Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդաժողովը պիտի քննարկէ Ազրպէյճանի ոչնչացման քաղաքականութիւնը դիմակայելուն առնչուած թեմաներ

Հունվար 19,2024 18:08

ԱՆԹԻԼԻԱՍԻ ՄԷՋ ԸՆԹԱՑՔ ԱՌԱՒ «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ ԵՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԵՐՋԻՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹԻՒՆՆԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ

Օրհնութեամբ եւ նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Կաթողիկոսին, Ուրբաթ, 19 Յունուար 2024-ի, Անթիլիասի Մայրավանքին մէջ ընթացք առաւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Վերլուծման Եւ Իրազեկման Հարթակին (Վ.Ի.Հ.) «Հայկական Աշխարհը Եւ Տարածաշրջանային Վերջին Իրադարձութիւնները» խորագրով խորհրդաժողովը։

Երկօրեայ խորհրդաժողովը պիտի քննարկէ Ազրպէյճանի ոչնչացման քաղաքականութիւնը դիմակայելու, արցախահայութեան եւ ռազմագերիներու ու առեւանգուած ռազմաքաղաքական ղեկավարութեան տուն դարձի, տարածաշրջանային քաղաքական իրադարձութիւններու եւ Արցախի հոգեւոր ու մշակութային ժառանգութեան պահպանման առնչուած թեմաներ։

Նշենք, որ խորհրդաժողովի մասնակից անդամները անցնող տարի ունեցան եօթը առցանց նիստեր, որոնց ընթացքին, Նորին Սրբութեան նախագահութեամբ, քննարկուեցան հայկական աշխարհի առնչուածութիւնը աշխարհաքաղաքական նորագոյն իրադարձութիւնները։

Խորհրդաժողովի աւարտին պիտի հրապարակուի ժողովէն բխած հաղորդագրութիւն մը։

Cilicia TV

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031