Օրվա լրահոսը

Բոլոր

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ` ՈՐՊԵՍ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ Բոլոր երկրներում` լինեն դրանք ձեւավորված ժողովրդավարական թե, այսպես կոչված, անցումային, երկրի ղեկավարների խորհդականների ընտրությունը չի կարգավորվում օրենքներով: Սակայն խորհրդականների նշանակությունը եւ դերը երկրի կառավարման մեջ տարբեր երկրներում սկզբունքորեն տարբեր են: Արեւմուտքում խորհրդականը խորհրդանշում է երկրի այս կամ այն բնագավառի ուղղվածությունը: Հաճախ, նույնիսկ խորհրդականը ավելի լուրջ դեր է խաղում տվյալ բնագավառում, քան

ԿԱՐՈՂ Է ԲՈՒՄԵՐԱՆԳԻ ՊԵՍ ԽՓԵԼ

ԿԱՐՈՂ Է ԲՈՒՄԵՐԱՆԳԻ ՊԵՍ ԽՓԵԼ Մի տեսակ սպասում կա, որ ե՛ւ «Հայաստան» պատգամավորական խումբը, ե՛ւ ՀԺԿ-ն դուրս կգան իրենց իսկ առաջարկով ստեղծված խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովից, որովհետեւ, ակնհայտորեն, չի ստեղծվել այնպիսի հանձնաժողով, որն ի վիճակի կլինի աշխատել առանց վերեւից եկող ցուցումների։ «Առավոտի» այս հարցին «Հայաստան» պատգամավորական խմբի ղեկավար Մյասնիկ Մալխասյանը պատասխանեց. «Ի սկզբանե ես համոզված չեմ

ԿՐԿԻՆ ՏՈՒԺՈՒՄ Է ՍՊԱՌՈՂԸ

ԿՐԿԻՆ ՏՈՒԺՈՒՄ Է ՍՊԱՌՈՂԸ Արդեն տեղեկացրել ենք այն մասին, որ կառավարությունն ընդունել է սիգարետի համար սահմանված հաստատագրված վճարների փոփոխման օրինագիծ՝ նպատակ ունենալով եւս $ 20-ով բարձրացնել ներմուծվող սիգարետների հարկերը։ Երեկ էլ ճշտեցինք, որ առաջիկա ուրբաթ հարցը կքննարկի ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովը, որպեսզի գալիք նիստի ընթացքում իր կարծիքը ներկայացնի։ Բոլորովին չանձնավորելով խնդիրն ու մի կողմ

ԿԱՊԻ ՎԻՃԱԿՆ ԱՆՄԽԻԹԱՐ Է

ԿԱՊԻ ՎԻՃԱԿՆ ԱՆՄԽԻԹԱՐ Է «ԱրմենՏելի» ներդրումային պարտավորություններն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովում ԱԺՄ-ն ներկայացնելու է այս կուսակցության ղեկավար Վազգեն Մանուկյանը։ Այս առնչությամբ արդեն իսկ տարակուսանք հնչեց, թե ինչու է նման կարգի քաղաքական գործիչն ընդգրկվել այս հանձնաժողովում։ Աննախադեպ այս իրողությունը մեկնաբանելու «Առավոտի» խնդրանքին ի պատասխան ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն ասաց. «Նախ եւ առաջ՝ ինձ այդ հարցը շատ է

«Առավոտի»

Հանձնաժողովի լույսն ու ստվերը «Առավոտի» հարցերին պատասխանում է պատգամավոր Կիմ Բալայանը ՀՅԴ խմբակցության անդամ Կիմ Բալայանն առաջարկեց, որ «27»-ի գործով ժամանակավոր հանձնաժողովը հանդես գա հայտարարությամբ, դիմի քաղաքացիներին, պաշտոնատար անձանց, որ ովքեր տեղյակ են «27»-ի գործով ինչ-ինչ օրինախախտումների՝ դրանց մասին տեղյակ պահեն հանձնաժողովին։ Հանձնաժողովի երեկվա նիստը կարճ տեւեց։ Սպասվում էր, որ նիստին կմասնակցեն ՆԳ եւ ԱԱ

