Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր մակետի մեջ Սեւանա լիճը դատարկ է, ինչո՞ւ»․ Սեյրան Օհանյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Մարտ 20,2024 21:07

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը նկատեց, որ Հայաստանի տարածքի վերաբերյալ մակետում, որը Նիկոլ Փաշինյանն այս օրերին ցուցադրում է ամենուր, Սեւանա լճի տարածքը դատարկ է։ «Ի դեպ, այդ քարտեզի մեջ դուք դատարկ եք վերցրել նաեւ Սեւանա լիճը, ինչո՞ւ»,- հարցրեց Օհանյանը։

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «Պարոն Օհանյան, լավ էլի, էդ արդեն «սլիշկոմ» էլի»։

«Չէ, «սլիշկոմ» չի, դա նույնիսկ մանրակերտ չէ, դա պարզապես ՀՀ քարտեզի ուրվագիծ է, որտեղ չկա Երեւանը նշված, չկան մյուս բնակավայրերը, ուրեմն Սեւանն էլ դատարկ մի նշեք»,- ասաց Սեյրան Օհանյանը։

«Լավ, ձեր պատվին մի հատ էլ Սեւանը լցված տարբերակով կպատրաստենք»,- արձագանքեց Փաշինյանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031