Լրահոս
Օրվա լրահոսը

Գրիգորի Խաչատուրովը կմնա ազատության մեջ. Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել դատախազության բողոքը

Հունվար 19,2024 22:50 Share
Աջակցեք aravot.am-ին

Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը կշարունակի մնալ ազատության մեջ: Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած բողոքը, որով դատախազությունը պահանջում էր նորից կալանավորել նրան։

Ինչպես արդեն հայտնել ենք՝ վճռաբեկ բողոք էր ներկայացվել Գրիգորի Խաչատուրովի կալանավորումը գրավով և վարչական հսկողությամբ փոխարինելու մասին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշման և դատախազությունն ակնկալում էր վճռաբեկից, որ այն նորից Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց կկիրառի կալանավորումը։

ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին, որ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել բողոքը:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: