետրվարի 19-ի ուշ երեկոյան, մինչեւ ժ. 00:00-ը ՀՀ նախագահի ընդդիմադիր թեկնածուների նախընտրական շտաբներից ստացված ամենանախնական տվյալներով, որոնք արտացոլում էին հանրապետության մարզերում առանձին ընտրական տեղամասերի արդյունքները, ենթադրվում է, որ ՀՀ նախագահական ընտրություններն առնվազն երկրորդ փուլ են ունենալու: Բայց շատ առաջ չանցնելու համար արձանագրենք, որ ԿԸՀ-ն հավատարիմ մնալով
Մինչեւ 2020
Մինչեւ 2020 Մինչ նախագահի մեր թեկնածուներից ամեն մեկն իրեն «կոտորելով» փորձում է ապացուցել, որ երկրի զարգացման ամենալավ ծրագիրը ներկայացված է հենց իր «բուկլետում», Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը մշակել ու հրատարակել է միանգամից չորս նախագահական «ժամկետի» համար տարեգիրք՝ «Հայաստան 2020. զարգացման եւ անվտանգության ռազմավարություն» վերնագրով։ «Օրնիբուն փոփոխվող աշխարհաքաղաքական գծապատկերը պարտադրում է իր անվերջանալի շտկումները,
«Մենք էլ ենք ուզում «իշխան» ուտել»
«Մենք էլ ենք ուզում «իշխան» ուտել» Ալավերդցին իր կենսամակարդակով եւ դրա արդյունքում ձեռք գցած հոգսերով Հայաստանի մյուս շրջանների բնակիչներից չի տարբերվում։ Սակայն, իբրեւ երկրի առավել ծայրամասային վայրի բնակիչներ՝ ալավերդցիներն իրենց լքված են զգում՝ թյուրիմացաբար կարծելով, թե իրենց սոցիալական ծանր վիճակը պայմանավորված է «աչքից հեռու լինելով»։ Եվ իրենց իսկ կարծիքով, արդարացի է վրդովմունքը, երբ «տելեվիզորով լսում
ՇԱԽՄԱՏՈՒՄ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ԿԼԻՆԻ ՄԵԿ ՉԵՄՊԻՈՆ
ՇԱԽՄԱՏՈՒՄ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ԿԼԻՆԻ ՄԵԿ ՉԵՄՊԻՈՆ Դա հայտնի դարձավ այն բանից հետո, երբ ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի վերջին առաջնության հաղթող, ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովը համաձայնեց աշխարհի առաջնության հերթական ընտրական փուլում խաղալ նախկին չեմպիոն Գարրի Կասպարովի հետ։ Պոնոմարյովը հաստատել է նոր առաջնությունում, սկսած կիսաեզրափակիչից, վարկանիշային դասակարգմամբ ամենաբարձր արդյունք ունեցող գրոսմայստերի հետ պայքարի մեջ մտնելով իր տիտղոսը պաշտպանելու ցանկությունը։ Ընդ
Քայլ դեպի բազմաբեւեռ աշխարհ
Քայլ դեպի բազմաբեւեռ աշխարհ Սուրբ Վալենտինի (կամ բոլոր սիրահարների) օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում լսեցին միջազգային տեսուչների հերթական զեկույցը Իրաքի հարցով, որը, շատերի կարծիքով, պետք է վերջինը դառնար։ Թվում է, որ խորհրդի «խաղաղ» որոշման վրա ազդեց ոչ միայն տոնական տրամադրությունը։ Խոշոր տերությունները դեռ խորհրդից առաջ էին հայտնել իրենց սկզբունքային որոշումը։ Խորհրդի նիստին նախորդող շաբաթվա ընթացքում Ռուսաստանի
ԾԻՐԱՆԵՆՈՒ ԳԱՂՏՆԻՔԸ
Դուդուկը լացացնում է, արվեստագետների վիճակը՝ ավելի շատ «Դուդուկն այն միակ գործիքն է, որի նվագը ինձ ստիպում է լացել»: Այս տողերի հեղինակը աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանն է: Ջիվան Գասպարյանի նվագը հայկական դուդուկը հասցրեց համաշխարհային ճանաչման: Եվ այսօր աշխարհն է լսում դուդուկի նվագը: Դուդուկի հնագույն նմուշները հայտնաբերվել են Եգիպտոսում, Հին Հունաստանում՝ 3500-4000 տարի առաջ: Հայտնի չէ, թե
ԵԴ դիմելուց առաջ
ԵԴ դիմելուց առաջ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու համար խորհրդատվական ծառայություն է մատուցում Միջազգային իրավունքի հայկական ընկերակցության գրասենյակը։ Ընկերակցության նախագահ, Սահմանադրական դատարանի փոխնախագահ Վլադիմիր Հովհաննիսյանին խնդրեցինք մանրամասն ներկայացնել միջանցիկ այդ կառույցի մասին։ Նա ասաց, որ երբ Հայաստանի Հանրապետությունը վավերացրեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան եւ մեր քաղաքացիները հնարավորություն ստացան դիմելու Եվրոպական դատարան, օրակարգի հարց դարձավ հետեւյալը.
