Օրվա լրահոսը
Բայց նրանց առաջնորդել է դեպի աշխարհի առաջնության եզրափակիչ
ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ՅՈԼԱ ՉԻ ԳՆԱՑԵԼ Բայց նրանց առաջնորդել է դեպի աշխարհի առաջնության եզրափակիչ Ընթերցողներին տեղեկացրել էինք, որ ֆուտբոլի Պարագվայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, ծագումով ուրուգվահայ Սերխիո Մարգարյանը այդ երկրի հավաքականն աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշար մտցնելուց ընդամենն ինը օր հետո իր բոլոր օգնականների հետ միասին հեռացվել է մարզչական ղեկից։ Կատարվածից հետո Ս. Մարգարյանը հայտարարել է. «Ես կցանկանայի
Բաց նամակ ՀՀ ԱԺ պատգամավոր Կիմ Բալայանին
«Երեսուն արծաթի կամակատարը» Բաց նամակ ՀՀ ԱԺ պատգամավոր Կիմ Բալայանին Եվ բազում սուտ մարգարեներ կհայտնվեն… Աստվածաշունչ Հարգարժան պարոն Բալայան, խորապես ափսոսալով հանդերձ, որ Դուք, գուցե եւ ակամա, դարձել եք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի եւ իշխանությունների նկատմամբ իր բարյացակամությամբ, մեղմ ասած, երբեւիցե աչքի չզաՐնվող՝ հայաստանյան մի թերթի «աներկյուղ հերոսը», այնուամենայնիվ, ստիպված ենք արձագանքել Ձեր «բարոյախոսական մտքի
Սովետական
ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐԸ ԲԱՑՎԵՑԻՆ, ԲԱՅՑ ՉՓԱԿՎԵՑԻՆ Սովետական Միության փլուզումից հետո Ռուսաստանում հայկական մշակութային օրեր չէին անցկացվել, չնայած եղել էին համերգներ, ցուցահանդեսներ, սակայն դրանցից ոչ մեկը նման չէին եղել նոյեմբերի 12-16-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում բացված հայկական մշակույթի օրերին։ Այս մասին լրագրողներին հայտնեց մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանը երեկ կայացած մամլո ասուլիսի ժամանակ։ Կարեւորն այն էր, որ
Որքան վաղ կայանա նոր սերնդի շփումը արվեստի հետ, այնքան արգասավոր կլինի արդյունքը։
Արվեստասեր սերունդ չի դաստիարակվում Որքան վաղ կայանա նոր սերնդի շփումը արվեստի հետ, այնքան արգասավոր կլինի արդյունքը։ Մտածելով մեր երկրում արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը զարգացնելու ուղիների, նոր աշխատատեղեր բացելու, ուսուցիչների աշխատավարձն ու թոշակառուների նպաստը բարձրացնելու, արտագաղթը կանխելու եւ այլ օրախնդիր հարցերի մասին, մենք կարծես ամենեւին մոռանում ենք մարդկային հանճարի, տաղանդի, ոգեղենության անհրաժեշտության մասին, որն էլ մեր ազգի
Բացեք դռները
Ալբերտ Ավետիսյանը բազմաթիվ դռներ է թակել։ Բազմաթիվ դռներ փակվել են նրա եւ նրա 7 տարեկան աղջկա՝ Լիլիթ Շելլունցի առաջ։ Փակել են, կարծելով, թե վերջ՝ խնդրին։ Այսպես ամեն օր դռներ են փակվում Ալբերտ Ավետիսյանի եւ նրա նմանների առջեւ։ Ոչ մի պաշտոնյա, չինովնիկ, ինքնակոչ-կոչված իրավապաշտպան, դատախազ, պատգամավոր արժանի չէ այն բարությանը, որն ի պատասխան իր նկատմամբ գործադրված