1998-ի հունվարին դեռեւս ԱԺ փոխնախագահ Արա Սահակյանը մասնակցում էր Անվտանգության խորհրդի նիստին, ուր

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԼՂՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐԻՑ ՄԵ՞ԿԸ 1998-ի հունվարին դեռեւս ԱԺ փոխնախագահ Արա Սահակյանը մասնակցում էր Անվտանգության խորհրդի նիստին, ուր եւ ներկայացվել էր Ղարաբաղի հիմնահարցի լուծման «հաղթողական ծրագիրը», որ մինչ այժմ չի հրապարակվել։ – Նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանը որպես «լավ հունցված եւ խառնված խմոր» եւ «գլխիվայր ներկայացված» բնորոշեց այն իրողությունները, որ առնչվում են այդ «հաղթողական ծրագրին»։

Հստակ տեղեկություններ կան, թե հնարավոր է, որ առաջիկայում ի հայտ գա քաղաքական ուժերի մի նոր միավորում

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՆ Հստակ տեղեկություններ կան, թե հնարավոր է, որ առաջիկայում ի հայտ գա քաղաքական ուժերի մի նոր միավորում՝ ի դեմս ՀԺԿ-ի, «Հանրապետություն» կուսակցության, ԱԺԿ-ի եւ Կոմկուսի, չի բացառվում, նաեւ Ճակատի։ Վերջիններս, բացի Ճակատից, առայժմ առանձին բանակցություններ են վարում՝ սկզբունքային մի քանի խնդիրների շուրջ։ «Հանրապետություն» կուսակցության տեսանկյունից՝ դրանք են «Հոկտեմբերի 27»-ի ամբողջական բացահայտման պահանջը, Ղարաբաղի

ՀԱԿԱԷՍԹԵՏԻԿԱԿԱՆ ԱՌՎԱԿ

ՀԱԿԱԷՍԹԵՏԻԿԱԿԱՆ ԱՌՎԱԿ Սա շինհրապարակ չէ, եւ ոչ էլ կտտանքների համար նախատեսված տարածք։ Թեեւ առաջին հայացքից հենց այդպիսի տպավորություն է թողնում՝ վեր խոյացած սուր-սուր ցցեր, ժայռաբեկորներ ու ավազաբլուրներ։ Սա ընդամենը Գետառի՝ համալսարանի հարեւանությամբ գտնվող հատվածն է։ Թեեւ, ինչ խոսք, այն ոչ գետի է նման, ոչ էլ նույնիսկ առվի, լավագույն դեպքում հիշեցնում է ճահճացող աղբավայր։ Ու այս

ՀԱՄԱՎՃԱՐԸ ՀԵՏԻՆ ՈՒԺ ՉՈՒՆԻ

ՀԱՄԱՎՃԱՐԸ ՀԵՏԻՆ ՈՒԺ ՉՈՒՆԻ Օրերս խմբագրություն դիմեցին մի քանի քաղաքացիներ, որոնք ցանկանում էին ճշտել, թե արդյո՞ք օրինական է այն, որ ծննդաբերությունից հետո իրենք պարտավոր են մուծել 15.000 դրամ համավճար։ «Իմ աղջիկը վերջերս է ծննդաբերել, սակայն նրան հիվանդանոցից դուրս չէին գրում այնքան ժամանակ, մինչեւ նրանց տվեցի իմ անձնագիրը՝ խոստանալով, որ կվճարեմ 15.000 դրամը հենց որ աշխատավարձ

Աշխարհում առաջին անգամ կլինիկական պայմաններում ՁԻԱՀ-ի ախտորոշման 20-ամյակի առթիվ ՄԱԿ-ի հայաստանյան գ

Սպիդ, մանդատ եւ… 12 վայրկյան Աշխարհում առաջին անգամ կլինիկական պայմաններում ՁԻԱՀ-ի ախտորոշման 20-ամյակի առթիվ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն անցկացրեց հերթական «լիկբեզը» լրագրողների շրջանում. ի՜նչ վտանգավոր աստիճանի է տարածվել սպիդը եւ ինչքան կարեւոր է պայքարել դրա դեմ։ Անցյալ տարիների համանման միջոցառումներից այն տարբերվում էր միայն վիճակագրական փոփոխված թվերով։ Այս տարին, սպիդի առումով, նախորդներից կտարբերվի թերեւս նաեւ նրանով,

