Օրվա լրահոսը

ԳԹՈՒԹՅՈՒՆ՝ ՊԱՆԹՈՒՐՔԻԶՄԻ ՀԱՇՎԻՆ «Գթություն» բարեգործական միության նախագահ Խաչիկ Ստամբոլցյանը վերջերս հրապարակավ հայտարարել է. «Լեւոն Տեր-Պետրոսյանը կա՛մ մասոնական օթյակի անդամներից է, կա՛մ պանթուրքական ծառայությունների կողմից գնված մարդ»։ Եթե չանտեսենք այն փաստը, որ ՀՀ նախագահ եղած տարիներից մինչեւ օրս Լեւոն Տեր-Պետրոսյանը Մատենադարանի գիտաշխատողի իր աշխատավարձը բարեխղճորեն փոխանցում է «Գթություն» բարեգործական միությանը, ապա վստահ կարելի է արձանագրել, որ

ԱՌԵՂԾՎԱԾ «Լոգոս» կենտրոնի տնօրեն եւ հոկտեմբերի 27-ի գործով նախկին մեղադրյալ Նաիրի Բադալյանը սարսռազդու տեսարաններ էր նկարագրել, թե ինչպես են իրեն ձեռնաշղթայով կապել երկաթե նստարանին՝ վրան սառը ջուր լցրել ու ծեծել, կամ 12 օր ու գիշեր անընդմեջ կանգնեցրել պատի տակ, թույլ չտալով քնել կամ նույնիսկ նստել։ Ուղղակի զարմանալի է, թե ինչպես կարող էր սովորական մարդու օրգանիզմը

ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Թանկագին համախոհներ, զինակիցներ, բարեկամներ. Ազատամարտիկ վետերանների միություն ստեղծելու մեր համատեղ ջանքերը մեծ արձագանք գտան երկրի բնակչության բոլոր շերտերում։ Բազմաթիվ ռազմաճակատայիններ եւ թիկունքայիններ, որոնք իրենց ուժերի ներածի չափով ներդրում են ունեցել հայ ժողովրդի ազատագրական պայքարի ռազմական հաջողություններում, հավատում են մեր անկեղծ ցանկությանը եւ ժողովրդին համախմբելու հնարավորությանը, նրա բարոյական ոգու վերելքին, երկրի տնտեսական բարգավաճմանը եւ

«Ոնց որ բերդի դուռ լինի» Հունիսի 28-ն է։ Հայաստանաբնակներիս համար՝ սովորական, հոգսաշատ ու տոթակեզ մի օր, իսկ Հունաստանի դեսպանատան աշխատողների համար՝ հունական ծագում ունեցողների ընդունելության օր։ Նախորդ օրը հերթագրվածներիս թիվը մեծ չէ՝ 15 մարդ։ Սակայն խնամի-բարեկամների կամ պարզապես հետաքրքրասերների հետ մեծ «բանակ» ենք կազմում։ Պռոշյան փողոցում Հունաստանի ներկայացուցչության վարձած առանձնատան երկաթե դարպասների առաջ՝ մայթին, լուսաբացից

ԻՆՔՆԱԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ Ասում են, այն օրից ի վեր, երբ Ստրասբուրգում ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում որոշում է կայացվել հօգուտ Հայաստանի անդամակցությանն այս կազմակերպությանը, մեր երկիրն այլեւս դարձել է ժողովրդավարական։ Հենց այսպես, մեկ գիշերվա մեջ եւ այն 10 տարիների արդյունքում, որի ընթացքում հանուն մարդու իրավունքների ու ժողովրդավարության պայքարում էին մեր նախկին ու ներկա իշխանություններն ու ժողովուրդը։ Իսկ մենք հաճախ

ՋՐԵՐ ԵՆ, ԿՀՈՍԵՆ- ԱՆՑ ԿԿԵՆԱՆ «Առավոտի» 15-հարկանի բարձրությունից այնքա՜ն բան է երեւում։ Ամեն տեսածներս չենք գրում, բայց երեկ հատեց մեզ ահազանգողի եւ մեր համբերությունը. մամուլի շենքի բարձունքներից երեւում է, թե ինչպես է մի առու սկիզբ առնում շենքից եւ ասֆալտով գլգլա՜ն հոսում դեպի դիմացի բակը եւ Արշակունյաց պողոտա։ Սա նորաբուխ գետակ չէ. դիմացի շենքի բնակիչներից մեզ

ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՌԱՋԻՆ «ԶՈՀԸ» Երեկ, խորհրդարանական լրագրողների խնդրանքով, հանպատրաստից ասուլիսում «Կայունություն» խմբի ղեկավար Վարդան Այվազյանը պարզաբանումներ տվեց իր հետ կատարված միջադեպի վերաբերյալ։ Արդեն հրապարակվել է, որ հուլիսի 1-ին Վարդան Այվազյանի եւ «Հայծխախոտ» ընկերության նախագահ, «Գրանդ Տոբակոյի» բաժնետեր Ռուբեն Հայրապետյանի միջեւ վերջինիս նախաձեռնությամբ տեղի է ունեցել «բանավեճ», որին «միջամտել են» պրն Հայրապետյանի 3-4 թիկնապահները. «Իմ եւ

ՆԱԽԱԳԱՀՆ, ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ, ՍՊԱՍՈՒՄ Է Ի՛Ր ԺԱՄԻՆ Մամուլում հրապարակվել են հոկտեմբերի 27-ի գործով նախկին կալանավորներ Հարություն Հարությունյանի եւ Նաիրի Բադալյանի խոստովանությունները, որ իրենց հանդեպ կիրառվել են քննությանը խորթ միջոցներ՝ ծեծ եւ խոշտանգում, ցուցմունք կորզելու համար ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի դեմ։ «Առավոտը» երեկ նախագահի մամուլի խոսնակ Վահե Գաբրիելյանից ցանկացավ ճշտել՝ պատրաստվո՞ւմ է արդյոք դատարան դիմել ՀՀ

ՆՈՐ Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է այսպես պատասխանել լրագրողի հետեւյալ հարցին. «Ինչպե՞ս եք պատկերացնում կյանքը 2000 թվականին»։ «Օ՜, ես պատկերացնում եմ փայլուն մի պետություն»։ «Ընդամենը 5 տարի հետո՞»,- հետաքրքրվել էր լրագրողը, եւ տվյալ գործիչը արձագանքել էր. «Եթե դուք ապրած լինեիք այն տագնապները, որ ես ապրել եմ այս 5 տարիների ընթացքում… Սակայն կա մի շատ կարեւոր

ՀՈԳՈՒՆ ՎՐԱ ՀԱՍԱՎ Երեկ, երբ ԱԺ նախագահը շնորհավորեց խորհրդարանին Եվրախորհրդին Հայաստանի անդամակցությունը երաշխավորելու առնչությամբ, ձայն խնդրեց պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը եւ ԱԺ ղեկավարության ուշադրությունը հրավիրեց, թե արտաքին ոլորտում հաջողությունները մի կողմ՝ ինչ ներքաղաքական իրավիճակ է տիրում, ինչ հալածանքներ են իրականացվում՝ մասնավորապես իր մերձավորների դեմ։ Նրա խոսափողն անջատեցին, բայց պրն Գեւորգյանը շարունակում էր գոռալ. «Հանգիստ նստել եք

ԲԱՂՆԻՔԴ ԱՆՈՒՇ ԿԱՄ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԵԳՆԱՆՔ ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վահե Գաբրիելյանը՝ լրագրողի ուղղած այն հարցին, թե ինչ պարբերականությամբ է նախագահ Քոչարյանը լողում (կամ լողանում- խմբ.) Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնի լողավազանում, իրեն հատուկ սրամտությամբ պատասխանեց. «Բավարար չափով կանոնավոր, որպեսզի առողջությունը նրան ների այդքան երկար ուղեւորությունների»։ Կարդացեք էջ 2։ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՍՏՈՐԱՑՈՒՄԸ Երկուշաբթի ժամը 19.00-ին Օպերայի

«Այսպիսի պահվածք միշտ ունենալու եմ» Երեկ պաշտպանության նախարարությունում հանդիսություն էր. նախարարի թիվ 688 հրամանով արտասահմանյան երկրների ռազմական ուսումնական հաստատությունները գերազանց ավարտածները պարգեւատրվեցին «Մարշալ Բաղրամյանի հուշամեդալով»։ Մինչ պարգեւատրումը սպաների առջեւ ելույթ ունեցավ պաշտպանության նախարար Ս. Սարգսյանը, որն ասաց, որ 6 ամիսների ընթացքում ֆինանսավորումը եղել է 100,1%, «ու եթե մտնեք զորամասեր, ձեզ ասեն սնունդ չկա, ուրեմն ձեզ

ՄԻ ՔԻՉ ԱՐԵՎ ՊԱՂ ՋՐԻ ՄԵՋ Կիսալուրջ անդրադարձ լուրջ ճեպազրույցին Մինչ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանն երեկ ճեպազրույցում ողջ հայ ժողովրդին շնորհավորում էր Եվրախորհրդին Հայաստանի անդամակցության հարցով Խորհրդարանական վեհաժողովի երաշխավորությունը ստանալու կապակցությամբ, մեր ստանձնած պարտավորությունները թվարկում, եւ օրենքների մասով՝ երաշխավորում դրանց կատարումը, նաեւ Ռոբերտ Քոչարյանի հետ նախօրեին կայացած զրույցից ավետիս հաղորդում՝ «Երեկ դիմավորեցի նախագահին, ասաց, որ

«ՄԻԼԱՆՈՆ»՝ ՓԱԿՎԱԾ Արդեն մի քանի օր է, որ փակված է Աբովյան փողոցում գտնվող «Միլանո» խանութը: «Առավոտի» ունեցած տեղեկություններով Պետական եկամուտների նախարարությունը այնտեղ ինտենսիվ ստուգումներ է անցկացնում: Մասնավորապես, մայիսի 19-ից սկսած «հարկայինն» այդ խանութը ստուգել է հինգ անգամ: Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Ստուգումների մասին» օրենքը, որը էապես սահմանափակում է ստուգումների հնարավորությունը: ՄԱՐԶԱՅԻՆԸ՝

ԿԱՄ ՎԱՀԱՆՈՎ, ԿԱՄ ՎԱՀԱՆԻ ՎՐԱ… ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանը երեկ բավական սրտնեղած եւ զարմացած էր, որ իրենից բացի՝ էլի ինչ-որ մահկանացուներ իրենց կոռուպցիայի պայքարի առաջամարտիկներ են համարում. «Չկա նախարար, որը չհայտարարի, թե կոռուպցիայի դեմ պայքարի առաջին դրոշակակիրն ինքն է։ Չեմ ուզի որեւէ մեկի հայտարարության նկատմամբ կասկած առաջացնել, բայց

ՆՈՐ Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է արտահայտել հետեւյալ միտքը. «Եթե մենք՝ կոմունիստներս, մտածում ենք ստամոքսով, դուք՝ ՀՀՇ-ականներդ, գլխով, ինչո՞ւ ենք մենք նիհարում, դուք՝ չաղանում»։ ՆԱԽՈՐԴ «Հեղափոխությունները բնորոշվում են այնպիսի հատկանիշով, որ այդ ալիքին իշխանության եկած մարդիկ լինում են մեծամիտ-ինքնավստահ։ Երբեմն իրենց վեր դասելով օրենքից եւ համբերություն չունենալով գնալու օրինական ճանապարհով՝ նրանք գերադասում են արհամարհել օրենքը՝

ԻՐԱԿԱՆՈՒՄ ՆԱ ԱՅԼԵՎՍ ԵՐԵՎԱՆՑԻ ՉԷ Մի քանի օր առաջ «Առավոտը» նշել էր, թե Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում երաշխավորելով Հայաստանի անդամակցությունը, կատարվել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի երազանքը՝ հունիսի 29-ին արթնանալ որպես եվրոպացի «եւ նա այլեւս աբովյանցի չէ»։ Պրն Հովհաննիսյանը, վերադառնալով Ստրասբուրգից, թերթին տեղեկացրեց, որ չնայած աշխատել է Աբովյանում (Կոտայքի նախկին մարզպետն է), բայց

