Օրվա լրահոսը

Գրիգորի Խաչատուրովը կմնա ազատության մեջ. Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել դատախազության բողոքը

Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը կշարունակի մնալ ազատության մեջ: Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած բողոքը, որով դատախազությունը պահանջում էր նորից կալանավորել նրան։ Ինչպես արդեն հայտնել ենք՝ վճռաբեկ բողոք էր ներկայացվել Գրիգորի Խաչատուրովի կալանավորումը գրավով և վարչական հսկողությամբ փոխարինելու մասին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշման և դատախազությունն ակնկալում էր վճռաբեկից, որ այն նորից Խաչատուրովի նկատմամբ

«Ես իրեն տեսել եմ մեքենայի աջ կողմում նստած, թե ո՞ւր է գնացել, ես չգիտեմ». Իշխան Վահանյանի գործով Ալբերտ Գասպարյանի ցուցմունքը

Զինվորներին միայնակ թողած հրամանատարի գործով վկաների հարցաքննությունը շարունակվում է

Գյումրիում բացվել է Իտալիայի պատվավոր հյուպատոսության նոր գրասենյակը

Գյումրիում բացվել է Իտալիայի պատվավոր հյուպատոսության նոր գրասենյակը: Բացման արարողությանը մասնակցել են ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոն, Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատուներ, Գյումրիում Իտալիայի պատվավոր հյուպատոս Մասիմիլիանո Ֆլորիանին, Գյումրիում Գերմանիայի հյուպատոս Ալեքսան Տեր-Մինասյանը, մտավորականներ, հյուրեր։ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի անունից ներկաներին ողջունել և հյուպատոսությանն արդյունավետ աշխատանք է մաղթել

Անդրանիկ Մանուկյան․ «Վկան ցուցմունքներ տվեց, որոնք ըստ իս որեւէ կերպ մեղադրյալներին ներկայացված մեղադրանքը չեն հիմնավորում»

Վահե Դոլմազյանի նախագահությամբ  հակակոռուպցիոն դատարանում նախկին դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի եւ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով այսօրվա դատական նիստում հարցաքննվեց սույն քրեական գործով դատակոչված վկաներից առաջինը, որին դատախազության ներկայացուցիչը, պաշտպանվող կողմը եւ դատարանը քննարկվող հարցի վերաբերյալ բազմաթիվ հարցեր ուղղեցին։ Նիստի ավարտին Արուսյակ Ալեքսանյանի փաստաբան Անդրանիկ Մանուկյանը Aravot.am-ին ասաց․ «Վկան այսօր ցուցմունքներ տվեց, որոնք

Խորհրդային իշխանությունները բավականաչափ ջանք չգործադրեցին, որ հետաքննեն եւ պատժեն Բաքվի հայերի կոտորածը կազմակերպած ջարդարարներին. Սարգիս Խանդանյան

1990 թվականի հունվարի 13-19-ը Բաքվում իրականացված հայերի ջարդերի 34-րդ տարելիցին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ու ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի խումբ պատգամավորներ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատգամավորները ծաղիկներ են խոնարհել Բաքվում սպանված հայերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել նրանց հիշատակը: «Ոգեկոչում ենք 1990 թվականին տեղի ունեցած հայերի

««Հանրային Ձայն» կուսակցությունը մաքրվեց  ինքնասիրահարված, ինքնահռչակ, հայհոյախառն բլոգերից»․ հայտարարություն

«Հանրային Ձայն» կուսակցության կառավարման խորհրդի հայտարարությունը Այսօր ավարտվեց կուսակցությունից հեռացված բլոգեր Վարդան Ղուկասյանի հրավիրած ժողովը, որը ավելի շատ նպատակ ուներ վերջինիս «ինքնակենսագրական» գիրքը վաճառելու, քան հետապնդում էր քաղաքական նպատակներ։ Դահլիճում ներկա անձանց 80% որևիցե առնչություն չունեին «Հանրային Ձայն» կուսակցության հետ, այդ թվում  նաև նիստը վարողը և նախագահողը։ Ինչևէ արձանագրենք, որ իրեն 23000 ձայնի սեփականատեր հռչակած

