Օրվա լրահոսը

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑԱՅՏՆՈՏ»

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑԱՅՏՆՈՏ» ԿԸՀ-ում Արտաշես Գեղամյանի լիազոր ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Աղասի Արշակյանն ասաց. «Թող այս հարցազրույցը համարվի նախազգուշացում եւ խնդրանք իշխանություններին, որ իրենց աջակիցներին զգուշացնեն գտնել ծառայամտության այլ ձեւեր»: «Ես այս փուլում զբաղվում եմ նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանի գովազդային խնդիրներով: Երեւանի տարբեր հասցեներում 77 քառակուսի մետրանոց գովազդային պաստառներ փակցնելու հարցերով,- պատմեց Աղասի Արշակյանը:- Կնքել ենք մի

Ուշացած Նոր տարի

Ուշացած Նոր տարի Թեեւ Ամանորից ու Սուրբ ծննդյան տոներից անցել է բավականին ժամանակ, սակայն տոնական կրքերը դեռ չեն մարում։ Ասվածի ապացույցն է հունվարի 17-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում կայացած «Գիշերային իրարանցում» մանկական ներկայացումը, որը կազմակերպել էր Հայ ավետարանչական ընկերակցությունը։ Դերերը կատարում էին վերոհիշյալ ընկերակցության Երեւանի գրասենյակի թատրոնի խմբի սաները, որոնցից մի քանիսն այնպես

Զորավոր վիրավորներ

Զորավոր վիրավորներ Սրբավայրերը սպասում են Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել եպիսկոպոս Քարամյանի օրհնությամբ Ջրվեժի Ս. Կաթողիկե եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Կյուրեղ քահանա Տալյանը քանիցս ուխտագնացություններ է կազմակերպել տարբեր սրբավայրեր։ Հերթական ուխտագնացությունն էր Խոսրովի անտառ, Բայբուրդ, Աղջոց եւ Հավուց Թառ վանքերը, որոնք Հայրապետական թեմի տարածքում են։ Ուխտավորների առաջին կանգառն Ազատ գետի Միլլի վտակի հովտում գտնվող Բայբուրդ գյուղն

ԲԵՄ ԷԼ ԿԱ, ԲԵՄ ԷԼ

ԲԵՄ ԷԼ ԿԱ, ԲԵՄ ԷԼ Կամ երգիչները շարժվում են «օրվա կուրսով» «Մեր բոլոր երգիչ-երգչուհիներին շատ սիրում ու հարգում եմ, բայց նրանց մեջ չկա այնպիսի մեկը, ում հետ ես ընկերություն անեմ ու վստահեմ»,- ասում է երգչուհի Աիդա Սարգսյանը։ Այս օրերին երգչուհին հրավերներ է ստացել Ֆրանսիայից եւ Հոլանդիայից, եւ հավանաբար շուտով կսկսվեն նրա հյուրախաղերը՝ հենց այդ երկրներում։

Վճիռը սխալների ամբողջություն է

Վճիռը սխալների ամբողջություն է «Կենտրոնի սենյակ 1»-ում Իմ խնդիրն է վերլուծել եւ բացահայտել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի (գործ՝ թիվ 2-762) 2002թ. դատավոր Մ. Մարտիրոսյանի՝ «Հանուն Հայաստանի Հանրապետության» կայացրած վճիռը, որից արդարությունը բացակայում է 99%-ով, իսկ նրա՝ դատավորի անտարբերության պատճառով, վճռի անկապ շարադրանքը՝ իբրեւ ուսուցիչ, գնահատում եմ անբավարար։ Դատը սկզբում նշանակված էր

«ՈՒԶՈՒՄ ԵՄ ԿՈՏՐԵԼ ՉԻՆԱԿԱՆ ՊԱՐԻՍՊԸ»

