Օրվա լրահոսը

Ասում

«ՍԱ ՄԵՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԹԱՓԹՓՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆ Է» Ասում է ԱԺ ֆինանսավարկային, տնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի անդամ Մարտուն Մաթեւոսյանը – Արդյոք նպատակահարմա՞ր էր սեփականաշնորհումից ստացված միջոցները փոշիացնել նաեւ այլեւայլ՝ նախկինում պետական, իսկ այժմ մասնավոր ընկերությունների կուտակած պարտքերը վճարելու համար։ – Նախ նշեմ, որ մեր խմբակցության ներկայացուցիչները «կողմ» չքվեարկեցին այս օրինագծին (Ալվարդ Պետրոսյանի «կողմ» քվեարկելն ընդամենը թյուրիմացության

ՎԱՐՈՒԺԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է

ՎԱՐՈՒԺԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է «… Քրեական պատժով դատապարտվել է այնպիսի արարքների համար, որոնք ուղղված են եղել թուրքական թիրախների դեմ»։ Մասնավորապես այսպես են մեկնաբանվում Վարուժան Կարապետյանի գործողությունները 2001թ. մարտի 19-ին Բուժի վճռաբեկ դատարանի նրա ազատման մասին կայացրած վճռում։ Մոտ երեք էջանոց փաստաթուղթն ամբողջությամբ այսօր Ժուռնալիստի տանը ներկայացրեց Ժուռնալիստների միության փոխնախագահ Գրիգոր Ջանիկյանը՝ Վարուժան Կարապետյանի հետ լրագրողների հանդիպման

Ուխտի են գնում երիտասարդները

Ուխտի են գնում երիտասարդները Վերջին ժամանակներս բազմաթիվ երիտասարդական կազմակերպությունների կարելի է հանդիպել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում։ Երիտասարդներ, ովքեր ցանկանում են օգնել կառուցելու դարի տաճարներից մեկը։ Յուրաքանչյուր կիրակի աշխատելիս կարող եք տեսնել նաեւ «Երիտասարդական ուխտագնացության» գրասենյակի կամավորներին, ովքեր պարբերաբար ուխտագնացություններ են կազմակերպում, լինում Հայաստանի տարածքում գտնվող եկեղեցիներում, մասնակցում դրանց վերականգնողական աշխատանքներին։ «Երիտասարդական ուխտագնացության» գրասենյակը, որ

Քննությունների նորույթները

Քննությունների նորույթները Հայ ժողովրդի պատմության այս տարվա դպրոցական քննության հարցատոմսում նորույթ կա. առաջադրանքներից մեկը թեստ է եւ գրավոր կլինի, ի տարբերություն մյուս առաջադրանքների, որ այս տարի եւս բանավոր կանցկացվեն։ Դպրոցի ավարտական ու փոխադրական քննությունների այս եւ մյուս նորույթների մասին տեղեկացրեց ԿԳ փոխնախարար Աիդա Թոփուզյանը։ Քննությունների թերեւս ամենաուշագրավ նորույթին արդեն վաղուց ծանոթացրել ենք. այս տարի միայն

ԱՆԼԱՐ ՀԵՌԱԽՈՍՆԵՐ՝ ԱԼԱՎԵՐԴԻՈՒՄ

ԱՆԼԱՐ ՀԵՌԱԽՈՍՆԵՐ՝ ԱԼԱՎԵՐԴԻՈՒՄ Ալավերդիում տեղի են ունենում գունավոր մետաղներ հանձնելու նպատակով հեռախոսալարերի զանգվածային գողություններ, որոնք շղթայական ռեակցիայի նման հաջորդում են մեկը մյուսին՝ առանց այն էլ «ինֆորմացիոն շրջափակման» մեջ գտնվող ալավերդցիներին զրկելով նորությունների «վստահելի» աղբյուրից։ Եվ հետաքրքիրն այն է, որ ոչ ոք դեռեւս չի պատժվել։ Գողությունները հիմնականում ընթանում են նույն սցենարով։ Օրը ցերեկով մի ամբողջ թաղամաս

Սեռական հարաբերություններում կանայք մեծ նշանակություն են տալիս համբույրին։ Ու չնայած դրան, կանանց ըն