«Փաշինյանը փորձում է նախաձեռնել նոր հարձակում Հայաստանի երրորդ Հանրապետության հիմնասյուներից մեկի վրա». «Հայաստան» խմբակցության  պատգամավորներ

ԱԺ «Հայաստան» խմբակցության  պատգամավորներ Գեղամ Մանուկյանի, Աննա Գրիգորյանի, Քրիստինե Վարդանյանի եւ Արթուր Խաչատրյանի համատեղ հայտարարությունը Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում կողմերի առաջարկներին ծանոթանալուց հետո մեր հնչեցրած մտահոգությունները, կապված ընթացող բանակցային գործընթացի տրամաբանության և ադրբեջանական նախապայմանները բավարարելու հետ, այսօր, ցավոք, հաստատվեցին ՀՀ սահմանադրության փոփոխության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններով: Փաշինյանը նաև խոստովանել է, որ նման հայտարարության շարժառիթ է

Հատուկ տեխնիկայի միջոցով ձնամաքրման աշխատանքներ են իրականացվում միջդիրքային, մարտական հենակետեր տանող և կարևոր նշանակություն ունեցող ճանապարհներին

ՀՀ զինված ուժերը հանրապետությունում ձյան առատ տեղումների պատճառով սահմանագոտու արևելյան, հարավարևելյան և հյուսիսարևելյան հատվածներում այս օրերին իրականացնում են ձնամաքրման ակտիվ աշխատանքներ։ Հատուկ տեխնիկայի միջոցով ձնամաքրման աշխատանքներ են իրականացվում միջդիրքային, մարտական հենակետեր տանող և կարևոր նշանակություն ունեցող ճանապարհներին։ Ծառայության պատշաճ կազմակերպման և իրականացման համար աշխատանքներն ընթանում են շուրջօրյա ռեժիմով։   ՀՀ պաշտպանության նախարարություն

Սերժ Սարգսյանը հետևել է Հայաստանի շախմատի տղամարդկանց 84-րդ և կանանց 79-րդ առաջնությունների ընթացքին

Այսօր Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը, առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը և գործադիր տնօրեն Արմեն Գևորգյանը այցելեցին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոց՝ հետևելու Հայաստանի շախմատի տղամարդկանց 84-րդ և կանանց 79-րդ առաջնությունների ընթացքին:   Հայաստանի շախմատի ֆեդերացիա

Տոյվո Կլաարն այցելել է Եղեգնաձորում ԵՄ դիտորդական առաքելության կենտրոնակայան

«Ա1+». Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն այցելել է Եղեգնաձորում տեղակայված Եվրոպական միության քաղաքացիական դիտորդական առաքելության կենտրոնակայան։ «Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերն այսօր պատիվ է ուներ հյուրընկալելու Տոյվո Կլաարին Եղեգնաձորում գտնվող EUMA կենտրոնակայանում։ Նա տեղեկացրել է առաքելության վերջին գործողությունների մասին։ Այսօրվա բանակցություններն արդյունավետ են եղել՝ ուղղված մեր համագործակցության հետագա խորացմանը»,- ասվում

Միջամտություն` արդարադատության իրականացմանը

«Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը (ՔԻՀԿ) շարունակում է ուսումնասիրել Հայաստանում քաղաքական իրավունքների նկատմամբ միջամտությունները։ Արդար դատաքննության իրավունքը քաղաքական իրավունքների պաշտպանության կարևորագույն երաշխիքներից է, որի նկատմամբ ցանկացած միջամտություն պետք է համապատասխանի օրինականության և համաչափության սկզբունքներին։ 2024 թ․ հունվարի 17-ին ՀՀ դատական դեպարտամենտը հայտարարություն է տարածել՝ մեկնաբանելով Արմեն Աշոտյանին կալանքի տակ պահելու դատարանի որոշման հիմնավորվածությունը։

