Օրվա լրահոսը

ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարարությունը. «Հօգուտ այլ պետության ՀՀ ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողությունները, տարածքներ հանձնելը պետության դեմ ծանրագույն հանցագործություններ են»

Սիրելի հայրենակիցներ, Մարտի 18-ին Տավուշի մարզում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունները հաստատում են ընթացող բանակցային գործընթացում ադրբեջանական նախապայմանները միակողմանիորեն բավարարելու մեր բոլոր մտահոգությունները: Մասնավորապես. • Առանց վերջնական համաձայնության և փոխադարձության սկզբունքի պահպանման՝ հատվածական սահմանազատումն ու սահմանագծումը ամբողջությամբ բխում է Ադրբեջանի շահերից: • Հատվածական սահմանազատման և սահմանագծման գործընթացը հենց Տավուշի մարզից սկսելը հանգեցնելու է ՀՀ առաջնագծի ամենաամուր

Փաշինյանը Գյումրիում կուսակցական ժողով կանցկացնի ու կայցելի տնտեսագիտական համալսարան

Շաբաթ օրը՝ մարտի 23-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախատեսում է այցելել Գյումրի։ Aravot.am-ի տեղեկություններով՝ նա  կուսակցական ժողով  է անցկացնելու տեղում ու մասնակցելու է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում հիմնանորոգված մի քանի լսարանների՝  հանրային խոսքի լսարանի, թվային վերափոխման լաբորատորիայի, պանելային քննարկման հարթակի պաշտոնական բացման արարողությանը։ Շիրակի մարզի պաշտոնական շրջանակներում  նրա այցի այլ մանրամասների ու նպատակների մասին 

ՌԴ-ի հետ հարաբերություններում Հայաստանը պետք է անկեղծություն մտցնի․ Թաթուլ Մանասերյան

Հայաստանում նաեւ անհրաժեշտ ուշադրություն չի դարձվում տնտեսական անվտանգության հարցերին

Արման Թաթոյանը Մեծ Բրիտանիայի խորհրդարանականներին է ներկայացրել ադրբեջանական հանցանքներն ապացուցող փաստեր

Արման Թաթոյանը քննարկումներ է ունեցել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամների, այդ թվում` խմբի նախագահ Թիմ Լոթնի հետ։ Փաստերով ներկայացրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի ռասիզմի և թշնամանքի, հայկական ինքնության ոչնչացման շարունակվող պետական քաղաքականությունը: Ներկայացրել է Հայաստանի սահմանային քաղաքների ու գյուղերի բնակիչներին Ադրբեջանի դիտավորյալ պատճառած տառապանքները` մարդիկ զրկված են բնականոն ու անվտանգ կյանքից, եկամուտ

Ինչո՞ւ ՌԴ ԱԳՆ չկանչվեց Մեծ Բրիտանիայի դեսպանը եւ ՌԴ-ից Հայաստանին ուղղված ի՞նչ սպառնալիքների մասին է խոսքը․ Գրիգոր Բալասանյան

Եթե նախկինում ՌԴ-ն հայ հասարակության կողմից  ընկալվում էր անվտանգային հարցով թիվ մեկ գործընկեր, ապա այսօր ՌԴ-ն չորրորդ տեղում է՝ Ֆրանսիայից, Իրանից և ԱՄՆ-ից հետո, թեև այս երկրները Հայաստանի հետ չունեն անվտանգության ապահովման պայմանավորվածություններ․ Գեւորգ Պողոսյան

Հայաստանի զինված ուժերի նախկին ղեկավարի դիտարկումները մեր երկրին սպառնացող վտանգների մասին

Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության ամեն օրը կործանարար է լինելու մեր ազգի համար։ Այդ մասին ասաց պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը: «Եթե մի քիչ սիրում են այս երկիրը, ապա պիտի գնան, հակառակ դեպքում, ամեն օր պիտի զիջենք, եթե նա մնա պաշտոնի։ Նրա հետ էլ չեն բանակցում։ Հասկանալի է, չէ՞, որ

Լրագրողն ընդդեմ Փաշինյանի աջակցի գործով նիստից 40 րոպե առաջ Խաժակ Թանանյանը փորձել է նոր «անակնկալ» մատուցել