Մեկուկես ամսվա գումարը՝ մեկ ամսվա հաշվում
«ԱրմենՏելը» խառնում է հաշիվները Մեկուկես ամսվա գումարը՝ մեկ ամսվա հաշվում Վերջին 2 տարում ընդունված ավանդույթի համաձայն, «ԱրմենՏելի» վանաձորյան բաժանորդները պետք է մինչեւ յուրաքանչյուր ամսվա վերջ մուծեին նախորդ ամսվա հեռախոսային վարձավճարները (ներառյալ միջքաղաքային խոսակցությունների գումարները): Այս տարվա հոկտեմբերից «ԱրմենՏելը» հերթական նորամուծությունը կիրառեց. միջքաղաքային խոսակցությունների գումարը ջանասիրաբար սկսեց հաշվարկվել ոչ թե ամսվա, այլ՝ 15 օրվա կտրվածքով: Արդյունքում՝
«Առավոտը»
ԵՎ ՍՏՐԱՏԵԳԻԱԿԱՆ ԱՅԼ ՀԱՐՑԵՐ «Առավոտը» նախանցյալ շաբաթ գրել էր, թե ինչպես է ՀՀ էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանը պատճառաբանել Հայկական ատոմակայանի կոլեկտիվին մի քանի ամսվա աշխատավարձ չվճարելը՝ այլ ռազմավարական խնդիրների լուծման անհրաժեշտությամբ։ Իսկ անցյալ շաբաթ, նոյեմբերի 14-ին, պրն Գալուստյանի առջեւ մի նոր, իր ռազմավարական նշանակությամբ թերեւս ոչ պակաս կարեւոր խնդիր է ծագում։ Ասենք, խնդիրը գուցե ավելի
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Անկախ Հայաստանի կերտմանը, Արցախի ազատագրմանը որեւէ կերպ չմասնակցած, ձեռնասուն եւ անդեմ պատգամավորների միջոցով, անձի վերաբերյալ նախադեպը չունեցող բաց քվեարկությամբ, ներկա վարչախումբը պատգամավորական մանդատից զրկեց ԱԺ պատգամավոր, ՀՀՇ վարչության անդամ Վանո Սիրադեղյանին։ Այս խայտառակ քայլը իրականացվեց մի պետական եւ քաղաքական գործչի նկատմամբ, որի ներդրումը անկախ պետականության ստեղծման, Արցախի ազատագրման, երկրի ապաքրեականացման, կայունության եւ հասարակական կարգի
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Խաղաղ հանրահավաքներ, երթեր, ցույցեր, ժողովներ անցկացնելու մարդկանց, քաղաքացիների իրավունքը ժողովրդավարության պարտադիր պայմաններից մեկն է եւ իր արտացոլումն է գտել նաեւ ՀՀ Սահմանադրությունում։ Մինչդեռ, իրականում իշխանությունները ո՛չ միայն չեն առաջնորդվում Սահմանադրության համապատասխան դրույթների պահպանումով, այլեւ՝ իրենց կամայական որոշումներով եւ գործողություններով սահմանափակում քաղաքացիների իրավունքները։ Իշխանությունների ապօրինի գործողությունների հետեւանքով. – տարբեր գերատեսչությունների, պետական կառավարման մարմինների, պաշտոնատար անձանց
Ընտրություններից առաջ
Հրատապ թեմա Ընտրություններից առաջ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության հասարակական խորհրդի հովանու ներքո քաղաքական եւ հասարակական գործիչները՝ պետական շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, երեկ քննարկում էին ՀՀ քաղաքացիների՝ խաղաղ երթեր, ցույցեր, հանրահավաքներ եւ ժողովներ անցկացնելու սահմանադրական իրավունքի ոտնահարման դեպքերը: Թեման արդիական էր, քանի որ իշխող ռեժիմի համար վաղուց ավանդույթ է դարձել՝ հատկապես այդ գնով ընդդիմության
