Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԱՍՅԱԹ

Սեպտեմբեր 28,2000 00:00
toto

ԱԺ աշխատակազմից մեկն այսպես էր արձագանքել Արմեն Խաչատրյանի հրաժարականից հետո ստեղծված իրավիճակին. «Ոնց որ ինքն էր միշտ օդում՝ այնպես էլ այս հարցը մնաց օդում»։ Խայտառակ եւ անհեթեթ այդ իրավիճակն այլ զավեշտ մեկնաբանությունների էլ է արժանանում։ Ասենք, հանրապետական պատգամավորներից մեկի կանխատեսմամբ, Արմեն Խաչատրյանը շուտով կսկսի ԱԺ նախագահի իր աթոռը հետը տանել տուն, որ որեւէ մեկն այն չխլի իրենից։

Խորհրդարանական ճգնաժամի մասին՝ 3-րդ էջում։

ՔԱՐ ԼՌՈՒԹՅՈՒՆ

grel

Փաստաբան Կարո Կարապետյանը սեպտեմբերի 6-ին գրավոր դիմել էր վերաքննիչ դատարանի դատավոր Գ. Մելիք-Սարգսյանին, պարզելու, թե օրենքի ո՞ր դրույթով էին իրենք որոշել, թե բողոքարկման ենթակա չէ Ռոբերտ Քոչարյանի քաղաքացիությանը վերաբերող իրենց հայցը։ Նույն օրը պրն Կարապետյանը նաեւ վճռաբեկ բողոք էր ներկայացրել դատարանի «անարդարադատ, ապօրինի որոշման դեմ»։ Մինչ այժմ որեւէ պատասխան չկա բողոքն ընդունել-չընդունելու կամ նիստի օրը նշանակելու վերաբերյալ։ Փաստաբանն «Առավոտին» հայտնեց, որ եւս մի փորձ է ձեռնարկելու իր հարցումներին գրավոր պատասխան ստանալու համար։

ԱՄԵՆՈՒՐ ՈՒԶՈՒՐՊԱՏՈՐՆԵՐ ԵՆ

Arshak Sadoyan

«Նման փաստաթուղթ ԱԺՄ վարչությունում չի քննարկվել։ Եվ առանց գոնե ԱԺՄ խմբակցության նիստի նման հայտարարություն ստորագրելը ես համարում եմ որոշ մարդկանց կողմից կուսակցության լիազորությունների բռնազավթում»,- ասաց Արշակ Սադոյանը։ Արմեն Խաչատրյանի կողմից «իշխանությունը կամայականորեն զավթելու» վերաբերյալ հիշյալ դատապարտող հայտարարության շուրջ բանակցություններում ԱԺՄ-ն ներկայացրել էին Սեյրան Ավագյանը, Ֆիլարետ Բերիկյանը եւ Սեմյոն Բաղդասարյանը։

Կարդացեք նաեւ էջ 2։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930