Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻ ՔԻՉ ԻՋԻՐ

Սեպտեմբեր 27,2001 00:00

ՄԻ ՔԻՉ ԻՋԻՐ Վտանգավոր ու դժվարին է բորտուղեկցուհու (ստյուարդեսայի) աշխատանքը ոչ միայն նրա համար, որ «աշխատավայրը երկնքում է», այլեւ, որ աշխատանքի ընթացքում շփվում են ամեն տեսակ մարդկանց հետ՝ ԱԺ պատգամավորից մինչեւ շարքային քաղաքացիները, այսինքն՝ տարբեր բնավորության, ինտելեկտի, հասկացողության տեր մարդկանց հետ։ Բորտուղեկցորդուհու համար նրանք բոլորն էլ ուղեւորներ են, որոնք տարբերվում են գնած տոմսով՝ «բիզնեսկլաս», որը, օրինակ, Երեւան-Մոսկվա երթուղու համար 35 դոլարով թանկ է «էկոնոմ կարգի» տոմսից։ Սակայն, բարձրանալով ինքնաթիռ, միշտ չէ, որ ուղեւորները հոժարակամ նստում են իրենց տոմսում նշված տեղը։ Օրինակ, օրերս բավականին հեղինակություն վայելող մեր նորաթուխ երգչուհիներից մեկը, իրեն երեւակայելով համաշխարհային աստղ, գնելով «էկոնոմ կարգի» տոմս, նստում է «բիզնեսում»։ Երբ ստյուարդեսան մոտենում է նրան, փորձելով կարգ պաշտպանել, բացատրելով, որ իր տեղում չէ նստած, նա կշտամբում է վերջինիս, թե ինքը հռչակավոր երգչուհի է, մի՞թե չի ճանաչում, որ փորձում է տեղահան անել իրեն։ Ապա արդարանում է, թե ինքը միշտ էլ «էկոնոմ կարգի» տոմս է վերցնում, բայց օգտվում է «բիզնեսի» ծառայությունից։ Ի դեպ, նշենք նաեւ, որ Մոսկվայից Երեւան վերադարձող նույն ինքնաթիռում համեստաբար իր «էկոնոմ կարգի» տոմսին համապատասխանող տեղն էր զբաղեցրել անվանի դերասան Ռաֆայել Քոթանջյանը։ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԲԱՂՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել