Լրահոս
Օրվա լրահոսը

Դիանա Գալոյանը հեռանում է. բուհից հաստատում են, բայց չեն մեկնաբանում

Մարտ 19,2024 19:40

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտոր Դիանա Գալոյանը, որի անունը շրջանառվում էր ԱՄՆ-ում կատարված գողության սկանդալի համատեքստում, հրաժարականի դիմում է ներկայացրել:

Aravot.am-ի հարցերին ի պատասխան՝   ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնից ընդամենը հաստատեցին լուրը եւ ասացին, որ թեմայի վերաբերյալ այլ մեկնաբանություն չունեն:

Հիշեցնենք, որ նա ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնում ընտրվել էր 2020 թ. հուլիսին, սակայն վարչապետը ընտրության արդյունքը հաստատել էր դեկտեմբերի 22–ին։

Հիշեցնենք նաեւ, որ նա տնտեսագիտության դոկտոր, քաղաքական գործիչ Զոյա Թադեւոսյանի դուստրն է: Զոյա Թադեւոսյանը սոցցանցերում իր գրառումերից մեկում նա Փաշինյանին համարել էր եզակի տղամարդ, որի համար պետք է աղոթել:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031