Օրվա լրահոսը
Արտակ Քյուրումյան․ «Սինեմարտ» ՍՊԸ-ից ծառայությունների ձեռքբերման դեպքում Երեւանի քաղաքապետարանի գործելաոճը հնարավոր կոռուպցիոն ռիսկերի մասին ազդարարող կարմիր դրոշակ է»
Գնումների փորձագետ Արտակ Քյուրումյանը կարծում է, որ մեկ անձից գնման ընթացակարգը բյուջետային միջոցների նվազ արդյունավետ օգտագործում է
Բիբլոս Բանկ Արմենիան՝ կրկին CaseKey մրցույթի գլխավոր գործընկեր
CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթի գլխավոր գործընկերը 2024-ին ևս Բիբլոս Բանկ Արմենիան է։ Արդեն 2-րդ տարին անընդմեջ Բանկը կֆինանսավորի մրցույթի՝ 250-ից ավելի խելացի երիտասարդի գործնական գիտելիք ու հմտություններ սովորեցնելու նախաձեռնությունը։ CaseKey 2024-ը կմեկնարկի մայիսին: 6-ամսյա կրթական ծրագրին ներգրավված կլինեն hայաստանյան բիզնեսի առաջատար ներկայացուցիչներ ու խորհրդատվական ընկերություններ։ Ծրագրի ընթացքում մասնակիցները կլուծեն 3-4 միկրո քեյս, որոնք վերաբերելու
Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները որակական նոր մակարդակի են հասել. Ալիևը՝ Միշուստինին
«Ազատություն». Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները հասել են որակական նոր մակարդակի, իր նստավայրում Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Մենք պահպանել ենք այն բոլոր լավ բաները, որոնք միավորել են մեր ժողովուրդներին տասնամյակներ շարունակ՝ անկախ այն հասարակական-քաղաքական կազմավորումից, որում շփվել ենք: Մեր ժողովուրդների միջև բարեկամական կապերը միշտ եղել են միջպետական
Հուսով ենք՝ պատկան մարմինների կողմից կարվեն անհրաժեշտ քայլեր՝ Արցախի մշակութային ժառանգության պահպանության համար. Արցախի թեմ
Հերթական անգամ ցավով ականատեսը եղանք ադրբեջանցիների կողմից Արցախի մեր սրբավայրերից մեկի պղծման ողորմելի դեպքին, երբ դիմակավոր անձը հեգնական կեցվածքով նստել էր Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու խորանին տեղադրված գահի վրա: Անկեղծ ասած մեզ համար նորություն չէ եւ սպասելի էր նման վերաբերմունք, որովհետեւ նրանք երբեք էլ չեն թաքցրել իրենց ատելությունը մեր սրբավայրերի, հոգեւոր-մշակութային կոթողների հանդեպ եւ
Ուկրաինային նույնպես գայթակղեցին, չէի ցանկանա, որ նույնը տեղի ունենար Հայաստանի հետ. Զախարովա
«Ուկրաինային նույնպես գայթակղեցին դեպի արևմտյան ցանցերի, նրանք խոստացան հիանալի հեռանկարներ, ամեն ինչ գունեղ ներկայացրին, բայց «քաշեցին», չէի ցանկանա, որ նույնը տեղի ունենար Հայաստանի հետ»,- արտաքին քաղաքականության ընթացիկ հարցերի վերաբերյալ ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Հայաստանն անցել է պատմական ամենադժվար ճանապարհը՝ ցեղասպանություններ, պաշտպանել ինքնիշխանությունը, պայքարել իր մշակույթի համար… Այս ժողովուրդն արժանի
«Սպանությունների հետ գործ չունեմ, բայց բռնաբարության հետ գործ ունեմ, եթե ես չբռնաբարեի, Զարինե Մելիքսեթյանի օրը կընկնեի»
Շարունակվում է Պեմզաշեն բնակավայրում 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի, նրա 12-ամյա դստեր ու 8-ամյա որդու սահմռկեցուցիչ սպանության գործով դատավարությունը։
Արամուսում ծանոթացել ենք Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրներին. Թագուհի Թովմասյան
Հանդիպում Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ Արամուս գյուղում։ ՀՀ Ազգային ժողովի իմ գործընկերներ Աննա Գրիգորյանի և Էլինար Վարդանյանի հետ անկեղծ զրույց ենք ունեցել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ Կոտայքի մարզի Արամուս գյուղում։ Անհատապես ծանոթացել ենք ինչպես յուրաքանչյուրի ունեցած խնդիրներին, այնպես էլ գլոբալ հարցերին, որոնք հուզում են մեր հայրենակիցներին։ Հանդիպմանը ներկա էր նաև Արցախի
Կանադայում բացառիկ համերգներ են կայացել՝ Սէրուժ Գրաճեանի, Աստղիկ Սիրանոսյանի եւ Նարեկ Կազազյանի մասնակցությամբ
Օտտավայում 500 հոգանոց հանդիսատեսի մեծ մասը օտարերկրյա դեսպաններ էին
Ադրբեջանի դեմ գործ հարուցելով՝ ՀՀ-ն կարող է պաշտպանել ԼՂ հայ ժողովրդի իրավունքները, այլապես Բաքուն կջնջի արժանապատիվ վերադարձի բոլոր խորհրդանիշները. Մարուքյան
Հաշվի առնելով Ադրբեջանի բոլոր միջազգային պարտավորությունները՝ Ստեփանակերտում այս ավերածություններն անընդունելի են։ Սա խախտում է Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի հիմնարար իրավունքները. X-ի իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը՝ կիսվելով ադրբեջանցիների կողմից Արցախի խորհրդարանի շենքի քանդման տեսանյութով։ «Ըստ էության, այս խախտումները սկսվել են 2020 թվականին՝ 44-օրյա պատերազմով և համարվում են շարունակվող խախտումներ
«Լուրջ մտավախություն ունենք, որ գարնանն արտագաղթի ճանապարհն ընտրող մարդկանց թիվը կտրուկ աճելու է»․ Արտակ Բեգլարյանը՝ Արցախից բռնի տեղահանված անձանց մասին
«Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» ՀԿ նախագահ Արմեն Ասրյանը մտահոգություն հայտնեց՝ տեղեկություններ ունեն, որ 40+ ծրագիրը կշարունակվի, սակայն ձևափոխված։ Տեղեկությունների արտահոսք կա, որ հետագայում ինչ-որ գումար կստանան թոշակառուներն ու անչափահասները, իսկ մնացածը, հաշվի առնելով, որ ի վիճակի են ինքնուրույն աշխատել, չեն ստանա գումար։
Մոսթաֆա Մադբուլը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը` Եգիպտոս-ԵԱՏՄ համագործակցության զարգացմանը նպաստելու գործում
Նիկոլ Փաշինյանը և Մոսթաֆա Մադբուլը քննարկել են Հայաստան-Եգիպտոս առևտրատնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր
«Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու որոշում ՀՀ կողմից չի կայացվել, ՌԴ-ին այդ մասին չեն հայտնել. Պեսկով
ՌԴ-ն քաղաքական կամք ունի Հայաստանի հետ հարաբերություններ կառուցելու համար, դժվարությունները կանցնեն։
Կապանցի չեմպիոնը իր երազանքները վստահեց Սյունիքի մարզպետին
Լեւոն Աղասյանը մտադիր է մասնակցելու օլիմպիական խաղերին
ՊԵԿ նախկին պաշտոնյայի եղբայրը, որը մեղադրվում էր տարեց կնոջ սպանության մեջ, մահացել է. նա շուրջ 4 տարի կալանքի տակ է եղել «Փաստինֆո»
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի եղբայրը՝ Գարիկ Մաշադյանը, որը մեղադրվում է տարեց կնոջ սպանության մեջ, նախօրեին մահացել է։ Հիշեցնենք, որ տարեց կնոջ՝ Ցողիկ Բադիկյանի, սպանությունը տեղի է ունեցել 2019թ հոկտեմբերին՝ սեփական տանը, որտեղից հափշտակել են ոսկյա զարդեր։ Քրեական գործն ի սկզբանե հարուցվել էր ավազակային հարձակմամբ զուգորդված սպանության հատկանիշներով, սակայն այժմ Մաշադյանը մեղադրվում
Դաղստանցի գիտնականն առաջին տեղն է զբաղեցրել Ն. Մառի անվան հայագիտական միջազգային մրցույթում
«Հետաքրքիր է, որ առաջին տեղը զբաղեցրել է դաղստանցի գիտնականը, նա տաղանդավոր երիտասարդ գիտնական է, հրաշալի գիտի հայկական, արաբական արմատները, աշխատում է կովկասագիտության ոլորտում, նաեւ հայագիտության ոլորտ է թափանցում»,-ասաց Ասատրյանը:
«Եթե ես Գեղամ Նազարյանին հրավիրեմ ճաշի, հաշիվը վճարեմ ես, դա ընդունելի՞ նվեր է». Վլադիմիր Վարդանյանը մտահոգված է՝ Մարտի 8-ին նվեր տա, կրակը կընկնի
Փոխնախարարը պատասխանեց, որ Մարտի 8-ի նվերներ անելիս պատգամավորը կաշկանդված կարող է չլինել՝ հաշվի առնելով սիմվոլիզմը եւ վստահ լինելով, որ դրանք չեն հետապնդելու նպատակ ազդեցություն գործել գործընկերների վրա. «Կներեք, որ ձեզ կրակը գցեցի, պարոն Վարդանյան»,- կատակեց նա:
Նորագավիթ թաղամասում վթարի հետևանքով կա տուժած
Մարտի 6-ին, ժամը 08։37-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթ թաղամասում՝ «Կանաչ» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Nissan» (վարորդ՝ Վ. Հ.) և «Mitsubishi» (վարորդ՝ Կ.
