Օրվա լրահոսը
Լիսկան
Ընդամենը 4 րոպե մտածելուց հետո Գորիսի քաղաքապետը եկավ այն եզրակացության, որ դեմոկրատիան հենց այն է, երբ ժողովուրդն ընտրելու հնարավորություն չունի եւ նախօրոք գիտի, թե ում է քվեարկելու: Պետք է ընդունել, որ Լիսկան շատ արագ է մտածում. Լենինն ու Ստալինը այդ հարցի շուրջ տարիներով են խորհել, բայց եկել են ճիշտ նույն եզրակացության: Կարծում եմ, ժամանակն է,
«ՑԱՐ ԼԻՍԿԱ»
Գորիսեցիներն այսպես են անվանում իրենց քաղաքապետին՝ Սուրեն Խաչատրյանին։ «Լիսկա» մականվան բացատրությունը կամ աղվեսի արտաքին որոշ նմանությունն էր, կամ նրա մանկությունը. «Շատ շուստրի երեխա է եղել»։ Այնուամենայնիվ, մեծ մասը նրան «Լիցկա» է անվանում, որի մեկնաբանությունը՝ ստորեւ։ Սուրեն Խաչատրյանը «պատմական սխալ» է համարում մարզկենտրոնը Կապանը դարձնելը եւ այն Գորիս տեղափոխելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել։ Մի 10
ՀԱԶՎԱԳՅՈՒՏ ԱՌԱՋԱՐԿ
Ըստ որոշ տեղեկությունների, ԱԺ պատգամավոր Ալեքսան Հակոբյանը ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանին առաջարկել է Շենգավիթի տարածքում չառաջադրվել պատգամավորության թեկնածու, ինչը իրեն հնարավորություն կտա հաղթել Ղռերի Ավոյի հետ մրցապայքարում։ ՎԱՆՈՅԻ ՀԱՐՑՈՎ Մարտի 20-ին տեղի է ունենալու ՀՀՇ հանրապետական խորհրդի նիստ, որտեղ կքննարկվի Վանո Սիրադեղյանի՝ վարչության նախագահի պաշտոնում հաստատել-չհաստատելու հարցը։ Այդ նախաձեռնությամբ մտադիր են հանդես գալ Բաբկեն
ԱՐԵՎ, ԱՐԵՎ ԴՈՒՐՍ ԵԿ
Օրերս «Առավոտ»-ում տպագրվել էր «Հայրենիք» խմբի նախագահ Էդուարդ Եգորյանի տեսակետը, թե իրենք նույնպես կբոյկոտեն ընտրությունները, եթե ոստիկանությունը եւ պաշտպանության նախարարությունը ստորագրություններ հավաքեն իրենց նախընտրելի կուսակցությունների համար։ Այս առիթով ԼԴԿ նախագահ Վիգեն Խաչատրյանն «Առավոտ»-ին ասաց. «Անկեղծորեն հաջողություն եմ ցանկանում պարոն Եգորյանին, բայց նա ասում է մոտավորապես հետեւյալը՝ եթե արեւը ծագի Արեւելքից, մենք ընտրությունները կբոյկոտենք»։ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՊԱՀԱՆՋՈՎ
ԷՋԵՐ ՀԱՅ ԺՕՂՈՎՐԴԻ ՀԷՐՕՍԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԻՑ
Փօխադրութեան տէքստ՝ միջին դասարանցիների համար Եւ երբ Լեւօն Պ-ն ի լուր ողջ ժօղովրդի յայտարարեց եւ յօրդորեց, որ մարդիկ գօյատեւելու նպատակով միմեանցից պարտքով փօղ վէրցնեն, ահա այդժամ հայոց աշխարհում բազմաբիւր մարդիկ սկսեցին պարտքով փօղ տալ յուրեանց բարէկամներին եւ ոչ միայն բարէկամներին, իսկ առաւէլ խօրագէտները ոչ միայն պարտքով էին փօղ տալիս, այլեւ տալիս էին տօկօսաւ։ Եւ այդպէս
ԱՐԴՅՈՔ ԼՍՈ՞ՒՄ Է ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԸ
