Օրվա լրահոսը
ՇԱՐԱԿԱՆՆԵՐԻ ԵՐԵԿՈ
ՇԱՐԱԿԱՆՆԵՐԻ ԵՐԵԿՈ Դեկտեմբերի 11-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում իր տեսակի մեջ յուրօրինակ մի համերգ էր։ Երեւանի կամերային նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Հարություն Թոփիկյանի գլխավորությամբ, ներկայացրեց շարականների մի ընտրանի։ Ընդ որում, 12 շարականները մատուցվում էին համեմատական կատարմամբ. նախ հնչում էր շարականի բանավոր փոխանցված տարբերակը, ապա՝ նույն շարականի խազավոր կատարումը։ Խազային նոտագրությամբ հայ եկեղեցական երգերը գրանցվել
ԱՄՐԱՑՎԱԾ ՇՐՋԱՆՈՒՄ
ԱՄՐԱՑՎԱԾ ՇՐՋԱՆՈՒՄ Բոլորովին վերջերս մեր այցելությունը Էջմիածնում տեղակայված ՀՀ ՊՆ ամրացված շրջան, հրաշալի պահեր պարգեւեց։ Դեռեւս հունվարի վերջին տասնօրյակում էր զորամասին հանձնվել մարտական դրոշը, որպես սպայական ու զինվորական պատվի, փառքի եւ արիության խորհրդանիշ։ Ինչպես դրոշը, այնպես էլ հայկական եռագույնը, ՀՀ ԶՈՒ զինանշանը ու ազգային հերոս Վ. Սարգսյանի կիսանդրին, որոնք արդեն տեղադրված էին թիվ 1 պահակակետում,
Թող քար նետի նա…
Թող քար նետի նա… Ժողովրդական խոսքն ուսուցանում է. անց կացած բանի ետեւից չեն ընկնի։ Մեր օրերում ցանկություն կա այն չտարածել հայերիս պատմության համայնավար շրջանի վրա, ոմանք էլ գտնում են, որ պետք չէ փորփրել ոչ հեռավոր տարիների իրադարձությունները։ Թող տարօրինակ չհնչի, ժողովուրդը մեծամասամբ չի ընդունում հատկապես նորօրյա մեծահարուստների կողմից անցյալը փնովելու փորձերը։ Այս առումով առավել քան
ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՄԵՍՏ ԵՆ
ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՄԵՍՏ ԵՆ Մարզական լրագրող Յուրի Ալեքսանյանը Սոլթ Լեյք Սիթիից հաղորդում է «Յուտայի եւ ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաքում մարզական ճակատամարտերն օրեցօր թափ են հավաքում։ Գեղասահքի մարզաձեւը սիրում են աշխարհի բոլոր ծագերում։ Այստեղ՝ Սոլթ Լեյք Սիթիում, գեղասահքին անմիջականորեն ականատես լինելը մեր՝ հայերիս չափանիշներով թանկ հաճույք է։ Համենայնդեպս, այստեղ տոմսի արժեքը հասնում է 860 դոլարի։ Սակայն «Դելտա
Մարզիկի լեզուն
Մարզիկի լեզուն 1994թ. Իտալիայում կայացած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մրցաշարում մեր հանրապետությունը ներկայացնող մարզիկներից 4-ը նվաճեցին ազնիվ մեդալներ։ Քանի որ Հայաստանը այդ տարիներին գտնվում էր տնտեսապես շատ ծանր վիճակում, ապա թիմային հաղթանակը հաճելի անակնկալ էր մեզ համար։ Եթե ոչ աշխարհը, գոնե մեր հարեւանները լավ գիտեին մեր օրհասական վիճակի մասին եւ, զարմացած հայ ըմբիշների հաղթանակից, հարցրել
ՏՐՆԴԵԶ ԿԱՄ՝ «ԱՐԵՎ, ԱՐԵՎ, Ե՛Կ, Ե՛Կ»