Վարդան Ղուկասյանը նոր՝ ԴՕԿ կուսակցություն է ստեղծում

«Դեմոկրատիա, օրենք եւ կարգապահություն» կուսակցության համագումարը կկայանա մարտի 5-ին

Հայաստանի «ավտոաարտադրության» մահը

2023 թվականի առաջին 10 ամիսների կտրվածքով Հայաստանի արտահանման 7.2 տոկոսը եղել է մարդատար ավտոմեքենաները։ Այսպես, Հայաստանի արտահանման 7.2 տոկոսը ապահովել է ավտոմեքենաների «արտադրությունը»։ Նշենք, որ նույն ժամանակահատվածում ավտոմեքենաների ներմուծումը կազմել է ընդհանուրի 10.5 տոկոսը։ Տնտեսության այս զգալի և համեմատաբար նոր հատվածը, որը ապահովվել է 2022 և 2023 թվականների տնտեսական աճի մի մասը մեծ խնդիրների առաջ

Ամերիաբանկի վարկային պորտֆելը գերազանցել է 1 տրիլիոն ՀՀ դրամը

Ամերիաբանկի վարկային պորտֆելը գերազանցել է 1 տրիլիոն ՀՀ դրամը` 31.12.2023թ. դրությամբ կազմելով 1 տրիլիոն 53 մլն ՀՀ դրամ, ինչն աննախադեպ ցուցանիշ է ՀՀ բանկային համակարգում: Ամերիաբանկը 10-րդ տարին անընդմեջ պահպանում է շուկայի առաջատարի դիրքը վարկային պորտֆելի մեծությամբ. 31.12.23թ. դրությամբ Բանկի վարկային պորտֆելի մասնաբաժինը շուկայում կազմում է 19.6% նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 17.6%-ի համեմատ: Հավելենք, որ

200 էջ վավերագրություն՝ առանց հայհոյանքի. Վարդան Ղուկասյանն առցանց մասնակցեց իր գրքի շնորհանդեսին

«Ամենափնտրված չհանցագործը» գրքում չկա ոչ մի տող չափազանցություն

Շեշտվել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի անհրաժեշտությունն ու կարևորությունը

Քննարկվել են ներքին անվտանգության ոլորտում ՀՀ-ԵՄ համագործակցության արդյունքները և խորացման հեռանկարները

«Եթե Անգելինա Գասպարյանը շոուբիզնեսում չէ, ընտրել է քաղաքագետի մասնագիտությունը, ապա ինչի՞ն էր պրոդյուսերություն անում Քնարիկ Սասունյանը»․ Ալեքսանդր Կոչուբաև

Վլադիմիր Գասպարյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը նշեց․ «Ի՞նչ արեց այս իշխանությունը, երբ որոշեց Արգիշտի Քյարամյանին նշանակել ԱԱԾ տնօրենի տեղակալ․ երեք օրով նշանակեց գլխավոր դատախազի տեղակալ, որպեսզի նա ստանա դասային աստիճան՝ այն է գնդապետի զինվորական կոչում, որպեսզի կարողանա հավակնել ԱԱԾ փոխտնօրենի պաշտոնին։ Մեր պետությանը խորթ չէ, երբ անձը որևէ հաստիքի նշանակվում է՝ ֆիզիկապես լրացնելով հաստիքը, բայց իրականացնում է այլ գործառույթ»։

Հավատարիմ մնալով թափանցիկ գործելաոճին` հրապարակային ներկայացնում եմ լրագրողին ուղղված իմ պատասխանը. Արմեն Սարգսյան

Վերջերս մի նամակ եմ ստացել, որում ինձ հարցում էր արվում ընտանիքիս ակտիվների մասին՝ մի լրագրողից, որը կապված է ադրբեջանական թինք-թանքի հետ և որը պնդում էր, թե գործում է հայ գործընկերների տրամադրած տեղեկատվության հիման վրա։ Հավատարիմ մնալով թափանցիկ գործելաոճին` հրապարակային ներկայացնում եմ լրագրողին ուղղված իմ պատասխանը։ ՀՀ Չորրորդ նախագահ Արմեն Սարգսյան

