Օրվա լրահոսը

Խաղաղ միջոցներով հնարավո՞ր չէ իշխանափոխություն

Խաղաղ միջոցներով հնարավո՞ր չէ իշխանափոխություն ԱՄՆ Պետքարտուղարությունն օրերս հրապարակել է իր ամենամյա զեկույցը, որում գնահատականներ կան 2002-ին Հայաստանում իրավիճակի վերաբերյալ: ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցը սկսվում է այն արձանագրումով, որ թեեւ Հայաստանի Սահմանադրությամբ իշխանության տարբեր ճյուղերը տարանջատված են՝ այսուհանդերձ, նախագահին վերապահված են պաշտոնյաներ նշանակելու եւ ազատելու «այնպիսի լիազորություններ, որոնք հավասարակշռված չեն օրենսդրական կամ անկախ դատական համակարգի իրավասություններով»:

«ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ԴԱՐՁՅԱԼ ԸՆԴԴԵՄ ՎԱՐՉԱՊԵՏԻ

«ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ԴԱՐՁՅԱԼ ԸՆԴԴԵՄ ՎԱՐՉԱՊԵՏԻ Ընտրություններից հետո «Ազգային միաբանության» ղեկավարները հիմնականում զբաղված էին ընդդիմադիրներին նախատելով: Տրամաբանական հաջորդ փուլը պիտի լիներ Ռոբերտ Քոչարյանի առջեւ դարձյալ վարչապետի աթոռի համար կռիվ տալը: Եւ սրա նախանշանները երեւացին Բրյուսելում Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստի ժամանակ: «Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը մարտի 24-ի քննարկումների ժամանակ միայն մեկ անգամ է խոսում

ԱՅԴՊԵՍ ԷՐ ՍԿՍՈՒՄ

ԱՅԴՊԵՍ ԷՐ ՍԿՍՈՒՄ 1998-ին ՀՀ նախագահի պաշտոնակատար, ՀՀ վարչապետ եւ ՀՀ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը «Սոբեսեդնիկի» թղթակից Միխայիլ Սերդյուկովին հարցազրույց էր տվել, որը հրապարակվել էր «Խոստումներ եւ երդումներ չեմ սիրում» վերտառությամբ: Դրան մենք առաջիկայում ավելի հանգամանորեն դեռ կանդրադառնանք, իսկ առայժմ մեջբերենք ընդամենը մեկ հատված: Մ.Սերդյուկով. «Երեկ ես ծանոթացա հայ հին կուսակցություններից մեկի՝ Հայ Հեղափոխական Դաշնակցության

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ՝ ՕՐԵՆՔԻՑ ԱՆՏԵՂՅԱԿ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ՝ ՕՐԵՆՔԻՑ ԱՆՏԵՂՅԱԿ «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը դիմել է ՀՀ նախագահին, ՀՀ դատարանների նախագահների խորհրդի նախագահին, «Սահմանադրական իրավունքի կենտրոնի» նախագահին, «Դատավորների միություն» կազմակերպությանը եւ տեղեկացրել, որ նախագահի ընտրության ընթացքում «մեր կազմակերպությունը, այդ թվում՝ նրա կառուցվածքային մարմինը` «Ընտրությունների օրինականությունը վերահսկող հասարակական հանձնաժողովը», Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանին դիմել է 52 անգամ. «51 դիմումների պահանջներից

Սպասենք 3-րդ ահազանգի՞ն

Սպասենք 3-րդ ահազանգի՞ն Ավելի քան երկու ամիս է, ինչ «Հոկտեմբերի 27»-ի գործով դատաքննությունն ընդմիջվել է դատավոր Սամվել Ուզունյանի խորհրդավոր հիվանդության պատճառով: Խորհրդավոր, որովհետեւ առայժմ պաշտոնական կամ իրավասու որեւէ մեկը չի հայտարարել ու պարզաբանել, թե հատկապես ի՞նչ հիվանդությամբ է արդեն երկու ամիս տառապում պարոն դատավորը: «Ես հասկանում եմ, որ դատավորի անվտանգությունը պետք է ապահովել, բայց ինչո՞ւ