Անցած ավելի քան երկու տարվա ընթացքում իշխանական քարոզչամեքենան արդեն մի քանի անգամ «Հոկտեմբերի 27»-ի
Բազմիցս հերքված լուրեր Անցած ավելի քան երկու տարվա ընթացքում իշխանական քարոզչամեքենան արդեն մի քանի անգամ «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործությունը «նախկինների» ու հանգուցյալ վարչապետ Վազգեն Սարգսյանի թիմակիցների հետ կապելու անհաջող փորձեր է արել: Անհաջող, քանի որ որեւէ կերպ անհնարին է եղել փաստարկել այդ վարկածը՝ բացի այն, որ չեն եղել կոնկրետ փաստեր, այլեւ՝ մոտիվ: Չէ, ասենք, ըստ Քոչարյանի,
Ըստ
ՀԱՆՐԱՔՎԵՆ ՊԻՏԻ ԼԻՆԻ ՄԱՅԻՍԻՆ Ըստ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի՝ այդ ժամկետն է նախապես ընտրվել Սահմանադրության հանրաքվեի համար։ Մինչդեռ նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանը մեր հարցին, թե արդյոք խորհրդարանում ստեղծված սահմանադրական հանձնաժողովը պատճառ չի՞ դառնա, որ չկատարվի ԱԺ ղեկավարության, խումբ-խմբակցությունների ղեկավարների եւ ԱԺ հանձնաժողովների նախագահների հետ Ռոբերտ Քոչարյանի հուլիսի 19-ի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունը՝ գարնանը
«Նույն
ԳՐՈՂԱԿԱՆՈՎ ՉՔՎԵԱՐԿԱԾՆԵՐԸ «Նույն Վանոյի համար սա, ըստ էության, առանձնապես վճռորոշ նշանակություն չպիտի ունենա։ Այստեղ հանձնելու-չհանձնելու հարց չկա, այստեղ հանձնել-չհանձնելով չեն զբաղված»,- Վանո Սիրադեղյանին պատգամավորական մանդատից զրկելու առնչությամբ նշեց Դավիթ Հովհաննեսը։ Վանո Սիրադեղյանին մանդատից զրկելու հարցի քվեարկությանը մասնակցել էին նաեւ նրա գրչակիցները. Ռուբեն Գեւորգյան («դեմ»), Դավիթ Հովհաննես (չի քվեարկել), Ստեփան Զաքարյան (չի քվեարկել) եւ Ռուդիկ Հովսեփյան։
Իսկ ծաղիկները քիչ էին
Իսկ ծաղիկները քիչ էին «Բրաբիոն լուսո ծաղիկ» փառատոնի հյուրերը՝ աստղերին սպասելով կես ժամից ավելի, ստիպված էին «ըմբոշխնել» աստղային ճանապարհով անցուդարձ անող կարմիր բերետավորներին։ Սպասումն այդքան ձանձրալի չէր լինի, եթե շոումենը հանդիսատես զբաղեցնելու գոնե մի փոքրիկ տաղանդ ունենար։ Դրությունը փրկում էր համազգեստավորների նվագախմբի շքեղ ու տոնական կատարումը։ Փառատոնի սկիզբն այնքան անկազմակերպ էր, աստղերն այնքան ուշանում էին,
«ԵԿԱ ԱՍԵՄ, ՈՐ ՁԵԶ ԲԱՆ ՉՈՒՆԵՄ ԱՍԵԼՈՒ»
«ԵԿԱ ԱՍԵՄ, ՈՐ ՁԵԶ ԲԱՆ ՉՈՒՆԵՄ ԱՍԵԼՈՒ» Զարթոնք եւ Արտաշար գյուղերի գյուղապետերը գյուղացիների ճնշման տակ դիմել էին Արմավիրի առաջին ատյանի դատարան՝ Արմավիրի կարպային տնտեսությունից համայնքին պատկանող 230 հա հողատարածքը ետ ստանալու պահանջով։ 7-8 ամիս ձգձգված գործը ներկայումս քննվում է տնտեսական գործերով վերաքննիչ դատարանում (դատավոր Կ. Չիլինգարյան), որը բավարարելով պատասխանողի՝ կարպային տնտեսության տնօրեն Ազատ Հարությունյանի միջնորդությունը,
