Օրվա լրահոսը
ՍՊԻԴ… Լ ԹԿԽՀձթ ծժթԿ
ՍՊԻԴ… Լ ԹԿԽՀձթ ծժթԿ ՍՊԻԴ-ով վարակված դոնորական արյան անհետացումը՝ մասնավորապես, արյան փոխներարկման ոլորտի անմխիթար վիճակը՝ ընդհանրապես, պատճառ (կամ առիթ) դարձան Արյունաբանության ինստիտուտի տնօրենին զբաղեցրած պաշտոնից հեռացնելու համար։ ՀՀ առողջապահության փոխնախարար Հայկ Դարբինյանից տեղեկացանք, որ ինստիտուտի նոր տնօրեն արդեն նշանակվել է՝ Սմբատ Դաղբաշյանը, բժշկական գիտությունների թեկնածու, որը մինչ այդ 8-րդ հիվանդանոցի տնօրենի տեղակալն էր։ Պրն Դարբինյանից
Շարունակվում է Երեւանի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում սեպտեմբերի 23-ին մեկնարկած «Hildegard Pabeli
Մրցում են ջութակահարները Շարունակվում է Երեւանի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում սեպտեմբերի 23-ին մեկնարկած «Hildegard Pabelick-Jentsch Preis» երկրորդ միջազգային երաժշտական մրցույթը։ Դեռ 2000 թ. Երեւանում մեծ հաջողությամբ անցած երգիչների առաջին միջազգային մրցույթից հետո, այս տարի կազմակերպվեց ջութակահարների մրցույթ, որը նույնպես, ինչպես անցած տարի, նվիրվում է երգչուհի Հիլդեգարդ Փաբելիքի եւ նրա ամուսին Քլեմենս Փաբելիքի հիշատակին։ Այն անցկացվում է
Երեկ
ԳՆԱՍ ԲԱՐՈՎ, ՊԱՊ Երեկ երեկոյան Երեւանից Վատիկան վերադարձավ Հռոմի պապ Հովհաննես Պողոս Բ-ն։ Մերոնք ոչ մի կերպ չկարողացան նրան պահել Հայաստանում։ Արդեն այսօր ԱՄՆ-ի ռազմական ուժերի ձեռքերն ազատ են՝ ահաբեկչության դեմ պայքարի անվան տակ Աֆղանստանի ու աֆղանների հետ հաշվեհարդար տեսնելու համար։ Հռոմի պապի ինքնաթիռով սրբագործված Հայաստանի օդային տարածքն էլ բաց է։ Այնպես որ՝ թռե՜ք, թռչնակներ։
Պատկերացնո՞ւմ
Հույս դնենք ոչ թե մեր վրա, այլ՝ մե՛զ վրա Պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ ռուս ամենաբարձրաստիճան մեկը հայերիս ասի. «ծպ վՈՊպվՑպրՖ վՈ վՈՎ»։ Հայերիս առաջին տպավորությունը կլինի. սույն պարոնը չգիտե, որ ռուսը մեր բարեկամն է… Երկրորդ միտքը, որ կփայլատակի մեր գլխում, մոտավորապես այսպիսին կլինի. սույն պարոնը նաեւ անգրագետ է, որովհետեւ նա նույնիսկ իր մայրենի լեզուն չգիտե։
Անկախ
Փոխվում է ջրի «հունը» Անկախ այն բանից, թե որ երկրում է ապրում մարդը կամ ինչպիսի տնտեսական կացութաձեւ ունի տվյալ պետությունը, ջուր խմելու ցանկությունը մնում է անփոփոխ եւ կենսագործունեության համար անհրաժեշտ միջոցների շարքում երկրորդն է՝ օդից հետո։ Շուկայական հարաբերությունների ձեւավորման արդի փուլում, անկախ պետականության կերտման դրոշի ներքո շատ եւ շատ նյութական ու բարոյական արժեքներ դարձել եւ
«Առավոտի»
