Օրվա լրահոսը
Ֆրանսիացի մեծ մտածող, արվեստագետ Մորիսի խոսքերով. «Մեծ գեղարվեստական
ԱՐՎԵՍՏԻ՞, ԹԵ՞ ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ԴԱՐ Ֆրանսիացի մեծ մտածող, արվեստագետ Մորիսի խոսքերով. «Մեծ գեղարվեստական դարաշրջաններն ասում են՝ Արվեստ։ Անգույն դարաշրջաններն ասում են՝ արվեստներ»։ Մշակույթի բարձրագույն հաստատությունները ներկայացնող ռեկտորների խոսքը անցած դարերի եւ ներկայիս հայ Արվեստի եւ արվեստների շուրջ։ Գեղանկարիչ, Երեւանի գեղարվեստի պետական ինստիտուտի ռեկտոր, պրոֆեսոր Արամ Իսաբեկյան «Յուրաքանչյուր նկարչի արվեստ ընդգրկուն է ու բազմանկար. նրանց մեջ միաժամանակ
Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը Ամանորի հիանալի նվեր է արել
Քաղաքապետը վատ Ձմեռ պապի է Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը Ամանորի հիանալի նվեր է արել իր աշխատակիցներին՝ զրկելով նրանց աշխատանքից, ընդ որում՝ դա անելով օրենքի խախտումներով։ Այս առնչությամբ քաղաքապետարանի աշխատակիցների բողոքը հրապարակվել էր դեռեւս դեկտեմբերի 15-ին։ Դեկտեմբերի 17-ից մինչեւ երեկ «Առավոտը» զուր փորձում էր քաղաքապետարանի որեւէ պատասխանատուից պարզաբանումներ ստանալ այս առնչությամբ։ Սակայն, ի վերջո, ոչ ոք
«Առավոտում»
ԵՐԲ ԱԳՐԵՍԻՎՈՒԹՅԱՆ «ԲԱՎԱՐԱՐ» ԼԻՑՔԵՐԸ ՀԱՂՈՐԴՎԱԾ ՉԷԻՆ «Առավոտում» (2.08.2001թ., 14.08.2001թ., 10.11.2001թ.) տպագրվել են «Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննությանը հետեւող անկախ դիտորդի հետ լրագրող Ռուզան Մինասյանի հարցազրույցները, որոնք վերաբերում են ոճրագործներ Նաիրի եւ Կարեն Հունանյանների անհատականության համակարգի վերլուծությանը, մասնավորապես վարքագծի դրսեւորումներին։ – Նաիրի Հունանյանի շուրջ 4 ամիս տեւած հարցաքննության արձանագրության հրապարակումը (ինչը տեւեց 1 ամիս) ավարտվեց նոյեմբերի 22-ին։
Թե ինչ եղավ հետո, երբ Լոռու մարզպետարանի մի պաշտոնյա ընդդիմություն էր «փնտրում»
Բա ասում են ընդդիմություն չկա՜ Թե ինչ եղավ հետո, երբ Լոռու մարզպետարանի մի պաշտոնյա ընդդիմություն էր «փնտրում» «Առավոտում» դեկտեմբերի 15-ին տպագրված «Վանաձորում՝ ինչպես Վանաձորում» հոդվածի առնչությամբ՝ ՀԺԿ, «Ազգային միաբանություն», «Սպայի պատիվ» կազմակերպությունների Վանաձորի ղեկավարները խնդրեցին թերթին փոխանցել իրենց մտքերը։ Հոդվածում մեր կողմից հիշատակվել էր այն փաստը, որ Վանաձորի տեղական հեռուստատեսությամբ մի հաղորդման ժամանակ Լոռու մարզպետարանի
ՀՀ
ԽԱԽՏՎԵԼ ԵՆ… ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀՀ քաղավիացիայի թիվ 1 ղեկավարից սկսած մինչեւ ծառայության պետերը պարբերաբար հանդես գալով մամուլում, ներկայացնում են, որ հատկապես վերջին տարում կառույցում ամեն ինչ «օ քեյ է»։ Մասնավորապես, «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը այս տարի նախորդի համեմատ 29 տոկոս ուղեւորափոխադրումների եւ 20 տոկոս բեռնափոխադրումների աճ է ունեցել («Հայաստանի Հանրապետություն», 18.12. 2001թ.)»։ Այս դեպքում, բնականաբար, հարց
