Օրվա լրահոսը
Երևանում թալանել են հայտնի «Անի» հանրախանութը․ թալանված «սեյֆը» հայտնաբերվել է Գետառում․ shamshyan.com
Այսօր՝ մարտի 20-ին, Երևանում թալանել են Կայարանում հայտնի «Անի» հանրախանութը։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը ժամը 03։40-ից 04։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը Արցախի պողոտայում գտնվող «Անի» հանրախանութի հետնամասից ճաղավանդակով պատուհանը կոտրել, վնասելու միջոցով մտել է տնօրենի աշխատասենյակ և այնտեղից գողացել մետաղե չհրկիզվող պահարանը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով ժամեր անց ոստիկանության Էրեբունի բաժնի քրեական հետախուզության
«Առաջին դեպքն է, որ անձին մեղադրում են հատուկ իր համար գրված քրեական հոդվածով»․ Նարեկ Մալյան
Ես շատ լուրջ պլաններ ունեմ։ Ուզում եմ Օպերայի բակում Ալֆրեդ Շնիտկեի «Պոլկան» բեմադրել, որը հայտնի է՝ որպես «Ծաղրածուի մահը» ստեղծագործություն։ Միգուցե մեկը կա ՀՀ-ում, որ ինքն իրեն համարում է ծաղրածու ու շատ կնեղվի։ Հանրապետության հրապարակում խոստանում եմ բեմադրել Րաֆֆու «Սամվելից» հատված, որտեղ ուրացող մորն ու դավաճան հորը սպանում են։ Միգուցե կա մեկը, որն իրեն համարում է դավաճան հայր կամ ուրացող մա՞յր։ Ես էդ ամենը պիտի իմանամ։ Միգուցե դա համարվի բռնության քարոզ, որ մարդիկ արգելված բան չբեմադրեն:
Բաքուն չի աջակցում Երևանի՝ ԵՄ դիտորդներին հրավերին, ինչը կասկածի տակ է դնում առաքելության արդյունավետությունը. Պեսկով
Բաքուն չի աջակցում Երևանի՝ Հարավային Կովկասում ԵՄ դիտորդական առաքելության հրավերին, ինչը կասկածի տակ է դնում առաքելության արդյունավետությունը. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Հարցն այն է, թե ի՞նչ են դիտարկում և արդյոք Ադրբեջանը ճանաչո՞ւմ է այդ առաքելությունը: Եթե ճիշտ ենք հասկանում, ադրբեջանական կողմը շատ բացասական է վերաբերվում այդ առաքելության
Հայտնի են ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների՝ ընտրության հարցազրույցի փուլ անցած հավակնորդների անունները
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով), հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Վարչապետի 2023 թվականի օգոստոսի 31-ի № 882-Ա որոշման 28-րդ կետը, հաստատել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների՝ փաստաթղթային ստուգման արդյունքներով ընտրության հարցազրույցի փուլ անցած հավակնորդների (այսուհետ` Հավակնորդներ)
«Ձեր մակետի մեջ Սեւանա լիճը դատարկ է, ինչո՞ւ»․ Սեյրան Օհանյանը՝ Նիկոլ Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «Պարոն Օհանյան, լավ էլի, էդ արդեն «սլիշկոմ» էլի»։
Լոնդոնի հայկական Սուրբ Եղիշե եկեղեցում Արման Թաթոյանը մասնակցել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Միացեալ Թագավորութեան և Իռլանդիայի թեմի հովանու ներքո կազմակերպված բարձրաստիճան համաժողովին
Լոնդոնի հայկական Սուրբ Եղիշե եկեղեցում, որպես հիմնական բանախոս, Արման Թաթոյանը մասնակցել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Միացեալ Թագավորութեան և Իռլանդիայի թեմի հովանու ներքո կազմակերպված բարձրաստիճան համաժողովին։ Արման Թաթոյանը փաստերով ներկայացրել է Հայաստանի սահմանային քաղաքների ու գյուղերի բնակիչներին Ադրբեջանի դիտավորյալ պատճառած տառապանքները` մարդիկ զրկված են բնականոն ու անվտանգ կյանքից, եկամուտ վաստակելու հնարավորությունից, սեփականությունից և այլն։ Քննարկվել