ՀՈՒՅՍԸ ՎԵՐՋԻՆՆ Է ՄԵՌՆՈՒՄ Մինչ մեր պաշտոնյաները վստահ են, թե Եվրախորհրդին Հայաստանի եւ Ադրբեջանի համատեղ անդամակցությունը կնպաստի ԼՂ հիմնահարցի կարգավորմանը, հարեւան երկրի քաղաքական գործիչները մատնանշում են, թե ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի անդամ լինելը հարցի լուծման առումով արդյունավետ չեղավ։ Այս մասին «Առավոտի» հիշեցմանն ի պատասխան ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանն ասաց. «Չէ, ես կարծում եմ եւ այդ մասին

ՔՈՉԱՐՅԱՆԸ, ԱՌԱՅԺՄ, ԶՎԱՐՃԱՆՈՒՄ Է Նկատե՞լ եք, Ռոբերտ Քոչարյանը ԱՊՀ երկրների գագաթաժողովում /ու ոչ միայն այնտեղ/, մնացած նախագահների համեմատությամբ, ամենաանհոգ նախագահի տպավորությունն էր թողնում: Չգիտենք, թե ինչ էր ասում, բայց ձեռքերը աջուձախ «պարացնելով», ակնհայտորեն ինչ-որ սրամտություններ էր անում, ու ինքն էլ իր սրամտությունների վրա ծիծաղում: Մնացածների ծիծաղը օպերատորը մեզ տեսանելի չդարձրեց: Ուրեմն, կամ՝ մնացածները չէին ծիծաղում,

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Ակնհայտ է, որ մինչեւ օրս իրականացվող տնտեսական կցկտուր բարեփոխումները ոչ միայն չեն խոստանում տնտեսության առողջացում, այլ ընդհակառակը, վտանգում են բյուջեի եկամուտների մասի համալրումը դարձնել ինքնանպատակ գործընթաց, հասարակության սոցիալական վիճակն ուղիղ համեմատական կախվածության մեջ դնելով խաղատների, լոտոների, միջնորդային առեւտրի եւ իրական տնտեսության հետ ոչ մի կապ չունեցող սեկտորի հիվանդագին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ Սկիզբը թիվ 98, 103, 108 Քանի որ դաշինքի ժողովրդականությունը անվիճելի էր, նախագահ Քոչարյանը ձեռնպահ մնաց նոր միության քննադատությունից: Հրապարակորեն նա որդեգրեց այլ քաղաքական ուժերի շարքում նաեւ «Միասնություն» դաշինքին պաշտպանելու ռազմավարությունը, որը, ըստ նրա հաշվարկների, վճռորոշ առավելություն կտար, եթե ընտրություններում ակնհայտ հաղթող չլիներ եւ նախագահի իշխանությունը որոշիչ

ԼՂՀ-ում գործում է «Մահապատժի մասին» օրենքը Ինչպես հայտնի է, Սամվել Բաբայանի երկրորդ փաստաբան Ժուդեքս Շաքարյանը երկուշաբթի օրը Լեռնային Ղարաբաղի գլխավոր դատախազ Մավրիկ Ղուկասյանին է ներկայացրել իր համաձայնագիրը՝ ստանձնել Ս. Բաբայանի պաշտպանությունը, ապա եւ քննիչների ներկայությամբ հանդիպել իր պաշտպանյալի հետ։ Որեւէ մանրամասն այդ հանդիպումից հնարավոր չեղավ ճշտել։ ԼՂՀ գլխավոր դատախազ Մավրիկ Ղուկասյանի հետ մեր երեկվա հեռախոսազրույցից

ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՐՁԸ ԼՂՀ-ՈՒՄ Է ԵՂԵԼ «Հայաստանի Հանրապետության նախագահը, Գերագույն խորհրդի նախագահությունը եւ կառավարությունը խորը կսկիծով հայտնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի չարանենգ սպանության գույժը»: Այսպես մատուցվեց ապրիլի 14-ի երեկոյան, 19։30-ին Ստեփանակերտում տեղի ունեցած ողբերգությունը։ Հետագա օրերին «չարանենգ սպանության» վարկածն ի չիք դարձավ եւ առաջ քաշվեցին այլ վարկածներ՝ դժբախտ

ԱԶՆԱՎՈՒՐԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄՈՒՏՔԸ ԵԽ Ինչպես արդեն հայտնել ենք, աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը հարցազրույց է տվել «Եվրոպա+» ամսագրին: Մեջ ենք բերում առավել հետաքրքիր դրվագները: – Դուք ձեզ հա՞յ եք զգում: – Ոչ, ես ֆրանսիացի եմ հայկական արմատներով: Ես շատ ուժեղ եմ զգում իմ արմատները: Հայաստանում ես ինձ օտարերկրացի չեմ զգում: Ես հասկանում

Սերժ Սարգսյանը Վերջերս կառավարության ծրագիրը ներկայացնելու ժամանակ պարզվեց, որ Անդրանիկ Մարգարյանի կաբինետը չի զբաղվում ուժային կառույցներով եւ արտաքին քաղաքականությամբ: Մինչդեռ ուժային կառույցները, ի դեմս ուժային սուպերնախարար Սերժ Սարգսյանի, զբաղվում են թե՛ արտաքին քաղաքականությամբ եւ թե՛ տնտեսությամբ: Այդ հարցերի կարգավորմամբ գլխավոր զինվորականը զբաղվեց Մոսկվայում նախագահ Պուտինի եւ վարչապետ Կասյանովի հետ՝ փայլուն կերպով ապացուցելով այսպես կոչված խորհրդարանական

ԱԼԻԵՎԻ ԵՎ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ Հունիսի 30-ին «Նեզավիսիմայա գազետան» տպագրեց մի վերլուծություն, որի Անդրկովկասին վերաբերող հատվածը ներկայացնում ենք մեր ընթերցողներին: Արդեն այսօր կարելի է պնդել, որ Եվրոպայի խորհրդի որոշումով (Հայաստանին եւ Ադրբեջանին երաշխավորելով-խմբ) ԱՄՆ-ը եւ Եվրոպական տերությունները պահպանեցին ստեղծված «ստատուս-քվոն» ղարաբաղյան կարգավորման շուրջ: Փաստորեն ի չիք են արվել Ադրբեջանի մեղադրանքները Հայաստանի հասցեին, որոնք հանգում են «ադրբեջանական

ՆՈՐ Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է արտահայտել այս մտքերը. «Հեղափոխությունները բնորոշվում են այնպիսի հատկանիշով, որ այդ ալիքին իշխանության եկած մարդիկ լինում են մեծամիտ-ինքնավստահ։ Երբեմն իրենց վեր դասելով օրենքից եւ համբերություն չունենալով գնալու օրինական ճանապարհով՝ նրանք գերադասում են արհամարհել օրենքը՝ հանուն այն ծրագրերի, որոնք, իրենց համոզմամբ, ունակ են «երջանկացնելու» ժողովրդին։ Վերջնակետում միշտ էլ նպատակների եւ արդյունքի

ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՇՏ ՉԷ, ՈՐ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՅՐՆ Է ԼՂՀ կառավարության լրատվական ծառայության ղեկավար Դավիթ Միքայելյանից փորձեցինք ճշտել, թե Սամվել Բաբայանի մասին ԼՂՀ-ում ցուցադրված ֆիլմը (20 օրվա վաղեմությամբ հանդերձ) հեռուստադիտողների խնդրանքով քանի՞ անգամ է ցուցադրվել տեղական հեռուստատեսությամբ, եւ անձամբ վարչապետ Անուշավան Դանիելյանը ինչ տպավորություններ է ստացել՝ դիտելով վավերագրական ֆիլմը։ Պրն Միքայելյանը պատասխանեց, որ իր ստացած ինֆորմացիայով, ֆիլմը

ՈՒԹ ՏԱՐՎԱ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ՄԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ 1992 թվականի ապրիլի 14-ին ՀՀ իշխանություններն ու քաղաքական ուժերն արձանագրեցին, որ ԼՂՀ ԳԽ առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը հրազենի կրակոցից սպանվել է։ Նախաքննությունը հնարավոր բոլոր վարկածները քննելուց հետո եզրակացրեց, որ դա դժբախտ պատահար էր։ Կարդացեք էջ 3: «ՇՈՂԱԿՆ»-Ն ԷԼ ՎԱՃԱՌԵՑԻՆ ՀՀ կառավարությունը «Շողակն» ընկերությունը վաճառել է իսրայելական LLD ընկերությանը։ Այս մասին

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031