«Գլխացավանքից» հեռու
«Գլխացավանքից» հեռու ՀՀ կառավարությանն առընթեր Տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչության լուծարման մասին լուրերն արդեն վաղուց կան եւ մեր տվյալներով, այդ փաստի իրականացումն ընդամենը օրերի եւ ժամերի խնդիր է։ Դրանից այլեւս խուսափել հնարավոր չէ։ Մեզ հասած լուրերով, վարչությունն արդեն իսկ նախորդ շաբաթ լուծարվել է, որի մասին չգիտես ինչու պաշտոնական որեւէ հաղորդագրություն չկա։ Ըստ էության, դրա բացակայությունը ոչինչ
Դեկտեմբերի սկզբին Երեւանում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի սեմինար, որին ներկա են եղել մեր մի շարք քաղաքական
Բժիշկը կասեր՝ ձեռքբերովի ամնեզիա Դեկտեմբերի սկզբին Երեւանում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի սեմինար, որին ներկա են եղել մեր մի շարք քաղաքական գործիչներ, այդ թվում՝ ԱԺ պատգամավոր, հոկտեմբերի 27-ի ողբերգությունից հետո խիստ քոչարյանամետ դարձած Գուրգեն Եղիազարյանը։ Վերջինս, շեղվելով սեմինարի բովանդակությունից, բուռն ելույթ է ունեցել ՀՀՇ-ի դեմ, ասելով, թե ՀՀՇ-ն 1995թ. թալանել է պանրի գործարանը։ Այդ պահին «Արմատ»
«Սոցիալիստական Հայաստան» միավորումը, լուրջ մտահոգված լինելով բյուջեի քննարկվելիք նախագծի թե՛8217 ռազ
Բաց նամակ ՀՀ ԱԺ պատգամավորներին «Սոցիալիստական Հայաստան» միավորումը, լուրջ մտահոգված լինելով բյուջեի քննարկվելիք նախագծի թե՛8217 ռազմավարական, թե՛8217 քաղաքական, եւ թե՛8217 սոցիալական հետեւանքներով, իր քաղաքական խորհրդի վերջին նիստում որոշում ընդունեց բաց նամակով դիմել Ազգային ժողովին՝ կիսելու համար իր մտահոգությունները ողջամտությունը չկորցրած պատգամավորների հետ: Նախ՝ հարկ ենք համարում նշել, որ այդ բացարձակ վիրտուալ նախագծի հիմքում ընկած է
«Ազատագրված
ՆՈՐ ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈ՞ՒՄ «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնությունն անցյալ շաբաթ փորձ արեց ամփոփել իր գործունեության արդյունքները: Վերջինս ստեղծվել էր այս տարվա մարտին, երբ Հայաստանի առջեւ ծառացել էր, ԼՂ հիմնախնդրի կարգավորման համատեքստում, ազատագրված տարածքները վերադարձնելու ու Ադրբեջան-Նախիջեւան միջանցքի բացման՝ Մեղրիի տարածքի նկատմամբ Հայաստանի ինքնիշխանության կորուստ ենթադրող, թվում էր, անխուսափելի վտանգը: Այդ հիմնախնդիրների վրա
Վերջացավ, պրծանք, մի քանի օրով ազատվեցինք ամեն տեսակի՝ քաղաքական,
հՈՎ րպոպ Ձմեռ պապ Վերջացավ, պրծանք, մի քանի օրով ազատվեցինք ամեն տեսակի՝ քաղաքական, կիսաքաղաքական կամ իրենց այդպիսին երեւակայող տարրերից։ Ազատ շնչելու ժամանակն է։ Անկեղծ ասած, ամենադժվարը աշխատանքային տարվա վերջին աշխատանքային օրն է։ Ու գրելիքդ երբեմն ստացվում է պահի թելադրանքով։ Երեկ այդպիսի օր էր։ Ինքս ինձ համար որոշեցի, որ ամեն մեկի «ամբախ-զամբախ» կարծիքը հարցնելու եւ դրանից
«Առավոտի»