ԿԱՄ ՊԵ՞ՏՔ Է ՈՐԵՎԷ ՄԵԿԻՆ Հասարակության հիվանդության ախտորոշումը միանգամայն ճշգրիտ արտացոլում է արվեստը։ Հին հասարակարգերի պատմությունն ուսումնասիրելիս առաջնակարգ նշանակություն ունի նրա ստեղծած մշակութային արժեքների ուսումնասիրումը։ Տարիներ առաջ Հանրապետության (այն ժամանակ՝ Լենինի) անվան հրապարակում գտնվող գրախանութում երկու հաճախորդի միջեւ վիճաբանություն էր ծագել։ Վիճաբանողներից մեկը շատ ակտիվ էր, մյուսը՝ վստահ։ Երբ ակտիվն ավարտեց տեղատարափը, վստահն ասաց՝ «ժողովուրդ,
Կողոպո՞ւտ, թե՞ տուրք
Արդարադատության նախարարությանն առընթեր նոտարական գրասենյակները մեծ ցավով եւ դժգոհությամբ «ծառայություններ» են կատարում ՀՀ սնանկացած ազգաբնակչության ծանր հոգսերն առավել ծանրացնելու համար։ ՀՀ կառավարությունն օգտվելով մենաշնորհային իրավունքից՝ սահմանել է կատարվող ծառայությունների անհամեմատ բարձր գնացուցակ, որը համարժեք է բազային տուրքի տասնապատիկին՝ 10 հազար դրամ։ Օրինակ, բնակելի շենքերը, տները եւ այլ շինություններ հավասարեցվում են փոքր տնակի կամ հողակտորի օտարման
ՑԻՆԻԿԱԲԱՐ ԾԱՂՐԵԼՈՎ, ՈՏՆԱՀԱՐԵԼՈՎ ՈՐԴԵԿՈՐՈՒՅՍ ԾՆՈՂԻՍ
Հարցը, որը ներկայացնում եմ ձեր ուշադրությանը, բազմիցս չարչրկվել է ՀՀՎ Գյումրու (նախկին) դատախազություններում, իրավաբան կոչվածների կողմից ցինիկաբար ծաղրվել՝ ոտնահարելով որդեկորույս ծնողի եւ ՀՀ քաղաքացու մարդկային իրավունքները, բարոյական չափանիշները։ ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածով հաստատված է, որ Հայաստանն իրավական պետություն է, մինչդեռ Գյումրու նախկին դատախազությունում, Մոսկովյան նախկին ժողդատարանում, ապա նաեւ ՀՀ գլխավոր դատախազությունում արհամարհվեց տարրական հարգանքը իրավական
ԱՆԼՈՒՐՋ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԼՈՒՐՋ ԹԵՄԱՆԵՐՈՎ
Չնայած ԳԱԱ-ի տարեկան ընդհանուր ժողովում հնչած ելույթները ՀՀ նախագահի դուրը չէին եկել, քանի որ «լուրջ խոսակցություն» չէին ապահովել, այնուամենայնիվ, մի քանի ելույթներից հատվածներ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ ՀՀ վարչապետի ելույթի արձանագրությունը վստահելով պետական լրատվամիջոցներին՝ կանդրադառնանք մյուսներին։ Ակադեմիկոս Լենսեր Աղալովյանի ելույթը, մեր սուբյեկտիվ կարծիքով, ամենաիրատեսականն էր։ Պրն Աղալովյանի կարծիքով, պրոբլեմը ոչ թե երիտասարդ կադրերի պատրաստման, այլ
ԹՎԱԲԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐ ՄԻՋԻՆ ԴԱՍԱՐԱՆԻ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Լիֆտի լյուֆտը Վերելակից օգտվող ՀՀ յուրաքանչյուր ընտանիք ամեն ամիս վճարում է 600-1000 դրամ։ Միջին հաշվարկներով յուրաքանչյուր նրբանցքից հավաքում են 100 դոլար։ Ասում են, Երեւանում 1200 վերելակ է աշխատում։ Հեշտ հաշվելու համար այդ թիվը կլորացնենք, վերցնենք 100-ը։ Ստացվում է, որ վերելակների վրա ծախսվող էլեկտրաէներգիայի դիմաց բնակիչներն ամեն ամիս 100 հազար դոլար են վճարում։ Տարեկան 1 մլն