Համբուրվելու արվեստը այստեղ, այնտեղ եւ ամենուր Սեռական հարաբերություններում կանայք մեծ նշանակություն են տալիս համբույրին։ Ու չնայած դրան, կանանց ընդամենը 2%-ն է ունակ համբույրից ստանալ բարձրագույն հաճույք։ Սակայն, բացի զուտ զգայական հաճույքից, համբույրը մարդկանց պարգեւում է նաեւ առողջություն։ Հետազոտություններն ապացուցել են, որ յուրաքանչյուր համբույր դանդաղեցնում է սթրեսի առաջացումը։ Իսկ տարիքով մարդկանց մի մեծ խմբի հետազոտումը ցույց

Երիտասարդ

«ՄԵՐ ԼԻՆԵԼՆ ԱՐԴԵՆ ՆՎԵՐ Է» Երիտասարդ դիրիժոր, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ, տեղի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Դավիթ Հարությունյանը համոզիչ կերպով ընդգծում է երաժշտության լարված դրամատիզմը եւ ռոմանտիկ հուզականությունը, պահպանում ստեղծագործությանը բնորոշ հերոսականի եւ լիրիկականի հավասարակշռությունը։ Դիրիժորից տեղեկացանք, որ կոնսերվատորիան ավարտելուց հետո մեկնել է Մոսկվա, աշխատել «հՏՉՐպՎպվվՌՍ» եւ «հՏՉՐպՎպվվՌՍ-2» թատրոններում՝ որպես

Հայաստանում երեխաների իրավունքների չարաշահման դեպքերը բազմաթիվ են։ «Սեռական չարաշահման օրինակները գա

Քաղաքակիրթ հաշվեհարդար Հայաստանում երեխաների իրավունքների չարաշահման դեպքերը բազմաթիվ են։ «Սեռական չարաշահման օրինակները գաղտնի պահելը այլեւս անհանդուրժելի է»,- երեկ ասաց ԿԳՆ-ի Գյումրիի «Նարեկ» հոգեբանական կենտրոնի տնօրեն Արմինե Գմյուր-Կարապետյանը՝ «Մարդու իրավունքները Հայաստանում» թեմայով գիտաժողովի ժամանակ։ Համաշխարհային ուսուցում ՀԿ-ի, Հետաքննող լրագրողների ընկերակցության եւ Քաղաքացիական հասարակության զարգացման միության կազմակերպած երկօրյա այդ գիտաժողովի թեման բավականին ընդգրկուն է՝ երեխաների իրավունքներ, խոսքի

«Հոկտեմբերի

ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ «Հոկտեմբերի 27»-ի դատավարության մասին գրեթե բոլոր քաղաքական ուժերն ու գործիչները տեսակետներ հայտնել են, թերեւս, բացառությամբ հանրապետության նախագահի։ Ռոբերտ Քոչարյանն առայժմ սահմանափակվում է «լուրջ» ասելիքի մասին տրվող խոստումներով։ Չնայած շատ քչերն են կասկածում, որ խոստացված «լուրջ» ասելիքը ընդամենը խորացնելու է նախագահի կողմից դեռեւս 1999թ. վերջին շրջանառված «ուչաստկովիի» գրեթե գիտական վարկածի «հիմնավորվածությունը»։ Ժամանակին Գագիկ

Մոսկովյան փողոցի 31 շենքի 51 բնակիչ իր բողոքն է հղել «Առավոտ» թերթին՝ կապված իրենց շենքի տակ գործող

Հանգիստ կացեք կամ relax, պարոնայք Մոսկովյան փողոցի 31 շենքի 51 բնակիչ իր բողոքն է հղել «Առավոտ» թերթին՝ կապված իրենց շենքի տակ գործող «Ռելաքս» բար-դիսկոտեկի հետ։ Այցելեցինք վերը նշված հասցեն՝ բնակիչների հետ զրուցելու։ Նրանք պատմեցին, որ ինչ իրենց նկուղում 1996-ից գործում է վերը նշված օբյեկտը, իրենք կորցրել են քունն ու հանգիստը։ Հուժկու երաժշտության (երեկոյան 6-ից եւ