«Ինչո՞ւ ենք սահմանազատում իրականացնում այն պարագայում, երբ Ադրբեջանն այլ հատվածներում գտնվում է մեր տարածքներում»․ Սեյրան Օհանյան
Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Ասում եք՝ դուք վստա՞հ եք, որ Ադրբեջանը մեր տարածքներից հետ է գնալու։ Ես էլ ասում եմ՝ ո՞րն է մեր տարածքը, կարո՞ղ եք ցույց տալ»։
Գալչյան․ «Ադրբեջանի պահանջած 4 գյուղերից երկուսը գյուղեր չեն, քարտեզում նման անունով գյուղ չկա, հանդեր են»
Քարտեզագետ Ռուբեն Գալչյանի ներկայացմամբ՝ Խորհրդային տարիներին սահմանն այնպես են գծել, որ այն Բարխուդարլուի կողմից, Իջեւանից մինչեւ հասնում է Ոսկեպար, չորս անգամ մտնում է ադրբեջանական տարածք ու դուրս գալիս
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Վարչապետը մարտի 21-ին կմասնակցի Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովին: Նախատեսված են նաև Նիկոլ Փաշինյանի երկկողմ հանդիպումները արտերկրի գործընկերների հետ: ՀՀ կառավարություն
«Նկատե՞լ եք, որ վերջերս դուք Ալիեւից ավելի շատ եք սկսել հայ ժողովրդին սպառնալ պատերազմով»․ Քրիստինե Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին
«Մյուս հանցանքն այն է, որ այդ գործընթացը նախաձեռնել եք մեր պաշտպանական գծի ամենաուժեղ հատվածում, որտեղ ունենք կահավորված դիրքեր եւ որտեղ դժվարություն կա Ադրբեջանի համար տարածքներ գրավելու»։
Արյուսյակ Ջուլհակյանը ԵԽԽՎ-ում պաշտոն զբաղեցրեց
«Քիչ առաջ միաձայն ընտրվեցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Փախստական և միգրանտ երեխաների և երիտասարդների հարցերի ենթահանձնաժողովի նախագահ», ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԺ ՔՊ պատգամավոր Արյուսյակ Ջուլհակյանը:
Չկա որեւէ փաստաթուղթ, որով Տիգրանաշենը երբեւէ եղել է Ադրբեջանի կազմում. Հրանտ Բագրատյան
Եթե Իջեւանում Բարխուդարլուն ենք հանձնում, անպայման պետք է դատարկվեն աջից՝ Այգեհովիտ, Վազաշեն, Պառավաքար գյուղերը, ձախից էլ կդատարկվի Ոսկեպարը, Կիրանցը, Բաղանիսը. Բագրատյան
«Ստոլտենբերգի կողմից մի հատ հայտարարություն է հնչել, ինչո՞ւ մենք Ուկրաինային 3 մլրդ դոլարի կամ 15 մլրդ դոլարի զե՞նք ենք վաճառել»․ Փաշինյան
Ագնեսա Խամոյանը հարցրեց․ «Վրաստանում ու Ադրբեջանում գտնվող Ստոլտենբերգն ավելի հարմար տեղ չգտա՞վ, քան ձեր կողքին այդ հայտարարություններն անելու»։
Խաչանովի եւ Ռուբլյովի բարեգործական խաղում արցախցիներին օգնելու համար հավաքվել է $ 100 հազարից ավելի գումար
Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովի նախաձեռնությամբ եւ ՌԴ հավաքականի կազմում իր թիմակից Անդրեյ Ռուբլյովի մասնակցությամբ Լոս-Անջելեսում կազմակերպված բարեգործական խաղում, որի հասույթը տրամադրվելու է Արցախից բռնությամբ տեղահանված մեր հայրենակիցների օգնությանը, հավաքվել է $ 100 հազարից ավելի գումար։ «Հոմենեթմեն Գլենդել Արարատ» ակումբում անցկացված այդ ցուցադրական խաղում Խաչանովը հաղթել է 6։3, 4։6, 10։8 հաշվով, սակայն տվյալ պարագայում դա
«Տավուշում սահմանազատումն իրականացվելու է Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց, Բերքաբեր գյուղերի հատվածում»․ Փաշինյան