ԻՆՉՈ՞Ւ ԵՔ ՄԵՐ ՀԱՑԻՆ «ՎԱՅԻՍ» ԼԻՆՈՒՄ
Բաց նամակ «Առավոտի» խմբագրությանը Հարգելի պարոն Աբրահամյան, վերջերս մամուլում, հատկապես՝ Ձեր թերթում, շատ հաճախ է օգտագործվում «ընտրակաշառք» բառը։ Մեկ հայհոյում եք Արթուր Բաղդասարյանին, մեկ՝ երկրապահներին, մեկ էլ՝ «թաղային հեղինակություններին»։ Եթե Դուք նրանց հայհոյեիք տարբեր տիպի լկտիություններ անելու կամ իրենց պաշտոնը չարաշահելու համար, դա շատ հասկանալի եւ ընդունելի կլիներ։ Բայց արի ու տես, որ Դուք նրանց
Չալպուտուրիկ գազոններ՝ կենտրոնում
Դասական բնորոշման անգլիական գազոնը այն է, որը ամեն օր ջրվել է առնվազն վերջին երկու հարյուր տարվա ընթացքում եւ մշակվել գոնե շաբաթը մեկ անգամ։ Նման դասակարգում եթե մտցնելու լինենք երեւանյան գազոնների համար, ապա կստանանք մոտավորապես հետեւյալ բանաձեւը. երեւանյան գազոնն այն գազոնն է, որը ջրվում է դեպքից դեպք, չի մշակվում ո՛չ գարնանը, ո՛չ ամռանը, աճում է ինչպես
ԱՉՔԻՑ ԷԼ, ԱՉՔԱՑԱՎԻՑ ԷԼ, ԿԱՐԿՈՒՏԻՑ ԷԼ
ԱՉՔԻՑ ԷԼ, ԱՉՔԱՑԱՎԻՑ ԷԼ, ԿԱՐԿՈՒՏԻՑ ԷԼ Բնական երեւույթները, լինեն մթնոլորտային, թե այլ կարգի, սովորություն ունեն ժամանակ առ ժամանակ գործելու ոչ թե հօգուտ, այլ ի վնաս մարդկության։ Խոսքը մարդկային անխոհեմության, անփույթ եւ անհեռատես գործունեության արդյունքում բնական աղետների «նախազգուշական- դաստիարակիչ» միջոցների մասին չէ։ Տվյալ դեպքում, շեշտը դրվում է մթնոլորտային մի՝ բնավ ոչ անմեղ, ծեծված բառապաշարով՝ միանշանակորեն միայն
Դեֆիցիտը շարունակում է աճել
Անցած տարում Հայաստանի առեւտրային հաշվեկշռի դեֆիցիտը կազմել է 600,6 մլն դոլար. արտահանումը՝ 232,4 մլն դոլար, ներմուծումը՝ 833 մլն դոլար (առանց մարդասիրական օգնության, հաշվարկված Սիֆ համակարգով)։ 1997 թ. համեմատ, առեւտրային հաշվեկշռի դեֆիցիտը աճել է 6,2%-ով կամ 35,4 մլն դոլարով, որից 34,4 մլն դոլարը բաժին է ընկնում ներմուծման աճին, իսկ 1 մլն դոլարը՝ արտահանման նվազմանը։ Հիշեցման կարգով
Մարդու իրավունքների ցածրաձայն պաշտպանություն
Մարդու իրավունքների ցածրաձայն պաշտպանություն ՀՀ նախագահին առընթեր մարդու իրավունքների հանձնաժողովի նիստերին մասնակցելը լրագրողի համար խիստ լարված իրավիճակ է ստեղծում։ Հարգարժան Պարույր Արշավիրին, համառորեն պահպանելով բարեկիրթ մարդու կեցվածքը, շատ ցածրաձայն է խոսում, հանձնաժողովի մյուս անդամներն էլ դրանով ներշնչված գրեթե կիսաձայն, արդյունքում՝ խեղճ լրագրողները նապաստակի պես սրում են ականջները թանկագին խոսքի ոչ մի հյուլե բաց չթողնելու համար։
Քաղաքական նորաձեւություն
