Լրահոս
Օրվա լրահոսը

«Առավոտ» օրաթերթի միջոցով սրտանց շնորհավորելով ձեր նոր դարը եւ նոր հազարամյակը, ուզում եմ ցանկանալ հ

Դեկտեմբեր 25,2001 00:00

ԱՄԱՆՈՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐ «Առավոտ» օրաթերթի միջոցով սրտանց շնորհավորելով ձեր նոր դարը եւ նոր հազարամյակը, ուզում եմ ցանկանալ հայոց աշխարհի ազգաբնակչությանը, ամբողջ հայ ժողովրդին երջանկություն, հաջողություն, բարգավաճում, կայունություն եւ տնտեսական ծաղկունք։ Քանզի ինչպես որ չի լինում ժողովուրդ առանց իր պետության, այդպես էլ չի լինում ժողովուրդ՝ առանց տնտեսական բարգավաճման։ Եվ ես համոզված եմ, որ դա կարող ենք միայն մենք՝ հայերս անել՝ ոչ մեկի վրա հույս չդնելով։ Մենք պարտավոր ենք ստեղծել մեր երեխաների համար նոր հազարամյակի հասարակություն՝ կայուն, հզոր՝ քաղաքական եւ տնտեսական առումով։ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ «Ժողպատգամավոր» խմբակցության ղեկավար Թող նոր հազարամյակի սկիզբը մեր տնտեսության համար լինի բեկումնային։ Մենք դիմակայել ենք շատ փորձությունների, թող նոր տարվա հետ նոր հաջողություններ մուտք գործեն Հայաստան։ Սատար կանգնենք միմյանց եւ չկորցնենք այն մեծ հավատը, որն առաջնորդել է մեզ հազարամյակներ ի վեր։ Շնորհավոր նոր տարի եւ Սուրբ Ծնունդ։ ԱՐՍԵՆ ԴԱՐԲԻՆՅԱՆ ԱԺ պատգամավոր Ամանորի կապակցությամբ շնորհավորում եմ հայ ժողովրդին, մեզ բոլորիս եւ ցանկանում, որ յուրաքանչյուրս մեր տեղում բարեխղճորեն կատարենք մեր գործը եւ նոր հազարամյակը սկսենք այս գիտակցությամբ։ Նոր դարի սկիզբը հաճելի մի պատասխանատվություն է դնում մեզ վրա՝ ապացուցել աշխարհին, որ հայ ժողովուրդն իրավամբ աշխատասեր, ստեղծագործ ու խելացի է։ Հաստատակամ ոտք դնենք նոր հազարամյակ։ ԳԵՎՈՐԳ ՀԱԿՈԲՅԱՆ ԱԺ պատգամավոր Հանրապետական տեսչության կողմից շնորհավորում եմ իմ բոլոր հայրենակիցներին Ամանորի եւ Սուրբ Ծննդի առթիվ։ Դարավերջին հայ ժողովուրդը մեծ համաղետներ ապրեց՝ Սումգայիթ, Բաքու, երկրաշարժ, պատերազմ։ Բայց այն նաեւ խոշոր նվաճումների ժամանակաշրջան էր՝ վերականգնվեց անկախ պետականությունը, ստեղծվեց ուժեղ բանակ, դրվեցին ազատ շուկայական հարաբերությունների հիմքերը։ Նոր հազարամյակի առաջին տարում մեր ժողովրդին ցանկանում եմ խաղաղություն, բարեկեցություն, քաղաքական կայունություն եւ տնտեսական զարգացում։ Եվ որ նոր դարը հզոր Հայաստանի դար լինի։ ՆԱԶԻԿ ԱՄԻՐՅԱՆ Հանրապետական բնապահպանական պետական տեսչության պետ R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31