Օրերս

«ԳԱԶ ԿԱ, ԳԱԶ ՏՎՈՂ ՉԿԱ» Օրերս «Առավոտի» խմբագրություն էին դիմել Ներքին Շենգավիթ համայնքի 7-րդ փողոցի մի խումբ քաղաքացիներ։ «Մոտ երկու ամիս առաջ մեր թաղամաս եկան Շենգավիթի թաղապետ Մարտին Սարգսյանը, Գազի վարչության պետը եւ պաշտոնատար այլ անձինք։ Թիվ 13 պոլիկլինիկայի մոտ ֆակել վառեցին եւ ժողովրդին ապացուցեցին, որ այդտեղ գազ կա։ Ժողովուրդը լավ ընդունելություն ցույց տվեց, գառ

ԻՐԻՆԱ ԲԱԲԱՅԱՆԸ ՎՐԴՈՎՎԱԾ Է

ԻՐԻՆԱ ԲԱԲԱՅԱՆԸ ՎՐԴՈՎՎԱԾ Է Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ապրիլի 30-ին ԼՂՀ արդարադատության ներկայացուցիչները եղել էին Սամվել Բաբայանի բնակարանում՝ գույքագրման պատրվակով։ Երեկ մենք հեռախոսազրույց ունեցանք ԼՂՀ ազգային հերոսի կնոջ՝ Իրինա Բաբայանի հետ։ Նա հայտնեց, որ մեր տեղեկատվությունը, գույքագրման հետ կապված, համապատասխանում է իրականությանը։ Ինչպես վրդովված շարունակեց, արդարադատության ներկայացուցիչները զգուշացրել էին նաեւ, որ Սամվել Բաբայանի ողջ գույքը

«ՊԱՐՏՔԵՐԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ»

«ՊԱՐՏՔԵՐԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ» Երեկ վերնագրի արտահայտությունը հանգերգի պես կրկնում էին խորհրդարանական խումբ-խմբակցությունների բոլոր ներկայացուցիչները՝ մեծ մասամբ գերադասելով չանդրադառնալ այն հարցին, թե ինչպես էր գոյացել այն 20 մլն դոլարանոց պարտքը, որը մարելու համար ԱԺ-ն հեշտությամբ արտոնեց կառավարությանը գրեթե դատարկել սեփականաշնորհումից ստացված գումարների «գանձարանը»։ Մինչդեռ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, միայն այն բանից հետո, երբ

Դա տեղի է ունեցել վաղուց: Բայց 94 տարեկան Սամվել Կոդորյանը Կալիֆոռնիայից ասում է, որ հիշում է, թե ին

Հարցը լուծվեց 85 տարի անց Դա տեղի է ունեցել վաղուց: Բայց 94 տարեկան Սամվել Կոդորյանը Կալիֆոռնիայից ասում է, որ հիշում է, թե ինչպես իր ընտանիքը եւ հազարավոր հայեր ստիպված թողել են իրենց տները Օսմանյան Թուրքիայում, 1915 թվականին: Ճանապարհին նրա հորը՝ Կարապետին, թուրք զինվորները սպանեցին, նրա եղբայրը եւ երկու քույրերը նույնպես մահացան: Կարապետը եւ նրա մայրը

Խորհրդարանական երեկվա ճեպազրույցների ընթացքում խմբակցությունների ներկայացուցիչները որոշ հետաքրքրական

ԵՐԵՔ ՊԱՏԿԵՐ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԿՅԱՆՔԻՑ Խորհրդարանական երեկվա ճեպազրույցների ընթացքում խմբակցությունների ներկայացուցիչները որոշ հետաքրքրական մանրամասներ պատմեցին։ Ֆիլմի վերջը Նախ մի զուգահեռ. քանի դեռ Արկադի Վարդան յանը սրտի ուզածին չափ անձամբ եւ իր լրատվամիջոցների միջոցով հայհոյում էր նախկին իշխանություններին՝ որեւէ խնդիր չուներ։ Ոչ նրան՝ որպես այլ երկրի քաղաքացու, զգուշացնում էին Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտելու անթույլատրելիության մասին, ոչ էլ

ՀՀԿ

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԻ ԽՈՐՀՐԴՈՒՄ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐ ԿԱՆ ՀՀԿ հերթական համագումարը, ըստ ամենայնի, տեղի կունենա մայիսի վերջին։ Նախորդը տեղի էր ունեցել հոկտեմբերի 27-ից առաջ՝ 1999թ. ձմռանը։ Ընտրվեց 25 հոգուց բաղկացած կուսակցության քաղաքական խորհուրդ։ Կարծում ենք, համագումարից առաջ հետաքրքիր կլինի ներկայացնել այն, ինչ մնացել է 25 հոգիանոց քաղաքական խորհրդից, նաեւ՝ խոսել այն մասին, թե ինչու այդպես ստացվեց։ Սկսենք սկզբից.