Վերջին մեկ տարում գրեթե մոդայիկ (նորաձեւ) է դարձել տալ նախորդ իշխանությունների գնահատականը։ Ազգային ակադեմիայի նիստերի դահլիճում վերոհիշյալին հավատարիմ կրկին հավաքվել էին արդի քաղաքական մտքի կարկառուն ներկայացուցիչների լիբերալ-դեմոկրատական թեւի (նաեւ մի քանի բացառություններ, ինչպես, օրինակ, Շանթ Հարությունյանը) ներկայացուցիչները եւ լրջորեն վերլուծելով ներկա քաղաքական իրավիճակը, հասան մինչեւ հնարավոր զարգացումները։ Վերջին ելույթ ունեցողներից էր Աշոտ Բլեյանը, որը հիշեցրեց
ՃՈՅՏԱՏԻՐԱԿԱՆ ԿԱՐԳԵՐ
Հակոբ Հակոբյանը պատրաստվում է ԱԺ-ում բանավիճել հարկային տեսուչների հետ Հայջրշին միավորման Էջմիածնի տարածքային կազմակերպության ղեկավար, բազմաթիվ գյուղատնտեսական եւ «զվարճացնող» (կազինո, սաունա, ռեստորան, հյուրանոց) օբյեկտների տեր, բարգավաճող բիզնեսմեն Ճոյտ Հակոբը (Հակոբ Հակոբյան), ինչպես 1995-ին, այնպես էլ այս անգամ ցանկանում է ընտրվել Ազգային ժողովի պատգամավոր։ Թե ինչի համար է նրան պետք պատգամավորական անձեռնմխելիությունը եւ ԱԺ-ի լծակները. կարելի
ԼԱՎ ԼՈՒՐ
«21-րդ դար» կուսակցության առաջնորդ Դավիթ Շահնազարյանը երեկ հայտարարեց, որ իրենց կուսակցությունն անիմաստ է համարում խորհրդարանական առաջիկա ընտրություններին մասնակցելը։ Նման հայտարարություն արեց նաեւ ՌԱ(ԼԴ)Կ կուսակցության ղեկավար Վիգեն Խաչատրյանը։ Նրա կարծիքով, ընտրությունները պետք է բոյկոտել։ ՌԱ(ԼԴ)Կ-ի դեպքում վերջնական քննարկումից հետո ամեն ինչ պարզ կլինի։ Ըստ պրն Խաչատրյանի՝ «կուսակցությունը կբոյկոտի ընտրությունները ոչ թե նրա համար, որ չի ուզում
ՄԵԿԸ՝ 7 ԵՐԵԽԱ Է ԲԵՐԵԼ, ԻՍԿ ՄՅՈՒՍԸ՝ ՉԲԵՐ Է
Ճեպազրույց Հայկոմկուսի 2-րդ քարտուղար Վլադիմիր Դարբինյանի հետ – Իմ կուսակցությունը, Հովհաննես Թումանյանի խոսքերով ասած՝ օխտը երեխա է բերել։ Եվ թեպետ դրա արդյունքում մի քիչ խախտվել է նրա գեղեցկությունը, ֆիգուրան, կառուցվածքը, արտաքինն է մի քիչ տուժել, բայց կուսակցությունը յոթ երեխա է պարգեւել աշխարհին։ Մեկն էլ որ չբեր է, եկել է կանգնել ու հպարտանում է՝ թե, տեսնում
Դեմիրճյանն ու Քոչարյանը խոսել են 2 ժամ
Մի քանի օր առաջ «Առավոտ» օրաթերթում հրապարակվել էր տեղեկատվություն, ի դեպ, թերթի ամենաշատ աչքի ընկնող մասում՝ առաջին էջի «Սուրհանդակ» բաժնում, որ Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Կարեն Դեմիրճյանը հանդիպել է նախագահ Ռոբերտ Քոչարյանին, սակայն խնդրել, որ այն գաղտնի մնա եւ հանդիպման մասին որեւէ տեղեկատվություն չհաղորդվի։ Մարտի 18-ին մեզ հաջողվեց այդ հարցով մի փոքրիկ զրույց ունենալ Կարեն
«ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆ» ԱԺ-Ի ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ. «ԼԿՏԻ՛»
