Օրվա լրահոսը
«Անկեղծ» բռնապետության յուրահատկությունները
1933 թվականի փետրվարին՝ Ռայխստագի հրդեհից հետո Գերմանիայի կանցլեր (վարչապետ) Ադոլֆ Հիտլերը պարտադրեց այն ժամանակվա նախագահ Հինդենբուրգին հրամանագիր ստորագրել խոսքի, մամուլի, հավաքների եւ մասնավոր կյանքի ազատությունները սահմանափակելու մասին: Նույն թվականի մարտին նախագահի հրամանագրով թույլատրվեց, որ նացիստների կառավարությունն օրենքներ ընդունի առանց խորհրդարանի: Հուլիսին արգելվեցին բոլոր կուսակցությունները, բացի նացիոնալ-սոցիալիստականից: Երեք դեպքում էլ հիմնավորումը հետեւյալն էր՝ «ժողովրդին եւ պետությունը
Հայաստանի ոչ մի ղեկավար, թե՛ խորհրդային, թե՛ անկախության տարիներին երբևէ հրապարակայնորեն սեռական հայհոյանքներ իրեն թույլ չի տվել. «ՉԻ»
Քոչարյանի կլիզմա-մլիզման արդեն կարելի է համարել փաղաքշական արտահայտություններ:
Լիբանանը դեմ է արտահայտվել Իսլամական համագործակցության կազմակերպության հակահայկական նախագծերին
Լիբանանի պատվիրակությունը չի աջակցել այս բանաձևերին և ուներ վերապահություններ դրանց բովանդակության նկատմամբ:
Ի՞նչ է նշանակում դատվելու սպառնալիքը: Այսինքն, Փաշինյանը խոստովանական ցուցմո՞ւնք է տալիս, որ իրականում ինքն է դատում, այլ ոչ թե դատարանները. «Փաստ»
Ի՞նչ խարդավանքների մասին տեղեկություն ունի նա: Թե՞ ակցիայի մասնակցելն արդեն «քաղաքական խարդավանք է»: Տեսնես՝ 2018 թվականի իրադարձություններն այդ տրամաբանությամբ ի՞նչ էին:
«Դուք մեզ եք վերագրում մի բան, որ ինքներդ եք հինգ տարի անում՝ կեղծելով իրականությունը». Արմեն Աշոտյան
Պատկերացնում եմ Հայաստանի մտահոգ և սրտացավ քաղաքացիների տարակուսանքն այս խայտառակ օրերին, երբ ամբողջ հայության իրական դարդն ու ցավը ուրիշ տեղ են, բայց երկրորդ նախագահին սպասարկող մեդիաները և գործիչները այլանդակությունների նոր սեզոն են բացել Սերժ Սարգսյանի և Հանրապետականի ուղղությամբ։ Այդ ճամբարի պահվածքը վաղուց զարմանալի չէ, նրանցից շատերը նույն փեշակին էին դեռևս 2008 թվականից՝ տարաբնույթ մեդիաաղբանոցներում ստի,
Բողոքի ցույցերին, հավաքներին մասնակցելու համար մարդուն աշխատանքից ազատելու սպառնալիքը մարդու իրավունքի կոպտագույն խախտում է. Արթուր Սաքունց
ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը գրում է. «Բողոքի ցույցերին, հավաքներին մասնակցելու համար մարդուն աշխատանքից ազատելու սպառնալիքը մարդու իրավունքի կոպտագույն խախտում է: Մարդուն իր կամքին հակառակ հավաքներին, բողոքի ցույցերին մասնակցելու հարկադրելը՝ աշխատանքից ազատելու սպառնալիքով, մարդու իրավունքի կոպտագույն խախտում է: Մարդու իրավունքի մի կոպտագույն խախտումը մարդու իրավունքի մեկ այլ կոպտագույն խախտման սպառնալիքով ոչ թե վերացնում է
Գասպար Տերտերյանը՝ Եվրոպայի երիտասարդների արծաթե մեդալակիր
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ, 72 կգ քաշային Գասպար Տերտերյանը Իտալիայում ընթացող մինչեւ 20 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակչում համառ գոտեմարտում տանուլ է տվել Վրաստանը ներկայացնող Ալեքսանդր Ռուսիտաշվիլուն ու բավարարվել է արծաթե մեդալով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Ես տպավորություն ունեմ, որ մենք մտնում ենք Ռուսաստանի հետ առճակատման վերջնական փուլ». Արման Գրիգորյան
