Օրվա լրահոսը

Քոռ գրոշ

Քոռ գրոշ Այդքան արժե՞ն արդար ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հավաստիացումները: Քարոզարշավի վերջին օրը նշանավորվեց մի բացահայտմամբ, որը հաստատեց, թե ճիշտ էին հոռետեսները, որոնք հայտարարում էին, թե այս անգամ էլ են ընտրությունների ընթացքում լինելու խոշորամասշտաբ կեղծիքներ: «Հանրապետություն» կուսակցության անդամ Արամազդ Զաքարյանը երեկ քաղաքական գովազդի ընթացքում ցուցադրեց մի առարկա, որը որեւէ մեկի ձեռքին չպիտի հայտնվեր մինչեւ փետրվարի 19-ը

ԻՄԱՆԱՆՔ, ՈՐ ԿԱՆԽԵՆՔ

ԻՄԱՆԱՆՔ, ՈՐ ԿԱՆԽԵՆՔ Դեռ անցյալ շաբաթ ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Պիտեր Այքերին ներկայացվեցին չորեքշաբթի սպասվող ընտրությունների ընթացքում հնարավոր ընտրախախտումների մի քանի տարատեսակներ: Կարծում ենք, վաղը կայանալիք ընտրություններում ընտրակեղծիքները հնարավորինս բացառելու համար՝ հարկ է, որ դրանց մեխանիզմներին ծանոթ լինեն ոչ միայն հայերիս «հնարամտությունը» չունեցող միջազգային դիտորդները, այլեւ ՀՀ նախագահի թեկնածուների վստահված անձինք ու ընտրական հանձնաժողովների անդամները:

ՈՎ Է ՆԱ, ՈՎ Է ՆԱ

ՈՎ Է ՆԱ, ՈՎ Է ՆԱ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը փետրվարի 12-ին ընդունել է իր 4-րդ միջանկյալ զեկույցը: «Առավոտն» առայժմ չի մեջբերի, թե նախագահի որ թեկնածուի թիմին են վերաբերում նշված խախտումները, միայն նկատենք, որ զեկույցում հիմնականում մեջբերված են այն փաստերը, որոնք դիտորդներին ներկայացրել էին ընդդիմադիրները: Միջանկյալ զեկույցի համառոտ ամփոփագրում նշված են խախտումների հետեւյալ երեք խմբերը. 1.

Տեսարան Բաքվի շուկայից

Տեսարան Բաքվի շուկայից Ֆոտոռեպորտաժը պատմում է Բաքվի փոքր բիզնեսի մասին: Լուսանկարներն արվել են 2002թ. նոյեմբերին՝ Ֆարիդ Խայրուլինի կողմից: Թերթավաճառները վաղ առավոտյան խմբագրություններից մեծաքանակ թերթեր են գնում, որոնց վաճառքից օրական 200-250 մանաթ օգուտ են ունենում, որը համարժեք է մոտ 50 սենթի: Ամսվա կտրվածքով այդ թերթավաճառների եկամուտը կազմում է մոտ 60 ԱՄՆ դոլար, որն Ադրբեջանի համար փոքր

ՏԵՍԱԴԱՇՏՈՒՄ ԵՎ ՏԵՍԱԴԱՇՏԻՑ ԴՈՒՐՍ

ՏԵՍԱԴԱՇՏՈՒՄ ԵՎ ՏԵՍԱԴԱՇՏԻՑ ԴՈՒՐՍ «Մշակույթն այն մեծ ոլորտն է, որի մեջ տեղավորվում է այն ամենը, ինչը կոչվում է պետություն,- կարծում է ճանաչված դերասան Աշոտ Ադամյանը,- եւ այն, թե ինչու է պետության վերաբերմունքը թերի արվեստի նկատմամբ, խնդիր է, որի լուծումը գտնելու համար շատ շատերը պիտի մատները դնեն ճակատներին ու մտածեն»։ Մի քանի տասնյակ դերեր խաղացած դերասանը

