Օրվա լրահոսը

Յորղոս Գերապետրիտիսը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին

Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին: ՀՀ ԱԳՆ

Ապօրինի կառուցված և նորմերին չհամապատասխանող շինությունների ապամոնտաժում` Էրեբունի վարչական շրջանում

Քաղաքային իշխանությունը շարունակում է հողազավթված հանրային տարածքները վերադարձնել երևանցիներին: Ապօրինի կառուցված և նորմերին չհամապատասխանող շինությունների ապամոնտաժման գործընթացն այս անգամ Էրեբունի վարչական շրջանում էր:   Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն

Ներկայացվել են Վայոց ձորի մարզում ԿԽՄԿ-ի կողմից կատարված աշխատանքի արդյունքները

Վայոց ձորի մարզպետն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանը

ՀՀ սուվերեն տարածքներն օկուպացիայից ազատելու մտադրություններ ունի՞ ՀՀ կառավարությունը. Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրում է. «Արցախյան հիմնախնդիրը, ՀՀ անվտանգությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունը ֆունդամենտալ կերպով ձախողած կառավարությունը, «զանգվածային խաբեության» ժանրի կանոններին համապատասխան, ՀՀ ՊՆ-ում իբրև թե քննարկում էր ՀՀ կառավարության 2021-26թթ. «գործունեության ծրագրով» նախատեսված նպատակների 2023թ. հաշվետվությունը: Մեր երկրի զավեշտները, ցինիզմը, առողջ դատողության բացակայությունը,

Ոստիկանապետության հետևանքները․ հանցագործությունների թռիչքաձև աճեր և ներքին անվտանգության խորացող խնդիրներ

Իհարկե, առաջնային և առանցքային օրակարգ են այս իշխանությունների ձեռամբ՝ մեր երկրի արտաքին անվտանգային խորացող սպառնալիքներն ու դրանց ամենօրյա դրսևորումները․ «խաղաղության» կեղծ փաթեթավորմամբ իրական պատերազմներ՝ անդառնալի կորուստներով, ազգային և պետական շահերի ստորադասում՝ իշխանության նեղ քաղաքական ու անձնական շահերին, նոր պատերազմի ավելացող սպառնալիքներ։ Սակայն պակաս կարևոր չեն նաև ներքին անվտանգության ավելացող խնդիրները և իրական մարտահրավերները։ Հետևողականորեն ձևավորվող

Կառավարությունում քննարկվել է ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի 2023թ. վերջնաժամկետ ունեցող միջոցառումների ընթացքը

Կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Էդուարդ Սպերցյանը ձմռանը չի՞ հեռանա «Կրասնոդարից»

Միջազգային լրահոսում տեւական ժամանակ խոսվում է այն մասին, որ իտալական «Յուվենտուսը» հետեւողականորեն ուզում է ձեռք բերել Հայաստանի ազգային հավաքականի եւ Ռուսաստանի «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի  հարձակողական ոճի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին։ Իսկ օրերս լուրեր տարածվեցին,, թե ֆուտբոլիստը ցանկանում է արդեն այս ձմեռային պատուհանում տեղափոխվել թոփ ակումբ։ Soccer.ru-ն «Կրասնոդարի» երկրպագուներին այսօր հանգստացրել է՝ տեղեկացնելով, որ ակումբի սեփակամատեր  Սերգեյ

Ռեադմիսիոն համագործակցության ընդլայնումը նպաստում է միգրացիայի կառավարման ոլորտում արդյունավետության բարձրացմանը

Ավստրիայի հետ ռեադմիսիոն (հետընդունման) համաձայնագրի կիրարկման արձանագրությունը վավերացման գործընթացում է: Այս գործընթացը և, առհասարակ, երկկողմ ռեադմիսիոն համաձայնագրերի համատեքստում Հայաստանի Հանրապետության կատարողականի բարձր ցուցանիշները կարևոր նախապայման են վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի համար: Փորձը ցույց է տալիս, որ նմանատիպ համաձայնագրերը խթանում են ՀՀ եւ ԵՄ միջեւ վիզաների ազատականացման երկխոսությունն ավելի կառուցողական հենքի վրա դնելուն: Սա թույլ է

ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան. «F-16-երի գնումը մոտ ապագայում իրականություն կդառնա»

ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Մուրադ Մերջանը հայտարարություն է տարածել ԱՄՆ-ից F-16 կործանիչների գնման վերաբերյալ: Նա նշել է, որ մոտ ապագայում կործանիչների գնման գործարքը կարող է իրականացություն դառնալ: «Աստծո կամոք F-16-երի գնումը մոտ ապագայում իրականություն կդառնա: Երկար տարիներ անց եթե կոնգրեսը հաստատի F-16-երի գնումը, առաջին անգամ կհաղթահարենք կոնգրեսի գործընթացը»,-հավելել է նա: Բացի այդ թուրք դիվանագետը նշել է,

Հայ շախմատիստները գլխավորում են Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը

Հայաստանի շախմատի ակադեմիայում շարունակվում է վարչապետ Անդրանիկ Մարգարյանի 14-րդ հուշամրցաշարը, որում սահմանված են գրոսմայստերի եւ միջազգային վարպետի նորմաներ։ Այսօր կայացած 3-րդ տուրում գրոսմայստերական մրցաշարում հաղթանակ տարան միջազգային վարպետ Դավիթ Շահինյանը եւ ՖԻԴե-ի վարպետ Բենիկ Աղասարովը եւ երկուսով միասին ընթանում են մրցաշարային աղյուսակի 1-ին եւ 2-րդ տեղերում։ Միջազգային վարպետի նորմայով մրցաշարում ՖԻԴե-ի վարպետ Էրիկ Գասպարյանը տարել

Բաբկեն Թունյանը խնդրել է, որ ՊԵԿ-ը եւս մեկ անգամ վերահաստատի այն, որ եկամուտների հայտարարագրերն ընդհանուր հասանելիություն չունեն

Օրենսդրական նախաձեռնության նպատակը հարկային հսկողության համար անհրաժեշտ տեղեկատվության շրջանակի ընդլայնումն է. ՊԵԿ նախագահ

Էրդողանը Լեռնային Ղարաբաղի օկուպացիան վերագրել է թուրք ժողովրդի շահերին

Հունվարի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է Թուրքիայի Ազգային հետախուզության կազմակերպության (MIT) հիմնադրման 97-ամյակին  նվիրված միջոցառմանը։ Խոսելով դիվանագիտական և ռազմական ճակատում թուրք ժողովրդի շահերի պաշտպանության մասին՝ հիշատակել է Սիրիայում և Իրաքում թուրքական զինուժի կողմից իրականացվող ռազմական գործողությունները: Այս համատեքստում Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի խնդրին: Նա Ադրբեջանի կողմից Արցախի գրավումը որակել

Արմեն Աշոտյանի գործով քննիչին շռայլորեն վարձահատույց են եղել. Շենգավիթի բաժնի ավագ քննիչից՝ մարզային վարչության պետ դառնալու ճանապարհը. 168.am

2018թ. իշխանափոխությունից հետո փաշինյանական իշխանությունն իսկական որս սկսեց նախկին իշխանությունների տարբեր տրամաչափերի գործիչների նկատմամբ: Հարուցվեցին քրեական գործեր, որոնց ճնշող մեծամասնությունը չի հանգուցալուծվում մինչ այժմ: Հարուցված քրեական գործերով 5-6 տարի անց չկան դատավճիռներ, թեպետ, իհարկե, գտնվեցին քննիչներ, ովքեր փութաջանորեն սկսեցին նախաքննություն իրականացնել: Իրավապահ համակարգի նշված ներկայացուցիչներից շատերը ինչ-որ պատահական զուգադիպությամբ կարիերային աճ են գրանցել հատկապես 2018թ.-ից

Նախաձեռնությամբ առաջարկվում է տրանսպորտային միջոցների պահպանության առաջին երեք օրվա համար պետտուրք չգանձել

Նախաձեռնությունն  ուղղված է պաշտպանելու տնտեսվարողների շահերը: Այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը` երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող լրացումները: Նախաձեռնությունը քննարկվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` հունվարի 10-ի նիստում: Այն վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը: Գործող օրենսդրությամբ սահմանված են ապրանքների ժամանակավոր պահպանության համար պետական տուրքի

Շիրակի նախկին դատախազին դաստիարակչական ապտակ հասցրած տեղակալը նշանակվել է բարձր պաշտոնի

Տեղեկացրել ենք, որ այսօր ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետի պաշտոնը զբաղեցնող Վահե Միրզոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության առաջին վարչության պետ: Նախքան Արարատում պաշտոնի անցնելը Վահե Միրզոյանն զբաղեցրել է Շիրակի մարզի դատախազի տեղակալի պաշտոնը։ Նրան գործընկերները բնութագրում են