Թե ինչի՞ են ուզում հասնել ձգձգելով՝ փաստաբանն ասաց. «Ըստ իս, քանի որ դատական նիստերն ընթանում են Տավուշի մարզի դատարանում՝ Իջեւանի նստավայրում, իսկ իրենք քաջատեղյակ են, որ Հռիփսիմե Ջեբեջանը, նաեւ վերջինիս ներկայացուցիչները Երեւան քաղաքից են գալիս, երեւի փորձում են ամսվա ընթացքում 2-3 անգամ Երեւան-Իջեւան ճանապարհային ուղղությամբ տանել-բերելով մեզ նյարդայնացնել, հունից հանել: Բայց միանգամից ասեմ, որ դա չի ստացվի»:

«Ուզում եմ հարց տալ Արմեն Գրիգորյանին՝ ինչո՞ւ մեր հարևան Իրանից զենք չի գնվում»․Կարապետ Պողոսյան

Գյումրեցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Կարապետ Պողոսյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, թե իր տեղեկություններով՝ վերջերս իրանցիները ցանկություն են ունեցել  հայ գործարարների հետ համատեղ զինագործական արտադրություն սկսել Հայաստանում, սակայն հայկական կողմը մերժել է։ Միչդեռ, ըստ Կարապետ Պողոսյանի, այդ գաղափարը՝ իրականանալու պարագայում, հնարավորություն կտար Հայաստանին ամբողջովին վերազինվել գերժամանակակից զինտեխնիկայով։ Սա ձախողելու քայլը, ըստ ընդդիմադիր գործչի, ապացուցում է, որ

«Վտանգ կա, որ Հայաստանը կգնա ոչ թե վրացական ճանապարհով, այլ Մերձբալթյան երկրների ճանապարհով»․ Վալենտինա Կոմլևա

«Մենք տեսնում ենք, որ հայ հասարակությունը ոչ բոլոր քաղաքական որոշումներն է պաշտպանում, մենք տեսնում ենք՝ լուրջ պառակտում վերնախավի և հասարակության միջև»

Դիանա Գալոյանը հեռանում է. բուհից հաստատում են, բայց չեն մեկնաբանում

Նա ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնում ընտրվել էր 2020 թ. հուլիսին

Պեղումները նոր լույս են սփռում Արտաշատ մայրաքաղաքում տարաբնույթ մշակութային, տնտեսական և քաղաքական գործընթացների վրա

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտնականները Գերմանիայի Մյունսթերի համալսարանի գործընկերների հետ Արտաշատ մայրաքա­ղաքի պեղումների արդյունքում ստացել են նոր տվյալներ։ Դրանք լույս են սփռում Հայաստանի անտիկ շրջանի մայրաքաղաքում ընթացած տարաբնույթ մշակութային, տնտեսական և քաղաքական գործընթացների վրա, բացահայտում այդ հռչակավոր կենտրոնի՝ Մետաքսի ճանապար­հով իրականացվող ընդարձակ առևտրային կապերն ու Մերձավոր Արևելքում նրա քաղաքական և մշակութային դերակատարության մանրամասները։

Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախմբի ուղեկցությամբ Արման Թաթոյանը հանդիպումներ է ունեցել բրիտանական քաղաքական շրջանակների հետ

Միացյալ Թագավորության և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Հովակիմ Սրբազանի հրավերով Լոնդոնում գտնվող Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը մարտի 17-ին Լոնդոնի «Նավասարդյան» կենտրոնում հանդիպել է Մեծ Բրիտանիայի հայ համայնքի հետ։ Միջոցառումն անցկացվել է Միացյալ Թագավորության և Իռլանդիայի հայոց թեմի հովանու ներքո, Միացյալ Թագավորության Հայ դատի հանձնախմբի համակազմակերպմամբ: Արման Թաթոյանը ներկայացրել է Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի

«Վարչապետը՝ Հայաստանի ուրվագծով ինչ-որ թիթեղ ձեռքին, փորձում է համոզել տավուշցիներին, որ հենց դա է Հայաստանը»

Ըստ պատգամավորի՝ հիմա, երբ ապրում ես մի երկրում, ուր պատերազմի ստվերը երբեք այդքան մոտ չի եղել, թշնամին՝ այդքան անպատիժ, հանկարծ մեջտեղ է նետվում Ակադեմիական քաղաք կառուցելու գաղափարը:

Էլ որտեղի՞ց լինի Հայաստանը, երբ երկրի մեծ մասը հանձնած թիվ մեկ պատասխանատուն Նոյեմբերյանի մի քանի խեղճ ու կրակ գյուղացու հավաքել ու համոզում է, որ պետք է ձեր հողերն էլ տանք թշնամուն. Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը 2008-12թ.թ.-ին «Նորավանք» գիտակրթական հիմնադրամը (ռազմարվեստի պատմաբան Սուրեն Մարտիկյանի գլխավորությամբ) պատրաստել և հրապարակել էր «Մեր հաղթանակները» քառահատորյակ: Նախաձեռնության նպատակն էր հանրությանը ներկայացնել Հայաստանի հարուստ ռազմական պատմությունը (եթե ճիշտ եմ հիշում` 300-ից ավելի մեծ ու փոքր հաղթանակներ): «Մեր հաղթանակները» գրքի հատորներն ընդգրկում են հայոց պատմության հնագույն