ՍՈՒՐԲՆ ԸՆԴԴԵՄ ՍՐԲԻ

ՍՈՒՐԲՆ ԸՆԴԴԵՄ ՍՐԲԻ Փետրվարի 15-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգսի տոնը, որը Գարեգին վեհափառը հռչակել է որպես երիտասարդների օրհնության օր։ Ու չնայած Սուրբ Վալենտինի օր հայերը երբեւէ չեն ունեցել, սակայն երիտասարդները համառորեն շարունակում են այն տոնել։ Օրը սկսում են եկեղեցի գնալով, թեկուզ Սուրբ Սարգսի նկարի առաջ Սուրբ Վալենտինի պատվին մոմ վառելով։ Երեկ ժամը

ՀՀՇ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է

ՀՀՇ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է Երեկ ՀՀՇ վարչությունը եւ Հանրապետական խորհուրդը հանդես են եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Ներկա նախագահական ընտրությունները հնարավորություն են ընձեռել առանց քաղաքական ցնցումների, Սահմանադրությանը համապատասխան ազատվել հեղաշրջման միջոցով Հայաստանի իշխանությունը բռնազավթած վարչախմբից։ Ընտրություններում որպես առաջնահերթ խնդիր Հայոց համազգային շարժումը տեսնում է Հայաստանում իշխանության օրինականության հաստատումը։ Նախընտրական պայքարը ցուցադրում է հեղաշրջման եւ բռնազավթման

Կանայք լռում են, որ հետո խոսեն

Կանայք լռում են, որ հետո խոսեն Նախագահի թեկնածուների առաջադրման առաջին իսկ շաբաթվանից «Առավոտը» հարցազրույցների շարք սկսեց նրանց կանանց հետ: Թվում էր, թե կանայք ոչ միայն չեն խուսափի մեր զրույցներից, այլ իրենք անձամբ խոսելու ցանկություն կունենան: Չէ՞ որ իրենք պետք է պատմեին իրենց ընտանիքի մասին, ներկայացնեին իրենց ամուսնուն որպես ընտանիքի ղեկավար, ամուսին ու հայր: Մանավանդ, մեր

ԿՈՒՌՔԵՐԻ ՄԱՅՐԱՄՈՒՏԸ-4

ԿՈՒՌՔԵՐԻ ՄԱՅՐԱՄՈՒՏԸ-4 Տասներորդ պարունակ Քաղաքական վերլուծություններում նախապես տիրապետող էր այն մտայնությունը, թե 2003-նախագահական ընտրություններն ընթանալու են այնպես, ինչպես 96-ինը. ընդդիմությունը պետք է հայտարարեր միասնական թեկնածու եւ պայքարն ընթանար միասնական թեկնածուի եւ վերընտրվել ցանկացող գործող նախագահի միջեւ։ Բայց պարզվեց, ինչպես ժամանակին դիպուկ նկատել է Նիցշեն՝ կուռքերն ավելի շատ են, քան իրողությունները։ Եվ, բնականաբար, չէր կարող հակառակը

Հիմա էլ Լալա Ալեգրովան

Հիմա էլ Լալա Ալեգրովան Այս օրերին Երեւանում է գտնվում ռուսական էստրադայի հանրահայտ աստղ Իրինա Ալեգրովայի դուստրը՝ Լալա Ալեգրովան, որը բացառության կարգով միայն «Առավոտին» հարցազրույց տվեց։ Վերջինս այստեղ է գտնվում իր նկարահանող խմբի հետ, քանզի նկարահանում է «Անօրինական ամուսինը» գեղարվեստական ֆիլմը։ – Թեեւ ես դեռ չեմ ավարտել իմ ուսումը, բայց արդեն սկսել եմ լիովին զբաղվել ռեժիսուրայով։