«ՈՒԶՈՒՄ ԵՄ ԿՈՏՐԵԼ ՉԻՆԱԿԱՆ ՊԱՐԻՍՊԸ» Ասում է թիվ 2 գիշերօթիկի նոր տնօրենը՝ համոզված, որ հասարակությունից մեկուսացած լինելը նպաստում է գիշերօթիկ դպրոցներում ամենաթողության մթնոլորտի ձեւավորմանը: Հանրապետության հատուկ օժանդակ եւ գիշերօթիկ դպրոցներում վերջերս կատարված ստուգումները հավանաբար չէին լինի, եթե չլիներ Երեւանի թիվ 2 գիշերօթիկում կատարված դեպքը: Տարածված այս կարծիքին կարելի է ավելացնել, որ հենց այս դեպքից հետո

«Միայն թե արդար, Օստապ Իբրահիմիչ»

«Միայն թե արդար, Օստապ Իբրահիմիչ» «Մենք ե՛ւ ընչազուրկ ենք, ե՛ւ իրավազուրկ։ Ընչազուրկ լինելու պատճառով վաճառում ենք մեր ձայները եւ դառնում իրավազուրկ։ Իսկ իրավազուրկ լինելու ուղղակի հետեւանքով էլ ընչազուրկ ենք մնում։ Այս շղթան մի տեղ պետք է կտրվի»: «Զանգվածային լրատվության միջոցները եւ ընտրությունները» թեմայով սեմինարի մասնակիցներին այսպես ասաց իրավաբանական գիտությունների թեկնածու Հրայր Թովմասյանը։ Ընտրություններից առաջ լրագրողներիս՝

ԻՆՉ ԱՐԺԵ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԸ ԿԲ-ՈՒՄ

Ի կատարումն «Առավոտի» եւ Կենտրոնական բանկի ապրիլի 1172ին կնքված հաշտության համաձայնագրի առաջին կետի, այս հոդվածի հերքումը կարդացեք ԻՆՉ ԱՐԺԵ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԸ ԿԲ-ՈՒՄ Բանկային համակարգի մասնավոր հատվածի նախկին պաշտոնյաներից մեկը հանդես է եկել սենսացիոն մի հայտարարությամբ։ Այդ նախկին պաշտոնյան «Կրեդիտ-սերվիս» բանկի խորհրդի նախկին նախագահ Բորիս Առաքելյանն է, որի հայտարարությունը տպագրում ենք ամբողջությամբ, առանց խմբագրման։ «Ես՝

ԸՆԴԴԵՄ ԿՐԿՆԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ

ԸՆԴԴԵՄ ԿՐԿՆԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՀՀ ԿԸՀ նախագահ պրն Ա. Սահրադյանին Ձեր ուշադրությունն ենք հրավիրում հետեւյալ հանգամանքների վրա. – մինչեւ 1997 թիվը Ռ.Քոչարյանը հանդիսացել է ԼՂՀ նախագահ, իսկ համաձայն այդ երկրի օրենսդրության՝ այդ բարձրագույն պաշտոնը կարող է զբաղեցնել միայն ԼՂՀ քաղաքացին, – ԼՂՀ-ն 1991 թ. հանրաքվեով հռչակել է իր անկախությունը, Ղարաբաղի ժողովուրդը չի մասնակցել 1995 եւ 1999

«Գժությո՞ւն», թե՞…

«Գժությո՞ւն», թե՞… Մեր թերթի հունվարի 17-ի համարում մենք հիշեցրինք, որ Տիգրան Նաղդալյանի սպանությունից ամիսներ առաջ Երեւանում տարածվում էին թռուցիկներ, որտեղ ակնհայտ սպառնալիքներ կային երկրի ղեկավարների, քաղաքական գործիչների, այդ թվում՝ Տիգրան Նաղդալյանի հասցեին: Հնարավոր է, դրանք պարզապես աննորմալ մարդկանց հոխորտանքներ էին: Բայց… Աննորմա՞լ է արդյոք Նաիրի Հունանյանը: Այո՝ այն չափով, որով աննորմալ է ցանկացած մարդասպան: Մարդկային