ԵՐԲ MOBILE-Ը ՆԱԽ ԺԱՄԱՑՈՒՅՑ Է «Առավոտի» հարցին, թե Հայաստան գալով կարողացա՞ք օգտվել ձեր բջջային հեռախոսից, OTE-ի փոխնախագահ Վասիլիս Մագլարասը դրական պատասխան տվեց եւ ծոցագրպանից հպարտությամբ մի բջջային հեռախոս հանեց։ Բայց պարզվեց, որ այդ հեռախոսն «ԱրմենՏելն» է ապահովել, քանզի շատ բարի ու հաճելի դիմագծերով պապիկը՝ Վասիլիս Մագլարասը, նաեւ «ԱրմենՏելի» տնօրենների խորհրդի նախագահն է։ Իսկ, օրինակ, Եվրոպայի
ԿՅԱՆՔԸ, ԵՐԵՎԻ, ԼԱՎԱՑԵԼ Է
ԾԱՅՐԱՀԵՂ ԻՆՔՆԱԽԱՐԱԶԱՆՈՒՄ Ըստ ադրբեջանական «Էխո» եւ «525» թերթերի, սեպտեմբերի 29-30-ին Քիշնեւում անց է կացվելու «Միջազգային ահաբեկչություն» թեմայով միջազգային գիտաժողով, որի հովանավորն է Ուիլյամ Նելսոնի անվան միջազգային ինստիտուտը: Գիտաժողովին մասնակցելու են փորձագետներ ԱՊՀ երկրներից, ԱՄՆ-ից եւ Մեծ Բրիտանիայից: Բնականաբար, Ադրբեջանի ներկայացուցիչ Արիֆ Յունուսովը կօգտագործի գիտաժողովի ամբիոնը՝ հակահայկական քարոզչության համար: Նրա զեկույցը նվիրված է լինելու, մասնավորապես, «Լեռնային
ՈՎՔԵ՞Ր ԵՆ, ՈՐ ԶՈՌՈՎ «ՔՍԻ» ԵՆ ՏԱԼԻՍ
ՈՎՔԵ՞Ր ԵՆ, ՈՐ ԶՈՌՈՎ «ՔՍԻ» ԵՆ ՏԱԼԻՍ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի առաջին իսկ օրերը Հայաստանի համար խիստ անբարենպաստ եղան: Սակայն, ինչպես երեւում է, հայկական պատվիրակությունը անընդունակ է անգամ ադեկվատ ձեւով գնահատել այն իրավիճակի լրջությունը, որում հայտնվել է Հայաստանը եւ որի հետեւանքները հղի են անկանխատեսելի վտանգով: Այդ պայմաններում, մեղմ ասած, տարօրինակ էր, երբ հայկական
Տրամադրությունների մեղմացում
Տրամադրությունների մեղմացում Չնայած հանգամանքին, որ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի 2001 թվականի աշնանային նստաշրջանում ամենասուր արտահայտություններով հայ-ադրբեջանական հակասությունները դրսեւորվեցին, սակայն այս օրերին Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունների միջեւ հանդիպումներ կազմակերպելու մի շարք նախաձեռնություններ են ասպարեզ եկել։ Առաջին ձեռնարկն այդ ուղղությամբ կատարեց ԵԽ ԽՎ-ում Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակության ղեկավար պրն Վոլֆգանգ Բեհրենդը, սեպտեմբերի 26-ի ուշ երեկոյան ընթրիքի հրավիրելով
Ասում
«Ժողովուրդը իր վզին պարան ունի» Ասում է Էմմա Խուդաբաշյանը ԱԺ պատգամավոր, ՀԺԿ անդամ Էմմա Խուդաբաշյանն այն կարծիքին է, որ 1700-ամյա քրիստոնեական կենսագրություն ունեցող մի ժողովուրդ պարզապես չի կարող երկար հանդուրժել այն, ինչ այսօր կատարվում է հանրապետությունում։ Երկրում տեղի են ունենում քրիստոնյային ոչ վայել գործողություններ եւ առաջին հերթին չի պահպանվում թիվ մեկ՝ «մի՛ սպանիր» պատվիրանը։ «1700-ամյա
Բավականին տեղեկացված մեկն ամիսներ առաջ ինձ վստահեցնում էր, թե քաղաքական որոշում է կայացված փակել ընդ