Քաղաքագիտության դոկտոր, ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանը գրում է. «Ես տպավորություն ունեմ, որ մենք մտնում ենք Ռուսաստանի հետ առճակատման վերջնական փուլ, ինչն ամենայն հավանականությամբ տեղի է ունենալու հետևյալ սցենարով. Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարում են, որ պատրաստ են ստորագրել խաղաղության պայմանագիրը ու նշում են ժամկետը։ Թուրքիան հայտարարում է, որ նրանք պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո դիվանագիտական
«Եթե Եվրոպան չտեսնի հակամարտության եւ ցեղասպանության տարբերությունը, Հայաստանի նկատմամբ Թուրքիայի եւ Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականությունը, մենք իրականությունից շատ հեռու կգնանք». Լարիսա Ալավերդյան
ՀՀ առաջին ՄԻՊ, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը «Հարավային Կովկաս. առճակատո՞ւմ, թե համագործակցություն» թեմայով քննարկմանը լեհ դիվանագետ Անջեյ Կլիմչիկին որպես Ադրբեջանում ծնված մարդ տեղեկացրեց, որ Լեհաստանում ադրբեջանցիները ցուցահանդես են կազմակերպել եւ փորձել են ապացուցել, իբրեւ առաջին քրիստոնեական երկիրը Ադրբեջանն է: «Դուք պարզապես պետք է հասկանաք, որ իրականության մեջ շատ տեսանելի պատկեր է ստեղծվում, թե ինչպես է Եվրոպան
Ներկայացված իրադարձությունների ընթացքն ու կապերը հակասում են տարածության և ժամանակի մեջ գտնվելու ֆիզիկայի օրենքներին. Միքայել սրբազանի պաշտպանները` Քննչական կոմիտեի նախագահին
ՄԱՆԻՊՈՒԼԱՑԻԱ 3. Միքայել Սրբազանի նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումն արհեստականորեն փորձում են մեկնաբանել Բագրատ Սրբազանի հետ կապված քրեական վարույթի «լույսի ներքո»։ Մասնավորապես, դատախազությունն իր հայտարարության մեջ նշել է, որ Միքայել Սրբազանի հայտարարությունները նոր լույսի ներքո են երևում «Սրբազան պայքար» անվանումով շարժման կողմից իշխանության առերևույթ զավթման և ահաբեկչության կատարման նախապատրաստությունների բացահայտման համատեքստում։ Իսկ քննչական կոմիտեի նախագահը
Տարածված լուրերը՝ Սրբազաններից մեկի առողջական վիճակի վատթարացման վերաբերյալ, սուտ են. Փաստաբան
Փաստաբան Սերգեյ Հարությունյանը գրում է․ Հենց նոր դուրս եկա Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկից, ուր այցելել էի Բագրատ Սրբազանին: Հայտնում եմ, որ թե հոգեպես և թե առողջապես շատ լավ էր, իսկ այսօր տարածված լուրերը՝ Սրբազաններից մեկի առողջական վիճակի վատթարացման վերաբերյալ, սուտ են և չեն համապատասխանում իրականությանը։ Այս օրերի ընթացքում, Սրբազաններից որևէ մեկը՝ անգամ գանգատ չի ունեցել առողջության
Սփյուռքահայ գործարարները կոչ են արել Փաշինյանին հրապարակել այն բառերի, արտահայտությունների ցանկը, որոնք նյարդայնացնում են նրան
Շուրջ մեկ տասնյակ սփյուռքահայ գործարարները բաց նամակով դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կոչ անելով հրապարակել այն բառերի, արտահայտությունների ցանկը, որոնք նյարդայնացնում են նրան և որոնք կարող են հանգեցնել ազատազրկման։ Բաց նամակում ասվում է. «Հարգելի պարոն վարչապետ, Աշխարհի ամենահարուստ և ամենաազդեցիկ հայը՝ Սամվել Կարապետյանը, ավելի քան 30 տարի հարյուր միլիոնավոր դոլարներ է նվիրաբերել Հայաստանում իրականացվող բարեգործական