Ռուբեն Ռուբինյանը հարցրեց Նիկոլ Փաշինյանին՝ ըստ Հայաստանի դիրքորոշման ի՞նչ հիմքով պետք է տեղի ունենա սահմանազատումը եւ սահմանագծումը։
Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ թողեց Նարեկ Մալյանի արդարացման որոշումը
«Չաուշեսկուի» գործով դատախազի վերաքննիչ բողոքը մերժվեց։
«Տիկինը վիրավորական բառ չէ, եթե նկատեք, թե դուք որքան հաճախ եք ինձ դիմելիս շփոթմամբ ասում՝ պարոն Ղազարյան»
«Խնդրում եմ, որ մեր բոլոր տիկնայք հանկարծ չվիրավորեն այս անախոորժ իրավիճակից»,- ասաց Հակոբ Արշակյանը։
«Բեմականացված դատավարությունները՝ նաև նախկին ղեկավարության ներգրավվածությամբ, առաջիկայում նոր թափ են առնելու»․ Սիրանուշ Սահակյանը՝ Բաքվի կողմից իրականացվող դատավարությունների մասին
ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը պարզաբանեց՝ այն գործերը, որոնք իրենք են ներկայացնում և հանդես են եկել ընտանիքների, անմիջական զոհերի անունից, դրանց վրա պետության հրաժարումն ազդեցություն չի գործելու։
Փաշինյանը թվարկեց, թե որ 4 գյուղերն են պատրաստ «փոխանցել» Ադրբեջանին. «Կիզիլ Հաջիլի գյուղը Ադրբեջանինն է եղել միշտ»
Անունների մեջ կա Բաղանիս Այրում, ԽՍՀՄ-ի ժամանակներից դեռ Ադրբեջանում գոյություն է ունեցել Բաղանիս Այրում գյուղ, Հայաստանում դիմացը՝ Բաղանիս գյուղ: Հաջորդը՝ Հայաստանի կողմից Ոսկեպար գյուղ եւ Ոսկեպարի դիմաց գտնվող սահմանը, որը ադրբեջանական մոտավորապես Աշաղի Ասկիպարա բնակավայրի հատվածի մասին է: Հաջորդը՝ Հայաստանի կողմից Կիրանց գյուղ եւ դրա դիմացը գտնվող գյուղը, որը ադրբեջանական կողմից այդ հատվածում Խերեմլի գյուղն է:
«Դուք իսկապե՞ս համոզված եք, որ միակողմանի շարունակ բավարարելով Ադրբեջանի պահանջները՝ կարելի է հասնել կայուն խաղաղության»․ Լիլիթ Գալստյանը՝ Նիկոլ Փաշինյանին
«Այսպիսով մենք որոշում ենք կայացնում նաեւ Արցախի ժողովրդի անունից՝ փակելով նրանց վերադարձի եւ անկասելի իրավունքները»։
Լարիսա Ալավերդյան. «Տպավորությունն այնպիսին է, որ համալսարանի ավարտական դիպլոմ այդպես էլ չստացած անձը միշտ ղեկավարվել է բացարձակապես այն գաղափարներով ու քարտեզներով, որոնք տարածվում են Ադրբեջանում»
Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով տավուշցիների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանի՝ թշնամուն տարածքներ հանձնել համոզելուն՝ ասաց. «Տպավորությունն այնպիսին է, որ համալսարանի ավարտական դիպլոմ այդպես էլ չստացած անձը միշտ ղեկավարվել է բացարձակապես այն գաղափարներով եւ այն քարտեզներով, որոնք տարածվում են Ադրբեջանում: Բայց միայն մի տարբերությամբ, որ Ադրբեջանն ավելի շուտ է սկսել
«Եթե Շուշին դժգույն քաղաք չլիներ, ձեր քաղաքական ուժի գլուխը եւ նրանից կախված մյուս օրգանները «Գոլդեն փելես» հյուրանոցը Մոնումենտում չէին կառուցի». Փաշինյան
«Ես, կներեք, պատմական Հայաստանի վարչապետը չեմ: Ես ՀՀ այսօրվա վարչապետն եմ: Եթե դուք պատմական Հայաստանի պատգամավոր եք, առաջարկում եմ ձեր աշխատասենյակը տեղափոխել պատմական Հայաստան: Ձեր քաղաքական ուժը ունի բավարար ֆինանսական ներուժ: Գնացեք հյուրատուն կառուցեք, գնացեք հյուրանոց կառուցեք»:
«Ակադեմիական քաղաքի ծրագիրը հնարավորություն է միջպետական բուհերի ընդլայնման և հետագա զարգացման համար». Ժաննա Անդրեասյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ-ում գործող միջպետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների հետ՝ ներկայացնելով «Ակադեմիական քաղաք» ծրագրի հիմնական սկզբունքները: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: Ողջունելով ներկաներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է «Ակադեմիական քաղաք»
Հայհոյանքներ, թեժ միջադեպ՝ ԱԺ-ում. Փաշինյանը Լեւոն Քոչարյանին ասաց՝ «եթե գլխի տղան չի, թող հայտարարի, որ գլխի տղան չի» ու կրքեր բորբոքեց
Փաշինյանը աղմուկ-աղաղակի մեջ ասաց. «Ես ուզում եմ հասկանալ՝ մեր ընդդիմությունը կամ կոնկրետ անձը գլո՞ւխ բառից վատ զգաց, թե՞ տղա բառից վատ զգաց: Եթե գլխի տղան չի, թող հայտարարի, որ գլխի տղան չի: Ի՞նչն է պրոբլեմը»:
Միջազգային հանրությունը լրջությամբ չի վերաբերվել Արցախի ժողովրդի պահանջներին, էթնիկ զտման ու ցեղասպանության մասին ահազանգումներին․ Գեղամ Ստեփանյան
«Արցախցիների խնդիրները վերաբերում են ինչպես սոցիալական, այնպես էլ իրավունքների ավելի լայն շրջանակի, որոնցից է նաև վերադարձի իրավունքը, որը, կարծում ենք, պետք է նաև Հայաստանի կողմից քննարկման առարկա լինի»,- այսօր, Ազատության հրապարակում, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ Հիշեցնենք, այսօր, Ազատության հրապարակում տեղի է ունենում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքը: «Հավաքի նպատակն է
Մեր 28 ուսուցիչներից 5-ն է միայն իր մասնագիտությամբ աշխատանք գտել․ ովքեր բարեկամներ ունեին ՌԴ-ում, արտագաղթել են․ Այգեստանի դպրոցի տնօրեն. «Ա1+»
«Ա1+». Այգեստանի միջնակարգ դպրոցի տնօրեն Ստելլա Առաքելյանի ընտանիքն առաջին անգամ չէ, որ տուն է կորցնում․ «1990-ական թվականների Բաքվի ջարդերից հետո հաստատվեցինք Ասկերանի շրջանի Այգեստան գյուղում՝ չնայած արմատներով Մարտունու շրջանից ենք: Կյանքի դժվարությունների դեմ պայքարելով՝ հարմարվեցինք նոր միջավայրին, գյուղական կյանքին: 1992 թվականին, երբ Այգեստանը շրջափակված էր թշնամու բնակավայրերով, ու մի քանի կողմից գյուղի վրա կրակ էր
Թող հայերը հավաքվեն, սրանից նեղ տեղ էլ չկա. Ոսկեպարի բնակիչ
Արդյոք Երեւանը մնալո՞ւ է, չի՛ մնալու, Սեւանի ջուրն ուզում են տանեն Բաքու, նրանց միտքն էդ է. Ոսկեպարի բնակիչ
«Թե բա գյուղերի անուններն «ադրբեջանական» են»
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը Թե բա գյուղերի անուններն «ադրբեջանական» են՝ Բաղանիս-Այրում, Աշաղի Ասքիփարա և այլն։ Ուրեմն, «այրումը» հայտնի ցեղանուն է, և այդ ցեղի ներկայացուցիչները շատ ուշ ժամանակներում հայտնվել են Բաղանիսի միասնական հայկական պատմամշակութային տարածքում ամառանոց-ձմեռանոց իրենց թափառումների ընթացքում։ «Աշաղի» բառն ադրբեջաներենից թարգմանաբար նշանակում է «ներքին», իսկ Ասքիփարան (դրափոխության հետևանքով նաև՝ Աքսիփարա) հայերեն Ոսկեպարի ադրբեջաներենում
«Չեք կարող ձեր ինքնությունը պահպանել Մոսկվայում կամ եվրոպական որեւէ քաղաքում ժինգյալով հաց թխելով»․ Լեռնիկ Հովհաննիսյան
Մեր համարյա 6000 պատմամշակութային հուշարձանները մնացել են թշնամու տիրապետության տակ
Նարեկ Մալյանին արդարացնելու դատավճռի դեմ դատախազի վերաքննիչ բողոքը մերժվել է
Փաստաբան Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը «Չաուշեսկուների գործով» Նարեկ Մալյանին արդարացնելու դատավճռի դեմ դատախազի բերած վերաքննիչ բողոքը մերժվեց:


















