«Ձեր ավտոներն եք ոնց որ թե փոխել, էս վերջերս անցա, տեսա փոխել եք, ձերը թարմ ավտոներ էր 15-16 թիվ». Սիսակ Գաբրիելյանը՝ ԿԲ նախագահին

Մարտին Գալստյանը պատասխանեց. «Ավտոները, ճիշտ եք ասում, այնտեղ կային մեքենաներ, որոնք 2015 թիվ էին, քաղաքականության համաձայն, մեր հաշվարկներով 5-րդ տարուց հետո մեքենայի շահագործումը դառնում է շատ ծախսատար: Օրինակ, իմ մեքենան, եթե չեմ սխալվում, 2012 թիվ է ու իր վրա կատարվող ծախսերը էապես ավելացել են վերջին տարիների ընթացքում»:

Հայաստան-Իրան առևտրաշրջանառության ծավալների կտրուկ աճ և երկկողմանի հարաբերությունների զարգացում. Սուրեն Պարսյան

Հայաստանը և Իրանի Իսլամական Հանրապետությունը ունեն հազարամյակներ դիվանագիտական, քաղաքական և տնտեսական հարաբերություններ և անխախտելի սահման, որը հանդիսացել է տարածաշրջանի կայունության և բարգավաճման կարևոր գործոններից մեկը։ Անշուշտ, երկու երկրների փոխշահավետ հարաբերությունները և նախագծերը մշտապես բարելավման կարիք ունեն, և դրանցից մեկի մասին հայտարարվեց 2023 թվականի դեկտեմբերի 27-ին Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ․ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյան

Դատախազությունում կադրային փոփոխությունները շարունակվում են

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2024 թվականի հունվարի 10-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ: Գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Փանոսյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնին: Արմեն Գևորգյանը նշանակվել է Գլխավոր դատախազության

Տեսչական մարմինն Արմավիրում բենզալցակայանի գործունեություն է կասեցրել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմինը հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Արարատյան փողոց 7 հասցեում Վ․Մ․Ա․անհատ ձեռնարկատիրոջ կողմից շահագործվող բենզալցակայանի՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։ Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք

Արմեն Գրիգորյանը կարևորել է Հունաստանի ցուցաբերած աջակցությունը Հայաստանին

Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցները բարձր են գնահատել պատմամշակութային ընդհանրությունների վրա հիմնված հայ-հունական երկկողմ բարեկամական հարաբերությունների զարգացման դինամիկան: Անդրադարձ են կատարել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցերի, այդ թվում՝ ԵՄ-ի հետ Հայաստանի գործընկերության շրջանակներում իրականացվող քայլերին՝ ինչի շրջանակներում քարտուղար Գրիգորյանը

Արտիստը՝ դպրոցին

ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանը վարպետության դասերով հանդես եկավ Երևանի  երաժշտական և արվեստի 24 դպրոցներում: Առաջին անգամ կյանքի կոչվող ծրագիրը Երևանի քաղաքապետարանի մշակութային հերթական նախագիծն է: Երկու ամիս տևեցին վարպետության դասերը, անհատական ու խմբային պարապմունքները: Ծրագրին  մասնակցեց մշակութային կրթօջախների շուրջ 1000 սան և ուսուցիչ: Նախագծում աչքի ընկած պատանի երաժիշտները գալահամերգին ելույթ ունեցան արտիստի՝ Հայկ

«Ձրի ճաշ չկա, ինչ-որ մեկը ստիպված է վճարել այդ ճաշի փողը եւ հենց այդ ճաշի փողը փակելու համար թաքնված փորձում են սակագները բարձրացնել». Արթուր Խաչատրյան

«Մարդը այսօր, երբ գնում է բանկ 1800 դրամի գույքահարկ վճարելու համար ու բանկը իրենից վերցնում է 1000 դրամ, մարդը, որը չունի բավարար գիտելիք, իր համար ծառայությունը 1000 դրամ է դառնում, իր ողջ զայրույթը ուղղվում է բանկային համակարգի դեմ: Այդ մարդկանց անողոքաբար շահագործելը պետք է կանխվի ԿԲ-ի կողմից»:

Տղամարդը մտել է Սևանի զինկոմիսարիատ, պահանջել գնդացիրը, ջարդուփշուր արել գույքն ու հարվածել աշխատակցին. Shamshyan.com