ՎԵՐՋ ՏՎԵՔ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆԸ Բավականին տեղեկացված մեկն ամիսներ առաջ ինձ վստահեցնում էր, թե քաղաքական որոշում է կայացված փակել ընդդիմությանը եթեր տրամադրող հատուկենտ հեռուստաալիքները, թողնել միայն «Ա1+»-ը, որպեսզի ի դերեւ չելնի արտերկրի աչքին ժողովրդավար երեւալու հույսը։ Անկեղծ ասած, ժամանակին այնքան էլ հավատ չընծայեցի այդ հավաստիացումներին ու դրանց մասին հիշեցի միայն այնժամ, երբ իր «5-րդ խոսափող» հաղորդաշարի
Ասում
«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԽԱՂ ԵՆ ՍԿՍԵԼ» Ասում է Արամ Սարգսյանը Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանն անցած չորեքշաբթի հանդիպեց Դիլիջանի բնակչության հետ։ Որեւէ լրատվամիջոց ներկա չի եղել հանդիպմանը, եւ, փաստորեն, չեն լուսաբանվել մի քանի տհաճ միջադեպեր։ Արամ Սարգսյանի ներկայացմամբ՝ իրենց կուսակցության հանդիպմանը դիլիջանցիների հետ իշխանությունները փորձել են խոչընդոտել։ Հանդիպման նախապատրաստական աշխատանքները կատարվել են ինչպես կարգն է։ Կուսակցությունը այցելության
ՊԱՊԻ «ՏԱՌԱՊԱՆՔՆԵՐԸ» ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդը Քրիստոնեության 1700-ամյակի առթիվ Հայաստանում է:
Ամբաստանյալը կրկնվում է
«Հոկտեմբերի 27» քրգործի երեկվա դատաքննությունը սկսվեց մի քանի փաստաբանների, մասնավորապես, Օլեգ Յունոշեւի, Մարինա Ջանոյանի, Աղասի Աթաբեկյանի բացակայությունն արձանագրելով։ Վերջինիս մասին դատարանն իրազեկված չէր, ինչի կապակցությամբ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Սամվել Ուզունյանը հայտնեց, թե դիմելու է Փաստաբանների միությանը, որպեսզի վերջինիս «աշխատանքի գալու հարցը կարգավորվի»։ Ամբաստանյալ Նաիրի Հունանյանը դատարան էր ներկայացել տաք վերնաշապիկով,
Նրանց ձեռքերը կեղտոտ են
Նրանց ձեռքերը կեղտոտ են «Այս իշխանությունների հետ որեւէ համագործակցություն՝ նշանակում է հանցակցություն» Այսպես արտահայտվեց «Արմատ» կենտրոնի հիմնադիր անդամ Արա Սահակյանը ի պատասխան այն հարցի, թե ինչո՞ւ չընդունեցիք ՀՀ նախագահի հրավերը՝ մասնակցելու անկախության տասներորդ տարեդարձի եւ Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին եւ ընդունելությանը։ – Եթե տարվա 364 օրը այս վարչախումբը սեւացնում է
ՄԻ ՔԻՉ ԻՋԻՐ
ՄԻ ՔԻՉ ԻՋԻՐ Վտանգավոր ու դժվարին է բորտուղեկցուհու (ստյուարդեսայի) աշխատանքը ոչ միայն նրա համար, որ «աշխատավայրը երկնքում է», այլեւ, որ աշխատանքի ընթացքում շփվում են ամեն տեսակ մարդկանց հետ՝ ԱԺ պատգամավորից մինչեւ շարքային քաղաքացիները, այսինքն՝ տարբեր բնավորության, ինտելեկտի, հասկացողության տեր մարդկանց հետ։ Բորտուղեկցորդուհու համար նրանք բոլորն էլ ուղեւորներ են, որոնք տարբերվում են գնած տոմսով՝ «բիզնեսկլաս», որը,