… ՀԱՆԴ Է ԳՆՈՒՄ ՈՏԱԲԱՑ
… ՀԱՆԴ Է ԳՆՈՒՄ ՈՏԱԲԱՑ Տավուշի մարզի Չորաթան գյուղում այսօր գործում են երեք վաճառքի կետեր։ Առաջարկը՝ թելադրված պահանջարկով, շատ սահմանափակ է՝ հիմնականում սննդամթերք, լվացքի փոշի, օճառ, էժանագին հուշանվերներ։ Շուկայի բացակայության, գործազրկության պայմաններում գյուղացիների համար դրամի միակ աղբյուրը տրվող կենսաթոշակն ու նպաստն է, ուստի առեւտուրն էլ հիմնականում կատարվում է այդ օրերին։ Մյուս օրերին ապրանքը վերցնում են
ԼՅՈՒԻՍԸ ՎԵՐԱԴԱՐՁՐԵՑ ՏԻՏՂՈՍԸ
ԼՅՈՒԻՍԸ ՎԵՐԱԴԱՐՁՐԵՑ ՏԻՏՂՈՍԸ Լաս Վեգասում շաբաթ օրը բրիտանացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Լենոքս Լյուիսը ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հասիմ Ռահմանի հետ պատասխան մենամարտի չորրորդ ռաունդում վերջինիս նոկաուտի ենթարկելով վերադարձրեց WBC-ի եւ IBF-ի վարկածներով աշխարհի չեմպիոնի կոչումը։ Այս ռեւանշ մրցամարտի նախորդ օրը Լյուիսը հայտարարել էր, թե ոչ մի կերպ չի կարող պարտվել Ռահմանի պես բռնցքամարտիկին։ Եվ նա իր խոստումը կատարեց՝
Աստղերի
ՀՖՆ-ի «աշնանային հանդիպումները» Աստղերի մի ամբողջ շքերթ ներկայացավ հայ հանդիսատեսին ՀՖՆ-ի (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) 2001-2002թթ. համերգաշրջանի առաջին կեսին, որը բացվեց աշխարհահռչակ թավջութակահար Սթիվեն Իսերլիսի համերգով: Դիրիժոր Ջեֆ Մանուկյան (ԱՄՆ), ջութակահարուհի Սիբիլլե Չոփփ (Շվեյցարիա), վունդերկինդներ՝ Սերգեյ եւ Լուսինե Խաչատրյաններ (Գերմանիա), Ռոսինիի «Սեւիլյան սափրիչ» օպերայի համերգային կատարումը՝ միջազգային ճանաչում գտած երգիչների մասնակցությամբ, ջութակահար
Բոլորս երազում ենք, որ մեր ընտրյալը բարի եւ ազնիվ լինի
«ՅԱՐՍ ԻՆՏԵՐՆԵՏԻ՜Ց Ա» Բոլորս երազում ենք, որ մեր ընտրյալը բարի եւ ազնիվ լինի 1981 թվական։ Թվում է, թե դա երեկ էր։ Իսկ մյուս կողմից… այնքան վաղուց էր։ Դիանայի ամուսնությունը Չարլզի հետ, ՁԻԱՀ-ի հայտնաբերումը, առաջին կոմպակտ- դիսկի երեւան գալը։ Հենց այդ տարի էլ հայտնվեց անձնական կոմպյուտերը։ Այն ժամանակ ոչ մեկի մտքով չէր անցնում, որ կարող ես
Վերջին շրջանում Երեւանի քաղաքապետարանը սկսել է ակտիվորեն արձագանքել «Առավոտի» հրապարակումներին։ Իհար
Ում ուզեն՝ տնօրեն կնշանակեն Վերջին շրջանում Երեւանի քաղաքապետարանը սկսել է ակտիվորեն արձագանքել «Առավոտի» հրապարակումներին։ Իհարկե, գովելի է, որ մամուլի հրապարակումները ուշադրության են արժանանում պատկան ատյաններում, միայն թե հարկ է նկատել, որ հաճախ պատասխանում են պարզապես պատասխանելու համար՝ պահպանելով ձեւական կողմը։ Նման պատասխաններից հետո լրագրողներով սովորաբար սկսում ենք կռահել, թե ինչին են պատասխանել, երբ կամ կրկնում
