Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը Գյումրիում կուսակցական ժողով կանցկացնի ու կայցելի տնտեսագիտական համալսարան

Մարտ 19,2024 22:52

Շաբաթ օրը՝ մարտի 23-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախատեսում է այցելել Գյումրի։

Aravot.am-ի տեղեկություններով՝ նա  կուսակցական ժողով  է անցկացնելու տեղում ու մասնակցելու է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում հիմնանորոգված մի քանի լսարանների՝  հանրային խոսքի լսարանի, թվային վերափոխման լաբորատորիայի, պանելային քննարկման հարթակի պաշտոնական բացման արարողությանը։

Շիրակի մարզի պաշտոնական շրջանակներում  նրա այցի այլ մանրամասների ու նպատակների մասին  տեղեկություններ  չեն հաղորդում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031