Ֆուտբոլը նախ եւ առաջ գեղեցկություն է ու հաճույք։ Եվ այս զգացումներն ամբողջանում են բազմաթիվ բաղադրիչ

ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ ԴԵՌ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԱՍ ՏԱԼ Ֆուտբոլը նախ եւ առաջ գեղեցկություն է ու հաճույք։ Եվ այս զգացումներն ամբողջանում են բազմաթիվ բաղադրիչներով, երբ հանդիսականը չի զղջում կորցրած ժամանակի կամ վատնած դրամի համար։ Այդպես եղավ երեկ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում, որտեղ ընկերական հանդիպում անցկացրին Հայաստանի եւ Լեհաստանի վետերանների հավաքականները։ Վետերան բառն ինքնըստինքյան խորհրդանշում է անցյալը, անցած-գնացած

Հայտնի

Խղճացեք երեխաներին, պարոնա՛յք Հայտնի պատմություն է. մի երիտասարդ հարցրել է մանկավարժ Անտոն Մակարենկոյին, թե ե՞րբ պետք է սկսի իր երեխայի դաստիարակությունը։ Մակարենկոն, իմանալով, որ երեխան ընդամենը քառասուն օրական է, պատասխանել է, որ ծնողը ուշացել է ուղիղ քառասուն օր։ Միգուցե շատերը կհամարեն սա չափազանցություն, բայց իսկապես անհատի գիտակցությունը եւ բանականությունը ձեւավորվում են ամենավաղ տարիքից։ Մեր ժամանակներում

Տավուշի մարզում պաշտպանական ջոկատ կազմավորվեց 88-ին՝ տեղի բնակիչ Հրաչ Աթոյանի գլխավորությամբ։

Աչքները թանգարանին է Տավուշի մարզում պաշտպանական ջոկատ կազմավորվեց 88-ին՝ տեղի բնակիչ Հրաչ Աթոյանի գլխավորությամբ։ Բանակը, որ կոչված էր մեզ պաշտպանելու ադրբեջանցիների ոտնձգություններից, ընդհակառակը, օգնում էր նրանց, մեզ էլ մեղադրում իբր անօրենների, ջոկատի տղաներին որսալով՝ «մաղարիչով» հանձնում ադրբեջանցիներին, որ նրանց մշակեն, հասկացնեն, դաստիարակեն։ «Մշակված» տղաները ծեծված, ջարդված, կիսահաշմանդամ վերադառնում էին, դարձյալ պատրաստ՝ կյանքը նվիրելու իրենց հող

Եվ

ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ԶԱՅՐԱՑԵԼ Է Եվ հանձնարարել դպրոցներում պոռնո սայթերի վրա արգելք դնել ԱՄՆ-ի կառավարության՝ Հայաստանի դպրոցներում ինտերնետ կենտրոններ բացելու ծրագիրը սկսվել է երեք տարի առաջ։ Սակայն պոռնո սայթեր մուտքն արգելող ծրագրեր սկսել են տեղադրել միայն երկու շաբաթ առաջ՝ «Առավոտի» ահազանգից հետո, որ երեխաները պոռնո սայթեր են բացում։ Այս առնչությամբ որոշ հարցերի խնդրեցինք պատասխանել Հայաստանում ԱՄՆ-ի

Արդեն մի քանի ամիս է, ինչ ամեն առավոտ նույն տեսարանի դիտորդ ենք դառնում։ Ավտոտեսուչները կանգնեցնում

«Մեր համակարգը սուրբ չէ» Արդեն մի քանի ամիս է, ինչ ամեն առավոտ նույն տեսարանի դիտորդ ենք դառնում։ Ավտոտեսուչները կանգնեցնում են ոչ միայն ավտոմեքենաները, այլ երթուղային տաքսիները՝ իբր թե ինչ-որ փաստաթուղթ ստուգելու նպատակով։ Վարորդ-ավտոտեսուչ առեւտուրը տեւում է 10-30 րոպե՝ կախված ավտոտեսուչի «ախորժակից» եւ վարորդի սոցիալական վիճակից։ Իսկ երթուղային տաքսու ուղեւորները ստիպված նյարդայնացած սպասում են երկխոսության ավարտին՝