Քննիչները
ԻՐԵՂԵՆ ԱՊԱՑՈՒՅՑԸ… ՁԵՌՔՆ Է Քննիչները փոխվում էին անընդհատ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատավոր Հ. Դավթյանին է դիմել Արարատի մարզի Մասիսի շրջանի Հովտաշատ գյուղի բնակիչ, սպանված զինծառայող Աղասի Ադամյանի իրավահաջորդը՝ Ցոլակ Ադամյանը։ Այս սեպտեմբերի 19-ին քննության է դրվել նրա որդու սպանության մեջ մեղադրվող Ջիվան Մագոյանի քրգործը (Կապանի նստավայր)։ Իրավահաջորդ հայրը կասկածի տակ առնելով նախաքննությամբ ձեռք բերված
«Առավոտի» խմբագրությունն էին դիմել Նոր Նորքի համայնքի առաջին զանգվածի Սաֆարյան 2(6) շենքի մի խումբ բ
Նորնորքյան խառնիճաղանջություն «Առավոտի» խմբագրությունն էին դիմել Նոր Նորքի համայնքի առաջին զանգվածի Սաֆարյան 2(6) շենքի մի խումբ բնակիչներ, որոնք դժգոհում էին իրենց շենքին չափազանց մոտ տեղադրված առեւտրի կրպակների բազմությունից։ Դրանք բառացիորեն փակում են առաջին հարկի բնակիչների տեսադաշտը՝ խանգարելով պատուհանից լույսի ներթափանցելուն։ Իսկ այդ կրպակների տեղում նախկինում կանաչապատ տարածք ու ծառեր էին, որոնք հատվել են։ Դրա համար
Ջրօգտագործման
ԻՆՉ ԷԼ ԽՆԱՅՈ՜ՂՆ ԵՆ Ջրօգտագործման համակարգում, ինչպես խոստովանեց ՀՀ կառավարությանն առընթեր Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Գագիկ Մարտիրոսյանը, հաճախ ոտնահարվում են համակարգը շահագործողի շահերը (ամիսներով աշխատավարձ չեն ստանում), առավել հաճախ՝ սպառողի շահերը, միշտ՝ բնապահպանությանը, իսկ պետբյուջեն ընդհանրապես մի կողմ է մնում։ Երբ պրն Մարտիրոսյանը, գնահատելու համար 2001 թվականի փետրվարին ստեղծված Ջրային կոմիտեի աշխատանքը, արտաբերեց «ոռոգման
Մամուլում հրապարակվել էր անանուն մի նախկին նախարարի վկայություն, ըստ որի՝ 1998-ի փետրվարի 2-ին կառավ
Պավլիկ մորոզովների ժամանակը Մամուլում հրապարակվել էր անանուն մի նախկին նախարարի վկայություն, ըստ որի՝ 1998-ի փետրվարի 2-ին կառավարության նիստի ընթացքում Վազգեն Սարգսյանն ասել էր. «Էսօր Վանոն կգնա, հետո էլ Լեւոնը կթռնի, եթե իհարկե մինչեւ իրիկուն սաղ մնամ»։ Միայն այժմ նման «բացահայտմամբ» հանդես գալու նպատակադրումն անթաքույց էր արտահայտվել՝ «Հոկտեմբերի 27»-ը ձեռնտու էր նրանց, ում Վազգեն Սարգսյանը հեռացրել
Ազատ
ՔՐԳՈՐԾ, ՈՐ ԱՌԱՍՊԵԼ Է ԿԱՄ ՓՈՒՉԻԿ Ազատ Արշակյանի հետ զրույցի այս հատվածը առնչվում էր բացառապես իր քրեական գործին եւ ոչ դրա մեկնաբանություններին։ (Սկիզբը՝ նախորդ համարում) – Դատարանում մեկ ասում էիք, թե զենքերի հայթայթման հետ կապ չեք ունեցել՝ ընդամենը շարքային հրաձիգ եք եղել, մեկ էլ՝ թե որոշ առնչություն ունեցել եք զենքերի ստացմանը։ Ինչո՞վ է պայմանավորված ցուցմունքների