ԷԼԻՆԱՆ ԵՎ ԼԻԼԻԹԸ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ ԵՆ

ԷԼԻՆԱՆ ԵՎ ԼԻԼԻԹԸ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ ԵՆ Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը շուտով կհատի եզրագիծը։ Հայտնի կդառնան այն 29 երջանիկները, ովքեր մրցաշարի արդյունքներով իրավունք կստանան ուժերը չափել նաեւ աշխարհի առաջնությունում։ Երեկ կայացած 9-րդ՝ նախավերջին տուրից հետո մեր հանրապետության ուժեղագույն շախմատիստուհին՝ միջազգային գրոսմայստեր Էլինա Դանիելյանը 6,5 միավորով բաժանում է 4-րդից 12-րդ տեղերը եւ աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու

ՎԵՐԱԱՐՏՈՆԱԳՐՈՒՄԸ ՍԿՍՎԱԾ Է

ՎԵՐԱԱՐՏՈՆԱԳՐՈՒՄԸ ՍԿՍՎԱԾ Է Այսօր Ժուռնալիստի տանը տեղի ունեցավ ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի Ազգային հանձնաժողովի նիստը, որից հետո հանձնաժողովի նախագահն ու անդամները պատասխանեցին լրագրողների հարցերին։ Օրակարգում ընդգրկված էր ընդամենը մեկ հարց՝ հեռուստառադիոընկերությունների վերաարտոնագրման կարգը։ Հանձնաժողովի նախագահ Գ. Ամալյանը նշեց, որ այդ հարցին հանձնաժողովի անդամները ծանոթացել են, եւ նրանց բոլոր դիտողություններն ընդգրկված են ներկա փաթեթում։ Անցկացվեց քվեարկություն

ՄԱՇՏՈՑՆ Է՞Լ ՕՏԱՐԱՄԵՏ ԴԱՐՁԱՎ

ՄԱՇՏՈՑՆ Է՞Լ ՕՏԱՐԱՄԵՏ ԴԱՐՁԱՎ Երեկ խմբագրություն զանգահարեց Արմավիրի մարզի բնակիչ, բանահավաք Ժորա Շիրակը եւ պատմեց իրենց մարզում շրջանառվող մի անեկդոտանման լուրի մասին։ Ըստ դրա՝ Արմավիրի մարզպետ Ալբերտ Հերոյանը դպրոցներից մեկի այցելության ժամանակ տնօրենին զայրացած նկատողություն է անում, թե՝ «դպրոցում սկսել եք հազար ու մի օտարալեզու պաստառներ փակցնել»։ Տնօրենի այն հարցին, թե ո՞րն է օտարալեզու արտահայտությունը,

ԾԱՂՐԱՆԿԱՐԻՉՆԵՐԸ՝ ԱԶԱՏ ՄԱՄՈՒԼԻՆ

ԾԱՂՐԱՆԿԱՐԻՉՆԵՐԸ՝ ԱԶԱՏ ՄԱՄՈՒԼԻՆ «Ազգ» օրաթերթի կազմակերպած երգիծական ցուցահանդեսը, որի բացումը տեղի ունեցավ երեկ՝ «Թեքեյան» կենտրոնում, նվիրված էր Մամուլի ազատության օրվան։ Ներկայացված էին Արզօյի, Տոտոյի, Աբրոյանի, Ագնեսի, Դավիթի, Նիկոյի, Յարալյանի գործերը (յուրաքանչյուրից՝ 5-ական աշխատանք)։ Նրանք բոլորն էլ աշխատել կամ աշխատում են մամուլում։ Ծաղրանկարիչներից ամենաերիտասարդը՝ Ագնեսը, գրանցվել է ռուսական Գինեսի ռեկորդակիրների գրքում՝ որպես միանգամից երկու ձեռքով նկարող