«Մենք թույլ չենք տա իրենց հայ անվանող միլիոնատերերին մի ամսում զրկել մեզ տասնյակ տարիների աշխատանքով

ՎԱՃԱՌՎԵԼ Է ՄԱՇՏՈՑԻ 20 ՇԵՆՔԻ ԱՐԵՎՆ ՈՒ ՕԴԸ «Մենք թույլ չենք տա իրենց հայ անվանող միլիոնատերերին մի ամսում զրկել մեզ տասնյակ տարիների աշխատանքով ձեռք բերված օջախից»,- այս խոսքերով սկսեցին իրենց բողոքը Մաշտոցի 20 շենքի բնակիչները։ Դեռեւս 1940 թվին, Մաշտոցի 20 հասցեում գտնվող չորս հարկանի շենքը կառուցվելուց հետո, իրենց շենքի հարեւանությամբ գտնվող 53 եւ 55 համարների

Դե զարկելը հիմի դու տե՛ս

ՈՆՑ ԹԵ ԴՈՒ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻՆ ԶԱՐԿԵ՞Ս Դե զարկելը հիմի դու տե՛ս Զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի պաշտպանների բավական նոսրացած շարքերը համալրվել են ի դեմս Արդարադատության խորհրդի անդամ Ռոբերտ Ավագյանի։ Սույն եզրակացությանը հանգեցինք՝ ծանոթանալով Երեւանի դատախազի օգնական Մ. Մարտիրոսյանի մայիսի 23-ի որոշմանը՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին։ Խոսքն ԱԺ պատգամավոր Էմմա Խուդաբաշյանի դիմումի մասին է, որը խնդրել էր

ՄԻՋԱՆՑՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՍՊԱՌՆԱԼԻՔ Է

ՄԻՋԱՆՑՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՍՊԱՌՆԱԼԻՔ Է Երեկ տեղեկացանք, որ Մեղրիի եւ Ագարակի քաղաքապետերը, բոլոր գյուղապետերն ու ավագանու անդամները, ինչպես նաեւ՝ «Հանրապետություն» կուսակցության, ՀԺԿ, ՀՀԿ, ՀԿԿ Մեղրիի տարածքային կազմակերպությունների ղեկավարներն ու նախկին պատգամավոր Դավիթ Մաթեւոսյանը համատեղ հայտարարություն են արել, ուր մասնավորապես ասված է. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ամենատարբեր ատյաններով տարածվող տեղեկատվությունից ենթադրվում է, որ, որպես փոխզիջում, Լաչին միջանցքի,

Գուցե դա Հայրիկյանի կողմից նաեւ ինքնաքննադատությո՞ւն է

«Ամեն մարդ յուրովի է գլուխը կորցնում» Գուցե դա Հայրիկյանի կողմից նաեւ ինքնաքննադատությո՞ւն է Նախագահին կից Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Պարույր Հայրիկյանը երեկ ասուլիս էր հրավիրել։ Ի զարմանս լրագրողների, նա չանդրադարձավ «Առավոտում» հրապարակված նախկին քաղբանտարկյալ Վազգեն Կարախանյանի հարցազրույցին։ Վերջինս Պ.Հայրիկյանին մեղադրել էր OPT հեռուստաընկերության «Ինչպես է դա եղել» հաղորդման ընթացքում պատմությունը կեղծելու, ԱՄԿ հիմնադիրներից մեկի՝ Ստեփան

«Հոկտեմբերի 27»-ի գործով խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի երեկվա նիստը տեւեց մոտ չորս ժամ։ Հա

ՍՏԵՂԾՎԵԼ Է ԿԱՍԿԱԾՆԵՐԸ ՑՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ-2 «Հոկտեմբերի 27»-ի գործով խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի երեկվա նիստը տեւեց մոտ չորս ժամ։ Հանձնաժողովի անդամները նախագահի տեղակալ ընտրեցին Գագիկ Կոստանդյանին։ Մինչ այդ նախագահ Վահագն Գրիգորյանն առաջարկեց Գրիգոր Հարությունյանի թեկնածությունը եւ շատ խնդրեց, որ վերջինս տեղակալ դառնա։ Սակայն պրն Հարությունյանը կրկնեց նախորդ նիստի իր ինքնաբացարկը։ ՀՀԿ անդամ Սուքիաս Ավետիսյանն ասաց, թե պետք