Shamshyan.com. Հունվարի 5-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել 56-ամյա Նաիրի Խաչատրյանից, որը հայտնել է, որ ժամը 17։00-ի սահմաններում Սևանի զինկոմիսարիատ է այցելել Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Հուսիկ Սարգսյանը և իր աշխատասենյակում խուլիգանություն է կատարել։ Տեղում Ն․ Խաչատրյանը ոստիկաններին հայտնել է,

«Անարդարություն կա, բժշկի կոնսուլտացիայի համար պետք է վճարեն անկանխիկ, բայց դուրս գրված 100 հազար դրամ դեղի համար կարելի է վճարել կանխիկ». Արսեն Թորոսյան

Արուսյակ Մանավազյանը դժգոհեց վճարային տերմինալներից՝ ասելով. «Ես սեփական փորձով օրինակ բերեմ, ես հանդիպել եմ մի քանի առեւտրի կետերի, որտեղ այն տպավորությունը չի ստեղծվել, որ տնտեսվարողը չի ուզում անկանխիկ գործարք անի, փորձում-փորձում է եւ կներեք, նստած աղոթում է, որ գործարքը տեղի ունենա»:

6 տարեկանից փոքր երեխաներն ամեն տարի ունենում են սուր շնչառական վարակի 6-8 դեպք

Հակաբիոտիկների օգտագործումը ցուցված չէ վիրուսային վարակների դեպքում

Մանասյանը նշել է` զորակոչի հետ կապված հարցերն իր անմիջական ուշադրության ներքո են 

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 10-ին այցելել է ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևանի թիվ 3 տարածքային ստորաբաժանում: Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի աշխատանքներին և փորձաքննության գործընթացին: Պաշտպանը հանդիպում է ունեցել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետի պաշտոնակատար Արեն Սարգսյանի և տարածքային ստորաբաժանման ղեկավար Սերգեյ Հակոբյանի հետ:

ԶՈՒ ԳՇ պետը կարգադրել է պայքարել բանակ ներթափանցող արատավոր երևույթների դեմ

Ասրյանն անդրադարձել է զորամասերի մարտական պատրաստականությանն ու մարտական հերթապահության կազմակերպմանը, ընդգծել առկա խնդիրները

Շիրակի մարզպետը նոր օգնական ունի․ ո՞վ է նա

Նկատենք, որ մարզպետի այս նոր նշանակումը քննադատության է արժանացել հենց որոշ ՔՊ-ականների կողմից, որոնք իրենց գրառումներում նշել են, թե մարզպետը օգնական է նշանակել թիվ 23 դպրոցի նախկին տնօրեն, ՀՀԿ-ական Հակոբ Գևորգյանին՝ այդ նույն դպրոցի տնօրենի պաշտոնում էլ նշանակելով Գևորգյանի կնոջը՝ Անի Գևորգյանին։

Սոցցանցերում, հատկապես՝ ծանոթությունների հավելվածում, ակտիվորեն տարածվում է խարդախությամբ գումար հափշտակելու նոր եղանակ. ՔԿ

Սոցիալական ցանցերում, հատկապես՝ օնլայն ծանոթությունների համար նախատեսված «Տինդեռ» հավելվածում, ակտիվորեն տարածվում է խարդախությամբ գումար հափշտակելու նոր եղանակ, որին զոհ են դառնում հիմնականում ազգությամբ ռուս ներկայացող կանանց ու աղջիկների հետ նամակագրությամբ կապ հաստատած ՀՀ քաղաքացի տարբեր տարիքի տղամարդիկ։ Վերջիններիս, միասին թատրոն գնալու պատրվակով առաջարկվում է գնել իրենց նախընտրած ներկայացման տոմսերը։ Այդ նպատակով, ռուս ներկայացած իգական սեռի

Խաղաղությունը միայն կրակոցների բացակայությունը չէ, դա նաև բաց սահմաններն են, ապրանքների և մարդկանց տեղաշարժն է միմյանց տարածքով. Արարատ Միրզոյան

Կրկին, եթե միայն Ադրբեջանը կարողանա օգտագործել հայկական, ենթադրենք, երկաթուղիներ, և Հայաստանը չկարողանա օգտագործել ադրբեջանական երկաթուղիները, դա դժվար թե արդար, հիմնարար և երկարատև լուծում համարվի

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031