Մանրուք՝ հետագայի համար

Մանրուք՝ հետագայի համար ՀՀ նախագահի պաշտոնական /սկզբից ասում էին՝ պետական/ այցը Ռուսաստան որեւէ անհրաժեշտություն չէր ներկայացնում երկու պետությունների եւ նրանց ժողովուրդների համար: Պարզ է, որ այն պետք էր անձամբ Քոչարյանին եւ կազմում էր նրա նախընտրական արշավի ամենակարեւոր կետը: Ցույց տալ մեր ռուսասեր ժողովրդին, որ նա ռուս թագավորի փոքր եղբայրն է՝ Հայաստանի ցանկացած ղեկավարի համար նշանակում

«ՏԻՏԱՆԻԿՆԵՐՆ ԷԼ ԵՆ ԵՐԲԵՄՆ ՍՈՒԶՎՈՒՄ»

«ՏԻՏԱՆԻԿՆԵՐՆ ԷԼ ԵՆ ԵՐԲԵՄՆ ՍՈՒԶՎՈՒՄ» Վստահ է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, ՀՀ նախագահի թեկնածու Արամ Սարգսյանը ֊ Ինչո՞ւ եք ցանկանում դառնալ ՀՀ նախագահ։ – Որովհետեւ սիրում եմ իմ երկիրը: Որովհետեւ տեսնում եմ, որ կան եղբորիցս եւ «Միասնություն» դաշինքից կիսատ մնացած ծրագրեր, եւ տեսնում եմ, որ որեւէ մեկը չի շարունակում այդ ծրագրերը, այլ ընդհակառակը՝ երկիրը տանում

ՍՏԱԼԻՆԳՐԱԴՆ ԱՆԿՈՒՄ ԿԱՊՐԻ

ՍՏԱԼԻՆԳՐԱԴՆ ԱՆԿՈՒՄ ԿԱՊՐԻ Եթե փետրվարի 19-ին Արտաշես Գեղամյանը չընտրվի ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը կրկին ընդդիմության, այն՝ էլ արմատական ընդդիմության, շարքերում է: Իհարկե, շատերն են հիշում պրն Հովհաննիսյանի կեցվածքը «Հոկտեմբերի 27»-ից հետո, ՀԺԿ-ից նրա դուրս գալու շարժառիթները, Ռ.Քոչարյանին ուղղված նրա հաճոյախոսություններն ու ընդդիմության դատափետումները, ԱԺ-ում նոր խումբ ստեղծելու նախաձեռնությունն ու, ի վերջո, իշխանություններից նրա հիասթափությունը: Ահավասիկ

Չեմ կարող հանդուրժել նման անարդարությունը

Չեմ կարող հանդուրժել նման անարդարությունը Ով չի ճանաչում Րաֆֆի Հովհաննիսյանին. նա ծնունդով ԱՄՆ-ից է, ավելի ստույգ՝ հայաշատ Կալիֆոռնիա նահանգից։ Կրթություն ստանալուց հետո տեղափոխվել է Հայաստան։ Սկզբնական շրջանում հայրենիքում աշխատել է որպես արտաքին գործերի նախարար, որը թողնելուց հետո ստեղծել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների կենտրոն եւ զբաղվել տնտեսական եւ քաղաքական կնճռոտ խնդիրների լուծմամբ։ Ամուսնացել է հայուհու

Մեղավոր է Փհենյանը, բայց պատժելու են Բաղդադին

Մեղավոր է Փհենյանը, բայց պատժելու են Բաղդադին Հունվարի 10-ին Հյուսիսային Կորեան հայտարարեց միջուկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու մասին, ինչը լուրջ տագնապ առաջացրեց ողջ աշխարհում։ Ճիշտ է, Փհենյանի պնդմամբ, իր միջուկային ծրագիրը զուտ խաղաղ ուղղվածություն ունի, սակայն վերջին օրերին թվում է, խոսքը ծրագրի նաեւ ռազմական մասի իրագործման մասին է։ Նման ճգնաժամային իրավիճակ արդեն ստեղծվել էր