ԻՆՉՊԵՍ ԷՐ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ «ՂԱՐԱԲԱՂ» ԿՈՄԻՏԵՆ «Առավոտի» դեկտեմբերի 15-ի համարում հրապարակվել էր «Ո՞վ մատնեց «Ղարաբաղ» կոմիտեին» հոդվածը, որտեղ ակնարկվում էր, թե 1989-ի հունվարի 7-ին «Ղարաբաղ» կոմիտեի ձերբակալությունը նույն կոմիտեի անդամ Ռաֆայել Ղազարյանի մատնության հետեւանքն էր։ Հրապարակմանը նախ արձագանքեց նկարիչ Սարգիս Մուրադյանը, որի տնից էր (եւ ոչ ՆԳՆ-ից՝ ինչպես նշվել էր հոդվածում), այդ օրը Ռաֆայել Ղազարյանը մեկնել
Որքա՞ն կարելի է հարստանալ ժողովրդի գրպանի ու նյարդերի հաշվին
«ՍՈՒՏԼԻԿ ՈՐՍԿԱՆՆԵՐ» Որքա՞ն կարելի է հարստանալ ժողովրդի գրպանի ու նյարդերի հաշվին Երկար տարիներ հայկական հեռուստաեթերը ողողված էր անթիվ ու անհամար լոտոներով, որոնք ոչ միայն թալանում, այլեւ չափազանց նյարդայնացնում էին հեռուստադիտողին։ Այժմ դրանց թիվը կտրուկ պակասել է, սակայն մնացած մեկ-երկու լոտոները ավելի շատ են զբաղեցնում եթերը եւ էլ ավելի շատ թալանում ու նյարդայնացնում հեռուստադիտողին, քան նախկինում։
Նաեւ ծովագյուղցինե՞րը
Նաեւ ծովագյուղցինե՞րը «Պաշտոնը ժառանգական չէ, մարդիկ պաշտոն են ստանում իրենց քաղաքական ու մասնագիտական ունակությունների համար, ես էլ հուր-հավիտյան նախարար չեմ աշխատելու»,- իր պաշտոնավարության 5-րդ ամսին հրավիրած առաջին մամլո ասուլիսում պաթետիկ տոնով հայտարարեց բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը, որը նաեւ դժգոհեց, թե որքա՜ն դժվար է 1992-94թթ. ընդունված օրենքներով ներկայումս աշխատելը։ Նա այդպես էլ չհիշեց, թե ինչ պատճառով
Կամ ծագումով հայ է
ԱՐԹՈՒՐ ԱՐՔԱՅԻ ՌԻՆԳԸ Կամ ծագումով հայ է Հայերս տարօրինակ ազգ ենք։ Անհասկանալիի աստիճանի ենք հասնում։ Պատրաստ ենք անմնացորդ նվիրվել բոլոր նրանց, ովքեր ընդամենը բարեհաճել են բարեւել մեզ։ Բայց նաեւ կարող ենք չհիշել (ցավոք, այդպես էլ է պատահել պատմության քառուղիներում) մեր ակունքները, լավագույն դեպքում՝ չարտահայտվել՝ չգիտես ինչու թաքցնելով, ավելի ճիշտ՝ չգիտակցելով մեր գեները։ Բայց նաեւ տարօրինակ
«Առավոտ» օրաթերթի միջոցով սրտանց շնորհավորելով ձեր նոր դարը եւ նոր հազարամյակը, ուզում եմ ցանկանալ հ
ԱՄԱՆՈՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐ «Առավոտ» օրաթերթի միջոցով սրտանց շնորհավորելով ձեր նոր դարը եւ նոր հազարամյակը, ուզում եմ ցանկանալ հայոց աշխարհի ազգաբնակչությանը, ամբողջ հայ ժողովրդին երջանկություն, հաջողություն, բարգավաճում, կայունություն եւ տնտեսական ծաղկունք։ Քանզի ինչպես որ չի լինում ժողովուրդ առանց իր պետության, այդպես էլ չի լինում ժողովուրդ՝ առանց տնտեսական բարգավաճման։ Եվ ես համոզված եմ, որ դա կարող ենք միայն
Զրույց
«ՖԻԼՄՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ ԱՐԴԻԱԿԱՆ Է» Զրույց կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանի հետ Կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանը վերջերս է վերադարձել Ամերիկայից։ Նրա «Լռության սիմֆոնիա» ֆիլմը հայ կինոյի պատմության մեջ առաջին անգամ ներկայացվեց ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի։ – Ֆիլմը նկարահանելուց առաջ արդեն որոշվա՞ծ էր կամ ենթադրո՞ւմ էիք, որ այն կներկայացվի «Օսկարի»։ – Որ ասեմ այո, երեւի կեղծած կլինեմ, ասեմ ոչ՝