ԿՈԿՈՐԴԱՅԻ՞Ն, ԱՂԻՔԱՅԻ՞Ն, ԹԵ՞…

ԿՈԿՈՐԴԱՅԻ՞Ն, ԱՂԻՔԱՅԻ՞Ն, ԹԵ՞… Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Սամվել Ուզունյան) չկարողացավ շարունակել «Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննությունը։ Ամբաստանյալ Նաիրի Հունանյանն ասաց, որ իր ինքնազգացողությունը վատ է, կոկորդի հետ կապված պրոբլեմներ ունի, որ իր մոտ առկա է սպազմ, եւ որ առավոտյան ինքը եղել է ԱԱՆ մեկուսարանի պետի մոտ։ Նա խնդրեց մինչեւ ուրբաթ հետաձգել

ՇՈՒՏՈՎ ԿՇՏԿՎԵՆ ՈՒ ԿՄԻԱՑՎԵՆ

ՇՈՒՏՈՎ ԿՇՏԿՎԵՆ ՈՒ ԿՄԻԱՑՎԵՆ «Շուրջ մեկ ամիս է՝ անջատվել են մայրաքաղաքի բոլոր թվային հեռախոսների համարների բաշխիչները։ Բազմիցս փորձել ենք «ԱրմենՏելից» ճշտել անջատման պատճառները, բայց մեզ որեւէ մեկը չբարեհաճեց պատասխանել»,- ասացին խմբագրություն դիմած մի խումբ քաղաքացիներ։ «Մի ժամանակ մենք հնարավորություն ունեինք հայտնաբերել «հեռախոսին կպած պարապ մարդկանց», որոնք իրենց բանուգործը թողած՝ զանգում են սրան-նրան եւ «գժվացնում»։ Հիմա

Հայաստանի Գրողների միությունում երեկ կայացավ Ռաֆայել Ղազանչյանի «Հառնող մոհիկաններ» գրքի շնորհանդեսը

Մոհիկանների ժամանակը դեռ կգա Հայաստանի Գրողների միությունում երեկ կայացավ Ռաֆայել Ղազանչյանի «Հառնող մոհիկաններ» գրքի շնորհանդեսը։ Սա արձակագրի թվով 10-րդ ժողովածուն է, որը եկավ լրացնելու հայ մարդկանց անցյալի, ներկայի ու ապագայի մասին պատմող, լայն ընթերցողի կողմից արդեն սիրված «Օտար մտերիմներ», «Ճամփորդը», «Ազդանշան», «Տաք անձրեւ», «Երկար Աբելը», «Հայրենական տունը», «Դարձի կանչեր», «Ոսկեփայլ ծնծղան», «Առյուծի տարին» գրքերի շարքը։

1993-ին

ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ 10 ՏԱՐԻ ԱՌԱՋ ՈՒ ԱՅՍՕՐ 1993-ին Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր համաժողովը մայիսի 3-ը հայտարարեց Ազատ մամուլի միջազգային օր։ Դրա հիմքում ընկած էր 1991թ. մայիսի 3-ին Վինդհոյեքում (Նամիբիա) կայացած սեմինարի ժամանակ աֆրիկյան անկախ եւ բազմակարծիք մամուլի մասին ընդունված հռչակագիրը։ Տասնամյակ առաջ ընդունված այդ փաստաթուղթը սկիզբ դրեց ողջ աշխարհում մամուլի անկախության եւ ազատության գործընթացի տարածմանն

«Առավոտի»

Վառարաններին կփոխարինե՞ն Ձնծ-երը «Առավոտի» ստացած ահազանգի համաձայն՝ Արագածոտնի մարզպետարանի կրթության վարչության պետ Վաղինակ Սայադյանի վարորդը եւ վարչության աշխատակից Մուշեղ Գրիգորյանը վաճառել են դպրոցներին հասանելիք դիզվառելիքը եւ բարձրացած աղմուկից հետո ստիպված են եղել նրանց աշխատանքից ազատել։ Բայց քանի որ Վ. Սայադյանն ու Մ. Գրիգորյանը ՀՅԴ մարզային կոմիտեի անդամներ են, այսինքն՝ Արագածոտնի մարզպետ Հրայր Կարապետյանի կուսակիցները, այդ

Սահմանադրական Դատարանը երեկ քննության առավ «Դոպինգի դեմ կոնվենցիայի»՝ Սահմանադրությանը համապատասխանե