ՖԻՆԱՆՍՆԵՐ ԵՎ ՌՈՄԱՆՍՆԵՐ

ՖԻՆԱՆՍՆԵՐ ԵՎ ՌՈՄԱՆՍՆԵՐ Առաջիկա նախագահական ընտրություններում Հունվարի 21-ից մեկնարկում է պաշտոնական քարոզարշավը, եւ թե ում ամենից հաճախ կտեսնենք եթերում, ուղղակիորեն կախված է այն հանգամանքից, թե նախագահության որ թեկնածուն որքան վճարովի հեռուստաեթեր կկարողանա գնել: Հիշյալ «գնողունակությունն» էլ իր հերթին պայմանավորված է նախընտրական հիմնադրամում ակնկալվող գումարային ներհոսքով. «Ընտրական օրենսգրքով» հաստատված առավելագույն սահմանը՝ 60 մլն դրամ /մոտ 100

Հնադարյան երկրի երաժշտությունը

Հնադարյան երկրի երաժշտությունը Ջիվան Գասպարյանի դուդուկը հմայեց լոնդոնյան ունկնդրին Անցյալ տարի Լոնդոնի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցում՝ Մանուկյան մշակութային կենտրոնում Մանուկյան բարեգործական հիմնադրամը բարեգործական համերգով ներկայացրեց աշխարհի նշանավոր դուդուկահար Ջիվան Գասպարյանին, որին նվագակցում էին Արմեն Ղազարյանը (երկրորդ դուդուկ), Վազգեն Մակարյանը (բաս դուդուկ) եւ Կարապետ Հակոբյանը (դհոլ): Այս կենտրոնը Լոնդոնի նորագույն հավաքատեղիներից է, որը ծառայում է ե՛ւ

ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՀՐԴԵՀԻ ԶՈՀ

ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՀՐԴԵՀԻ ԶՈՀ Հայկանուշ Դանիելյանի անունը սերտորեն կապված է Օպերային թատրոնի պատմության հետ։ Երգչուհուն հիշում են Անուշի, Օլիմպիայի, Մարգարիտայի, Ռոզինայի, Դեզդեմոնայի, Անտոնիդայի դերերգերի անզուգական կատարումներով, որոնց համար նա արժանացել էր ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման եւ առաջին կարգի պետական մրցանակի։ Այսօր, սակայն, զրկված ենք նրա ձայնը լսելու հնարավորությունից, քանի որ ոմանց անփութության կամ անտարբերության պատճառով չեն

Փաստաբանությունը մոնոպոլիզացված է

Փաստաբանությունը մոնոպոլիզացված է Բազմիցս ե՛ւ պաշտոնապես, ե՛ւ տարաբնույթ միջոցառումների ժամանակ պաշտոնատար անձանց կողմից հայտարարվել է, որ ՀՀ օրենսդիր մարմնի՝ ԱԺ-ի կողմից ընդունված օրենքների մի հսկայական հատված (եթե չասենք՝ մեծ մասը) հակասում է գործող Սահմանադրությանը։ Անտարակույս, նմանատիպ օրենքներից է նաեւ «Փաստաբանական գործունեության մասին» ՀՀ օրենքը, որի դրույթների զգալի մասը հակասում է ե՛ւ գործող Սահմանադրությանը, ե՛ւ ՀՀ

ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՆԴԻՐ Է ԼՈՒԾՈՒՄ

ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՆԴԻՐ Է ԼՈՒԾՈՒՄ Գյումրիի թիվ 1 գիշերօթիկ դպրոցում երեխաները ուտում են օրական ընդամենը մեկ բուլկի, իսկ ննջարանային պայմաններ այստեղ ընդհանրապես չկան: Այս մասին երեկ ԿԳ նախարարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ հայտնեց հատուկ օժանդակ եւ գիշերօթիկ դպրոցներում ուսումնասիրություններ իրականացնող հանձնաժողովի ղեկավար Նուրիջան Մանուկյանը: Ընդհանուր առմամբ՝ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը խոստովանում է, որ այս ոլորտի

