Լրահոս
Օրվա լրահոսը

Հուսով ենք՝ պատկան մարմինների կողմից կարվեն անհրաժեշտ քայլեր՝ Արցախի մշակութային ժառանգության պահպանության համար. Արցախի թեմ

Մարտ 06,2024 16:04

Հերթական անգամ ցավով ականատեսը եղանք ադրբեջանցիների կողմից Արցախի մեր սրբավայրերից մեկի պղծման ողորմելի դեպքին, երբ դիմակավոր անձը հեգնական կեցվածքով նստել էր Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու խորանին տեղադրված գահի վրա: Անկեղծ ասած մեզ համար նորություն չէ եւ սպասելի էր նման վերաբերմունք, որովհետեւ նրանք երբեք էլ չեն թաքցրել իրենց ատելությունը մեր սրբավայրերի, հոգեւոր-մշակութային կոթողների հանդեպ եւ հարմար առիթի դեպքում հագեցում են տվել իրենց ներսում խնամքով պահվող քոչվոր-թալանչու էությանը:

Մեզ համար առավել ցավալի է այդ ամենի հանդեպ մեր անզոր վիճակը, երբ բացի խոսքային մակարդակում մեր զայրույթը պարպելուց, որեւէ այլ տարբերակով չենք կարողանում արձագանքել կամ կանխել նման վանդալիզմի դեպքերը: Այս ամենը վիրավորական է մեր Եկեղեցու համար, ամեն մի հայի համար, եւ ի պաշտոնե հայի արժանապատվության երաշխավորի՝ մեր պետության համար: Հուսով ենք, որ պատկան մարմինների կողմից կարվեն համապատասխան հետեւություններ եւ անհրաժեշտ քայլեր՝ Արցախի հին ու նոր սրբավայրերի, մշակութային ժառանգության պատշաճ պահպանության համար: Եթե մենք չենք հասկանում մեր իրական արժեքը, ոչ մեկն էլ չի հասկանա ու չի հարգի մեզ:

Ադրբեջանը շարունակում է իր ավերիչ քաղաքականությունը` վանդալիզմի ենթարկելով օկուպացված Արցախի վանքերը, եկեղեցիները, խաչքարերը, շենք ու շինությունները:

ՀԱՍԵ
Արցախի թեմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031