Լրահոս
Այց՝ բանակային դիրք
Օրվա լրահոսը

Էլ որտեղի՞ց լինի Հայաստանը, երբ երկրի մեծ մասը հանձնած թիվ մեկ պատասխանատուն Նոյեմբերյանի մի քանի խեղճ ու կրակ գյուղացու հավաքել ու համոզում է, որ պետք է ձեր հողերն էլ տանք թշնամուն. Արտակ Զաքարյան

Մարտ 19,2024 18:55 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

2008-12թ.թ.-ին «Նորավանք» գիտակրթական հիմնադրամը (ռազմարվեստի պատմաբան Սուրեն Մարտիկյանի գլխավորությամբ) պատրաստել և հրապարակել էր «Մեր հաղթանակները» քառահատորյակ:

Նախաձեռնության նպատակն էր հանրությանը ներկայացնել Հայաստանի հարուստ ռազմական պատմությունը (եթե ճիշտ եմ հիշում` 300-ից ավելի մեծ ու փոքր հաղթանակներ):

«Մեր հաղթանակները» գրքի հատորներն ընդգրկում են հայոց պատմության հնագույն շրջանից մինչև Արցախյան պատերազմում արձանագրված հաղթանակները:

Այն ընդգրկում է IV-Xդդ. պարսկական և արաբական գերտերությունների դեմ մղած պայքարում մեր բանակի տարած հաղթանակների համառոտ նկարագրությունը: XI-XIIIդդ. Հայոց Բագրատունիների թագավորության, հայկական իշխանությունների և Կիլիկյան թագավորության օտար նվաճողների դեմ մղած պայքարում տարած հաղթանակների նկարագրությունը : 1720-ական թթ. Արցախի և Սյունիքի ազատագրական պայքարի հաղթանակների նկարագրությունը  և այլն: Հատուկ տեղ է հատկացվում ինչպես ֆիդայական շարժմանը, այնպես էլ հայ ժողովրդի մասնակցությանը թուրքական և պարսկական տիրապետության դեմ ծավալված պատերազմներին ու երկու աշխարհամարտերին:

Կրկին գալիս հանգում ես պարադոքսին, թե ինչպե՞ս է այսքան հերոսական հաղթական պատմություն, բազմադարյա մշակույթ և յուրօրինակ ինքնություն ունեցող հինավուրց ժողովուրդը` մեծ Հայրենիքից վերածվել փոքրիկ ու բզկտված լեռնաշխարհի:

Երևի թե մեր ժամանակների նման կռվող տղերքը` հաղթել են, երկիր պաշտպանողները` պահել ու շենացրել են, հետո հող հանձնողները`եկել ու հանձնել են, փող աշխատողները` ինչպես միշտ փողի գերի են եղել, արտագաղթողները` թողել փախել են, դավաճաններն էլ` մնացել են անպատիժ:

Էլ որտեղի՞ց լինի Հայաստանը, երբ դավաճանած ու երկրի մեծ մասը հանձնած թիվ մեկ պատասխանատուն, 21-րդ դարում, Նոյեմբերյանի մի քանի խեղճ ու կրակ գյուղացու հավաքել ու համոզում է, որ պետք է ձեր հողերն էլ տանք թշնամուն:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է:

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031