«Եթե
Իրավական պետություն դառնալու շեմին «Եթե անկեղծ լինենք, ապա կարող ենք ասել, որ Հայաստանում շատ քչերն են տիրապետում թե՛ մեր, թե՛ առավել եւս միջազգային օրենքներին, եւ իրավական խորհրդատվության կարիքը միշտ էլ զգացվում է։ Պարզապես ողջունելի է իրավական օժանդակություն տրամադրող այս ծրագրի ստեղծումը, քանի որ մենք իրավական պետություն դառնալու ճանապարհին ենք»: Այսպես իր ողջույնի խոսքը երեկ սկսեց
«Հոկտեմբերի 27» քրեական գործի դատաքննությունը երեկ սկսվեց մեղադրող Գագիկ Ավետիսյանի կողմից ամբաստանյ
ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԹԻՎ ՈՒ ՀԱՇԻՎ ՉԿԱ «Հոկտեմբերի 27» քրեական գործի դատաքննությունը երեկ սկսվեց մեղադրող Գագիկ Ավետիսյանի կողմից ամբաստանյալ Կարեն Հունանյանի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքներում առկա հակասությունների հրապարակմամբ ու ճշտմամբ։ Ամբաստանյալ Կ. Հունանյանը վերջին նիստերում ակնհայտորեն իրեն պահում է ցինիկ եւ ցինիզմի ցանկացած դրսեւորում արդարացնում է «իմ իրավունքն է» ասելով։ Երեկ նույնիսկ այնքան առաջ գնաց, որ «պետական
Մինչ
Տակը պառկելն էլ չօգնեց Մինչ քաղաքապետը կտրում է օրինական ճանապարհով կառուցված որեւէ շինության կարմիր ժապավենը, իր ենթակայության տակ գտնվող չինովնիկներից ոմանք, միջնորդ հանդիսացող «հեղինակությունների» խոսքը գետնով չտալու համար, անօրինական ճանապարհով օրը մի «գործարք» են կնքում։ Երբեմն անթույլատրելի կառույցի համար թույլտվություն ստանալը տիրոջից մեծ գումարներ է խլում։ Որն էլ հետո ասելիք է դառնում. «Փող եմ տվել,
«Ջերմուկ» ՓԲԸ գործադիր տնօրեն Արմեն Տեր-Ստեփանյանն, ըստ երեւույթին, որոշելով, որ հանրապետության նախա
«ԾԱՌԱՆ» ՉԻ ԿԱՏԱՐՈՒՄ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ «Ջերմուկ» ՓԲԸ գործադիր տնօրեն Արմեն Տեր-Ստեփանյանն, ըստ երեւույթին, որոշելով, որ հանրապետության նախագահն արդեն աշխատատեղերի հաշվագրումն արել-վերջացրել է ու հանրությանն է ներկայացրել, հանդես է եկել գործարանում հաստիքացուցակի եւ աշխատավարձերի կրճատման հրամանով։ Ուշագրավն այն է, որ պրն Տեր-Ստեփանյանն իր այս եւ մյուս վիճելի որոշումները չի համաձայնեցրել ընկերության բաժնետերերի հետ։ Գործադիր տնօրենի հրամանում նշվում
Երեւի ոչ բոլորը գիտեն, որ հանրահայտ Անդրեյ Կարաուլովը մոսկովյան ՁԹՃ ալիքով շարունակում է վարել «Ճշմ
ՈՒԺՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՎՐԱ Է ՊԱՏՈՒՄ Երեւի ոչ բոլորը գիտեն, որ հանրահայտ Անդրեյ Կարաուլովը մոսկովյան ՁԹՃ ալիքով շարունակում է վարել «Ճշմարտության պահը» հաղորդաշարը: Այդ ալիքը թեեւ չունի ռուսաստանյան հիմնական հեռուստաընկերությունների թափն ու հեղինակությունը, բայց հեռարձակվում է Ռուսաստանի եվրոպական մասում, ինչպես նաեւ՝ ԱՊՀ մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում: Կարաուլովի «աշխատանքային սկզբունքները» քաջ հայտնի են եւ առանձին