Ասում

«ԻՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՕՐԵՆՔԻՑ ԴՈՒՐՍ Է» Ասում է փաստաբան Աշոտ Սարգսյանը – Պրն Սարգսյան, «Հոկտեմբերի 27»-ի գործով դատավարության ընթացքում դուք երբեմն միջամտում եք եւ որոշ որակումներ եք տալիս։ Օրինակ, վերջին նիստերից մեկի ժամանակ, դուք գլխավոր ամբաստանյալին դիմեցիք՝ մարդասպան։ Ի դեպ, նույն միտքն արտահայտել է նաեւ մեղադրող Հակոբ Մարտիրոսյանը։ Փաստաբաններից մեկը շեշտեց, թե դուք խախտում եք անմեղության

ՆՈՐԻՑ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ

ՆՈՐԻՑ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ Հայկ Բոյաջյանը մեր նշանավոր սփյուռքահայ կոմպոզիտորներից է, որն իր կայուն տեղն է վաստակել երաժշտասերների սրտերում։ Ծնվել է Ֆրանսիայում, ուսանել՝ Արգենտինայում, մասնագիտական կրթություն ստացել ԱՄՆ-ում։ Երիտասարդ տարիներից իր գործերը հաճախ հնչել են համերգներում, ճանաչում բերելով վերացական ոճին հանգող հեղինակին։ Շրջադարձային էր Բոյաջյանի համար իր առաջին այցը Հայաստան 1983-ին։ Բոյաջյանին հրավիրել էր Աբովյանի անվան մանկավարժական

Լվացքի պարանը կտրելը փոքրիկ «չարաճճիություն» է

Լվացքի պարանը կտրելը փոքրիկ «չարաճճիություն» է Հարեւանիս կողմից Կովկասյան 78 հասցեում գտնվող իմ տան լուսավորությունը փակող ապօրինի շինությունների հարցով 2 տարի դիմում եմ թաղային եւ քաղաքային բոլոր հնարավոր ատյաններին։ Հարցին երկու անգամ անդրադարձել է նաեւ Ձեր թերթը։ Չնայած բոլորն էլ հաստատում են, որ կառուցված շինությունները անօրինական են, հողազավթումով ուղեկցվող, եւ այն աստիճան փակել են մեր

ԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է ՍՂՆԱԽԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

ԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է ՍՂՆԱԽԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Գերմանիայի տեղական մարմնի նախաձեռնությամբ գերմանահայ համայնքը ստանձնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերանի շրջանի Սղնախ գյուղի ջրագծի կառուցման ծրագիրը։ Ծրագրով նախատեսվում է կառուցել ջրահավաք ավազան, 3 կիլոմետր մայր ջրատար, 150 խմ տարողությամբ օրական կարգավորման ջրամբար եւ 4 կիլոմետր ներքին բաշխման ցանց։ Ծրագրի արժեքը 95,922 ԱՄՆ դոլար է։ Շինարարական

ՈՒՏԵՆՔ, ԽՄԵՆՔ, ՀԵՏՆ ԷԼ ՏԱՆԵՆՔ

ՈՒՏԵՆՔ, ԽՄԵՆՔ, ՀԵՏՆ ԷԼ ՏԱՆԵՆՔ Կառավարության շենքում 4 օր շարունակ (մայիսի 30-ից հունիսի 2-ը) հայկական արտադրանքի ցուցահանդես էր։ Ինչպես պարզվեց, հենց այդ ժամանակահատվածում էլ գործից հասկացող մարդկանց բախտը բերեց։ Ցուցահանդեսում թույլատրվում էր ոչ միայն նայել, այլեւ համտեսել։ Օգտվելով ընձեռված հնարավորությունից՝ որոշ քաղաքացիներ իբրեւ թե հետաքրքրվելով արտադրանքով, ոչ թե համտեսում էին, այլ խժռում, հետո էլ թե՝

Ֆուտբոլի աշխարհի 2002թ. առաջնության ընտրական մրցաշարում 5-րդ եվրոպական խմբում հանդես եկող Հայաստանի