ՀԱԿԱԿՇԻՌՆԵՐԻ ԵՎ ԶՍՊՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

ՀԱԿԱԿՇԻՌՆԵՐԻ ԵՎ ԶՍՊՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ Երկրի գլխավոր օրենքում Սահմանադրական փոփոխությունների փաթեթը, որն ըստ ընդդիմադիր պատգամավորների՝ ոչ ոք չի տեսել, իսկ ըստ նախագահի լիազոր ներկայացուցիչ Արմեն Հարությունյանի եւ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի՝ Սահմանադրական ժամանակավոր հանձնաժողովը ժամանակին քննարկել է, երեկ խորհրդարանը փորձեց «տնտղել»։ Թե դրանից ինչ ստացվեց, առայժմ պարզ չէ։ Ըստ որոշ գնահատականների՝ նախագահի ներկայացրած փոփոխություններում ավելացված են

ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՀԱՆԴԵ՞Պ

ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՀԱՆԴԵ՞Պ ԵԽ ԽՎ լիագումար նիստում ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ լորդ Ռասել Ջոնսթոնի զեկուցման շուրջ քննարկմանը մասնակցել են 11 խորհրդարանականներ: Ներկայացված զեկուցումից հետո, ուր շարադրված էին ե՛ւ նախընտրական շրջանի, ե՛ւ ընտրությունների ընթացքում արձանագրված, ե՛ւ ետընտրական կազմակերպված օրինախախտումները՝ Վեհաժողովի ընդհանրական տրամադրությունը երեւի թե ձեւակերպվել է պրն Գուբերտի /Իտալիա/ գնահատականում. «Դժվար է եզրակացնել, արդյո՞ք անցկացված ընտրությունների

Սիրավիպակ՝ հայհոյախոսությամբ

Սիրավիպակ՝ հայհոյախոսությամբ «Սեւ աչքեր, ճերմակ սփռոց». այսպիսի վերնագիր ունի Վահրամ Սահակյանի նոր պոեմ-սիրավիպակը (համենայնդեպս, գրքի վրա այսպես է գրված)։ Իսկ թե ինչ անվանում կարելի է տալ գրքին այն ընթերցելուց հետո՝ դժվարանում եմ ասել։ «Թե ուզում ես երգդ լսեն, ժամանակի շունչը դարձիր»,- գրում է Չարենցը։ Վ. Սահակյանը մի փոքր սխալ է հասկացել այդ խորհուրդը ու ժամանակն

ԱՌԱՆՑ ՃԻՇՏ ՏՆՏԵՍՎԱՐՄԱՆ ՈՉԻՆՉ ՉԻ ՍՏԱՑՎԻ

ԱՌԱՆՑ ՃԻՇՏ ՏՆՏԵՍՎԱՐՄԱՆ ՈՉԻՆՉ ՉԻ ՍՏԱՑՎԻ Սպորտվարչության նիստերի դահլիճում մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի փոխնախարար Իշխան Զաքարյանը հանդիպման էր հրավիրել հանրապետության ՄԴ-ների տնօրեններին։ Առիթը մարզադպրոցներին պետբյուջեից հատկացվող գումարների ճիշտ ու նպատակային օգտագործելն էր։ Հիշեցնելով, որ դեռ անցած տարվանից ինքը ՄԴ-ների տնօրեններին նախազգուշացրել է, որ փոխվելու են տնտեսությունները վարելու մեթոդները, նա խոսեց կառավարության արդեն իսկ ընդունած

Բժիշկներն՝ ընդդեմ տաբակիչների

Բժիշկներն՝ ընդդեմ տաբակիչների «Ո՞րն է կարեւոր՝ մարդկային կյա՞նքը, թե՞ մի քանի աշխատատեղը»,- երեկ կազմակերպված «տեղեկատվական- ուսումնական» սեմինարի ժամանակ այս հարցադրումն արեց Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Հրայր Ասլանյանը։ Իսկ սեմինարը կազմակերպվել էր լրագրողներին ուսուցանելու եւ նրանց միջոցով հասարակությանը մատչելի դարձնելու հոգեներգործուն նյութերի չարաշահման արդյունքում մեր առջեւ ծառացած խնդիրները։ Ի դեպ, առողջապահության նախարարությունն արդեն մշակել է

