Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ի հետ հարաբերություններում Հայաստանը պետք է անկեղծություն մտցնի․ Թաթուլ Մանասերյան

Մարտ 19,2024 22:38

ՌԴ-ի հետ հարաբերություններում Հայաստանը պետք է մի փոքր անկեղծություն մտցնի եւ կողքերը չնայի, թե՝ ո՞վ եւ ի՞նչ է մտածում այդ հարաբերությունների մասին․ այսօր կայացած՝ «Ռուսաստանի հանդեպ հետխորհրդային երկրների բարեկամության վարկանիշ-2023․ Հայաստանի հաղորդակցային ռեժիմը» թեմայով առցանց կլոր սեղանի ժամանակ տեսակետ հայտնեց «Այլընտրանք» հետազոտական ​​կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը։

Թաթուլ Մանասերյանն ասում է՝ եթե մենք հայ-ռուսական հարաբերությունները դիտարկում ենք իբրեւ եղբայրական, ապա պետք է նկատի ունենանք, որ բոլոր եղբայրներն էլ տարաձայնություններ ունենում են։ Բայց, միեւնույն ժամանակ, նաեւ պետք է ուշադիր լինենք եւ հասկանանք, թե ի՞նչ է կատարվում այդ հարաբերություններում, եւ դրանց զարգացման ի՞նչ հնարավորություններ կան, որոնք մեզնից են կախված։

Տնտեսագետի կարծիքով՝ Հայաստանում նաեւ անհրաժեշտ ուշադրություն չի դարձվում տնտեսական անվտանգության հարցերին, մինչդեռ այս ուղղությամբ սպառնալիքները գնալով աճում են․ «Մենք մինչեւ օրս չենք կարողանում գնահատել, թե ո՞րն է պարենային անվտանգության սպառնալիքը, ի՞նչ կարող ենք անել Ռուսաստանի հետ այս ուղղությամբ, ի՞նչ վտանգ է սպառնում Ռուսաստանին եւ Հայաստանին՝ ժողովրդագրական անվտանգության առումով։ Այս խնդիրները, որոնք ընղդհանուր սպառնալիքներ են, պետք է բացահայտել եւ լուծել: Ընդհանրապես, պետք է քննադատաբար վերաբերվել այն ամենին, ինչ կատարվում է մեր երկրում»։

Ըստ նրա՝ փորձագիտական հանրույթի կարծիքը մեր երկրում պահանջված չէ, ինչի արդյունքում էլ, մենք ունենում ենք որոշումներ կայացնող անձանց ոչ պրոֆեսիոնալ գործողություններ։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031