ՏՐՆԴԵԶ ԿԱՄ՝ «ԱՐԵՎ, ԱՐԵՎ, Ե՛Կ, Ե՛Կ» Տրնդեզ տոնի մեկնաբանությունը մերթ կապվում է հեթանոսական աստվածների, մերթ քրիստոնեական Աստծո հետ, մերթ այն անվանվում է պարզապես Տրնդեզ, մերթ էլ՝ Տյառընդառաջ։ Որոշ չափով պարզություն մտցնելու համար այդ եւ հարակից այլ հարցերի մեջ, զրուցեցինք տոնագետ, իմաստասիրական գիտությունների թեկնածու Ս. Մանուկյանի հետ։ – Ի՞նչ կապ կա ժողովրդի կողմից տոնվող Տրնդեզի եւ
«Օրինական» թալան
«Օրինական» թալան Բաց նամակ ՌԴ նախագահ Վ. Վ. Պուտինին Հարգարժան պարոն նախագահ, վերջին ամիսներին Հայաստանի Հանրապետությունում տիրող բարոյահոգեբանական եւ տնտեսական իրավիճակը ստիպեց ինձ դիմել Ձեզ, քանի որ Ձեր երկիրն եմ համարել եւ համարում իմ ազգի հավատարիմ բարեկամը։ Ղարաբաղյան պատերազմի հենց սկզբից, երբ տարերայնորեն պատրաստում էին ինքնաշեն զենքեր, մենք մի խումբ ընկերներով, ջանք չխնայելով, աշխատում էինք
ՈՒԺԱՅԻՆՆԵՐԸ ՅՈՒՐՈՎԻ ԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ
ՈՒԺԱՅԻՆՆԵՐԸ ՅՈՒՐՈՎԻ ԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ Վարչապետի որոշումները ՀՀ կառավարությունը 2000թ. նոյեմբերի 27-ին ընդունել է թիվ 779 որոշումը՝ մինչեւ 1998թ. դեկտեմբերի 1-ը կենսաթոշակի անցած զինծառայողների կենսաթոշակները բարձրացնելու նպատակով եւ 2001թ. հունվարի 1-ից մի քանի հազար զինվորական կենսաթոշակառուների կենսաթոշակները բարձրացվեցին 20-50%-ի չափով։ Սակայն վերը նշված որոշման, 1993 եւ 1998թթ. ընդունված «Զինվորականների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին»
Ի հաշիվ ուղեւորների անվտանգության
Ի հաշիվ ուղեւորների անվտանգության A-310-ի շարժիչի վթարից հետո «Հայկական ավիաուղիներին» անհարմար դրությունից ընդամենը 5 օրով՝ հունվարի 26-31-ը փրկեց ռուսական «Ավիաէներգո» ավիաընկերության Ձձ-154M օդանավը։ Վերջին տեղեկություններով, փետրվարի 6-ի երեկոյան Ձձ-154M-ն եւս 5 օրով վարձակալել են։ Ըստ որոշ լուրերի, ավիաընկերությունը պատկանում է ՀԸԿժնհ-ի նախագահ Անատոլի Չուբայսին։ Հայկական կողմը ինքնաթիռը վարձակալել է ժամը 1400 դոլար վճարով։ «Մոդեռնիզացված ինքնաթիռը»,
ՔԱՆԻ ՉԻ «ՊԱՅԹԵԼ» ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
ՔԱՆԻ ՉԻ «ՊԱՅԹԵԼ» ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՀՀ-ում բանկերի նոր տեսակ է ձեւավորվում՝ անձնական օգտագործման։ Միխայիլ Բաղդասարովն ու Հակոբ Հակոբյանը հայտարարել են, որ մեկը՝ «Հայխնայբանկը», մյուսը՝ «Ագրոբանկը» ձեռք են բերել իրենց մեծ գումարները սեփական բանկերի միջոցով շրջանառելու եւ բանկային ծառայությունների դիմաց ուրիշին չվճարելու համար։ Մասնագետների գնահատմամբ, շատ նորմալ երեւույթ է, երբ բիզնեսի այլ ոլորտներում իրեն հաջողությամբ դրսեւորած
ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԸ ԲՈՒԺՎՈՒՄ Է ԱՄՆ-ՈՒՄ
ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԸ ԲՈՒԺՎՈՒՄ Է ԱՄՆ-ՈՒՄ Քաջատեղյակ դիվանագիտական իր աղբյուրները վկայակոչելով՝ ադրբեջանական «Զերկալոն» տեղեկացնում է, որ ԱՄՆ-ում Քլիվլենդի հիվանդանոցում գտնվող Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի բժշկական հետազոտումը կշարունակվի մինչեւ փետրվարի 20-ը, թեեւ սպասվում էր, որ վերջինս Բաքու էր վերադառնալու դեռեւս մինչեւ փետրվարի 10-ը: ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Խաֆիզ Փաշաեւը «Թուրան» գործակալության հետ զրույցի ժամանակ դժվարացել է պատասխանել այն
«Հարմար թեկնածուն ես չեմ»
«Հարմար թեկնածուն ես չեմ» Առայժմ այս կարծիքին է Արամ Սարգսյանը Ռուսասական «Խորհրդարանական թերթում» Վլադիմիր Կուզնիչեւսկու «Բարեկամությունը միշտ քաղաքականությունից դուրս է» հրապարակումը՝ հայ-ռուսական հարաբերությունների եւ «27»-ից հետո դրանց միտումների վերաբերյալ, ինչպես պարզվում է, ցավագին են ընդունել ոչ միայն նախագահամերձ շրջանակները, այլեւ՝ իշխանամետ քարոզչամիջոցները: Հիշյալ հրապարակումն ու դրա հեղինակին մանրակրկիտ վերլուծության ենթարկելուց հետո վերջիններս եկել էին այն
«ՀՀ-ՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՉԷ»
«ՀՀ-ՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՉԷ» «Նախաքննության մարմինը՝ Երեւան քաղաքի դատախազությունը, հերթական «աղմկոտ գործով» քրեական դատավարությունը վերածեց հասարակության հրապարակային ահաբեկման միջոցի»,- եզրահանգեց նախկին քաղբանտարկյալ Աշոտ Բլեյանի գլխավորած Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության հասարակական խորհրդի երեկվա նիստը։ Նիստը քննարկում էր Աշոտ Բլեյանի «Պողոս Պողոսյանի սպանության գործով դատավարությամբ իրականացվող խնդիրները» զեկույցը, որում հնարավորինս մանրամասն քննության է առնված
ՄԱՍՆԱԿԻ ԾԱԾԿԱԴՄՓՈՑ
ՄԱՍՆԱԿԻ ԾԱԾԿԱԴՄՓՈՑ Դատախազությունը հաջողությամբ էլ շրջանցում է վկաների ցուցմունքները, երբ դրանք վերաբերում են գործող պաշտոնյաներին։ Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք քննիչը չէ՞ր կարող շրջանցել Վազգեն Սարգսյանին վերաբերող ցուցմունքները, դրանք թողնելով անհետեւանք, ԱԺ պատգամավոր, իրավաբան Կիմ Բալայանը մամուլում ասել է. «Ինչպե՞ս կարող էր շրջանցել։ Եթե տվյալ անձը ցուցմունք է տվել որեւէ մեկի առնչությամբ, քննիչը պարտավոր է
ՄԱՐԶՎՈՒՄ ԵՆ, ՄԵՆԱՐԿՈՒՄ, ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ
ՄԱՐԶՎՈՒՄ ԵՆ, ՄԵՆԱՐԿՈՒՄ, ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ Ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաք Սոլթ Լեյք Սիթիից ՀԱՕԿ-ի լրատվական ծառայության ղեկավար Յուրի Ալեքսանյանը հաղորդում է: «Սոլթ Լեյք Սիթիում Հայաստանի մարզիկներից առաջինը պայքարի մեջ ներգրավվեց գյումրեցի դահուկավազորդ Արամ Հաջիյանը։ Նա 30 կմ մրցատարածությունը հաղթահարեց 1։24.075 ժամանակում՝ եզրագիծը հատելով 64-րդը։ Սա բավականին լավ արդյունք է 22-ամյա մարզիկի համար, մանավանդ որ, 78 մասնակիցների պայքարում