«Վաղուց ժամանակն է, որ քպ-ական պատգամավորները անդամակցեն Ադրբեջանի պատվիրակություններին». Մանե Թանդիլյան
«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՔՊ-ական պատգամավորները չեն միացել և կողմ չեն քվեարկել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի «Ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և մարդասիրական խնդիրներ» բանաձևում ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանի կողմից փոփոխության առաջարկին, որով պահանջվում է, որ մինչև գերիների անվերապահ ազատ արձակումը, ԵԱՀԿ-ից կամ ԵԱՀԿ անդամ պետություններից, հասարակական կազմակերպությունների և մեդիա ներկայացուցիչներից
Թուրքիայի խորհրդարանական կուսակցությունն առաջարկել է Հայաստանի հետ սահմանին գտնվող անցակետը «Թալեաթ փաշա սահմանային անցակետ» վերանվանել
Թուրքիայի խորհրդարանի «Լավ» (İYİ) կուսակցությունը առաջարկ է ներկայացրել Թուրքիայի Ազգային մեծ ժողովին՝ Թուրքիա-Հայաստան սահմանին գտնվող Ալիջան սահմանային անցակետը «Թալեաթ փաշա սահմանային անցակետ» վերանվանելու մասին։ «Թուրքիան այսօր» լրատվական ալիք
Սարգիս Խանդանյանն ընտրվել է ԵԱՀԿ ԽՎ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերով հանձնաժողովի նախագահ
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանն ընտրվել է ԵԱՀԿ ԽՎ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերով հանձնաժողովի նախագահ: Ստանձնելով հանձնաժողովի նախագահի պաշտոնը՝ Սարգիս Խանդանյանը նշել է. «Այս բարդ ժամանակներում մեր հանձնաժողովի առաքելությունն ավելի հրատապ է, քան երբեւէ: ԵԱՀԿ տարածաշրջանը բախվում է
Սրբազանին մեղսագրված արարքը չի պարունակում հանցակազմի հատկանիշներ, ուստի քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման. Պաշտպանների թիմ
Քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատախազին
«Գերմանիայի կանցլերը ցեղասպանության համար ծնկաչոք ներողություն է խնդրել լեհ ժողովրդից եւ միայն դրանից հետո է համագործակցություն ստեղծվել». Էդգար Ղազարյանը՝ Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի համագործակցության մասին
Հայ փորձագետների, հասարակական գործիչների եւ հետխորհրդային երկրներում ավելի քան 25 տարի աշխատած լեհ դիվանագետ Անջեյ Կլիմչիկի մասնակցությամբ «Հարավային Կովկաս. առճակատո՞ւմ, թե համագործակցություն» թեմայով քննարկման ժամանակ հյուրը ներկայացրեց տարածաշրջանում իրավիճակի իր ընկալումները, Հարավային Կովկասում Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, ինչու չէ, նաեւ՝ Թուրքիայի ու հարեւան մյուս երկրների միջեւ խաղաղ համակեցության ու միասնական ապագայի շուրջ իր պատկերացումները, որոնք ըստ
Մահացել է Ժուռնալիստների միության և Նկարիչների միության անդամ, լրագրող, արվեստաբան Կարեն Միքայելյանը
Մահացել է Ժուռնալիստների միության և Նկարիչների միության անդամ, լրագրող, արվեստաբան Կարեն Միքայելյանը։ Հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 3-ին, ժ. 17:00-ին «Լուար» սգո սրահում։ Հուղարկավորությունը՝ հուլիսի 4-ին, նույն տեղից ժ. 14:00-ին (Շահումյանի գերեզմանատուն։
Բելգիայի Ներկայացուցիչների պալատի հավանությանն արժանացած բանաձևում դատապարտվում են այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» համայնքի ներկայացուցիչների հայտարարությունները