ԺՈՂՈՎՐԴԻ ԶԱՎԱԿԸ

ԺՈՂՈՎՐԴԻ ԶԱՎԱԿԸ Անցած շաբաթ խմբագրության հանձնարարությամբ եղա Վանաձորում եւ ակամա ականատեսը դարձա մի իրադարձության, որը խաթարեց իմ մեջ պրոֆեսիոնալիզմի մակարդակի հասցրած անվրդովությունը։ Ցավոք, վերջին տարիներին մենք «պերճ թաղումների» պակասը չէինք զգում։ Եվ ահա Վանաձորում մեր մեքենայի ճանապարհը փակեց բավականին պերճ սգո թափորը՝ մեքենաների երկար շարասյուն, բազում ծաղկեպսակներ եւ մարդիկ, մարդիկ, մարդիկ… Դուրս եկանք, հետաքրքվեցինք, թե

«Խելոք գլուխներ եւ միշտ պատրաստ ձեռքեր»

«Խելոք գլուխներ եւ միշտ պատրաստ ձեռքեր» Ըստ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար Բորիս Գռիզլովի, այս ամենը Ռուսաստանին պետք է։ Սակայն մի մեծ վերապահումով՝ օրենքի շրջանակներում։ ՌԴ ՆԳ նախարարի երբեւէ արտահայտած այս միտքը գրեթե թեւավոր խոսք է դարձել իր ենթակաների շրջանում եւ ՌԴ-ում միգրացիոն գործընթացները կարգավորելու եւ վերահսկելու վերջինների ջանքերն այլեւս այդ շրջանակներում են լինելու։ Ի

ԼՔՎԱԾ, ԱՆՏԵՐ ԹԱՂԱՄԱՍ

ԼՔՎԱԾ, ԱՆՏԵՐ ԹԱՂԱՄԱՍ Թաղապետի պաշտոնում ընտրվելու եւ վերընտրվելու համար Էրեբունու թաղապետ Մհեր Սեդրակյանը, հավանաբար, մեծ-մեծ խոստումներ է տվել նաեւ համայնքի թիվ 22 տեղամասի շուրջ 4600 բնակիչներին։ Նրանց ուզածը մեծ բան չէ՝ փողոցների բարեկարգում, զանազան խողովակագծերի նորացում, կանոնավոր աղբահանում։ Այսինքն այն, ինչ պարտավոր է անել յուրաքանչյուր համայնքապետ իր համայնքի համար։ Մինչդեռ տեղամասի 35, 37, 39, 41

Օդանավակայանից ներդրում օդանավակայանին

Օդանավակայանից ներդրում օդանավակայանին «Զվարթնոց» կամ «Արմենիա» միջազգային օդանավակայանի մասնավորեցումից եւ կոնցեսիոն պայմանագրով պրն Է. Էրնեկյանին օդանավակայանը հանձնելուց հետո, ինչ խոսք, անմիջապես մեծ փոփոխություններ չէինք ակնկալում, սակայն արդեն բավական ժամանակ է անցել՝ որոշակի արդյունքներ արձանագրելու համար: Դեռ դեկտեմբերի սկզբին «Արմենիա» միջազգային օդանավակայանի ղեկավարությունը հայտարարեց, որ ընդամենը 100 օրվա ընթացքում 900 մետր երկարությամբ թռիչքուղին է վերանորոգվել, վերակառուցվել

ԱՆՀԵՏԱՑՄԱՆ ԵԶՐԻ՞Ն

ԱՆՀԵՏԱՑՄԱՆ ԵԶՐԻ՞Ն Նվազել են Սեւանա լճում ժամանակին առատ ձկան ռեսուրսները Սեւանա լճի ափերին գոյատեւման օրենքը բախվում է երկրում գործող օրենքի հետ. ձկնորսական կանոնակարգը մեծապես անտեսվում է գյուղերի ձկնորսների կողմից, որոնց կենսական պահանջները սեզոն չեն ճանաչում: Բնապահպաններն անհանգստանում են, որ շուրջտարյա ձկնորսությունը Հայաստանի ձկան հիմնական աղբյուր հանդիսացող Սեւանա լճում շուտով կսպառի մեծ լճի ռեսուրսները: Անցած տարիների