«ՔՆԱԾ» ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ԴՈՊԻՆԳԻ ԴԵՄ Սահմանադրական Դատարանը երեկ քննության առավ «Դոպինգի դեմ կոնվենցիայի»՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը։ Օրակարգում նախատեսվել էր նաեւ «Էներգետիկ խարտիայի պայմանագրի առեւտրի հետ կապված դրույթների վերաբերյալ ուղղումների մասին» որոշման հարցը նույնպես, սակայն շնորհիվ արտաքին գործերի նախարարության թարգմանիչների (քանի որ հայերեն եւ անգլերեն տարբերակներում առկա են եղել էական տարբերություններ)՝ հարցի քննարկումը հետաձգվեց։ Չնայած նիստին էլ

Մեր բռնագաղթածները միայն Ադրբեջանի՞ց են

Մեր տարբերակված հայրենակիցները Մեր բռնագաղթածները միայն Ադրբեջանի՞ց են Նոր Նորքի ուսանողական ավանի թիվ 2 մասնաշենքում երեք սենյակ է զբաղեցնում Ալեքսան Գոմցյանի վեց հոգուց բաղկացած ընտանիքը։ Աբխազիայում կորցնելով տունը, ունեցվածքը, այգին, ենթարկվելով բարբարոսական խոշտանգումների եւ, արդյունքում, կորցնելով նաեւ առողջությունը, 2-րդ կարգի հաշմանդամ Ա. Գոմցյանը հաջողեցրել է միայն ընտանիքը մի կերպ հասցնել Հայաստան։ Չենք նկարագրում այն վայրագությունները,

Բողոքում են «Էներգաչափ» ՓԲԸ-ի աշխատակիցները

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՆ՝ ՉՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՀՈՐԴԱՆՈՒՏՈՒՄ Բողոքում են «Էներգաչափ» ՓԲԸ-ի աշխատակիցները «Առավոտին» ուղղված հերթական ահազանգը Երեւանի էլեկտրացանցի («Էներգաչափ» ՓԲԸ) լաբորատորիաների աշխատակիցների կողմից է։ Պատճառը, ինչպես միշտ, նույնն է՝ աշխատավարձի ուշացում։ Ըստ հավաստի աղբյուրների, գրեթե բոլոր լաբորատորիաներում աշխատավարձ չեն ստացել շուրջ վեց ամիս (2000-ի նոյեմբերից)։ Իսկ տնօրենից ստացվող պատասխանը միշտ սահմանափակվում է այսքանով. «Բաշխիչ ընկերությունները չեն վճարում, որ վճարեն՝

ՑԵՂԱԿՐՈՆ Է ԵՎ ՀԱՆԴՈՒՐԺՈՒՄ Է ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԻՆ

ՑԵՂԱԿՐՈՆ Է ԵՎ ՀԱՆԴՈՒՐԺՈՒՄ Է ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԻՆ ՀՀԿ խորհրդի ընդլայնված նիստում վարչապետ եւ ՀՀԿ խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանը հայտարարել էր. «Ցեղակրոնությունը, որ մեր կուսակցության գաղափարախոսությունն է, տալիս է մեզ դասեր, ուղեցույց է մեզ համար։ Նժդեհի կյանքն ու գործունեությունը, ուսմունքը իրենց մեջ խտացրել են վերջին 100-ամյակների՝ ցեղի ստեղծած ու պահպանած արժեքները։ Մեզ համար սուրբ են Զատիկյանի, Նավասարդյանի,

Նախագահ

Կայունության երաշխավորը Նախագահ Քոչարյանը մեկ տարի առաջ Արամ Սարգսյանին մեղադրեց գործադիր իշխանության կազմում քաղաքական խարդավանքները կենսակերպ դարձնելու, բանակը փլուզելու, ժողովրդի սոցիալական վիճակը վատթարացնելու, ներդրումների հոսքը նվազեցնելու եւ շատ այլ բաների մեջ։ Մինչդեռ «27»-ի ոճրագործությունից հետո ստեղծված քաղաքական եւ տնտեսական ծանրագույն ժամանակաշրջանում վարչապետի պաշտոնը ստանձնած Արամ Սարգսյանին եւ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին զբաղեցրած պաշտոններից ազատելու մասին

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031