ԱՂՔԱՏՆԵՐԻ ՈՒ ՏԳԵՂՆԵՐԻ ՆԿԱՐԻՉԸ

ԱՂՔԱՏՆԵՐԻ ՈՒ ՏԳԵՂՆԵՐԻ ՆԿԱՐԻՉԸ «Լիլիպուտը գնում է պոռնկատուն եւ պահանջում ամենաբարձրահասակ կնոջը։ Դռան անցքից նայելով տեսնում են, որ նա քայլում է պառկած կնոջ «երկայնքով» ու վանկարկում. «ԹրԴ ՎՏԴ»։ Հայտնի անեկդոտով սկսեց զրույցը նկարիչ Բորիս Մատինյանը, որպեսզի հիմնավորի, թե ինչ «դեր» ունեն իր կյանքում ոչ լիարժեք արտաքին տվյալներ ունեցող մարդիկ։ Նա կարծում է, որ ոչ գեղեցիկներին

Տեղեկատվության մատչելիությունը բոլորինն է

Տեղեկատվության մատչելիությունը բոլորինն է 2003թ. մարտի 28-30-ը Հայաստանի 11 լրատվամիջոց ներկայացնող տասնութ լրագրողներ քննարկեցին Հայաստանում տեղեկատվության ազատության հիմնախնդիրները դատաիրավական, տնտեսական, բնապահպանական, առողջապահության եւ այլ ոլորտներում: Մասնակիցները, այդ թվում մարզային լրատվամիջոցների ներկայացուցիչները, արձանագրեցին, որ լրագրողների տեղեկություն ստանալու իրավունքը խախտում են գրեթե բոլոր պետական մարմինները: * Տեղեկություն ստանալու իրավունքի ոտնահարումներով հատկապես «աչքի է ընկնում» ՀՀ գլխավոր դատախազությունը.

ԳԻՇԵՐՕԹԻԿԸ ԼՈՒԾՄԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՁԵՎԸ ՉԷ

ԳԻՇԵՐՕԹԻԿԸ ԼՈՒԾՄԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՁԵՎԸ ՉԷ Որքան էլ լավ լինի գիշերօթիկ կամ հատուկ դպրոցների վիճակը, միեւնույն է, մեծ է հավանականությունը, որ երեխայի իրավունքներն այստեղ կոտնահարվեն: Իսկ դրա համար պետք է կարեւորել ընտանիքի դերը երեխայի կյանքում: Այսպես են կարծում մասնագետները՝ նոր հազարամյակում ձեւավորված նոր մտածելակերպի շնորհիվ: Սա՝ ի հակադրումն Խորհրդային տարիների, երբ ընտանեկան որեւէ պրոբլեմ՝ կապված ապրելակերպի

«ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ԿՍԱՐՍԱՓԵԻՆ»

«ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ԿՍԱՐՍԱՓԵԻՆ» «Շատ լավ է, որ այս սենյակում քիչ են Եվրամիության անդամները, քանի որ, եթե այս հարցը լսվեր Եվրախորհրդարանի լիագումար նիստում՝ կարծում եմ, անդամները կսարսափեին: Նրանցից ոչ բոլորն են դեռեւս կարդացել դիտորդական առաքելությունների զեկույցները»,- ասել էր Եվրախորհրդարանի անդամ Բաշիր Խանբային Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստում: Եվրամիությունն էլ է անհանգստացած Մարտի 24-25-ին Բրյուսելում գումարված այս

ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՎԵԼԻ ԾԱՆՐԱԿՇԻՌ Է

ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՎԵԼԻ ԾԱՆՐԱԿՇԻՌ Է ԱԺ պարիսպները (Դեմիրճյան մուտք) երեկ փորձեցին «սասանել» մի շարք լրատվամիջոցներ, որոնք ըստ էության համաձայն չեն «Զանգվածային լրատվության մասին» օրենքի ընդունմանը։ Մինչ դիրքեր կգրավեինք ԱԺ մուտքի մոտ, խորհրդարանում հավատարմագրված լրագրողներին Մամուլի ազգային ակումբի կողմից տրվել էր «Ո՛չ՝ գրախոսությանը» կարգախոսով պաստառ, ինչը առգրավվել էր «հանցագործության վայրում»՝ «Հայկական ժամանակի» լրագրող Նաիրա Զոհրաբյանի ձեռքից։