Բելգիայի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հուլիսի 2-ին հավանություն է տվել Լեռնային Ղարաբաղի իրավիճակի և Հարավային Կովկասում խաղաղության անհրաժեշտության մասին բանաձևին։
Գյումրին մահացող քաղաք է․ ազգագրագետի ուսումնասիրությունները
Հայաստանի ամենակոլորիտային քաղաքը՝ Գյումրին, որը, ցավոք սրտի, համարվում է հանրապետության ամենաաղքատ տեղանքը, կարելի է դասել մահացող քաղաքների շարքին, քանի որ առկա բնակչության թվի 22 տոկոսից ավելին 60 և ավել տարիքի մարդիկ են։ Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց ազգագրագետ Արտաշես Բոյաջյանը, որը վերջերս զեկույց է պատրաստել «Շիրակի մարզի բնակչության աղքատության մակարդակը և միտումները՝ 20-րդ դարի
Գևորգ Պապոյանն այցելել է Արզական բնակավայր` ծղրիդների դեմ պայքարի միջոցառումների ընթացքին հետևելու նպատակով
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 2-ին այցելել է Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Արզական բնակավայր՝ ծղրիդների դեմ պայքարի միջոցառումների ընթացքին հետևելու նպատակով։ ՀՀ ԷՆ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից իրականացվել են պայքարի աշխատանքներ Արզական բնակավայրի անտառամերձ և հարակից տարածքներում (50 հեկտարի չափով)։ Արզական բնակավայրում դրոնով պայքարի միջոցառումներ իրականացնելու համար համայնքին նախարարության կողմից անհատույց տրամադրվել
Դատախազները ներկա են գտնվել վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի դաշնամուրային համերգին՝ Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահում
Եվրոպացի դատախազները ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրավերով՝ Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահում ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի կատարմամբ ունկնդրել են հայազգի կոմպոզիտոր Գեորգի Գուրջիևի ստեղծագործությունները: Հիշեցնենք, որ պատվիրակությունների ներկայացուցիչները Հայաստան են ժամանել՝ մասնակցելու ՀՀ դատախազության հիմնադրման 107-ամյակի և Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, Դիլիջանում հուլիսի 1-ին մեկնարկած՝ «Դատախազների անկախությունն ու անաչառությունը՝ հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց նկատմամբ հանրային
Հայաստանը կողմնորոշվում է դեպի Արևմուտք՝ ի վնաս իր սեփական շահերի. Ռուսաստանի ԱԳՆ
Հայաստանը կողմնորոշվում է դեպի Արևմուտք՝ հաճախ ի վնաս իր ազգային շահերի, օրինակ՝ դուրս գալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հետ համագործակցությունից։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի փոխտնօրեն Դմիտրի Մասյուկը։ «Մենք զգում ենք արևմտյանների կործանարար ազդեցությունը Հայաստանում։ Մեր խորը ցավով, այս հարավկովկասյան հանրապետությունը այդքան էլ չի դիմադրում այս փոփոխություններին
Քննարկվել են Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) Արևելյան հանրային հատվածի ընդլայնման և ԵՄ հարևանության երկրներում վարկային գործառնությունների հարցերով բաժնի ղեկավար Մաթեո Ռիվելլինիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԵՆԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրան։ Կողմերը քննարկել են կրթության ոլորտում Եվրոպական
Խուզարկությամբ հայտնաբերվել են գողացված հայելիներ և ոչ միայն
