Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստոլտենբերգի կողմից մի հատ հայտարարություն է հնչել, ինչո՞ւ մենք Ուկրաինային 3 մլրդ դոլարի կամ 15 մլրդ դոլարի զե՞նք ենք վաճառել»․ Փաշինյան

Մարտ 20,2024 19:44

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն անդրադարձավ Հայաստանում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությանը։ Մասնավորապես, նա Երեւանում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել էր․ «Ես ողջունում եմ ձեր համերաշխությունն Ուկրաինայի հետ եւ ձեր գործընկերներին կոչ անում իրենցից կախված ամեն ինչ անել, որպեսզի Պուտինը չհաղթի ագրեսիայի իր պատերազմում»։

Ագնեսա Խամոյանը հարցրեց․ «Ես ուզում եմ հասկանալ՝ Վրաստանում, Ադրբեջանում գտնվող Ստոլտենբերգն ավելի հարմար տեղ չգտա՞վ, քան ձեր կողքին այդ հայտարարություններն անելու։ Արդյոք այս հայտարարությունը համաձայնեցվա՞ծ էր ձեզ հետ։ Եթե համաձայնեցված չէր, ապա համաձա՞յն եք այս գնահատականների հետ» ։

Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Այն, ինչն պարոն Ստոլտենբերգն ասել է՝ կապված մեր համերաշխության հետ, այն, ինչ կա, հրապարակային է։ Եվ մարդիկ կարող են դա ամենատարբեր կերպ գնահատել։ Մնացած գնահատականներն իրենց գնահատականի հարցն է, ՀՀ-ում տարբեր գնահատականներ են հնչում, եւ չեմ կարծում, որ ձեր գնահատականը ճիշտ է։ Այո, այս լարված պայմաններում կարող են տարբեր կողմերից լինել պաշտոնյաներ, որոնք իրենց անունից անեն հայտարարություններ, որոնք մյուս կողմի համար այդքան էլ հաճելի չլինեն։ Եվ ես չեմ կարծում, թե դա եզակի եւ միակ հայտարարությունն է։ Եթե ձեր ասած տրամաբանությամբ գնանք, ուրեմն կարող  է ձեր նկարագրած դաշնակիցների շրջանակի հետ շատ լուրջ պրոբլեմներ արձանագրենք։ Մի հատ հայտարարություն է հնչել, ինչո՞ւ մենք Ուկրաինային 3 մլրդ դոլարի կամ 15 մլրդ դոլարի զե՞նք ենք վաճառել»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031