Ի՞նչ արժե ժողովրդի «քաղաքական ափիոնը»
Դրա որոշակի «դոզայից» հետո սկսվում է խորը հիասթափության շրջանը Որքան գոյություն ունի մարդկությունը, այնքան կա նաեւ գայթակղություն՝ անձնական խնդիրները լուծել թմրանյութի միջոցով: Իբր՝ ընդունեցիր «դոզան», եւ վերջ՝ աշխարհը միանգամից պայծառ է դառնում: Մարքսը, ինչպես հայտնի է, կրոնը համեմատում էր ափիոնի հետ: Ի դեպ, նա չէր ասում, որ կրոնն ափիոն է ժողովրդի «համար», այլ պնդում էր,
Հրաժարվել բնակարանային ապահովման ծրագրի շահառուների համար ներկայացվող՝ ՀՀ քաղաքացիության պահանջից. բաց նամակ և ստորագրահավաք
Բաց նամակ և ստորագրահավաք՝ Արցախի ժողովրդի բնակարանային ապահովման ծրագրի վերաբերյալ Արցախյան 32 կազմակերպություններ, ձևավորելով «Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը», մարտի 6-ին բաց նամակ են հղել ՀՀ կառավարությանը՝ արցախցիների բնակարանային կարիքների բավարարման քննարկվող ծրագրի վերաբերյալ: Նամակը բաց է անձանց և կազմակերպությունների կողմից ստորագրելու համար, և յուրաքանչյուր ոք կարող է միանալ նախաձեռնությանը՝ այցելելով ստորագրահավաքի էջը: Բաց նամակում,
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում` Մարտի 6-ին կեսօրից հետո, 7-ին, 8-ի, 9-ի և 11-ի գիշերը, 10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, մարտի 7-ին հնարավոր է նաև ամպրոպ։ Մարտի 8-ի և 9-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև։ Մարտի 11-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 6-ի ցերեկը, 7-ին սպասվում է քամու ուժգնացում 13-16մ/վրկ արագությամբ։
«Դատավորներին դնում ենք մի իրավիճակի մեջ, որ հետո այդ մարդիկ պիտի ստիպված ապացուցեն, որ իրենք ուղտ չեն». Արծվիկ Մինասյան
Ի՞նչ անի դատավորը, որն իր աշխատավարձից բարձր գումարով հեռուստացույց կամ հեռախոս է գնել. այս թեմայով քննարկում ծավալվեց ԱԺ-ում: Եթե 6 տարին չլրացած՝ դատավորը, դատախազը, քննիչը առաջխաղացման գործընթաց է ունենում, հաշվարկը սկսվում է 0-ից: Այն անձինք, որոնք չեն անցել բարեվարքության ստուգում, 2024-ից մինչեւ 2027-ը պետք է անցնեն:
Երևանի քաղաքապետարանն արգելել է հակաեկեղեցական շուրջօրյա հավաքները
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը «Տիգրան Ավինյանը միացավ հակաեկեղեցական արշավին» վերնագրով տեղեկատվությունը, որում տարածված կարծիքը, առանց իսկությունը ճշտելու կիսում են նաև առանձին անձինք՝ չի համապատասխանում իրականությանը: ««ԻՊՀ» հայկական լեգեոնի կորպուս-համաքրիստոնյա պաշտպանողական կամավորական միություն» ՀԿ-ի նախագահ» , «Վարդանանք» ազգային շարժման համակարգող Թոնի Դովլաթյանի կողմից ս.թ. փետրվարի 27-ին ներկայացվել է իրազեկում՝ ս.թ. մարտի 8-27-ն
Արցախն իր մեջ կրող Նաիրեն-2
Սկիզբը՝ այստեղ: Պատերազմի ականատես բուժքույրն ու կորցրած ծննդավայրի վավերագրողը Պատերազմի մասնակցի ու կենդանի վավերագրողի աչքերով տեսածը մեր ընթերցողին ենք փոխանցում նրա վկայություններով, որոնք մեր իրականության ցավոտ ու կարեւոր մասն են բացահայտում, պատերազմի իրական երեսը ինչպես կա, որին զուգահեռ դժվար է պատկերացնել այն՝ ինչի բեմականացումների ականատեսն եղանք բոլորս. չկրակած զենքերով, մաքուր կոմուֆլյաժներով դժվար թե կարողանաս լինել
Փետրվարին իրականացվել է 53․5 մլն գործարք. գերազանցվել է նախորդ տարվա ցուցանիշը
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով՝ 2024 թ. փետրվար ամսվա ընթացքում իրականացվել է 53.5 մլն գործարք` 976.0 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 8.5 մլն գործարքով կամ 19.1%-ով, իսկ արժեքային` 185.3 մլրդ ՀՀ դրամով կամ 23.4%-ով:
ԿԽՄԿ աշխատակիցները կրկին այցելել են Բաքվում գտնվող Արցախի նախկին նախագահներին և մյուս պաշտոնյաներին
