Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՆԴԻՐ Է ԼՈՒԾՈՒՄ

Հունվար 18,2003 00:00

ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՆԴԻՐ Է ԼՈՒԾՈՒՄ Գյումրիի թիվ 1 գիշերօթիկ դպրոցում երեխաները ուտում են օրական ընդամենը մեկ բուլկի, իսկ ննջարանային պայմաններ այստեղ ընդհանրապես չկան: Այս մասին երեկ ԿԳ նախարարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ հայտնեց հատուկ օժանդակ եւ գիշերօթիկ դպրոցներում ուսումնասիրություններ իրականացնող հանձնաժողովի ղեկավար Նուրիջան Մանուկյանը: Ընդհանուր առմամբ՝ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը խոստովանում է, որ այս ոլորտի վիճակը անմխիթար է՝ կրթական չափորոշիչների, շենքային, գույքային պայմանների բացակայության առումով, որ ստեղծվել է ամենաթողության մթնոլորտ, եւ տարիների ընթացքում այս ոլորտն անուշադրության է մատնված եղել։ Նա համոզված է, որ 3-4 ամիսների ընթացքում պրոֆեսիոնալ մասնագետների օգնությամբ դպրոցներն այս վիճակից դուրս կգան: Ի դեպ, ըստ նախարարի, այստեղ մեծ խնդիրներ ունենք նաեւ ոչ պրոֆեսիոնալ կադրերի. ինչո՞ւ երիտասարդ մասնագետը չի գնում այդ դպրոցներում դասավանդելու: Հարցի պատասխանը տվեց Թույլ տեսնող երեխաների հատուկ գիշերօթիկ դպրոցի տնօրենը, նշելով, որ այս դպրոցներում դաստիարակը աշխատում է շաբաթական 30 ժամ՝ ամեն օր՝ 1417222172ը, եւ դրա դիմաց ստանում նույն գումարը, ինչ հանրակրթական դպրոցում ուսուցիչը ստանում է 18 ժամի դիմաց։ (Ի դեպ, ամբողջ աշխարհում հատուկ դպրոցներում մանկավարժն ունենում է մաքսիմում 24 ժամ)։ Հաջորդ մտահոգիչ հարցը հատուկ գիշերօթիկ դպրոցներում փախստականների առկայությունն է, ինչն անթույլատրելի է։ Նկատենք, որ ՄԱԿ172ը նախաձեռնել է շենք կառուցել Բաքվի փախստականների համար, իսկ Ղարաբաղից տեղահանվածներին այդ ծրագրով տեղ հատկացված չէ։ Վերջիններս էլ, ազատագրված տարածքները վերաբնակեցնելու փոխարեն, գերադասում են ապրել հաշմանդամ երեխաների կողքին, մի հարկի տակ։ Նախարարը կարծում է, որ այս մարդկանց պետք է ստիպողաբար հանել շենքից։ Նշենք, որ այս դպրոցներում հաշմանդամ երեխաների կողքին իրավունք չունեն նաեւ ապրելու թափառաշրջիկ, առողջ երեխաները, անգամ եթե նրանք, օրինակ՝ 13 տարեկանում, տառաճանաչ չեն։ Այդպիսի երեխաների թիվը մայրաքաղաքում 121 է, եւ նրանց առանձնացնելու նպատակով դպրոցներից մի քանիսը պետք է վերապրոֆիլավորվեն։ Կապանի հատուկ կրթության արհեստագործական գիշերօթիկ դպրոցի տնօրենը մտահոգություն հայտնեց դպրոցն ավարտող այն երեխաների համար, ովքեր ապրելու տեղ չունեն, իսկ դպրոցը հնարավորություն չունի բոլորին աշխատանքով եւ տանիքով ապահովելու։ Այն դեպքում, երբ նրանց մի մասը վատառողջ է։ Դատախազության կատարած ֆինանսական ստուգումների արդյունքում, ԿԳ նախարարության հետ համատեղ, պետք է որոշվեն խախտումների համար նախատեսված տույժերը։ Դատախազության ստուգումները ցույց են տվել, որ գիշերօթիկ դպրոցների մեծ մասը դարձել են «թաղի սպասարկողներ». այնտեղ սովորող երեխաների 6017270%172ը թաղի բնակիչներ են, եւ ակնհայտ է, որ մի թաղամասում այդքան հաշմանդամ երեխաներ չկան։ Թույլ լսող երեխաների հատուկ գիշերօթիկ դպրոցում հանձնաժողովի կատարած ստուգումները ցույց են տվել, որ այստեղ ութ տարի սովորող երեխան ի վիճակի չէ անգամ կապակցված խոսք արտահայտել։ Մինչդեռ, նրանք պետք է ունենան գոնե տարրական կրթություն։ Այստեղ էլ պետք է նշել, որ տարիների ընթացքում հանրակրթական դպրոցի չափորոշիչները փոխվել են, սակայն մտավոր թերզարգացում ունեցող երեխաների կրթական չափորոշիչները չեն վերանայվել 1992-ից։ «Դպրոցների գործունեության մեջ տեղ գտած թերություններն ու բացթողումները մասամբ պայմանավորված են օրենսդրական դաշտի եւ նորմատիվ փաստաթղթերի բացակայությամբ, որի հետեւանքով էլ որոշ տնօրեններ զբաղվել են ինքնաստեղծագործությամբ եւ ժամանակի պահանջներին ոչ համահունչ գործունեությամբ»,172 նշված է հանձնաժողովի ամփոփագրում։ ԿԳ նախարարը հանձնարարեց 15 օրվա ընթացքում կոնկրետացնել աշխատանքների ժամկետները, որից հետո կսկսվեն բուն գործնական քայլերը։ Վերոնշյալ դպրոցների մյուս խնդիրներին կանդրադառնանք նաեւ առաջիկայում։ ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել