Օրվա լրահոսը
ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ՝ ՄԱՐՏԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ Այսպես է կառավարությունը կատարում իր խոստումները ՀՀ առողջապահության համակարգի հիմնարկները բյուջեից ֆինանսավորվում էին մեկ տողով. այսինքն հասանելիք ամբողջ գումարը (լինեն կոմունալ ծախսեր, լինի աշխատավարձ թե կատարողական) փոխանցվում էր հիմնարկի հաշվին եւ արդեն վերջինս էր որոշում ինչպես տնօրինել այն, առաջինը որ ծախսը փակել։ Այսօր գումարներ չլինելու պատճառով այդ «մեկ տողը» բաժան-բաժան են անում
Էքսվարչապետը քաղաքական զեկույց կարդաց «Ազատություն» կուսակցությունը երեկ եւս իր համագումարն անցկացրեց Մելիք-Ադամյան հասցեում, թեպետ համագումարի պատվիրակներ էին ընտրված յուրաքանչյուր 7-ից՝ 1-ը, այսինքն՝ 212 պատվիրակ։ Կուսակցության նախագահ, էքսվարչապետ Հրանտ Բագրատյանի քաղաքական զեկուցումը տվեց երկրի քաղաքական, տնտեսական եւ այլ ոլորտների բագրատյանական գնահատականը։ Հրանտ Բագրատյանի զեկուցման մեջ մանրամասն ներկայացված էին գործող կուսակցությունները, նրանց գաղափարախոսությունը։ Բագրատյանի գնահատմամբ, այսօր գործող
«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ «Ազատություն» կուսակցությունը խիստ մտահոգված է Հայաստանում հաստատված իրավիճակով։ Քաղաքական դասավորությունները թույլ չեն տալիս ազատական ուղղվածություն ունեցող ուժերին մասնակցություն ունենալ երկրում տեղի ունեցող զարգացումներին, իսկ դրությունը գնալով ավելի ծանրանում է, եւ անցած երեք տարին բավական է արդեն դիտարկելու, որ այն օրինաչափության է վերածվում։ Երկրի ղեկը փաստորեն ամբողջովին մնացել է «ազգայնականների» ձեռքում, որոնք մտածում
Սինլքորների վերջին ապաստանը հայրենասիրությունն է
Եթե Նաիրի Հունանյանն արդեն հոկտեմբերի 27-ի երեկոյան փորձում էր մոլորեցնել, թե բացի Վազգեն Սարգսյանից՝ մնացածը պատահական զոհեր էին՝ այժմ արդեն նա փոխել է մարտավարությունը։ Նախագահին առընթեր Մարդու իրավունքների հանձնաժողովին հասցեագրած շուրջ 250 էջանոց իր «քերթվածում» նա փորձ է արել արդարացնել նաեւ Կարեն Դեմիրճյանի սպանությունը։ Սակայն նախ նշենք, որ այս 250 էջում Նաիրի Հունանյանը Հայաստանի սոցիալ-տնտեսական
ԱԳՆ-Ի ՊԵՐՃԱՆՔԸ ԵՎ ՄԵՐ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ Վերընթաց, վերընթաց, մինչեւ վերջ 2000 թվի Հայաստանի արտաքին քաղաքականությունը երեկ արտգործնախարար Վարդան Օսկանյանը գնահատեց որպես «ակտիվ եւ արդյունավետ»։ Քանի որ մեր արտաքին քաղաքականության խոշոր ձեռքբերումներն ու անուրանալի հաջողությունները, որոնց մասին երկար խոսեց նախարարը, այնքան էլ տեսանելի եւ շոշափելի չեն, պրն Օսկանյանի նման գնահատականը վերագրում ենք այս տարի նրա ակտիվ շրջագայությունների,
ԻՆՉՊԵՍ ԷՐ ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆԸ ՁԱԽՈՂՈՒՄ ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ Փաստորեն իրականացան ԱԺ պետաիրավական հանձնաժողովի իրավաբան անդամների այն կանխատեսումները, թե համաներման շուրջ աղմուկը միայն կվնասի այդ գործընթացին։ Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու խնդրանքով հանրապետության նախագահին դիմելու նախաձեռնության հիմնական հեղինակը՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը, անտեսում էր այդ նախազգուշացումները։ Ըստ որոշ մեկնաբանությունների, պատճառն այն էր, որ նրան
ԿՐՈՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ ՉԵՆ ԽԱՆԳԱՐԻ ՀՀ կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետխորհրդում գրանցված է 51 կազմակերպություն, որոնք ներկայացնում են 14 դավանական ուղղություններ։ Կրոնական կազմակերպությունների որոշ մասը կրոնաբարեգործական է եւ համայնք չի ներկայացնում։ Յուրաքանչյուր տարի տեղի է ունենում վերագրանցում, իսկ գրանցման համար վճարվում է 10000 դրամ։ Գրանցված կրոնական կազմակերպությունների կողքին Հայաստանում գործում են նաեւ չգրանցվածները։ 2000թ. փետրվարին պետխորհուրդը
Ուղեւորություն հայության մեջ 1993-ին Անգլիայի Հարբր-Քոլինզ հրատարակչությունում լույս է տեսել անգլիացի երիտասարդ ուղեգիր Ֆիլիպ Մարստոնի «Հանդիպման վայր. Ուղեւորություն հայության մեջ» գիրքը։ Այն գրված է հայ էթնոսի, մշակույթի համակարգի եւ հայության հավիտենական արժանիքների զգացմամբ ու գնահատանքով։ 1994թ. գիրքը արժանացել է բրիտանական Սոմերսեթ Մոեմ մրցանակին, թարգմանվել մի շարք լեզուներով։ 1999-ին Լուսիկ Կխլոյան-Սրապյանի թարգմանությամբ հրատարակվում է գրքի հայերեն
ԱԼԲԵՐՏ ԱԶԱՐՅԱՆԸ՝ 100-ԱՄՅԱԿԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԻՎ 1 ՄԱՐԶԻԿ Մեզ՝ գործող մարզական լրագրողներիս, աննախադեպ պատիվ է ընձեռվել որոշելու 20-րդ դարի Հայաստանի թիվ 1 մարզիկին, ինչպես նաեւ տալ եւս 4 անուն, ովքեր արժանի են կազմելու այն երանելի հնգյակը, ումով իրավամբ պարծենում է ողջ հայ ժողովուրդը։ Անկեղծ ասած, առաջադրանքը նաեւ պարտավորեցնող էր ու անչափ պատասխանատու, որովհետեւ մեր առջեւ անուններ
ՄԱՍՆԱՎՈՐ ԴՊՐՈՑՆԵՐԸ ԿՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎԵՆ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը հրաժարվել է ստուգումներ անցկացնել «Նեյրոն» մասնավոր վարժարանում։ Եթե այդ ստուգումների ընթացքում հաստատվեին «Առավոտի» հրապարակման մեջ բերված ֆինանսական խախտումների փաստերը, ապա հնարավոր է վարժարանը փակելու որոշում կայացվեր, մանավանդ որ բովանդակային բնույթի խախտումները, ԿԳՆ-ի անցկացրած ստուգումներով, հաստատվել էին։ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը ստուգումներից հրաժարվելու իր որոշումը հիմնավորել է նրանով,
ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՄ ՁԵՐ ԵՎ ԻՄ ՄԱՀՎԱՆ ԴԵՄ Ես՝ Գայանե Սերյոժայի Մարգարյանս, որպես առաջին կարգի հաշմանդամ, գամված եմ անկողնուն։ Հայրս եւ բարեկամներս բուժման համար հավաքել էին 2000 դոլար։ Իմանալով այդ մասին, 1998թ. հոկտեմբեր ամսին հորաքրոջս որդիները՝ Գառնիկ եւ Գագիկ Սուքիասյանները իրենց բարեկամներ Գառնիկ եւ Գագիկ (Արթուր) Ադոջյանների հետ եկան ինձ տեսության եւ խնդրեցին այդ գումարը երկու
ԿՀԱՍՑՆԵ՞Ն ՄԻՆՉԵՎ ՆՈՐ ՏԱՐԻ «Առավոտն» ամիսներ առաջ գրել էր Կոնդ թաղամասի այն 76 ընտանիքների մասին, որոնց բնակարանները իրացնելուց (քանդելուց) տասներկու տարի հետո պետությունը հատկացրել է ընդամենը չորս բնակարան։ Մի քանի ամիս է՝ այս բնակարանները չի հաջողվում բաշխել, քանի որ ինքներդ եք հասկանում, 4-ը 76-ի դժվար է բաժանվում, մանավանդ եթե խոսքը բնակարանների մասին է։ Ամիսների ընդմիջումից
Արթիկում ամեն օր հովհարային անջատում է Շուրջ 3 ամիս է, ինչ Արթիկում եւ շրջակա 23 գյուղերում ուղիղ ժամը 23։50-ին՝ անկախ նրանից, թե էլեկտրաէներգիայի վարձը մուծե՞լ ես, թե՞ չէ՝ հոսանքն անջատում են մինչեւ առավոտյան ժամը 8-ը։ Այս մասին «Առավոտին» հայտնեց Արթիկի մի քաղաքացի, որի տվյալները խմբագրությունում են։ Նա տեղեկացրեց, թե պատճառաբանությունն, այնուամենայնիվ, չվճարումներն են. «Բայց դա
Արմոն եւ իշխանությունը՝ Արմենի դեմ Ինչպես են փակել ավտոկանգառը՝ յուրայինի «գործին չխփելու» համար «Քրիստինե-1» ՍՊԸ տնօրեն Արմո Ավետիսյանը, որը Էրեբունի համայնքում ավտոկանգառ-ավտոշուկա ունի, բողոքով դիմել է Երեւանի քաղաքապետարան, թե դիմացի մայթին գործող ավտոկանգառը իր գործերին խանգարում է։ Այս բողոքից հետո հարեւան՝ «Շահեն Ավետիսյան» ԱՁ-ի ավտոկանգառը իրավապահները որոշ ժամանակով փակեցին, իսկ ԱՁ-ի տնօրեն Արմեն Ավետիսյանը հայտնվեց
ԱՅՍՏԵՂ Է՞Լ Է ՄԵՆԱՇՆՈՐՀ Մոմի վաճառքը՝ որպես եկեղեցու «բյուջեի ճեղքվածքը» փակելու ձեւ Մատուռում մոմ վառելու համար այն կարող ես ձեռք բերել երկու տեղից. առաջինը՝ եկեղեցուց, մյուսը՝ եկեղեցուն հարող տարածքից, որտեղ սովորաբար գինն ավելի էժան է լինում։ Սակայն վերջին տարբերակը գրեթե բոլոր եկեղեցիներում չի ընդունվում, որոնց կանոնների ցուցատախտակում կարող եք կարդալ. «Դրսից մոմ չբերել»։ – Ի՞նչ
Մեկը «զղջում» է, մյուսը՝ ոչ Երեկ Շենգավիթի առաջին ատյանի դատարանում՝ «Նաիրիտի» նախկին տնօրեն Գագիկ Ներսիսյանի եւ ձեռներեց Համբարձում Սարգսյանի դեմ հարուցված քրգործի դատաքննության ավարտին, իրենց պաշտպանական ճառերով հանդես եկան դատապաշտպանները։ Հիշեցնենք, որ մեղադրող կողմն առաջարկել էր Գ. Ներսիսյանին՝ 8 տարի ազատազրկում, Հ. Սարգսյանին՝ 4 տարի։ Վերջինիս պաշտպան Ռ. Գրիգորյանը գտնում էր, որ իր պաշտպանյալը զղջացել
ՎԱՆԴԱԿԱՃԱՂԵՐԻ ՆԵՐՍՈՒՄ՝ ՁԵՌՆԱՄԱՐՏ Տուժողը ձեռնափայտով հարձակվում է դատապաշտպանի վրա Երեկ ԼՂՀ Գերագույն դատարանը փորձեց շարունակել մարտի 22-ի ահաբեկչության գործը։ Սակայն այն չհաջողվեց՝ դատական դահլիճում սկսված ծեծկռտուքի պատճառով։ Այդ առիթով դատապաշտպաններ Ժուդեքս Շաքարյանը, Էդվարդ Չինարյանը եւ Անժելա Հակոբյանը հանդես են եկել հայտարարությամբ՝ ուղղված ՀՀ ԱԺ նախագահին. «Մեծարգո պրն Ա. Խաչատրյան, սույնով հայտնում ենք, որ «Սամվել Բաբայան
Երբ հաճելին համատեղվում է օգտակարի հետ Դեկտեմբերի 17-ին հայկական մի պատվիրակություն՝ հայ-իրաքյան բարեկամության խորհրդարանական հանձնախմբի նախաձեռնությամբ Իրաք էր մեկնել՝ շրջափակման մեջ գտնվող այս երկրին 6 տոննա մարդասիրական օգնություն տրամադրելու առաքելությամբ։ Սակայն այս այցելությունը տարաբնույթ գնահատականների է արժանանում։ Ոմանք կարծիք են հայտնում, թե Հայաստանն ինքը, որ տարածաշրջանում տակավին անբարենպաստ վիճակում է հայտնվել, չպետք է շտապեր բարեկամական
ԱԽՊԱՐՆԵՐՆ ԷԼ «ՔՑԵՑԻՆ» 1997թ. հուլիսին «Երեւանի «Արարատ» գինու կոմբինատ» ԲԲԸ-ի հետ պայմանագիր է կնքվել, որով ամերիկյան կողմը պարտավորվել է անձնական եւ վարկային միջոցներով 5 մլն դոլարի ներդրում կատարել։ Դրա դիմաց հայկական կողմը պարտավորվել է ներդրողներին փոխանցել ընկերության 51%-ը։ Սակայն ամերիկյան կողմը, ի դեմս Կայծակ Զեյթլյանի, Կ. Բազրգանյանի, Խ. Սիմոնյանի եւ Հ. Ավետիսյանի, ներդրել է ընդամենը
«Ամենաճոխը Քոչարյանի սեղանը կլինի՝ բդո՜վ, ձկո՜վ, վիսկիո՜վ» Քանի որ Ամանորը ռեստորաններում կամ Հավայան կղզիներում դիմավորել մեր հայրենակիցներից շատ քչերը կարող են իրենց թույլ տալ, ստիպված հաշտվում ենք այն մտքի հետ, որ Նոր տարին ընտանեկան տոներից է, եւ այդ օրը պարտադիր պետք է տանն անցկացնես։ Եվ ընտանեկան բյուջեի մի զգալի մասը հայերս ներդնում ենք հնարավորինս հարուստ
ՆԱԽԱԳԱՀԻՆ ՉՍԻՐԵՑԻՆ Շաբաթ օրը նախագահ Քոչարյանը մասնակցում էր Երգի պետական թատրոնի համերգին։ Վերնիսաժի մարդիկ (հիմնականում կանայք) այնպիսի աղմուկով, հրմշտոցով եւ փիս-փիս խոսքերով դիմավորեցին ու ճանապարհեցին նախագահին, որ թիկնապահները հայտնվել էին անելանելի վիճակում, իսկ նախագահը համերգից առաջ տեսավ ու լսեց, թե իրականում ի՞նչ է մտածում իր մասին իր կուսակցությունը։ Սեփ. լր.
ՈՐՏԵ՞Ղ Է ՆՐԱՆՑ ԿԱՊԻՏԱԼԸ «Կայունություն» պատգամավորական խումբը կրկին բաժան-բաժան եղավ։ Նախարարական պորտֆելներ ստանալու ժամանակ իր «քաղաքական կապիտալը» աջ ու ձախ շռայլող խումբը սեփական ձեռքով պայթեցրեց իր ստեղծած փուչիկը։ Դուրս եկածներն են Կարո Կարապետյանը, Վրեժ Շահգելդյանը, Պարույր Կարապետյանը, Հարություն Մուրադյանը, Հակոբ Հակոբյանը, Գրիգոր Մադաթյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Վահագն Գրիգորյանը։ Վարդան Այվազյանը խմբի պառակտումը շատ նորմալ է համարում.
Անպատասխան հարցեր Այսօր մեր պետության համար օրախնդիր է «աջ» ընդդիմության ձեւավորումը, որը պետք է քննադատի ներկայիս իշխանության ակնհայտ բռնապետական դրսեւորումները, նպաստի իրական շուկայի, ազատ մրցակցության, արեւմտյան արժեքների հաստատմանը: Այդ դերը չեն կարող ստանձնել ԱԻՄ-ը եւ ՀՌԱԿ-ը, որոնք անթաքույց նախագահամետ են եւ դրանով, ի դեպ՝ ավելի ազնիվ, քան ԱԺՄ-ն, որը շարունակում է նստել երկու աթոռի արանքում:
«ԱՌԱՋՆԱՀԵՐԹ Է ԿՈՐՈՒՍՅԱԼ ՀԱՎԱՏԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ» «Առանց հոկտեմբերի 27-ի լիարժեք բացահայտման, քննարկել հարցեր, առաջ քաշել ծրագրեր, կներեք, բայց կեղծիք է»,- ՀԺԿ Կենտրոնի տարածքային կազմակերպության երկրորդ կոնֆերանսի ժամանակ ասաց կոնֆերանսի պատգամավորներից մեկը։ Ընդհանրապես, բոլոր ելույթ ունեցողների համար հարցերի հարցը հոկտեմբերի 27-ն էր։ ՀԺԿ Կենտրոնի տարածքային կազմակերպության առաջին կոնֆերանսը տեղի է ունեցել 1998-ին։ Կարեն Դեմիրճյանի մասնակցությունը կուսակցության անդամների