Թուրքիայի բանկերը հրաժարվում են աշխատել Ռուսաստանի հետ

Ermenihaber.am. Թուրքական բանկերը սկսել են հրաժարվել ռուսական բանկերի հետ համագործակցությունից: Պատճառը Մոսկվայի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների կիրառումն է։ Ըստ ռուսական Kommersant-ի՝  իրավիճակն ավելի է բարդացել 2023 թվականի ամռանը, երբ դեկտեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամանագիր է ստորագրել երկրորդական պատժամիջոցների մասին այն օտարերկրյա ընկերությունների նկատմամբ, որոնք օգնում են Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում: Նշյալ  ցուցակում  նաև կան

Շիրակի մարզպետարանից այցելել են մարզում բնակություն հաստատած Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մի շարք ընտանիքների

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր այցելել է Շիրակի մարզում բնակություն հաստատած Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մի շարք ընտանիքների: Պատասխանատուները սկզբում եղել են Գյումրու Շիրակացի 21ա /նախկին ինֆեկցիոն հիվանդանոց/ հասցեում, այնուհետև տեսակցել են Լանջիկ բնակավայրի նախկին մանկապարտեզի շենքում բնակություն հաստատած ընտանիքներին, նրանք լսել են վերջիններիս մտահոգությունները, պատասխանել հետաքրքրող

Խորհրդաժողովը պիտի քննարկէ Ազրպէյճանի ոչնչացման քաղաքականութիւնը դիմակայելուն առնչուած թեմաներ

ԱՆԹԻԼԻԱՍԻ ՄԷՋ ԸՆԹԱՑՔ ԱՌԱՒ «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ ԵՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԵՐՋԻՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹԻՒՆՆԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ Օրհնութեամբ եւ նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Կաթողիկոսին, Ուրբաթ, 19 Յունուար 2024-ի, Անթիլիասի Մայրավանքին մէջ ընթացք առաւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Վերլուծման Եւ Իրազեկման Հարթակին (Վ.Ի.Հ.) «Հայկական Աշխարհը Եւ Տարածաշրջանային Վերջին Իրադարձութիւնները» խորագրով խորհրդաժողովը։ Երկօրեայ խորհրդաժողովը պիտի քննարկէ Ազրպէյճանի ոչնչացման քաղաքականութիւնը դիմակայելու, արցախահայութեան

Ալիևը՝ 2021թ.-ին. Հայաստանը պետք է մշակի և ընդունի նոր Սահմանադրություն

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը 2021 թ. սեպտեմբերի 27, Ադրբեջանի նախագահ Ի. Ալիև. «Հայաստանը պետք է մշակի և ընդունի նոր Սահմանադրություն»։ 2024 թ. հունվարի 19, Հայաստանի դե-ֆակտո վարչապետ. «Պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական նոր պայմաններում»։  

Հանձնարարվել է լրամշակել. քննարկում տեղեկատվության ազատության և հանրային տեղեկությունների մասին օրենքի նախագծի շուրջ

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում մշակված «Տեղեկատվության ազատության և Հանրային տեղեկությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ: Քննարկմանը մասնակցել են պետական կառավարման համակարգի շահագրգիռ մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները: Նախագծի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են նախագծով առաջարկվող փոփոխություններն ու դրանց նպատակները: Քաղհասարակության

Տարածքային ամբողջականությունը, սահմանների ճանաչումը և անքակտելիությունը, ինքնիշխանության փոխադարձ ճանաչումը: Սրանք են սկզբունքները, որոնց հիման վրա, կարծում եմ, պետք է խաղաղության շուրջ համաձայնություն ձեռք բերվի. Արարատ Միրզոյան

Տեսնում ենք, որ Ադրբեջանը, ցավոք, հրաժարվում է վերսկսել բանակցությունները գոյություն ունեցող հարթակներում։ Այնուամենայնիվ, մենք շահագրգռված ենք շարունակելու բանակցությունները:

ԹԻՀԿ-ը հարցումներ է ուղարկել քաղաքապետարան և ԿԿՀ՝ Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածի կառուցապատման վերաբերյալ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնն իր առաքելության շրջանակներում իրականացնում է հանրային կառավարման գործընթացների դիտարկում: Մեր ուշադրության կենտրոնում են հատկապես հանրային ֆինանսների և գույքի կառավարման և մասնավոր սեփականություն հանդիսացող շարժական և անշարժ գույքի գերակա հանրային շահ ճանաչելու և օտարման հետ կապված հարցերը։ Վերջերս հանրային օրակարգում է Երևանի Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածի կառուցապատման թեման, որտեղ նախատեսվում է «Արարատ»

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը, դեռևս, մեծ հաշվով, համարյա որևէ բովանդակային հարց չի քննարկել. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը, դեռևս, մեծ հաշվով, համարյա որևէ բովանդակային հարց չի քննարկել: Սահմանադրական կարգավորման ենթադրյալ հարցերի 10 տոկոսն անգամ քննարկված չէ: Արդարադատության նախարարությունը Վարչապետի աշխատակազմ ուղարկել է հայեցակարգի նախագիծ, որը կապ չունի Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հետ, խորհրդում երբեք չի քննարկվել: Լավ կլիներ, որ նախարարությունը չթաքցներ

Պետք է բարձրացնել կարգապահությունը՝ բացառելով ցանկացած բռնություն. Վահե Ղազարյան

Հունվարի 19-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։ Խորհրդակցությանը ներկա էին ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ոստիկանության պետի տեղակալները, կոլեգիայի անդամներ, կենտրոնական վարչակազմի ստորաբաժանումների, ծառայությունների, տարածքային վարչությունների ու բաժինների ղեկավարներ։ Վահե Ղազարյանն անդրադարձել է թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման

Կլաարը Երևանից Բաքու չի մեկնի. «Ազատություն»

«Ազատություն». Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, որն այժմ Հայաստանում է, Երևանից հետո Բաքու չի մեկնի։ «Ինչպես գիտեք, Ադրբեջանում հիմա նախընտրական քարոզարշավի շրջան է, այդ պատճառով էլ Բաքու այցելություն այս պահին նախատեսված չէ։ Բայց ԵՄ հատուկ ներկայացուցիչը սերտ կապի մեջ է և պարբերաբար շփվում է նաև Ադրբեջանի ղեկավարության հետ», – «Ազատության»-ը փոխանցել են Կլաարի գրասենյակից։  Սիրանույշ

Ցավոք, տեսնում ենք, որ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները շարունակում են մարտահրավեր նետել ՀՀ տարածքային ամբողջականությանը, տևական խաղաղության հեռանկարներին. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մամուլի հայտարարությունը Խորվաթիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսին: «Հարգարժա՛ն պարոն նախարար, Սիրելի՛ բարեկամ , սիրելի՛ Գորդան Հարգելի՛ գործընկերներ, Ձերդ Գերազանցություն, շնորհակալ եմ այս այցի ընթացքում ինձ և իմ պատվիրակությանը ցուցաբերած ջերմ հյուրընկալության համար: Երեկ արդեն արդյունավետ հանդիպումներ եմ ունեցել ձեր երկրի վարչապետի, ինչպես նաև խորհրդարանի փոխնախագահի հետ։ Սա շարունակությունն է

«Միայն կաբինետը չէ, կաբինետից դուրս էլ կյանք կա»․ Գյումրու նախկին փոխքաղաքապետի խորհուրդը՝ փոխքաղաքապետ ընտրված իր դստերը

Լուսինեն աչքը կուշտ անձ է, այդուհանդերձ ես իրեն հորդորել եմ՝աշխատել մաքուր, ազնիվ։ Գյումրին կառավարելը հեշտ չէ, հազար ու մի խնդիրներ կան, բայց և պատիվ է։

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031