Խաղի կանոնները չեն փոխվի
Խաղի կանոնները չեն փոխվի «1975թ. ծնված «Ինչ, որտեղ, երբ» հանրահայտ խաղն արդեն հեռուստադիտողների մեծ բանակ ունի։ Ամենաշատն այն դիտում են Հայաստանում եւ Ուկրաինայում»,- համոզված է «Խաղ» ընկերության նախագահ Նատալյա Ստեցենկոն։ Նա գտնում է, որ մեր երկրում այնքան շատ են գիտակները եւ այնքան մեծ՝ հեռուստադիտողների հետաքրքրությունը, որ արժե Հայաստանում ներդնել «Ինչ, որտեղ, երբ» խաղի հայկական տարբերակը։
Պատգամավորի դեմ «ապօրինի» հաղթարշավը շարունակվում է
Պատգամավորի դեմ «ապօրինի» հաղթարշավը շարունակվում է 31.01.2002թ. ՀՀ տնտեսական դատարանում կայացել է նիստ, որի ժամանակ լսվել է ԱԺ պատգամավոր Մ. Գասպարյանի «Մելիք Գասպարյան եւ ընկերներ» լիակատար ընկերության հայցն ընդդեմ «Արմենյըն Թրեյդըրզ» ՍՊԸ-ի նախագահ Արթուր Գյուրջինյանի։ Հայցվորը ներկայացրել է 325.000 ԱՄՆ դոլարի պահանջ։ Հարկ է նշել, որ առանց պատասխանողների ներկայության եւ նրանց կողմից ստացած անհրաժեշտ ցուցմունքների,
Հիշատակի եւ ոգեկոչման երեկո
Հիշատակի եւ ոգեկոչման երեկո Փետրվարի 9-ին Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ Արցախի ազատության համար մարտնչած եւ զոհված ՀՀ ԳԽ պատգամավոր Վիգեն Շիրինյանի մահվան 10-ամյակին եւ ծննդյան 50-ամյակին նվիրված հուշ-երեկո։ Միջոցառումը կազմակերպել էր «Գոյամարտ» հասարակական-բարեգործական միությունը։ Ներկաներին իրենց ոգեկոչող երգերով ողջունեցին Երեւանի սպայի տան մենակատարները։ Ելույթ ունեցան Վիգեն Շիրինյանին լավ ճանաչած մարդիկ, որոնք
ՉԵՆՔ ՈՒՇԱՑԵԼ, ԲԱՅՑ ՏԵՂՈՒՄ ԷԼ ՉԵՆՔ ԴՈՓՈՒՄ
ՉԵՆՔ ՈՒՇԱՑԵԼ, ԲԱՅՑ ՏԵՂՈՒՄ ԷԼ ՉԵՆՔ ԴՈՓՈՒՄ Վերջին մեկ-երկու տարում «ինֆորմացիոն տեխնոլոգիաներ» արտահայտությունը դարձել է մեր մեծ ու փոքր իշխանավորների ամենասիրելի եւ հաճախ գործածվող բառակապակցություններից մեկը։ Իսկ երբ տնտեսության այդ փոքր, բայց խոստումնալից ճյուղը անձամբ ՀՀ նախագահի կողմից հռչակվեց որպես առաջնահերթ ուղղություն, բոլորը մեկեն սկսեցին խոսել ոչ միայն ուղղակի «տեղեկատվական տեխնոլոգիաներից», այլ արդեն՝ «բա՜րձր տեխնոլոգիաներից»։
Ո՞ւմ հաշվին կփակեն
Ո՞ւմ հաշվին կփակեն Թեպետ մեր կառավարությունը էն գլխից էլ գիտեր, որ րոպեավճարը կիրառվելու է, սակայն այս տարվա բյուջեում այդ նպատակով դպրոցների համար միջոցներ չի նախատեսել։ Թեեւ ներքաղաքային հեռախոսային խոսակցության րոպեավճարը փետրվարի 1-ից պաշտոնապես գործում է եւ այս անգամ ոչ մի պաշտոնյա խրոխտ կեցվածքով հույս չի տալիս, թե րոպեավճար չկա, սակայն այդ նույն պաշտոնյաներից եւ ոչ
Ո՞ՒՐ ԵՆ ՄԱՄՈՒԼԻ ՕՄԲՈՒԴՍՄԵՆՆ ՈՒ «ՏՆԱՅԻՆ ՔՆՆԱԴԱՏԸ»
Ո՞ՒՐ ԵՆ ՄԱՄՈՒԼԻ ՕՄԲՈՒԴՍՄԵՆՆ ՈՒ «ՏՆԱՅԻՆ ՔՆՆԱԴԱՏԸ» Կյանքը ցույց տվեց, որ Հայաստանում լրագրողական կազմակերպությունների ձեւավորումն ու գոյությունը ունեցան ընդամենը մի քանի գործառնական նշանակություն. սեմինարային, չվերթային ու գրանտային։ Լրագրողի պաշտպանության, մասնագիտական գործունեության, պատվի, արժանապատվության, վարքի հետ կապված խնդիրները լրագրողական կազմակերպությունների ուշադրությունից դուրս են։ Այլ խոսքով, չկան մամուլի գծով օմբուդսմեններ, որոնք ի զորու կլինեն այսօրինակ հարցերում ԶԼՄ-ներին
«Դե մենք վատ ենք ապրում, մեզի ի՞նչ իրավունք»
«Դե մենք վատ ենք ապրում, մեզի ի՞նչ իրավունք» «Ի՞նչ Աստված, եթե ամեն ինչ ըտենց ա» կամ «Եթե գողը սխալ ա, էդ վախտ խի՞ հենց ինքն ա էսօր ճիշտը դնում»։ Սրանք «Նոր Հայաստան» հումանիտար աջակցության կենտրոնի երեխաների մտքերն են, որոնք, անշուշտ, ժամանակի ընթացքում կձեւափոխվեն, բայց նրանց խեղված հոգիները վաղը ինչ ձեւ կստանան՝ դժվար է ասել։ Թափառաշրջությունը,
ԿԲ-Ն՝ ՋԱՅԼԱՄԻ ՀԱՅՏՆԻ ԿԵՑՎԱԾՔՈՎ
ԿԲ-Ն՝ ՋԱՅԼԱՄԻ ՀԱՅՏՆԻ ԿԵՑՎԱԾՔՈՎ Հայաստանի բանկային համակարգի վիճակը հակադարձ համեմատական է Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի գնահատականին։ Իսկ պաշտոնական լրատվամիջոցներով հայտնած նրա գնահատականն այն է, թե իբր մեր բանկային համակարգի վիճակը երբեք այսքան լավ չի եղել, իբր համակարգն ազատվում է «հիվանդ» բանկերից եւ «առողջանում» է։ Բանկերի վիճակը, սակայն, Տիգրան Սարգսյանի խոսքերից ոչ մի կերպ չի
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՐԺԱՌԻԹ ՉԿԱ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՐԺԱՌԻԹ ՉԿԱ Թուրքագետ Մուրադ Բոջոլյանի ձերբակալությունը քաղաքական շարժառիթ չունի: Այդ մասին «Արմինֆո»-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Բոջոլյանի փաստաբան Ռուբեն Բալաբանյանը: Ըստ նրա, հնարավոր է, Բոջոլյանի ձերբակալության պատճառ է դարձել վերջինիս համագործակցությունը թուրքական ԶԼՄ-ների, մասնավորապես, TV6 հեռուստաալիքի հետ: Այդ հանգամանքը հարուցել է ՀՀ հատուկ ծառայությունների կասկածը: Միաժամանակ, փաստաբանը կասկած հայտնեց այն առնչությամբ, որ տվյալ ԶԼՄ-ներին
ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻ ԵՎՍ ՄԻ ՊԱՇՏՊԱՆ
ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻ ԵՎՍ ՄԻ ՊԱՇՏՊԱՆ Հակասական է միջազգային հանրության արձագանքը նույն երեւույթի տարբեր դրսեւորումներին։ Մի կողմից՝ նրանք դատապարտում են ահաբեկչությունը եւ հաճախ առանց դատ ու դատաստանի հաշվեհարդար տեսնում ահաբեկիչների հետ, մյուս կողմից՝ պաշտպանում նրանց իրավունքները եւ իրենց հովանու տակ վերցնում ահաբեկիչներին։ Ահա եւ «Amnesty International»-ը ՄԱԿ-ի «Ընդդեմ խոշտանգումների» կոմիտեին ուղղված իր երկրորդ զեկույցում, որ վերաբերում է