Հասկացողները հոգնեցին

Հասկացողները հոգնեցին ԱԺ նիստը տապալվեց «Զանգվածային լրատվամիջոցների մասին» չարաբաստիկ օրենքի նախագիծը երեկ չքվեարկվեց. ամբողջ օրվա խորհրդարանական կրքոտ քննարկումներից հետո կառավարությունն առաջարկեց քվեարկությունը հետաձգել։ «ԶԼՄ-ների մասին» օրենքի նախագծի քվեարկությունը մենք՝ «ոչ պատասխանատու» լրագրողներս, մտադիր էինք իրավական բոլոր հնարավոր միջոցներով տապալել։ Իրականում այս նախագիծը բումերանգի նման շուռ է գալու ցանկացած ԶԼՄ-ի դեմ։ Դեռեւս նիստի սկզբից մի քանի

Ինքնակրթվելը չի խանգարի

Ինքնակրթվելը չի խանգարի «Հանրահավաքների եւ երթերի կազմակերպման եւ անցկացման վերաբերյալ գործող օրենսդրության պահանջները պարզաբանելու նպատակով խնդրում եմ սույն թվականի մարտի 31-ին, ժամը 10-ին ներկայանալ Երեւան քաղաքի դատախազություն»: Իրականում սա այն հրավերը չէ, որի մասին առաջին հայացքից ու միամտորեն կարող է կարծել մեր ընթերցողը. ասենք, Երեւան քաղաքի դատախազության աշխատողներին կրթելու կամ ժողովրդավարական երկրում դատախազ աշխատելու համար

ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԽՈՒԹԵՐԸ

ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԽՈՒԹԵՐԸ «Պետք չէ ժողովրդին բաժանել արտոնյալների եւ հայրենիքի սահմանապահների» Սահմանադրական փոփոխությունների փաթեթի նոր տարբերակը շրջանառության մեջ է դրվել խորհրդարանում։ Նախատեսվում է այդ փոփոխությունները քվեարկել մայիսի 25-ի հանրաքվեում։ Այլ հարցերի հետ միասին նախատեսվում է փոխել մեր պետության վերաբերմունքը երկքաղաքացիության խնդրին։ Եթե գործող սահմանադրությամբ պարզապես արգելված է երկքաղաքացիությունը, ապա նախագահի կողմից առաջարկվող փոփոխություններով հանված է այդ

ՄԱՍՇՏԱԲ ԵՎ ԾԱՆՐՈՒԹՅՈՒՆ

ՄԱՍՇՏԱԲ ԵՎ ԾԱՆՐՈՒԹՅՈՒՆ Երեկ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Ստրասբուրգում գումարված գարնանային նստաշրջանում, խախտելով ընտրությունների մասին լոկ զեկույցներ լսելու ավանդույթը, ՀՀ նախագահական ընտրությունների առնչությամբ կայացել են քննարկումներ: Ավանդույթը խախտելուն հարկադրել էր, թերեւս, ԵԽ դիտորդական առաքելության ղեկավար սըր Ռասել Ջոնսթոնի զեկույցը, որտեղ գրեթե առաջին տողից մինչեւ վերջինը արձանագրված են ՀՀ նախագահական ընտրություններում իրականացված օրինախախտումները, բառացիորեն հավելելով՝ հօգուտ պաշտոնավարող

ՍԱՏԱՆԱՅԻ ԵՎ ԱՍՏԾՈ ԱՐԱՆՔՈՒՄ

ՍԱՏԱՆԱՅԻ ԵՎ ԱՍՏԾՈ ԱՐԱՆՔՈՒՄ Ստեփան Դեմիրճյանը կլիներ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահը (անկախ երկրորդի նկատմամբ առկա վերապահման), եթե Վազգեն Մանուկյանից եւ Կարեն Դեմիրճյանից հետո չլիներ երրորդը, որ ընտրվելուց հետո նախագահ չի դառնում։ Յոթ տարվա ընթացքում նախագահական երեք ընտրություններում երեք այսպիսի դեպքի արձանագրումը արդեն ոչ թե մտահոգություն, այլ ախտորոշում է, խորհելու հիմնավոր պատճառ, եթե ոչ ազգի, պետության

