Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Միջազգային հանրությունը լրջությամբ չի վերաբերվել Արցախի ժողովրդի պահանջներին, էթնիկ զտման ու ցեղասպանության մասին ահազանգումներին․ Գեղամ Ստեփանյան

Մարտ 20,2024 18:15

«Արցախցիների խնդիրները վերաբերում են ինչպես սոցիալական, այնպես էլ  իրավունքների  ավելի լայն շրջանակի, որոնցից է նաև  վերադարձի իրավունքը, որը, կարծում ենք, պետք է նաև Հայաստանի կողմից քննարկման առարկա լինի»,- այսօր, Ազատության հրապարակում, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

Հիշեցնենք, այսօր, Ազատության հրապարակում տեղի է ունենում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքը: «Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները ՀՀ կառավարության կողմից քննարկվող՝ Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների ապահովման, բնակվարձի համար աջակցության ծրագրերի նախագծերի և այլ առնչվող ծրագրերի  վերաբերյալ»,- հայտարարել էր Արցախի նախկին պաշտոնյա Արտակ Բեգլարյանը:

Ըստ Գեղամ Ստեփանյանի, միջազգային հանրությունը  համապատասխան լրջությամբ չի վերաբերվել Արցախի ժողովրդի պահանջներին, էթնիկ զտման ու ցեղասպանության մասին ահազանգումներին եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տարբեր, երբեմն նաեւ  անհոդաբաշխ ելույթներ ձոնելը չի նշանակում, որ մեխանիզմը կիրառության մեջ է դրվել․ «Մեր խնդիրն այն է, որ մեխանիզմը կիրառության մեջ չի դրվել»։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը` Նարեկ Ավագյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031