ՀՀՇ-Ի ՊԱՌԱԿՏՈՒՄԸ ՎԵՐՋՆԱԿԱ՞Ն Է Ալեքսանդր Արզումանյանին դեռեւս ՀՀՇ վարչության նախագահի պաշտոնակատարի պաշտոնում առաջադրողներն ակնկալում էին, թե քանի որ նա հավասարապես ընդունելի է ե՛ւ բուն ՀՀՇ-ի, ե՛ւ վարչությունում իրենց աշխատանքները դադարեցրած «Արմատ»-ականների համար՝ նրան կհաջողվի վերամիավորել այդ երկու թեւերը։ ՀՀՇ վերջին համագումարում պարզ դարձավ, որ այդ ակնկալիքները չարդարացան։ ՀՀՇ նորընտիր վարչության 25 հոգուց ընդամենը 3-ն են
ԴՊՐՈՑՆԵՐԻ ՋԵՌՈՒՑՄԱՆ ԽՆԴԻՐԸ ԱՆՈՐՈՇ Է Մարզերի դպրոցները դիզվառելիքով ապահովելու պետական ծրագրի առաջին փուլն ավարտվել է եւ, ինչպես ԿԳ ֆինանսատնտեսական հարցերով փոխնախարար Ռոբերտ Զարգարյանից տեղեկացանք, ծրագրով նախատեսված ժամկետները գրեթե պահպանվել են։ Որոշակի պրոբլեմներ են առաջացել Արմավիրի մարզում, որը տեխնիկական պատճառներով (վթարվել էր մեքենաներից մեկը) նախատեսվածից 40 լիտր դիզվառելիք պակաս է ստացել։ Մարզի ղեկավարները 40 լիտր դիզվառելիք
Ո՞ՒՄ ԹՎԵՐՆ ԵՆ ՃԻՇՏ ՀՀ պետական եկամուտների նախարարությունը դեկտեմբերի 19-ին տեղեկատվություն էր հրապարակել նոյեմբեր ամսին խոշոր հարկեր վճարած առաջին 20 կազմակերպությունների մասին, որտեղ ընդգրկվել էր նաեւ «Զիգզագ» ՍՊԸ-ն։ Նախարարության տեղեկատվության մեջ նշվել էր նաեւ, որ հրապարակվող ցանկում տեղ գտած կազմակերպությունների մեջ կան այնպիսիները, որոնք նախկինում աչքի չեն ընկել լավ ցուցանիշներով եւ ներկայացվող ցանկում հայտնվել են
Երկրաշարժերի մեխանիզմը եւ բնույթը ՀՀ Կառավարությանն առընթեր Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը շարունակում է «Առավոտ» օրաթերթի ընթերցողներին ծանոթացնել երկրաշարժերին եւ դրանց առաջացման պատճառներին: Նախորդ հրապարակումներում մենք արդեն նշել էինք, թե որտեղ են տեղի ունենում երկրաշարժերն ընդհանրապես եւ Հայաստանում մասնավորապես: Եվ որպեսզի կարողանանք լուծել այսօր գիտության առաջ ծառացած կարեւորագույն խնդիրներից մեկը, որը հնարավորություն կտա պաշտպանել հազարավոր մարդկանց
Հավատքի նորոգման տարուն ընդառաջ 2001-ի նախօրեին Ամենայն Հայոց կաթողիկոսը լրագրողներին ընդունել էր՝ պատմելու եւ նկարագրելու հայոց համար «վերապրումի եւ հավատքի նորոգման տարի հանդիսացող» 2001թվ.-ին՝ քրիստոնեության ընդունման 1700-ամյակի հանդիսավոր արարողությունների եկեղեցական մասը։ Վեհափառ տերը հատկապես կարեւորում էր այդ նշանավոր իրադարձության տոնակատարությունների սկիզբը՝ 2000թ. դեկտեմբերի 31-ը. «թեեւ վաղուց արդեն միջոցառումները սկսված են, բայց պիտի կարողանանք 2001 թիվ
ՆՈՐՄԱԼԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ ՄԵԿ ՔԱՅԼ Է Կառավարության նիստերին, որպես ԱԺ-ի ներկայացուցիչ, մասնակցում է ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը։ Պարոն Թորոսյանին, որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ, խնդրեցինք կառավարության աշխատանքի իր կարճ գնահատականի՝ «բավարար»-ի փակագծերը մի քիչ բացել եւ ավելի հստակեցնել, թե հատկապես որ ոլորտներում է Անդրանիկ Մարգարյանի կառավարության աշխատանքը գնահատվում բավարար եւ որոնցում է կառավարությունը «երկու» ստանում։ ԱԺ


















