Արդեն հայտնել ենք Նուբարաշենի 6-րդ փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Ջիփ Կոմպաս» մակնիշի մեքենայի կողային հայելիների գողության մասին: Դեպքը կատարվել էր հունիսի 9-ին, և Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացած օպերատիվ տվյալների իրացման արդյունքում՝ բացահայտվել: Գողության կասկածանքով Նուբարաշենի բաժին էին ներկայացվել 17-ամյա և 21-ամյա երկու երիտասարդներ: Պարզվել էր նաև գողոնի տեղը։ Ըստ տվյալների` 21-ամյա երիտասարդը նույնանման
Ադրբեջանն այս պահին «անվտանգ երկիր չէ Ռուսաստանի քաղաքացիների համար». ռուս պաշտոնյա
Ադրբեջանն այս պահին «անվտանգ երկիր չէ Ռուսաստանի քաղաքացիների համար», այս մասին հայտարարել է Դաշնության խորհրդի սահմանադրական օրենսդրության և պետականաշինության հարցերով հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կլիշասը։ Նա այսպես է մեկնաբանել Ռուսաստանի դեսպանատան հաղորդագրությունը Ադրբեջանում ռուսների նկատմամբ բռնության կիրառման վերաբերյալ կոչերի վերաբերյալ։ Ադրբեջանում գտնվող ռուսները հայտնել են ֆիզիկական բռնության դեպքերի մասին քաղաքացիական հագուստով անձանց կողմից, որոնք ներկայացվել են
Փաշինյանը փորձում է կազմաքանդել այն հիմնարար մշակութային հաստատությունները, որոնք հայ ժողովրդի ինքնության հենարանն են հանդիսանում. ԱՄՆ-ի կրոնական ազատության կազմակերպություններ
2025 թվականի հուլիսի 1-ին Միացյալ Նահանգներում կրոնական ազատության կազմակերպությունների մի խումբ ստորագրել է Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ուղղված չարամիտ գործողությունների վերաբերյալ կից հայտարարությունը, որը տրամադրվել է ԱՄՆ Կոնգրեսի ղեկավարներին, ԱՄՆ գործադիր իշխանության ավագ անդամներին և կրոնական խմբերին։ Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է. «Մենք կտրականապես դատապարտում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից քաղաքական դրդապատճառներով
Նախանշվել են ՀՅԴ-ի և Եվրոպական խորհրդարանի սոցիալ-դեմոկրատական քաղաքական խմբի միջև տևական համագործակցությանը նոր թափ հաղորդելուն միտված նախաձեռնություններ
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հուլիսի 1-2-ը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի սոցիալ-դեմոկրատական քաղաքական խմբի փոխնախագահ Յանիս Մանիատիսի, նույն քաղաքական խմբի անդամներ և Հայաստանի հետ հարաբերություններում ուղղակիորեն ներգրավված պատգամավորներ Վիտենիս Անդրիուկաիտիսի և Նաչո Սանչես Ամորի հետ։ Քննարկվել են տարածաշրջանային խնդիրներ, հայաստանյան ներքաղաքական վերջին զարգացումները, ինչպես նաև Հայաստանի համար
Դեսպան Արդուինին Գարեգին Երկրորդին տեղեկացրեց, որ Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտը նախատեսում է ընդլայնել գործունեությունը Հայաստանում
Գարեգին Երկրորդը գոհունակություն հայտնեց Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի կողմից իրականացվող մարդասիրական առաքելության առնչությամբ
«Ադրբեջանը Ռուսաստանի բացատրությունները համարում է անհիմն». ՌԴ դեսպանը Ադրբեջանի ԱԳՆ է հրավիրվել
Ադրբեջանը մերժել է «Sputnik Ադրբեջան»-ի վերաբերյալ արտահայտված դժգոհությունները և հիշեցրել է AZAL ավիաընկերության ինքնաթիռի խոցման դեպքից հետո Ռուսաստանի անգործության մասին։