«ԲՐԵՅՔԸ» ՃԻՇՏ ՉԻ ԸՆԿԱԼՎՈՒՄ

«ԲՐԵՅՔԸ» ՃԻՇՏ ՉԻ ԸՆԿԱԼՎՈՒՄ «Այն առողջ ապրելակերպ է եւ ոչ թե թմրամոլների ու հանցագործների պար»,- ասում են երեւանցի բրեյքերները։ Յուրաքանչյուր ժողովուրդ ստեղծել է իր պարային լեզուն, շարժումների հաստատուն ֆոնդը, պլաստիկան, շարժման միջոցներն ու դրանց փոխհարաբերությունները, որոնք շաղկապելով ազգային ինքնատիպ երաժշտությամբ, կատարվել են համապատասխան ռիթմով ու տեմպով։ Անցյալ դարի 60-ական թվականներից մեր իրականություն է ներմուծվել տարբեր

Ստալինի երկրպագուն

Ստալինի երկրպագուն Այս անսովոր թանգարանի ցուցանմուշները Ու. Դավիթաշվիլին սկսել է հավաքել դեռ 1956 թվից: Թանգարանի էքսպոզիցիան գտնվում է Դավիթաշվիլու տան բակում: Դրանք 40 պաստառներ են եւ 15 քանդակներ, ինչպես նաեւ Գորիում Ստալինի տուն-թանգարանի մակետը, որի պատրաստման վրա Դավիթաշվիլին մոտ երկու տարի է աշխատել: Թանգարանը մեծ հեղինակություն է վայելում, թվով 18 գիրք լի է այցելուների մաղթանքներով:

ԲԺԻՇԿԸ ՑՈՒՑԱՆԱԿՈ՞Վ Է ՄՐՑԱԿՑՈՒՄ

ԲԺԻՇԿԸ ՑՈՒՑԱՆԱԿՈ՞Վ Է ՄՐՑԱԿՑՈՒՄ «Դիագնոստիկա» բժշկական կենտրոնի եւ Հանրապետական հիվանդանոցի՝ «Արմենիա» բժշկական կենտրոնի մուտքերի առջեւ ուրույն մարտ է ծավալել Հանրապետական հիվանդանոցի /«Արմենիա» բժշկական կենտրոնի/ տնօրեն Գրիգոր Գրիգորյանը: Պատմում են, որ Գ. Գրիգորյանին դեռ վաղուց դուր չէր գալիս «Դիագնոստիկա» բժշկական կենտրոնի բուռն գործունեությունը եւ հաճախորդների մեծ հոսքը: Այս երկու բուժկենտրոնների միջեւ ընկած կարճ ճամփաբաժանի վրա հետաքրքիր

Աչքից հեռու են գործում

Աչքից հեռու են գործում Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախագահի թեկնածու Գառնիկ Մարգարյանի միակ դժգոհությունը մի քանի լրատվամիջոցներով իրեն չճանաչելու մասին հնչած արտահայտությունների վերաբերյալ էր։ Ի տարբերություն մյուս թեկնածուների, Գ. Մարգարյանը, թվարկելով սեփական արժանիքները, չհիշեցրեց մեր երկրում տիրող անօրինականությունների ու թշվառության մասին։ Այնուհետեւ, կանգ չառնելով «երրորդական» հարցերի վրա՝ նախագահի թեկնածուն երկրի «բախտորոշ» խնդիրների շուրջ իր

«Կարիերիստ, լպրծուն մայմուններ»

«Կարիերիստ, լպրծուն մայմուններ» «Կռիվ-կռիվ» խաղալու հերթն այս անգամ ջահելությանն է։ Հայաստանի երիտասարդական կուսակցության (ՀԵԿ) առաջնորդ Սարգիս Ասատրյանը երեկ՝ ՀԵԿ-ի 4-րդ համագումարում, Ռ. Քոչարյանին սատարող երիտասարդական կառույցներին «մեծարեց» «կարիերիստ, լպրծուն մայմուններ» տիտղոսով։ Նա մեղադրեց իշխանությանն այն հարցում, որ «երիտասարդությանը ներքաշել է նախընտրական կեղտոտ խաղերի մեջ, դարձրել պալատական կառույց, որն անպատասխանատու հայտարարություններ է անում ողջ հայ երիտասարդության

ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ «ՎԵԼԵԿՏՈՐԱՏԸ»

ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ «ՎԵԼԵԿՏՈՐԱՏԸ» «Ցնցումներ չեմ անում, հըլը հարցեր եմ տալիս» Երեկ ՀՀ նախագահի թեկնածու Արամ Կարապետյանը նախընտրական քարոզարշավը սկսեց Գեղարքունիքի մարզում եւ այն ավարտեց Կոտայքի մարզում։ Նրան Վարդենիկ գյուղում դիմավորեցին փուչիկներով, ծաղիկներով։ Գյուղի ողջ ազգաբնակչության ձեռքին Կարապետյանի դիմապատկերներն էին։ Այս գյուղն ամենամեծն է եւ 6700 բնակիչ ունի։ Բնակիչներից շատերը «հասցրել էին հանդիպել» նախագահ Ռ. Քոչարյանի

Արամ Գասպարիչը՝ հօգուտ Ստեփան Կարենիչի

Արամ Գասպարիչը՝ հօգուտ Ստեփան Կարենիչի «Այդպիսի հորը նման լինելը մեծ արժանիք է» համարում ՀԴԿ առաջնորդ Արամ Սարգսյանը եւ զարմանում՝ «էդ տղան մեղք ունի՞, որ հորը նման է»։ Քանզի Արամ Գասպարիչը նաեւ գնահատում է «այդ ընտանիքի դաստիարակությունը», բայց նախ եւ առաջ Դեմկուսը եւ ՀԺԿ-ն նույն գաղափարական «հենքն ունեն» ու Ստեփան Դեմիրճյանն էլ «մեծ ժողովրդականություն է վայելում»՝

ԻՆՉ ԱՐԺԵ ԸՆՏՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

ԻՆՉ ԱՐԺԵ ԸՆՏՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ Մեր երկիրը կառուցելու կամ քանդելու ամենահզոր միջոցը ՀՀ նախագահի, ԱԺ-ի եւ ՏԻՄ-ի ընտրություններն են, քանզի ժողովրդի կողմից ստեղծված իշխանությունն է լուծում տնտեսական, սոցիալական եւ մնացած բոլոր հարցերը: Սեփական ժողովրդի նկատմամբ դրսեւորած վերաբերմունքից, իրենց պարտականությունները կատարելու ունակությունից է կախված ողջ իշխանական համակարգի արդյունավետությունը: Բոլորիս հայտնի է, որ վերջին տարիներին իբր ժողովրդի կողմից

Իսկ ինչո՞ւ եք ոտնահարում «Ա1+»-ի իրավունքները

Իսկ ինչո՞ւ եք ոտնահարում «Ա1+»-ի իրավունքները ՀՌԱՀ-ը պաշտպանում է «Ա1+»-ին Երեկ տնտեսական հարցերով դատարանում քննարկվեց 5 հեռուստաընկերությունների՝ «Դար 21», «Երեւան», «ԱրմենԱկոբ», «Թիվի ֆայֆ» եւ «Է.Վ.» հեռուստաընկերությունների հայցն ընդդեմ ՀՌԱՀ172ի: Հիշյալ հեռուստաընկերությունները պահանջում էին անվավեր ճանաչել ՀՌԱՀ հունվարի 23-ին կայացրած թիվ 1 որոշումը, ըստ որի հանձնաժողովը հրաժարվել էր նրանց վերադարձնել մրցութային առաջարկների իրենց փաթեթները՝ ժամկետները եւ

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՓՈՒԼՆ ԱՆՑԱԾ 5 ՏԱՐՎԱ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԷՐ

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՓՈՒԼՆ ԱՆՑԱԾ 5 ՏԱՐՎԱ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԷՐ Իսկ դա վտանգավոր օրինաչափություն է Եվս չորս-հինգ օր ու նախընտրական շիկացած կրքերը կհանդարտվեն՝ իրենց տեղն անպայմանորեն զիջելով ետընտրական քննարկումներին: Դրանք, կարծում ենք, պակաս բորբոքված չեն լինի, ընդ որում՝ անկախ ընտրությունների արդյունքից: Իսկ գուցե ոմանց կանխատեսումներն իրականանան, ու հայ հասարակությունը եւս մի քանի օր ստիպված լինի հետեւել ընտրությունների հավանական