67
ՎԱՆՈՅԻՆ ՀԱՆՁՆԵՑԻՆ 67 «կողմ», 8 «դեմ», 4 «ձեռնպահ» ձայների համամասնությամբ երեկ ԱԺ-ում ազգիս «ընտիրները» բաց քվեարկությամբ որոշում կայացրին՝ պատգամավոր Վանո Սիրադեղյանին պատգամավորական մանդատից զրկելու վերաբերյալ։ Պատգամավոր Վ. Սիրադեղյանի բացակայությունները ԱԺ-ն համարեց անհարգելի։ Այնուամենայնիվ, պետք է ընդգծել, որ ԱԺ ողջ գործունեության ընթացքում սա այն եզակի, նախադեպը չունեցող քվեարկությունն էր, երբ անձին վերաբերող հարցի քվեարկությունը տեղի ունեցավ
Արցախյան հերոսամարտի տարիների հուշն անգամ այսօր սարսուռ է հաղորդում մարմնիս։ Սակայն այդ տարիներին եղ
«Ճակատագիրն օգնում է ուժեղներին» Արցախյան հերոսամարտի տարիների հուշն անգամ այսօր սարսուռ է հաղորդում մարմնիս։ Սակայն այդ տարիներին եղել են լրագրողներ, որ անձնվեր աշխատել են մարտի դաշտում, եղել զինվորի ընկերն ու խաղաղ բնակչության լրատուն։ Ալվարդ Բարխուդարյանն այն քչերից է, ում նվիրումն Արցախին անսպառ է։ Ծնվել է Երեւանում, մեծացել ու բարձրագույն կրթություն ստացել Սանկտ Պետերբուրգում։ 24 տարեկանից
Սոցիալական աղետալի վիճակը, որ այսօր տիրում է Ջավախքում, ոչ մի կապ չունի ազգային եւ աշխարհաքաղաքական
ԱՐԻ ՈՒ ՏԵՍ Սոցիալական աղետալի վիճակը, որ այսօր տիրում է Ջավախքում, ոչ մի կապ չունի ազգային եւ աշխարհաքաղաքական խնդիրների հետ։ Վրդովմունքի ալիքը, որին հանդիպեցի Ախալքալաքում՝ հասարակ մարդկանց հետ զրուցելիս, բերեց այն հաստատ համոզման, որ այնտեղ չլուծված հարցերը շատ են ու բազմաբնույթ։ Մարդկանց ծայրահեղ թշվառությունը ե՛ւ հիասթափեցրել էր, ե՛ւ չարացրել։ «10-15 հոգի են ապրողները, մնացածները կոտորվում
«Լավություն անողի գլուխը ծակ է»
Մերոնք՝ դրսում «Լավություն անողի գլուխը ծակ է» Ֆուտբոլի Պարագվայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, հայազգի Սերխիո Մարգարյանը հեռացվել է պաշտոնից այն բանից հետո, երբ նրա գլխավորած ընտրանին աշխարհի 2002 թ. առաջնության վերջին ընտրական խաղում 0։4 հաշվով տանուլ տվեց Կոլումբիային։ Եվ դա այն դեպքում, երբ Մարգարյանը գերազանց է կատարել իր առջեւ դրված գլխավոր առաջադրանքը. նվաճել աշխարհի առաջնության
Իրավիճակի կտրուկ փոփոխման կամ այլ պատճառներով նախապես պլանավորված միջոցառումների ժամկետների փոփոխում
ԺԱՄԱՆԱԿԸ ՇԱՏ ԿԱՐՃ ԷՐ, ԲԱՅՑ ԱՐՎԵԼ Է ՀՆԱՐԱՎՈՐԸ Իրավիճակի կտրուկ փոփոխման կամ այլ պատճառներով նախապես պլանավորված միջոցառումների ժամկետների փոփոխումը ծանր է նստում սպորտի վրա։ Նման դեպքերում կատարված ամիսների, նույնիսկ տարիների քրտնաջան աշխատանքը, ըստ էության, ջուրն է ընկնում, եւ ամեն բան հարկ է լինում սկսել զրոյից։ Դրա համար էլ նման դեպքերը սպորտում հազվադեպ են եւ կապվում


















