Ոչ-ոքի՝ գրեթե հիսուն տոկոսանոց կազմով Ֆուտբոլի աշխարհի 2002թ. առաջնության ընտրական մրցաշարում 5-րդ եվրոպական խմբում հանդես եկող Հայաստանի ազգային հավաքականը շաբաթ օրն ընդունեց խմբի առաջատարներից մեկին՝ Բելառուսի թիմին։ Գրանցված զրոյական ոչ-ոքիի համար մեկ ուրիշ անգամ գուցե թե հանդիմանեինք մեր թիմին սեփական հարկի տակ միավոր կորցնելու համար։ Սակայն նախորդ օրը հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ

Հունիսի 3-ին Կամերային երաժշտության տանը կայացավ վարսահարդարման արվեստի Հայաստանի 3-րդ բաց առաջնությ

Սանրվածքների սթրիփթիզ-շոու Հունիսի 3-ին Կամերային երաժշտության տանը կայացավ վարսահարդարման արվեստի Հայաստանի 3-րդ բաց առաջնությունը։ 25 մասնակիցներից 8-ը դարձան դիպլոմակիրներ։ Երեք ժանրերում (դիմահարդար, կանանց եւ տղամարդկանց վարսահարդար) 1-3 տեղերը գրաված վարսահարդարներին դիպլոմներից ու նվերներից բացի հանձնեցին մրցանակային գավաթներ։ Կանացի երեկոյան սանրվածքներում գերիշխում էր կարմիր գույնը։ Տղամարդկանց վարսահարդարները մրցում էին «Ժամանակակից կարճ սանրվածք» եւ «Երկար մազերի սալոնային

Չորրորդ

«ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ՝ ՍՊԻՏԱԿ ՄԱՐԴԻԿ ՀԵՌԱՆԱՆ» Չորրորդ եւ վերջին պատմությունը Ամերիկայի մասին Ազգային հարցը Սան Ֆրանցիսկոյում մամուլի մարքեթինգին նվիրված կոնֆերանսում, մասնակիցների շարքում կար Աբրահամ ազգանունով եւս երկու հոգի՝ չհաշված «Գյումրի» թերթի խմբագիր Աղասի Աբրահամյանին եւ ինձ։ Տեղացի (ամերիկացի) Աբրահամներից մեկը՝ Թիմը, քննարկելով մեր ազգանվան ծագումնաբանությունը, հիշեց, որ իր պապու պապը Աբրահամսոն էր եւ ԱՄՆ էր եկել

Ավանդական բժշկության ինստիտուտից Հայկական բժշկական ինստիտուտ տեղափոխված ուսանողները ստիպված են դատակ

Ուսանողները դիմել են դատարան Ավանդական բժշկության ինստիտուտից Հայկական բժշկական ինստիտուտ տեղափոխված ուսանողները ստիպված են դատական կարգով լուծել նախկին բուհի հետ՝ մոտ մեկ տարի ձգվող վեճը։ Ավանդական բժշկության ինստիտուտը մինչ օրս հրաժարվում է բուհից հեռացած ուսանողներին վերադարձնել նրանց անձնական փաստաթղթերը եւ տալ ակադեմիական տեղեկանք։ Այդ փաստաթղթերը երեխաներին անհրաժեշտ են՝ իրենց նախընտրած Հայկական բժշկական ինստիտուտում ուսումը շարունակելու

«Հնգյակը» բեկում կմտցնի դատաքննությունում

«Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննությունը երեկ շարունակվեց Կ. Դեմիրճյանի իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Սարգսյանի նախորդ նիստի ժամանակ արված միջնորդությունների քննարկմամբ։ Եթե հիշում եք, փաստաբանը միջնորդել էր արդարադատության նախարարությունից «Հորիզոն» տեղեկատու-վերլուծական կենտրոնի հիմնադրմանն ու գործունեությանն առնչվող փաստաթղթերը, «Ն եւ Ն» ՍՊԸ-ի փաստաթղթերը, վերջինիս նամակը՝ Ֆրանսիայի դեսպանատնից, Կենտրոնական բանկից՝ «Ն եւ Ն» ՍՊԸ-ի առկա շարժը, պետական եկամուտների

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031