«Հուպ ենք տալու, հանգիստ, առանց աղմուկի, հուպ ենք տալու»

«Հուպ ենք տալու, հանգիստ, առանց աղմուկի, հուպ ենք տալու» Թալինում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը Երեկ ՀՀ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն այցելեց 10 գյուղ եւ 2 քաղաք։ Այցելություններն անցան ընդհանուր կազմակերպված սցենարով։ Ականատեսների վկայությամբ խիստ նկատելի տարբերություն կար Ռ. Քոչարյանին եւ ավելի վաղ՝ Ստեփան Դեմիրճյանին ընդունած գյուղացիների տրամադրության եւ մեծաքանակության մեջ։ Ագարակ գյուղի մոտ հավաքվել էին «Աշտարակ-կաթի»

ՄՆՈՒՄ Է՝ ՏԵՐ ԿԱՆԳՆԵԼ ՁԱՅՆԵՐԻՆ

ՄՆՈՒՄ Է՝ ՏԵՐ ԿԱՆԳՆԵԼ ՁԱՅՆԵՐԻՆ Նկարագրելու համար, թե ինչ ընդունելության արժանացավ նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանը երեկ Գեղարքունիքի մարզում՝ հարկ կլիներ օգտագործել գերադրական աստիճանի ածականներ: Իսկ այն հայհոյանքները, որ Վարդենիսի, Մարտունու, Գավառի բնակիչները տալիս էին իշխանությունների հասցեին՝ ընդհանրապես հնարավոր չէ մեջբերել: Ի՜նչ հնարքների ասես, որ չէին դիմում տեղացիները՝ ՀԺԿ նախագահին իրենց գյուղ տանելու համար: Ճանապարհները փակում

ԳԱԼԻՍ ԵՆ ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ

ԳԱԼԻՍ ԵՆ ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ Արամ Կարապետյանի հաղթարշավը Ընդամենը երկու օրից՝ փետրվարի 17-ին, ՀՀ նախագահի թեկնածուների նախընտրական քարոզչությունը կարգելվի: Դա օրենքի պահանջն է: Նրանցից ով ինչ էլեկտորատ ձեռք բերեց, կամ ընդհակառակը՝ կորցրեց, առավել հստակ կերեւա քվեարկության բուն օրը՝ փետրվարի 19-ին: Քարոզարշավի այս բուռն գործընթացներում մեկ երեւույթ կա, որը չնկատել պարզապես չի կարելի: Դա ՀՀ նախագահի թեկնածու

ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՉ-ՈՔԻ

ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՉ-ՈՔԻ Ֆուտբոլի Հայաստանի ազգային եւ օլիմպիական հավաքականները փետրվարի 12-ին Թել Ավիվում ընկերական հանդիպում ունեցան Իսրայելի երկու համանուն ընտրանիների հետ։ Մեր ազգային հավաքականը, որի կազմում բացակայում էին լեգեոներական մի քանի առանցքային խաղացողներ, իսրայելցիներից 0։2 հաշվով պարտություն կրեց։ Անկեղծ ասած, ցանկալի կլիներ, եթե մեր երկրի գլխավոր թիմը 2003թ. մրցաշրջանը պարտությունով չսկսեր։ Սակայն հարկ է նկատի

«Ֆուկ»՝ պետությանը

«Ֆուկ»՝ պետությանը «Մենք որոշում ենք պետությանը չխառնել այս գործին ու աշխատել միայն ՀԿ-ներով»,- ասաց ու իր ասածն առանց քննարկման հաստատեց Նախիջեւանահայոց ազգային խորհրդի նախագահ Ռաֆայել Համբարձումյանը երեկ կայացած հավաքում։ Խոսքը վերաբերում է Ջուղայի հայկական գերեզմանատան խնդրին, որն, ըստ վերջին տվյալների, հիմնովին ավերվել է 2002 թվականի նոյեմբերին։ Շուրջ 3000 խաչքարերով ու մի քանի հազար տապանաքարերով գերեզմանոցի