Արցախյան կարգավորման մասին
Արցախյան կարգավորման մասին Խնդրի միջազգայնացմանը զուգահեռ հայ ժողովուրդը եւ պետությունը չեն դրսեւորում այն սեփական ուժերով եւ անդառնալիորեն լուծելու բավարար վճռականություն: Արդյունքում ԵԱՀԿ Մինսկի խումբը, ում տնօրինմանն է հանձնված Արցախի ճակատագիրը, ղեկավարվելով աշխարհի տերերի շահերով, մեթոդաբար Հայաստանին պարտադրում է միանգամայն անընդունելի լուծում: Արցախյան փոխզիջման հնարավորության մասին լեգենդի, իսկ հակառակ դեպքում՝ պատերազմի անխուսափելիության սպառնալիքի տարածումով փորձ է
Իշխանությունների գնահատմամբ, 2001-ին Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունը մեծ նվաճումներ է արձա
Հայաստանը՝ անվստահելի գործընկեր Իշխանությունների գնահատմամբ, 2001-ին Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունը մեծ նվաճումներ է արձանագրել: Այդ գնահատականին, մասնավորապես «Սոցիալիստական Հայաստան» միության քաղաքական քարտուղար Աշոտ Մանուչարյանը, վերապահումով է վերաբերվում: Նրա գնահատմամբ՝ ՀՀ վարած արտաքին քաղաքականությունը գործընկեր պետությունների նկատմամբ վստահելի անվանել չի կարելի: Ա.Մանուչարյանը՝ ամփոփելով 2001թ., նախ անդրադարձավ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին եւ նշեց, թե այդ հարաբերություններում, ինչպես մյուս բոլոր
«Արծիվ»
«ԱՎԵԼՈՐԴ ԵՆՔ ԱՅՍ ԵՐԿՐՈՒՄ» «Արծիվ» մահապարտների միության շուրջ 60 ներկայացուցիչներ երեկ հավաքում արտահայտեցին իրենց մտահոգությունները։ Թեեւ մեր թերթում հրապարակված այն լուրը, թե այդ միությունը պատրաստվում է համագումարի, առիթ էր դարձել, որ միջոցներ ձեռնարկվեն այն խափանելու համար։ Դրանցից մեկն էլ Մահապարտների միության նախագահ Աստվածատուր Պետրոսյանի հարցազրույցն էր «Արմենիա» հեռուստաընկերությանը, որտեղ նա նշել էր, թե միության ղեկավարությունը
Ո՞վ է քաշելու «27»-ի վարագույրը
ԽԱՄԱՃԻԿՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԴԵՌ ՉԻ ԱՎԱՐՏՎԵԼ Ո՞վ է քաշելու «27»-ի վարագույրը «Հոկտեմբերի 27»-ի գործով նախկին մեղադրյալներից Մուշեղ Մովսիսյանը (ԱԺ պատգամավոր) եւ Ալեքսան Հարությունյանը (ՀՀ նախագահի խորհրդական), փաստորեն, մերժեցին խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի հրավերը՝ ներկա լինել նիստերին եւ պատասխանել հանձնաժողովի հարցերին։ Նախկին մեղադրյալ Նաիրի Բադալյանից բացի, երեկ համարձակություն ունեցավ հանձնաժողովի նիստին ներկա գտնվել ՀԱՀ-ի փոխտնօրեն, «27»-ի գործով նախկին
ԱՄՆ-ի նախագահ Բուշը վերջիվերջո հայտարարեց 1972թ. հակահրթիռային պաշտպանության պայմանագրից իր երկրի մի