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ԵՎ ԴԵՄՈԿՐԱՏԻԱ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ԵՎ ԴԵՄՈԿՐԱՏԻԱ Երեւանի պոլիկլինիկաների բժիշկները «Առավոտին» հայտնել էին, որ 2000թ. մարտ-դեկտեմբեր եւ ընթացիկ տարվա ապրիլ ամսից հետո ընկած ժամանակահատվածի աշխատավարձը մինչեւ հիմա չեն ստացել՝ «չնայած վարչապետի եւ կառավարության համապատասխան պաշտոնյաների հավաստիացումներին»։ Նրանք գրում են նաեւ, որ Անկախության տոնի կապակցությամբ իրենց խոստացել էին վճարել գոնե մեկ ամսվա աշխատավարձ, բայց այդ խոստումն էլ չկատարեցին։ «Մենք հետաքրքրվել
Երեկ
ՊԱՊԻ «ՏԱՌԱՊԱՆՔՆԵՐԸ» ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Երեկ շարունակվում էր Հռոմի պապ Հովհաննես Պողոս Բ-ի հայաստանյան այցելությունը։ 81-ամյա ծերունու համար բավական հագեցած ծրագրի համաձայն, Հովհաննես Պողոս Բ-ն առավոտյան քաղաքավարական այցով եղավ ՀՀ նախագահի նստավայրում, որից հետո ծաղկեպսակ դրեց Ծիծեռնակաբերդի Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրում, իսկ երեկոյան Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Գարեգին Բ Սրբազանի հետ էկումենիկ արարողություն կատարեց։ Ծիծեռնակաբերդի համալիրում Պապը
«Կրթության
Անվճարունակ դիմորդների թիվն այս տարի աճել է «Կրթության մասին» ՀՀ օրենքում հստակ ասվում է. «Պետական բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսանողների հավատարմագրումն ավարտվում է ընդունելության քննությունների ավարտից՝ քսանօրյա ժամկետում»։ Ընդունելության քննություններն ավարտվել են օգոստոսի 16-ին, այսինքն՝ մեկ ամսից ավելի է, սակայն վճարովի համակարգում դեռ կան չհրամանագրված ուսանողներ։ ԿԳՆ-ն, փաստորեն, հերթական անգամ խախտում է օրենքը եւ հրամանագրում
Եվրախորհրդի
Ամենաանմեղ մասը ԼՂՀ-ին էր վերաբերում Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ լորդ Ռասել Ջոնսթոնի՝ ԼՂՀ վերաբերյալ հայտարարությունները թե՛ Հայաստանում եւ թե՛ Բաքվում պատահականություն կամ վրիպում անվանել հնարավոր չէ։ Սակայն որքան էլ զարմանալի է, դրանք հենց այդպես էլ ընդունվեցին Հայաստանի քաղաքական գործիչների կողմից։ Ջոնսթոնի հայտարարությունների վերաբերյալ զրուցեցինք ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանի հետ։ – Ձեր կարծիքով ի՞նչ էին նշանակում
Ժողովրդական մի բավական կոպիտ արտահայտություն կա՝ մեկի բարեմասնություններով
ԱՌ ՈՒ ՓԱԽԻ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՍ Ժողովրդական մի բավական կոպիտ արտահայտություն կա՝ մեկի բարեմասնություններով ուրիշին լավություն անելու մասին։ Հոդվածը հենց այդպես արժեր վերնագրել. համեստություններս չներեց, սակայն այս պատմությանը ծանոթանալիս հենց այդ րտահայտությունն ես հիշում։ Երեւանի բնակիչ Սուսաննա Անախաթունյանի վարձակալած տարածքը, քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի որոշմամբ, ի թիվս հարակից այլ տարածքների, դարձյալ վարձակալությամբ տրվել է «Ռենկո» ՓԲԸ-ին։ Ս.