Մարդիկ արտագաղթում են անարդարությունից

Մարդիկ արտագաղթում են անարդարությունից Բաց նամակ Ռոբերտ Քոչարյանին Նախկին նախագահական ընտրություններում, անկեղծ պետք է լինեմ, ձայնս տվել եմ ձեզ: Հավատով, որ Դուք ի վիճակի կլինեք, Ձեր համառությամբ, վճռականությամբ եւ պետական մտածողությամբ, վերականգնել բարոյահոգեբանական, օրինական այն մթնոլորտը, որը կար Հայաստանում մինչ, գրեթե բոլոր, բարոյական արժեքների աղավաղումը: Կարոտախտ չունեմ, ուղղակի՝ իրերն իրենց անուններով: Հատկապես հուսով էի, որ

Նախագահի հերթական հոբին

Նախագահի հերթական հոբին Երեկ ՀՀ նախագահը այցելեց «Մոսկվա» կինոթատրոն՝ դիտելու Նիկոլայ Լեբեդեւի «Աստղ» ֆիլմը։ Չէ՞ որ նա էլ իրավունք ունի գնալու սրճարան, կինո, թատրոն, ու այդ մասին քանիցս առիթ է ունեցել արտահայտվելու։ Չգիտենք, ռուսերենը որքանով է հոգեհարազատ Վարդան Օսկանյանին, բայց, պարզվում է, որ նա էլ է ռուսական ֆիլմերի սիրահար եւ ոչ միայն։ Կինոնկարը դիտելու էին

ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՍԵՐ ՉԻ ԼԻՆՈՒՄ

ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՍԵՐ ՉԻ ԼԻՆՈՒՄ Սուրբ Վալենտինի տոնը մեր ավանդույթի եւ մշակույթի հետ առնչություն չունի՝ ներմուծված է դրսից: Մենք ունենք դարերից եկող Սուրբ Սարգսի տոն, որը մոտավորապես նույն իմաստն է պարունակում: Եվ դա առիթ է խոսելու Սիրո մասին: Խորհրդային շրջանում կար այսպիսի անեկդոտ: Դպրոցում որոշում են սեռաբանություն դասավանդել, եւ ուսուցիչն առաջին դասը սկսում է հետեւյալ հայտարարությամբ.

ՍԱՌԱԾ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ

ՍԱՌԱԾ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ՀՀ զինվորական եւ քրեական գործերով վերաքննիչ դատարանը անցյալ տարվա դեկտեմբերի 13-ից քննության է առել ամբաստանյալներ Մանվել Ասատրյանի, Արամ Աղաբաբյանի, Կարեն Զաքարյանի եւ Արմեն Բեջանյանի վերաքննիչ բողոքները։ Նրանք բողոքարկել են Մալաթիա-Սեբաստիա առաջին ատյանի դատարանի վճիռը։ Հիշեցնենք, որ ամբաստանյալները մեղադրվել են եւ դատապարտվել ազատազրկման՝ Արարատի մարզի դատախազ Սուրեն Պարսամյանի որդու՝ Արթուրի սպանության մեջ։ Երեկ դատարանը

Պարզաբանում

Պարզաբանում Ի պատասխան «Առավոտ» թերթի հունվարի 28-ի համարում տպագրված «Արմենիկումը»՝ ծույլ ուսանող» հոդվածի, ցանկանում ենք պարզաբանել հետեւյալը. Ինչպես նշված էր հոդվածում, «Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական քրիստոնեական կազմակերպության Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող «ԶԼՄ-ների դերը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարում» թեմայով սեմինարին ներկա էր դոկտոր Լաուրենթիո Զոլոտուչկան: Հարկ ենք համարում տեղեկացնել, որ դոկտոր Զոլոտուչկան սեմինարին մասնակցում էր որպես «Վորլդ

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031