ՊՌՕ ՊՌՕ ԱՄՆ-ի նախագահ Բուշը վերջիվերջո հայտարարեց 1972թ. հակահրթիռային պաշտպանության պայմանագրից իր երկրի միակողմանի դուրս գալու մասին։ Կվտանգի՞ արդյոք այդ քայլը աշխարհի ռազմավարական կայունությունը։ Կվերակենդանացնի՞ ուրվականը սառը պատերազմի, որը Պուտինի ԱՄՆ այցից հետո, թվում էր, պատմություն է դարձել։ Արձագանքները մեծ մասամբ բացասական էին։ Անգամ ԱՄՆ-ի զինակիցները ոչ պաշտոնական մեկնաբանություններում հասկացնել տվեցին, որ Բուշի քայլը համարում
2001-ի ողջ ընթացքում շարունակվեցին արաբա-իսրայելական բախումները, որ իսրայելցիների կողմից որակվում են
ԱՐԱԲԱ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ 2001-ի ողջ ընթացքում շարունակվեցին արաբա-իսրայելական բախումները, որ իսրայելցիների կողմից որակվում են՝ «ահաբեկչության դեմ պայքար», իսկ պաղեստինցիները կոչել են «ինտիֆադա»։ Տարեմուտին հարաբերություններն այնքան սրվեցին, որ նունիսկ դիվանագետների կողմից շրջանառվեց «պատերազմ» հասկացությունը։ Դա չափազանցություն չէր, քանի որ լիովին խզվել էին հարաբերությունները, իսրայելական զրահատեխնիկան մտնում էր պաղեստինյան բնակավայրեր, իսկ պաղեստինցի մահապարտները ինքնազոհաբերմամբ տասնյակ հրեաների կյանքեր էին
Հասակ առնելով՝ մարդ դառնում է առավել զգայուն եւ ավելի մեծ ուշադրություն ու խնամք պահանջում իր նկատմա
Օգնիր ուրախությամբ Հասակ առնելով՝ մարդ դառնում է առավել զգայուն եւ ավելի մեծ ուշադրություն ու խնամք պահանջում իր նկատմամբ։ Հայ ավետարանչական ընկերակցությունը (ՀԱԸ) ցանկանալով մի փոքր մեղմել ծերերի հոգսերը եւ լավագույնս կազմակերպել նրանց սպասարկման ծառայությունները, վերջին ամիսներին ստանձնել էր ՀՀ սոցապ նախարարության Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատի (ծերանոց) լվացքատան եւ ցնցուղարանի կապիտալ վերանորոգման եւ ամերիկյան արտադրության նոր
Հարցազրույց ռեժիսոր Արմեն Մազմանյանի հետ
«ԲԵՄԻՑ ԵՆ ՍԿՍՎՈՒՄ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» Հարցազրույց ռեժիսոր Արմեն Մազմանյանի հետ «Եթե զբաղվել քաղաքականությամբ, նշանակում է երազել ստեղծել մի հասարակություն, ուր ամեն մարդ ազատ է եւ միեւնույն ժամանակ գիտակցում է, որ յուրաքանչյուրի ազատությունը վերջանում է այնտեղ, ուր սկսվում է դիմացինի ազատությունը, ապա այն ամենը, ինչ ես արել եմ ամբողջ կյանքում՝ քաղաքականություն է»,- Ֆեդերիկո Ֆելինի։ – Ինչպե՞ս եք
Օրերս ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» ձեռնամուխ եղավ նոր մրցաշրջանի նախապատրաստմանը։ 2002 թվակ
«Փյունիկը» սկսեց մարզումները Օրերս ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» ձեռնամուխ եղավ նոր մրցաշրջանի նախապատրաստմանը։ 2002 թվականը բավականին ծանր է լինելու թիմի համար. հանրապետության գավաթի խաղարկություն, երկրի առաջնություն, Չեմպիոնների լիգա… Սակայն եկող տարի «Փյունիկի» առաջին լուրջ փորձությունը սկսվելու է հունվարի 19-ին՝ Մոսկվայում մեկնարկող ԱՊՀ չեմպիոնների հերթական առաջնությունում։ Պատշաճ մակարդակով հանդես գալու նպատակով «Փյունիկի» ֆուտբոլիստներն առաջին ուսումնամարզական հավաքը

















