ԴՐԱՄԱՊԱՆԱԿՆԵՐԻՆ ԿՓՈԽԱՐԻՆԵՆ ՔՍԱԿՆԵՐԸ

ԴՐԱՄԱՊԱՆԱԿՆԵՐԻՆ ԿՓՈԽԱՐԻՆԵՆ ՔՍԱԿՆԵՐԸ Երեկ ՀՀ ԿԲ էմիսիոն գործառնությունների եւ դրամական պահուստների վարչության պետ Գեւորգ Թումանյանն ասուլիս էր հրավիրել, որպեսզի ԿԲ-ի որոշումը հանրությանը բախշի։ Ըստ այդմ, 2003թ. մարտի 31-ից շրջանառության մեջ են դրվելու 50, 100, 200 եւ 500 դրամ անվանական արժեքներով 2003թ. նմուշի մետաղադրամներ։ Այդ անվանական արժեքով թղթադրամները, որոնց սերնդափոխությանն են կոչված սույն մետաղադրամները, ինչպես նաեւ

Ինչո՞ւ վերացվեց ժողովրդական ատենակալների ինստիտուտը

Ինչո՞ւ վերացվեց ժողովրդական ատենակալների ինստիտուտը Տարեց մարդիկ հիշում են, որ դատարանի նիստերը վարում էր դատավորը, իսկ իր աջ ու ձախ կողմերում նստած էին ժողովրդական ատենակալները։ Շատերն այն կարծիքին էին, որ դատական նիստերը ատենակալների մասնակցությամբ ու հսկողությամբ արդար է։ Այն ժամանակ ատենակալները ընտրվում էին տարբեր կազմակերպությունների կոլեկտիվների կողմից։ Իսկ կոլեկտիվը ընտրում էր դատական համակարգին ծանոթ, շատ

ԼՐԱԳՐՈՂԻՆ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՊԱՐՏԱԴՐԵԼ

ԼՐԱԳՐՈՂԻՆ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՊԱՐՏԱԴՐԵԼ Երկուշաբթի Ազգային ժողովում հավանաբար պատգամավորների կուտակում լինի եւ կուտակման արդյունքում էլ բախտ վիճարկվի քննության դնել «Զանգվածային լրատվության մասին» օրենքի նախագիծը։ Հիշեցնենք, որ այն առաջարկում է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աշոտ Աբովյանը։ Մենք նորից նայեցինք օրենքի նախագիծը եւ, փաստորեն, եկանք այն եզրահանգման, որ այն հատկապես պետք է վերանայվի լրատվամիջոցների ակտիվ մասնակցությամբ, քանզի

Հիվանդներն ու հաշմանդամները չեն ընտրել

Հիվանդներն ու հաշմանդամները չեն ընտրել ՀՀ Ընտրական օրենսգրքում ամրագրված է, որ քաղաքացին կարող է մասնակցել քվեարկությանը միայն իր հաշվառման վայրում տեղակայված ընտրական տեղամասերում: Քվեարկության որեւէ այլ եղանակ նախատեսված չէ: Ստացվում է, մարդիկ, որոնք ընտրական տեղամաս հասնելու դժվարություններ ունեն, զրկվում են ընտրելու հնարավորությունից: Իրավաբան Հրայր Թովմասյանի խոսքերով (նա ՀՀ Ընտրական օրենսգրքի հեղինակներից է), սա դեռեւս հռոմեական

ՊԱՅՔԱՐ ԵՐԵՔ ՃԱԿԱՏՈՎ

ՊԱՅՔԱՐ ԵՐԵՔ ՃԱԿԱՏՈՎ Ընդդեմ անսարք մեքենայի Հայտնի ֆիլմերից մեկում ազատազրկված փիլիսոփան ավելի հմտանալով մասնագիտության մեջ, եզրակացնում է. անսարք մեքենայի առանձնահատկությունն այն է, որ նա չգիտի, որ ինքը անսարք մեքենա է ու շարունակում է աշխատել: Ընդդիմությունը որքան էլ բարձրաձայնի ու ահազանգի, թե «տեսա՞ք ինչ եղավ, ինչ է լինում ու ինչ է լինելու», միեւնույն է՝ անսարք մեքենան