ՍԱ ՀԵՐԹԱԿԱՆ ՍԵՐԻԱՆ Է

ՍԱ ՀԵՐԹԱԿԱՆ ՍԵՐԻԱՆ Է Գայանե Կարապետյանը ՀՀ նախագահի թեկնածուների տիկնանցից միակն է, որի հետ մեր զրույցն անցավ ամուսնու՝ Արամ Կարապետյանի ներկայությամբ: Եվ ի տարբերություն իմ մյուս զրուցակիցների՝ տիկին Գայանեի անունը անծանոթ է հասարակությանը։ Մենք մի ամբողջություն ենք Գայանե Հայրապետյան-Կարապետյանը ծնվել է բարեկեցիկ ընտանիքում։ Հայրը առեւտրի համակարգի աշխատող է, մայրը՝ երաժիշտ: Իր արմատների մասին խոսելիս, տիկին

«Եթե ես եմ այդ համեստ գինը»

«Եթե ես եմ այդ համեստ գինը» Ինչպես եւ սպասվում էր, վերաքննիչ դատարանը եւս երեկ մերժեց Րաֆֆի Հովհաննիսյանի հայցը՝ իր քաղաքացիությունը 1991-ից ընդունելու մասին։ Դատարանի դահլիճում մթնոլորտը գերլարված էր, եւ նույնիսկ բոլոր նրանք, ովքեր փորձում էին իրավական հարթությունից դուրս հարցը չդիտել, չէին կարող չնկատել, որ ինչ-որ բան այնպես չէ ու պարզապես ամոթ է ամենքի աչքի առաջ

«ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆԸ» ՀԱՂԹԵՑ

«ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆԸ» ՀԱՂԹԵՑ Երեկ վճռաբեկ դատարանում «ՆՏ»-ի կրած հաղթանակը նշանակում է, որ կապուղիների մրցույթը թերեւս կայանա փետրվարի 1-ին: Սակայն սա բնավ չի պակասեցնում այն խնդիրները, որ խոսքի ազատության առումով կան Հայաստանում: «Գերմանական ալիք» ռ/կ-ին տված հարցազրույցում ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր. «Իմ նախագահության վերջին հինգ տարիների ընթացքում Հայաստանում ոչ մի ընդդիմադիր լրագրող խնդիրներ չի

ԱՅՆ Ո՞Վ Է «ՍԱՏԱՆԻ ՄԱՅԼՈՒՄ ՔՅԱՆԴՐԲԱԶՈՒԹՅՈՒՆ ԱՆՈՒՄ»

ԱՅՆ Ո՞Վ Է «ՍԱՏԱՆԻ ՄԱՅԼՈՒՄ ՔՅԱՆԴՐԲԱԶՈՒԹՅՈՒՆ ԱՆՈՒՄ» Այս շաբաթ «Հոկտեմբերի 27»-ի գործով տուժողի իրավահաջորդի շահերի պաշտպան, փաստաբան Օլեգ Յունոշեւը ստիպված եղավ երկրորդ անգամ ասուլիս հրավիրել այն բանից հետո, երբ իր վերջին աղմկահարույց հայտարարությունների «հետքերով» հրավիրվել էր Զինդատախազություն՝ «27»-ի անջատված մասով հարցաքննության: Ի սկզբանե ասենք, որ Զինդատախազության այդ պահանջը Քրեադատավարական օրենսգրքի հոդված 86-ի 2-րդ կետի միանգամից

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ Բրազիլիայի խաղերը միլիոններ արժեն Այն բանից հետո, երբ ֆուտբոլի Բրազիլիայի ազգային հավաքականը Ճապոնիայում եւ Հարավային Կորեայում հինգերորդ անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը, պենտակամպեոնների խաղերը միլիոններ արժեն։ Փետրվարի 12-ին Գուանչժոում կայանալիք Չինաստան-Բրազիլիա ընկերական հանդիպման համար հարավամերիկյան այս երկրի ֆուտբոլային միությունը կստանա 1,2 մլն եվրո։ Ճիշտ է, պայմանագրի գլխավոր պայմանն այն է, որպեսզի այդ օրը

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031