Լրահոս
Օրվա լրահոսը

Թաթուլ Պետրոսյան. «Հեռու մնացեք Նիկոլ Փաշինյանի սիրուց, որովհետեւ հենց նա սկսում է «սիրել» որոշ տարածքների բնակիչներին, նոր արհավիրք է բերում հայ ժողովրդի գլխին»

Մարտ 19,2024 17:49

Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը «Հայելի» ակումբում դիմելով տավուշցիներին՝ խորհուրդ տվեց հեռու մնալ Նիկոլ Փաշինյանի սիրուց: «Հենց նա սկսում է «սիրել» որոշ տարածքների բնակիչներին, ընդհանրապես հայ ժողովրդին տանում է կործանման: Այդ իմաստով տավուշցիներ եւ ընդհանրապես հայ ժողովուրդ, հետու մնացեք Նիկոլի սիրուց: Նա ձեզ սիրելով է ձեր տունը տալիս թուրքին, մորթում է բոլորիս զավակներին:

Կուզեի սկզբում անդրադառնալ ազգակործան պատուհասի մամուլի ասուլիսին, թե ինչ գործողություններ արեց եւ ինչ ներկայացրեց հայ ժողովրդին: Յուրաքանչյուր մամուլի ասուլիսում, կառավարության մենահամերգներում պետք է ակնկալենք, որ սա նոր տարածքներ է հանձնելու, նոր արհավիրքներ է բերելու հայ ժողովրդի գլխին: Մամուլի ասուլիսում նա վերցրել էր Հայաստանի մի փոքրիկ քարտեզ եւ մի փոքրիկ կետ: Այդ կետն ընկալենք որպես Արծվաշեն: Այդ եթերը նայելուց ու երբ նա նույնը ցույց տվեց Տավուշում, ես մի բան ընկալեցի: Պատկերավոր ասած, մտածեցի, որ սա իրենից ներկայացնում է մի արյունախում, որի ճանկերում գտնվում է Հայաստանը եւ ամբողջ մի հայ ժողովուրդ: 44-օրյա պատերազմում 8-10 պետություններ հարձակվեցին փոքրիկ Արցախի վրա ու չկարողացան կոտրել, հային ծնկի բերել: Բայց մեկ դավաճան, մեկ թշնամի կարողացավ ամբողջ հայ ազգին դնել այս իրավիճակի մեջ::

Մամուլի ասուլիսում նա հայտարարեց, որ կմեկնի Տավուշ եւ Տավուշի մեր հայրենակիցներին կբացատրի, թե ինչ նոր արհավիրք է բերելու Տավուշին: Մենք մեկ տարի առաջ էինք ահազանգում, որ այս ազգակործանը պատրաստվում է տալ ութ գյուղեր, այդ թվում, չորս ոչ անկլավային գյուղեր: Եվ մամուլի ասուլիսից հետո բնականաբար պահպանության ոստիկանական մեծ ուժերով գնաց եւ փորձեց այնտեղ շոու կազմակերպել: Հասկանալի է, որ դահլիճում նա հավաքել էր կառավարման ենթակա անձանց՝ քպական ազդեցության սուբյեկտներ, համայնքապետեր: Բայց, կարծես, իրավիճակն իր հսկողությունից դուրս եկավ եւ տավուշցիների մեծ մասը թքեց սրա «խաղաղության օրակարգի» վրա, ցույց տվեց, որ Տավուշը չի կարող հանձնվել թշնամուն: Մարդիկ հասկացան, որ այդ գյուղերը հանձնելուց հետո ամբողջ բնակչությունը կարող է ամբողջ Տավուշը լքել… Վանաձորը դառնալու է սահմանային քաղաք: Ու տավուշցիներն ընդդիմացան նրա այն մոտեցումներին, որ եթե այս չանենք, այն չանենք, պատերազմ կլինի: Հիշեք, սա ժողովրդին վաղուցվանից է վախեցնում պատերազմով: Դեռեւս նոյեմբերի 9-ի համաձայնագրի ստորագրման ժամանակ հայտարարեց, թե 30 հազար զինվորի կյանք իբրեւ թե փրկել է: Այնուհետեւ Արցախի հարակից շրջանները հանձնեց իբրեւ թե Արցախը փրկելու առումով. հետո Արցախը հանձնեց իբրեւ թե Սյունիքը փրկելու համար: Ու հիմա Սյունիքն ու Տավուշն էլ կհանձնի իբրեւ թե Հայաստանը փրկելու համար: Բայց Հայաստան արդեն չի մնալու:

Եվ տավուշցիները լինելով իրենց հողի մարդիկ՝ ընդդիմացան: Եվ մինչեւ վերջ ընդդիմանալու են»,-ասաց գեներալ-մայորը:

«Բայց ես մի մտավախություն ունեմ: Տեսեք, Սյունիքի, Գեղարքունիքի հատվածում այս ազգակործանը զորքերը հետ քաշելու հրաման տվեց: Ու Աստված մի արասցե, զորքերի հետքաշման հրաման տրվի Տավուշի մարզում: Արդեն որոշ զինվորականներ, երկրապահներ հայտարարել են, որ պատրաստ են կանգնել իրենց հող հայրենին պաշտպանելու համար: Բայց եթե սա զորքը հետ քաշի, մարդկանց չզինի, նրանց նույնպես զոհաբերելու է»,-ասաց Թաթուլ Պետրոսյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031