ՔԵԼԲԱՋԱՐ. 10 ՏԱՐԻ ԱՆՑ

ՔԵԼԲԱՋԱՐ. 10 ՏԱՐԻ ԱՆՑ Սերժ Սարգսյան. «Մենք Քելբաջարը չենք զավթել» – Քելբաջարից հետո համաշխարհային հասարակությունը կրկին հայերին մեղադրեց ագրեսիայի մեջ: Ինչո՞վ էր պայմանավորված Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի մուտքը Քելբաջարի շրջան: – Դա ռազմական անհրաժեշտություն էր, եւ եթե մենք ուզում ենք ապրել Լեռնային Ղարաբաղում՝ մենք պիտի դա անեինք: Մեր լեզվով ասած՝ դա Քելբաջարի շրջան չէ, այլ

«Զբոսանքը» դեպի Բաղդադ՝ տապալվեց

«Զբոսանքը» դեպի Բաղդադ՝ տապալվեց Այսօր արդեն պարզ է, որ ամերիկյան զինվորականների արագ «հաղթանակի ծրագիրը» ձախողվեց։ Պատերազմի սկզբից մեկ շաբաթից ավելի է անցել, իսկ անգլո-ամերիկյան զորքերը դեռ Բասրայի մատույցներում են եւ կրում են զգալի կորուստներ։ Ո՞րն է անհաջողությունների հիմնական պատճառը։ Առաջին մեղավորները հետախուզական ծառայություններն են։ Պարզվում է, որ ծրագրավորված էր պատերազմը սկսել երկու օր ուշ։ Սակայն

«ՊԵՏԸ ԶՐՈՒՑԵԼՈՒ ԲԱՆ ՈՒՆԻ»

«ՊԵՏԸ ԶՐՈՒՑԵԼՈՒ ԲԱՆ ՈՒՆԻ» Այս խոսքերով են մարդկանց գիշերով տնից հանում «Արդարություն» դաշինքի շտաբում բացված է անվճար իրավաբանական ծառայություն, որտեղ կարող են դիմել եւ իրավաբանական օգնություն ստանալ ՀՀ այն քաղաքացիները, ովքեր տուժել են ընտրությունների ժամանակ եւ դրանից հետո իրականացվող բռնությունների, իրավունքների ոտնահարման եւ այլնի հետեւանքով։ Աշխատանքները ղեկավարում է փաստաբան, «Փաստաբանների միջազգային միության» նախագահ Տիգրան Տեր-Եսայանը,

ԵՐԵԿ ՉԻ ՍԿՍՎԵԼ

ԵՐԵԿ ՉԻ ՍԿՍՎԵԼ Վաղը չի վերջանա Հնարավոր է, որ Արմեն Զավենի Սարգսյանը չի պատվիրել Տիգրան Նաղդալյանի սպանությունը, եւ դատախազությունը, իր սովորության համաձայն, նրա գլխին գործ է սարքում: Բացառված չէ, սակայն, որ նա առնչություն ունի այդ հանցագործության հետ: Սակայն այդ երկու պնդումների միջեւ չի կարելի հավասարության նշան դնել՝ այն իմաստով, որ երկրորդի հետեւում կանգնած է պետության

Երկրագունդը միայն Հայաստանը չէ

Երկրագունդը միայն Հայաստանը չէ Նախագահական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ դիտորդների կողմից հայտարարված նախնական գնահատականների կապակցությամբ ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանի կարծիքը, իր իսկ հավաստմամբ, համընկնում է արտգործնախարար Վարդան Օսկանյանի կարծիքի հետ: Ռ. Միրզախանյանի, այսինքն` Վ. Օսկանյանի գնահատմամբ, «պարադոքսալ» տարբերություն կա ԱՊՀ երկրների եւ ԵԱՀԿ դիտորդների գնահատականների միջեւ: «Իրականում ԱՊՀ երկրները եւ Եվրոպան ունեն ժողովրդավարության զարգացման թե8217 տարբեր

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031