Էջմիածին-Արմավիր ճանապարհին վթարի հետևանքով կան զոհեր

Մարտի 19-ին, ժամը 12:28-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 1-ին կմ-ի աջակողմյան հատվածում բախվել են «Lada» և «Lexus» մակնիշների ավտոմեքենաները: Փրկարարները

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին` ՌԴ նախագահի ընտրություններում համոզիչ հաղթանակի առթիվ, մաղթել նրան քաջառողջություն, երջանկություն և նորանոր հաջողություններ պատասխանատու պետական պաշտոնում, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն, կայունություն և բարօրություն: ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

Աջափնյակում զենքի գործադրմամբ խուլիգանության, սպանության փորձի նախաքննությունն ավարտվել է 4 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ

Ավարտվել է Կոտայքի մարզի մի շարք բնակիչների կողմից զենքի գործադրմամբ խուլիգանություն, Երևանի բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու և վերջինիս ավտոմեքենան վնասելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2023թ․ մայիսի 19-ին’ ժամը

Մեծապես շնորհակալ ենք այն ամենի համար, ինչ Հայաստանն անում է՝ աջակցելու ՆԱՏՕ-ի տարբեր առաքելություններին և գործունեությանը. Յենս Ստոլտենբերգ

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև խաղաղության հաստատման շուրջ Հայաստան-Ադրբեջան շփումներում ներկայումս առկա իրողությունների և մարտահրավերների վերաբերյալ: Երկուստեք շեշտվել է խաղաղության գործընթացի դրական ավարտի կարևորությունը, ինչը բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից:

2023թ.-ի քրեական վարույթներով վերականգնվել է ավելի քան 32 մլրդ դրամի վնաս. դատախազության ամփոփումը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ՝ 2024 թվականի մարտի 18-ին տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ: Նիստի ընթացքում ամփոփվել են Դատախազության 2023 թվականի աշխատանքները: Գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը ներկայացրել է Գլխավոր դատախազության Տնտեսական գործունեության, Պետական իշխանության, Բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունների աշխատանքը: Այս համատեքստում Արթուր Պողոսյանը տեղեկացրել է, որ 2023

Ինչու Նավալնին չստացավ Նոբելյան մրցանակ

Այս նույն բանավեճի ընթացքում լրագրող Կիրիլ Մարտինովը հաստատեց, որ Արևմուտքում նույնպես ռուսներին, ովքեր լքում են Ռուսաստանը հալածում են:

Սիսիան-Գորիս ավտոճանապարհին վթարի հետևանքով կան զոհեր

Մարտի 19-ին, ժամը 05:40-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիանի օդանավակայանի խաչմերուկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա. ներսում կա քաղաքացի: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «Opel» (վարորդ՝ Պ. Բ.)

ՌԴ-ին բարեկամ երկրների վարկանիշում Հայաստանը զիջել է դիրքերը․ Արամ Սաֆարյան

Վտանգ կա, որ Հայաստանն ընդհանրապես դուրս կմնա ՌԴ-ի բարեկամների ցանկից

«Վահագնի» ռեստորանային համալիրում ավազակության դեպքի նախաքննությունն ավարտվել է․ 3 անձի վերաբերյալ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

Ավարտվել է «Վահագնի» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ավազակության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Գյումրի քաղաքի 29–ամյա բնակիչը, 2021թ․ ընթացքում տարբեր կարգավիճակներում աշխատելով «Վահագնի» ռեստորանային համալիրում և տեղյակ լինելով ռեստորանում գումարների առկայության, դրանց

Կայացել է «Նռան գույնը» պարային ներկայացման առաջնախաղը Թբիլիսիի «Ռուսթավելի» թատրոնում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Վրաստանում Հայաստանի և Ֆրանսիայի դեսպանությունների, Ֆրանսիական ինստիտուտի աջակցությամբ Թբիլիսիի «Ռուսթավելի» թատրոնում կայացել է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված «Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային բեմադրության առաջնախաղը: Ներկայացումը նվիրված է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին և ընդգրկված է հոբելյանական միջոցառումների ծրագրում։ Ներկայացմանը հետևել են դեսպանները, դիվանագետներ, բարձրաստիճան պաշտոնյաներ: «Նռան գույնը» ներկայացումը ջերմ ընդունելություն է գտել հանդիսատեսի