ԱՌԱՋԱՐԿՆ ՈՒ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ ՀԱՄԸՆԿՆՈՒՄ ԵՆ
ԱՌԱՋԱՐԿՆ ՈՒ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ ՀԱՄԸՆԿՆՈՒՄ ԵՆ Միայն թե խոստումը չմնա նախընտրական քարոզարշավի ոգեւորության շրջանակներում Չինական իմաստնությամբ, եթե մարդն ուզում է մեկ տարի ապրել, պետք է բրինձ ցանի, հարյուր տարվա համար՝ ծառ տնկի, իսկ դարերի համար՝ դպրոց կառուցի։ Գուցե սերունդների գիտակցության մեջ արմատավորվելու այդ միտումն էր դրդել Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամին՝ նախաձեռնելու հերթական ծրագիրը։ Կոտայքի մարզի Պռոշյան
Ընտրենք արդար, դիտեք արդար
Ընտրենք արդար, դիտեք արդար 2003թ. խիստ կարեւոր է Հարավային Կովկասի պետությունների համար. Հայաստանում պետք է տեղի ունենան նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ, Ադրբեջանում՝ նախագահական, իսկ Վրաստանում՝ խորհրդարանական։ Ակնհայտ է, որ այս ընտրություններն են նախանշելու այն ուղին, որով այս երկրները եւ տարածաշրջանն ընդհանրապես ընթանալու են։ Այս պետությունների քաղաքացիների համար բազմակուսակցական ընտրությունները վաղուց փորձված բան են. 12 տարում
ՆԱԽ ԱՆՈՒՄ ԵՄ՝ ԻՆՉ ԿԱՄԵՆԱՄ, ՀԵՏՈ ԴԻՄՈՒՄ ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆ
ՆԱԽ ԱՆՈՒՄ ԵՄ՝ ԻՆՉ ԿԱՄԵՆԱՄ, ՀԵՏՈ ԴԻՄՈՒՄ ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆ ԵՊՀ ղեկավարության խոսքն ու գործը հակասում են միմյանց։ Եթե տեսականորեն նրանք ուսանողներին օրենք են սովորեցնում ու պրոպագանդում են գործել դրա սահմաններում, ապա գործնականում՝ անօրինական գործարք են կնքում։ Պարզվում է, ԵՊՀ-ի տարածքում կատարվող շինարարության շուրջ բարձրացված աղմուկն իր նախապատմությունն ուներ։ Դեռեւս անցյալ տարի ԵՊՀ տնօրինությանը Կենտրոն թաղապետարանից զգուշացրել
«Դրոշն օրինակ ծառայեց»
«Դրոշն օրինակ ծառայեց» Երեկ դարձյալ քվորումի բացակայության պատճառով ԱԺ նիստ չկայացավ: Սակայն երբ Արմեն Խաչատրյանը գրանցվելու համար ներկա 10 պատգամավորներին կոչ արեց գրանցվել, ԱԺ դահլիճում տեղադրված եռագույն դրոշն ընկավ: Բարեբախտաբար, ԱԺ փոխնախագահ Գագիկ Ասլանյանը բացակայում էր, այլապես դժվար է ասել, թե դրոշն ինչ հետեւանքներ կթողներ նրա վրա: Բանն այն է, որ դրոշն ընկել է ուղիղ
Թարմ ահազանգ
Թարմ ահազանգ Արդեն երեկ երեկոյան ընդդիմադիր թեկնածուների նախընտրական շտաբները ստացան ընտրախախտումների առաջին ահազանգերը: Ահազանգ ստացվեց «Հանրապետություն» կուսակցության գրասենյակից: Այն, ինչ մենք տեսանք այստեղ, սպասվող ընտրակեղծիքների միայն առաջին ծաղիկներն էին: Նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբներից մեկի ներկայացուցիչը, որի անունն առայժմ չենք հրապարակի, բերել ու հանձնել է սահմանված նմուշի մաքուր քվեաթերթիկների մի փաթեթ՝ թվով 500 հատ:
ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ ԵՆ ՕՐԵՆՔՆԵՐԸ
ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ ԵՆ ՕՐԵՆՔՆԵՐԸ Եթե քարոզչության դրույթները խախտելու համար որեւէ մեկը չենթարկվեց օրենքով նախատեսված պատասխանատվության Ընտրական օրենսգրքի 139 հոդվածը կոչվում է՝ «Պատասխանատվությունը սույն օրենսգրքի դրույթները խախտելու համար»: Թռուցիկ ընթերցանությունն անգամ վկայում է, որ անցած քարոզարշավում տեղ գտան երեւույթներ, որոնք պետք է օրենքով սահմանված կարգով հանգեցնեին պատասխանատվության: Եվ այսպես՝ արգելվում է քվեարկությանը նախորդող 7 օրվա ընթացքում
«ՄՈՌԱՑԻ՛Ր ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ»
«ՄՈՌԱՑԻ՛Ր ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ» «27»-ի գործով վկա Տիգրան Նազարյանի երեկվա հեռախոսային ասուլիսից պարզ դարձավ, որ այս խորհուրդն էին նրան տվել ԱԱՆ աշխատակիցները: Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանը, սպանությունից 8 օր առաջ «Առավոտում» հրապարակված հարցազրույցում մեկնաբանելով Տիգրան Նազարյանի հայտարարությանը, թե Հայաստանից մեկնել է, որովհետեւ իրեն այստեղ ճնշել են, ասել էր. «Ճիշտն ասած, ես խիստ կասկածում եմ,


















