Region Monitor. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցները կրկին այցելել են Բաքվում գտնվող Արցախի նախկին նախագահներին և մյուս պաշտոնյաներին: Այս մասին հայտնել է ԿԽՄԿ-ի ադրբեջանական ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնից։ Նշվել է, որ պայմաններ են ստեղծվել նրանց ընտանիքների հետ շփման համար։
«Հրաժարվել ծրագրի շահառուներին ներկայացվող ՀՀ քաղաքացիության պահանջից, որը հակասում է ՀՀ օրենսդրության ու միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին»․ բաց նամակ՝ ՀՀ կառավարությանը՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց խնդիրների մասին
Արտակ Բեգլարյանը տեղեկացրեց՝ արցախյան տասնյակ կազմակերպությունների՝ այս պահին 32 կազմակերպությունների կողմից ձևավորվել է Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը, որն առաջնահերթորեն զբաղվելու է Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների ապահովման հարցերով։
«Շատ կցանկանայինք, որ այդ օրը մեզ հետ լինեին եւ հոբելյանական համերգային ծրագրին մասնակցեին մեր բոլոր նախկին սաները եւս»
Սա Ալվարդ Նալբանդյանի ցանկությունն է իրենց՝ Երեւանի քաղաքապետարանի Յու. Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիայի հոբելյանին նվիրված գլխավոր միջոցառման առիթով: Երեւանի քաղաքապետարանի Յու. Բախշյանի անվան Մանկական ֆիլհարմոնիան այս տարի կնշի հիմնադրման հոբելյանական՝ 30-ամյակը։ Ի դեպ, տարին հոբելյանական է նաեւ «Առավոտ» օրաթերթի համար, որը ֆիլհարմոնիայի հասակակիցն է եւ իր գործունեության ողջ ընթացքում հետեւել ու անդրադարձել է այդ մշակութային
Եվ այս գիտելիքահենք կառավարումը պիտի ստեղծի մի դաշտ, որտեղ ներդրողները կարող են վստահ լինել, որ իրենց օրինական աշխատանքի միջոցով կարող են հարստանալ և հարստացնել Հայաստանը. Փաշինյանը հանդիպել է եգիպտացի գործարարներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եգիպտոսի առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիա, որտեղ կայացել է հանդիպում տեղի գործարարների հետ: Ֆեդերացիայի նախագահ Ահմադ Ալ-Վաքիլին ողջունել է ՀՀ վարչապետի այցը և ընդգծել երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացման ու ընդլայնման կարևորությունը: Նա շեշտել է, որ եգիպտական կողմը շահագրգիռ է քննարկել ներդրումային ծրագրերի իրականացման ու փոխգործակցության խորացման հնարավորություններ: ՀՀ էկոնոմիկայի նախարարի
Գրիգոր Մինասյանը Եվրահանձնաժողովի փոխնախագահին ներկայացրել է ՀՀ-ում ընթացող դատաիրավական բարեփոխումները
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը Բելգիայի Թագավորությունում հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Արժեքների և թափանցիկության հարցերով հանձնակատար Վեռա Յուրովայի հետ։ Գրիգոր Մինասյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միության կողմից արդարադատության ոլորտին տրամադրված զգալի աջակցության համար, որն ուղղված է ժողովրդավարության, մարդու իրավունքների երաշխավորման և օրենքի գերակայության վրա հիմնված կառուցակարգերի զարգացմանը։ Նախարարը նաև բարձր է գնահատել Եվրոպական հանձնաժողովի հետ
Կրեմլում համաձայն են Անկարայի ու Բաքվի պայմաններին, Վաշինգտոնում եւ Փարիզում` ոչ
Ադրբեջանի նախագահի բավական թափանցիկ խոստովանությունը բացահայտեց Հարավային Կովկասում իրադրությունը Մարտի 1-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպեց Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ: Հանդիպմանը մասնակցեցին երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչները։ «Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ վերահաստատվել է հարաբերությունների ամբողջական կարգավորմանը հասնելու պատրաստակամությունը:


















