Ընտրություններից առաջ թե ԱԺ-ի, թե հատկապես կառավարության նյարդերը սարսափելի պրկված են։ Միմյանց հանդեպ օրենսդիր եւ գործադիր իշխանությունների անհանդուրժողականությունը թեւակոխել է քմծիծաղի ու խայթող սրախոսությունների փուլը։ Մտել ենք բացահայտ վիրավորական որակումների, մարտակոչի փուլ։ Էլեկտրաէներգիայի սակագների սառեցման՝ ԱԺ-ի որոշումը կատաղության էր հասցրել նաեւ էներգետիկայի նախարարին, որը հեռուստատեսությամբ ամենեւին չփայլեց զսպվածությամբ եւ բարեկրթությամբ։ Այս ամենն էլ դարձավ երեկ
«ԱՐԺԱՆԻ Է ԼՈՒՐՋ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ»
Երեկ Սոցիալիստական միությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Աշոտ Մանուչարյանն անդրադարձավ Ժիրայր Լիպարիտյանի վերջին այցելությունների հետ կապված որոշ մեկնաբանություններին։ «Առավոտի» տվյալներով, չլինելով պրն Լիպարիտյանի կրքոտ երկրպագուն, նա, այնուամենայնիվ, անթույլատրելի համարեց վերջինիս Բաքու կատարած այցի շուրջ Հայաստանի մամուլում բարձրացրած անհանդուրժողական աղմուկը։ Պրն Մանուչարյանի խոսքերով, «անկախ Լիպարիտյանի հայացքների, կեցվածքի, վարքի նորմերի գնահատականից, պետք է փաստել, որ նա հայտնվել
ԽՆԴԻՐՆ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ Է
Բաց նամակ Արթուր Բաղդասարյանին Սիրելի Արթուր: Եթե դու կարծում ես, որ քեզ դիմում եմ «Օրինաց երկրի», Սերժ Սարգսյանի եւ նախընտրական բրնձի կապակցությամբ, ապա չարաչար սխալվում ես: Կան ավելի վեհ նպատակներ, հրատապ ազգային խնդիրներ, որոնց իրականացմամբ դու՝ որպես խորհրդարանի համապատասխան հանձնաժողովի նախագահ պետք է զբաղվես հենց վաղվանից: Խոսքս ակադեմիկոս Լենդրուշ Խուրշուդյանի ազգաշահ նախաձեռնության մասին է՝ ազգային
ՊԱՅԹՈՒՑԻԿ ԼՈՒՐ
Սյունիքի մարզպետ Ռոման Նավասարդյանը վկայեց, որ Սյունիքում շուրջ 1500 հեկտար հող ականապատված է։ ԼԵՅՏԵՆԱՆՏ ՇՄԻԴՏԻ ՈՐԴԻՆԵՐԸ Քաջարանի քաղաքապետ Հովսեփյանը լրագրողներին հայտնեց, որ Մեղրիում նույն ապրանքն ավելի թանկ է, քան, ասենք, Սիսիանում՝ չնայած տրանսպորտային մեծ ծախսերին։ Եվ խորհուրդ տվեց այդ հանելուկի արմատները խորհրդարանում փնտրել։ Լուծումն այս էր, ԱԺ պատգամավորներից շատերը շատ մեծ շահեր ունեն Իրանից Հայաստան
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ԼԻՍԿԱՅԻ» ԸՆԿԱԼՈՒՄԸ
Տեղաբնակներից մեկի վկայությամբ՝ 1996-ի նոյեմբերին Գորիսի քաղաքապետի ընտրություններում միակ թեկնածուն «Լիսկան» էր՝ Սուրեն Խաչատրյանը։ Հեռուստահաղորդման ընթացքում նրան հարց ուղղեցին, թե ինչո՞վ է բացատրում, որ ժողովրդավարական ներկա պայմաններում ինքը մենակ է առաջադրվում։ Երկար, շուրջ 4 րոպե մտածելուց հետո Սուրեն Խաչատրյանը պատասխանեց. «Իսկական դեմոկրատիան հենց դա՛ է, որ ժողովուրդը ճիշտ կողմնորոշվի»։ Նրա հետ հարցազրույցը կարդացեք վաղվա համարում։
ՀԱՅԱՍՏԱՆԸ 2005 ԹՎԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻՑ ԱՆՑՆԵԼՈՒ Է