ԻՍԿԱՊԵ՞Ս ԵՆ ՔՆՆԵԼՈՒ
ԻՍԿԱՊԵ՞Ս ԵՆ ՔՆՆԵԼՈՒ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանձնարարել է ժամանակավորապես կասեցնել անվտանգության ծառայության այն աշխատակիցների աշխատանքը, ովքեր ուղեկցել են իրեն «Առագաստ» սրճարանում: Ինչպես հաղորդեցին ՀՀ նախագահի մամլո ծառայությունում, հանձնարարությունը հաջորդել է Վրաստանի 43-ամյա բնակիչ Պողոս Պողոսյանի սպանությանը նախագահի թիկնապահների մեղսակցության մասին մամուլում հայտնված հաղորդումներին: Երեկ կայացած խորհրդակցության ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հանրապետության ներքին գործերի նախարարին եւ
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՍՆԱԿԱՆ Է
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՍՆԱԿԱՆ Է Սեպտեմբերի 28-ին Մատենադարանի տարածքում «Հանրապետություն» կուսակցությունը հանրահավաք է նախաձեռնել: Միջոցառումն արտոնված է, եւ պետք է հուսալ, որ իշխանություններն այս անգամ ձեռնպահ կմնան դրա կազմակերպիչների ու մասնակիցների դեմ սադրանքներ կազմակերպելուց: Միաժամանակ, տարակուսանք է հարուցում այն, որ հիշյալ հանրահավաքը հրավիրել է ոչ թե ընդդիմադիր դաշտում միասնաբար հանդես եկող՝ «Հանրապետություն» եւ «Ազգային միաբանություն» կուսակցություններ եւ
«Սամասուդը» հայաստանյան իշխանությունների ու նրանց հարող շրջապատի համար կենսակերպ է դառնում, եւ դա ար
Ինքնադատաստանը՝ իբրեւ արդարադատության նոր մեթոդ «Սամասուդը» հայաստանյան իշխանությունների ու նրանց հարող շրջապատի համար կենսակերպ է դառնում, եւ դա արդեն վտանգավոր է: Սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը «Պապլավոկի» տարածքում Վրաստանի քաղաքացի Պողոս Պողոսյանի սպանությունը, թերեւս, հենց այդ շարքից է: Ու մինչ տեղի ունեցած քաշքշուկի ու քստմնելի սպանության մասին տեղյակ մարդիկ շարունակում են լռել, դրա մասին համարձակվում
Խիստ
ՎԵՐՆԱԽԱՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՓՈԽՎԵ՞Ց Խիստ հետաքրքիր է, թե ինչպես են այժմ՝ երբ Ռոբերտ Քոչարյանը մինչեւ նախաքննության ավարտը կասեցրեց սեպտեմբերի 24-ի գիշերը «Առագաստ» սրճարանում գտնված իր թիկնապահների ծառայությունը՝ վարվելու այն մարդիկ, ովքեր մինչեւ երեկ պնդում էին, թե Պողոս Պողոսյանի սիրտն ուրախությունից կանգնել էր՝ տեսնելով նախագահին։ Իսկ առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբոլցյանն էլ, թերեւս, վերանայի իր այն վկայությունը,
«Դեմոկրատիան վտանգված է տեռորիզմով»։ Այս թեմայով սեպտեմբերի 25-ի երկրորդ կեսից Ստրասբուրգում սկսված