ՄԻՆՉԵՎ ՓՈՂ ԿՏԱՅԻՆ՝ ՇԵՆՔԸ ՓԼՎԵՑ
ՄԻՆՉԵՎ ՓՈՂ ԿՏԱՅԻՆ՝ ՇԵՆՔԸ ՓԼՎԵՑ Թատերական ինստիտուտի հարեւանությամբ գտնվող Երեւանի տեխնոլոգիական քոլեջի (նախկին քիմիական տեխնիկում) շենքի մի մասը կիրակի երեկոյան ժամը 22-ի շրջակայքում փլվել է, եւ միայն երջանիկ պատահականությամբ մարդկային զոհեր չկան. այդ ժամին շենքում ոչ ոք չի եղել։ Մարմնական վնասվածք (մեր տեղեկություններով՝ ուղեղի ցնցում) է ստացել եւ հիվանդանոց տեղափոխվել մոտակայքում գտնվող մի մարդ միայն։
Նյուտոնը վկայում է
Նյուտոնը վկայում է Human Rights Watch կազմակերպության Հարավային Կովկասի ներկայացուցիչ Ալեքս Անդերսենը բացառիկ հարցազրույց է տվել ArmeniaWeek պարբերականին: Ինչպես հայտնի է, դատարանը մերժել էր Անդրանիկ Պողոսյանի միջնորդությունը որպես վկա հրավիրել եւ հարցաքննել կինոռեժիսոր Ռոման Բալայանին՝ հիմնավորելով, որ նրանք այլ երկրի քաղաքացիներ են եւ չեն կարող դատարանում որպես վկա հանդես գալ եւ մեր օրենքներով չեն կարող
«ՍՑԵՆԱՐԸ ԳՐՎԱԾ ԷՐ ՆԱԽՕՐՈՔ»
«ՍՑԵՆԱՐԸ ԳՐՎԱԾ ԷՐ ՆԱԽՕՐՈՔ» Վստահեցնում է սպանված Պողոս Պողոսյանի եղբայրը «Առագաստ» սրճարանում նախագահ Քոչարյանի թիկնապահների կողմից սպանված ՀՅԴ անդամ Պողոս Պողոսյանի սպանության եւ ընթացող դատավարության մասին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը կարծիք էր հայտնել, որ այդ սպանությունը քաղաքական չէ, եւ որ դաշնակցականները հետաքրքրված են, քանի որ Պողոս Պողոսյանը դաշնակցական էր։ «Եթե դաշնակցական էլ չլիներ, հասարակությունը
Ո՞Վ ԷՐ ՄՈԼՈՐԵՑՐԵԼ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Ո՞Վ ԷՐ ՄՈԼՈՐԵՑՐԵԼ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ Որեւէ պատասխան չկա՝ ո՞վ էր մատուցել այն տեղեկատվությունը, որը հունից հանել էր 1995-ին դեռեւս ուժային կառույցների գործունեությունը համակարգող պետնախարար Վազգեն Սարգսյանին։ Ի՞նչ հիմքեր էին եղել պնդելու, թե ՆԳ նախկին բարձրաստիճան մի խումբ սպաներ նախապատրաստում են հեղաշրջում, այդ նպատակով զենք են ստացել Ռուսաստանից եւ անգամ դեռ պաշտոններ են բաժանել՝ ով է
Գրչագրություն
Գրչագրություն Իրավունք ունի գրադուլ հայտարարելու այն գրողը, որն իր անունով աստղ չունի տիեզերքում, որպեսզի նրա տակին բախտավոր աստղի տակ ծնվի մի սկսնակ։ Եթե գրողի գրիչը սուր է, նա պետք է գրչածայրը բթացնի՝ ջնջելով ընդգրկելիք հատուկ անունները. դրա իմաստը պիտի լիներ հետսոցիալիստական հումանիզմ։ Նկարիչների միության էմբլեման դարձել է վրձինների խուրձը՝ մի-մի նվիրատվությունը նրա բազմանդամներից։ Ոտանավորը խփում


















