Կատարվել են եկեղեցականների նշանակումներ, Վազգեն աբեղա Պետրոսյանը կարգալույծ է հռչակվել

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ: Հոգեշնորհ Տ. Ղուկաս աբեղա Հոխանյանը ծառայության է կոչվել Եգիպտոսի Հայոց թեմում, իսկ Արժանապատիվ Տ. Արտակ քահանա Միրզոյանը և Տ. Սեպուհ քահանա Բաղդասարյանը՝ Իրաքի Հայոց թեմում։ Հոգեշնորհ Տ. Ղևոնդ աբեղա Սաղաթելյանը, ազատվելով Իրաքի հայոց թեմում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել

«Հո դուք ղառ-ղառ չեք, հարգելի ընդդիմություն… Հո դուք ջադու չեք». Արթուր Հովհաննիսյանի պատասխանը ՀՅԴ-ին

Ձեր դաշնակ նախարարի կողմից սաղ մանկապարտեզներն ու դպրոցները ծախեցիք, հիմա եկել քննադատում եք Ակադեմիական քաղաքը՞, էդ լո՞ւրջ եք ասում:

Մեզ օգտագործում են, որ տարածաշրջանում ռազմական գործողություններ լինեն Իրանի և ՌԴ-ի դեմ․ Ստեփան Դանիելյան. «Ա1+»

«Ա1+». Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գտնում է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յան Ստոլտենբերգի այցը Հարավային Կովկասի երեք հանրապետություններ տարածաշրջանում երկրորդ ճակատ բացելու նպատակ ունի։ Նա նաև ասում է, Արևմուտքը Հայաստանին օգտագործում է տարածաշրջանում Իրանի և Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու նպատակով։ Մյուս կողմից Ստեփան Դանիելյանը հավելում է, թե Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի միջև խորը հակասություններ կան,

Ռուբինյանը նյարդայնացավ. «Ազգադավը դո՛ւք եք, ձեր ամբողջ կուսակցությունն ա, ես կարող եմ դա ապացուցել՝ ի տարբերություն ձեզ»

Հայտարարության վերջում Կյուրեղյանը հորդորեց դասախոսներին չհանդուրժել իրենց նկատմամբ նման անօրինական վերաբերմունքը. «Մի՛ թույլ տվեք, որ խաթարվի ՀՀ բուհերի բնականոն գործունեությունը, միայն միասնական պայքարին միանալով կարող ենք հեռացնել այս իշխանություններին իրենց ազգադավ գործունեությունն իրականացնելուց»:

Ադրբեջանը Հայաստանին մեղադրել է իսլամաֆոբիայի մեջ

Ադրբեջանի Հանրապետությունը, սեփական ցեղասպանական, հայատյաց քաղաքականությունը կոծկելու նպատակով, Հայաստանին ու հայերին միջազգային հանրության աչքերում փորձում է ներկայացնել որպես ագրեսոր, բռնարար ու այլատյաց՝ ներկայացնելով կեղծ պնդումներ: Մարտի 15-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանի շրջանակներում անցկացվող Համաշխարհային Իսլամաֆոբիայի դեմ պայքարի օրվան նվիրած միջոցառմանը քաղակտիվիստ ներկայացող, Բաքվի իշխանությունների քարոզիչ Փարվանա Վելիևան, խոսելով «1987-1991 թթ․ Հայաստանից 300 հազար ադրբեջանցիների

Թաթուլ Պետրոսյան. «Հեռու մնացեք Նիկոլ Փաշինյանի սիրուց, որովհետեւ հենց նա սկսում է «սիրել» որոշ տարածքների բնակիչներին, նոր արհավիրք է բերում հայ ժողովրդի գլխին»

Հիշեք, սա ժողովրդին վաղուցվանից է վախեցնում պատերազմով: Դեռեւս նոյեմբերի 9-ի համաձայնագրի ստորագրման ժամանակ հայտարարեց, թե 30 հազար զինվորի կյանք իբրեւ թե փրկել է: Այնուհետեւ Արցախի հարակից շրջանները հանձնեց իբրեւ թե Արցախը փրկելու առումով. հետո Արցախը հանձնեց իբրեւ թե Սյունիքը փրկելու համար: Ու հիմա Սյունիքն ու Տավուշն էլ կհանձնի իբրեւ թե Հայաստանը փրկելու համար: Բայց Հայաստան արդեն չի մնալու:

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930