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՆԱՀԱՆՋ «Դեմոկրատիան վտանգված է տեռորիզմով»։ Այս թեմայով սեպտեմբերի 25-ի երկրորդ կեսից Ստրասբուրգում սկսված քննարկումներն, անշուշտ, ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի օրակարգի ամենաառանցքային հարցադրումներն են բովանդակում։ ԱՄՆ-ի հետ համերաշխ լինելով հանդերձ, եվրոպացիներից ոմանք նաեւ ԱՄՆ-ին էին կոչ անում, որպեսզի այդ երկիրը վերատեսության ենթարկի իր մոտեցումներն աշխարհի որոշ հատվածների նկատմամբ։ Բնականաբար, տվյալ դեպքում խոսք չէր կարող
Հռոմի պապը ուխտի է եկել
Հովհաննես Պողոս Բ պապը Հայաստան այցելել է որպես Վատիկանի ղեկավար։ Սա հովվապետական այց չէ։ Հռոմի պապը մեր հովվապետը չէ։ Մեր հոտն ուրիշ է։ Մեր հովիվն ուրիշ է։ Պապը հարեւան հոտի հովիվն է։ Բայց քանի որ մենք շատ հյուրընկալ եւ շատ քրիստոնյա ժողովուրդ ենք ու, քանի որ հազիվ մեր հողը Հռոմի պապի ոտքերը զգալու պատիվն ունեցավ,
ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԸ ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄ Է ԳՐԵԼ
ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԸ ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄ Է ԳՐԵԼ Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանին է հայցադիմումով դիմել ՆԳՆ ՔՊԻ վարչության թիվ 15 ՈՒԱՀ դատապարտյալ Սերյոժա Պարգեւի Պողոսյանը։ Վերջինս պահանջում է չեղյալ համարել ՔՊԻ վարչության պետի 2001 թ. փետրվարի 8-ի հրամանը։ Ըստ այդ հրամանի, բոլոր կալանավայրերում, այդ թվում նաեւ թիվ 15 ՈՒԱՀ-ում, արգելվել է չեփած մթերքների, մակարոնեղենի, ձավարեղենի, կարտոֆիլի, վերմիշելի ընդունումը։
ՀԱՄԱԿԱՐԳԸ ՊԱՐԱՊ ՉԻ ՄՆԱ
ՀԱՄԱԿԱՐԳԸ ՊԱՐԱՊ ՉԻ ՄՆԱ Իշխանության որոշ օղակներում հայտնաբերվող առանձին բացահայտումներ (կաշառակերությանը, կոռուպցիային եւ պաշտոնեական դիրքի չարաշահմանը վերաբերող) տեղիք են տալիս հետեւյալ եզրակացության. այդ հանցագործության կատարողները կամ մենակ են «ուտում», չեն «կիսվում», կամ քաղաքական այն թիմից են, որն այդ բացահայտումներով զբաղվողների «դուրը չի գալիս», ուստի գործի է գցվում «քցումի» տարբերակը։ Անշուշտ, հանցագործությունների բացահայտումը դրական նշանակություն ունի
Կամ մաֆիան անմահ է
ԱՆԽՈՐՏԱԿԵԼԻ ՍԵՂԱՆԻԿԸ Կամ մաֆիան անմահ է Արդեն պատրաստվում էինք գրիչ վերցնել եւ ուրախությամբ արձանագրել, որ վերեւներում, մասնավորապես քաղաքապետարանում եւ կապի ու տրանսպորտի նախարարությունում, համենայնդեպս, շաբաթը մեկ թերթ կարդում են ու «Առավոտի» նույն թեմային վերաբերող երկրորդ՝ «Ոչինչ չի փոխվել» վերնագրով հրապարակմանը գործով արձագանքել են, եւ Հանրապետության հրապարակում, կապի եւ տրանսպորտի նախարարության հարեւանությամբ գտնվող կամարի տակ մշտապես


















