Առանց օգտագործելու կոմունիստների հանրահայտ լոզունգը՝ «Հասնել եւ անցնել Ամերիկայից», Հայաստանը 2005 թվին ծերության թոշակի գնալու տարիքային սահմանով հասնելու է Ամերիկային։ Իսկ անցնելու մասին մեր ղեկավարները անպայման կմտածեն 2005 թվին, եթե որոշ «պնդաճակատ» մեծահասակներ հանդգնեն անցնել 65 տարեկանի սահմանը։ Համաշխարհային բանկի պահանջները հեշտությամբ կատարելու համար Հայաստանի կառավարությունները՝ օգտվելով թշվառ թոշակառուների անպաշտպանվածությունից, ինչպես նաեւ Գերագույն խորհրդի եւ
«ԱՆԻՆ» ԱՅԼԵՎՍ «ԻՆՏԵՐՓՐԱՅՍԻՍ» Է
ՀՀ առեւտրի, արդյունաբերության եւ զբոսաշրջության նախարարի հրամանով մարտի 28-ից «Անի» հյուրանոցի աշխատանքային կոլեկտիվը (211 հոգի՝ ներառյալ՝ տնօրենը) պետք է ազատվի աշխատանքից։ «Անի» հյուրանոցը սեփականաշնորհվել է, եւ պայմանագրում նշված է, որ հյուրանոցը գտնվում է առանց աշխատողների, առանց վարձակալների եւ առանց հյուրերի։ Մարտի 1-ից արդեն սկսվել է հյուրանոցի «ընդունում-հանձնումը»։ Ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, «Անի» հյուրանոցի
ԼԱՎ ԿԱՊՐԵՍ… ԱՌԱՆՑ ԿԱՇԱՌՔ ՏԱԼՈՒ ԷԼ
Երեւանի քաղաքապետ Սուրեն Աբրահամյանին «Առավոտի» թղթակիցը մարտի 12-ի խորհրդարանական նիստի նախասրահում հանդիպեց այն ժամանակ, երբ կոմունիստ պատգամավոր Նորիկ Պետրոսյանը՝ մասնագիտությամբ ժուռնալիստ, գարաժի տեղ էր ուզում։ Անմիջապես փորձեցինք պարզել, թե բանն ինչումն է։ Առաջինը խոսեց Նորիկ Պետրոսյանը. «Ես՝ ԱԺ պատգամավոր՝ կոմունիստական ֆրակցիայից, Նորիկ Պետրոսյանս, դիմել եմ քաղաքապետ պարոն Սուրեն Աբրահամյանին, խնդրելով եւ առաջարկելով, եւ պահանջելով, որ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ՝ ԻՆՉՊԵՍ ԼՍԵՑԻՆՔ
Մայրաքաղաքի քաղաքական կյանքը բավական հագեցրել էր, եթե չասենք ավելին։ Ուստի Տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչության նախաձեռնած «Հայաստան, մարզեր» ծրագրի շրջանակում Սյունիք այցելելու հնարավորությունը փրկարար օղակ էր։ Քաղաքականությունը փչացնում է մեզ Երկու օր շարունակ հանդիպումների եւ զրույցների շարանից յուրաքանչյուր մասնագիտացման տեր լրագրող իր համար լիուլի նյութ կհայթայթեր, քանզի, Հայաստանի այս ցամաքային տարածքով ամենամեծ մարզում, տնտեսական, սոցիալական եւ
Որքանով խոզը… տուռնիկին
Այս արտահայտությունը, որը լսել ենք մեր մանկության տարիներին, այս անգամ, ժամանակների զգալի հեռավորությունից, նորից «բախտ» ունեցանք լսելու «Ար» հեռուստաալիքով, երբ «մենամարտի» էին ելել հնչակյան նախկին առաջնորդներ Եղիա Նաճարյանն ու Էռնեստ Սողոմոնյանը։ Հեռուստավեճի ողջ ընթացքում մեկ անգամ չէ, որ առիթ ունեցանք ունկնդրելու ժողովրդի երկու ընտրյալ-առաջնորդների «գոհարակերտ» մտքերն ու արտահայտությունները։ Ինչի՞ մասին էր վեճը։ Երեւի կենթադրեք բարձր


















































