Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցցանցերում, հատկապես՝ ծանոթությունների հավելվածում, ակտիվորեն տարածվում է խարդախությամբ գումար հափշտակելու նոր եղանակ. ՔԿ

Հունվար 10,2024 17:39

Սոցիալական ցանցերում, հատկապես՝ օնլայն ծանոթությունների համար նախատեսված «Տինդեռ» հավելվածում, ակտիվորեն տարածվում է խարդախությամբ գումար հափշտակելու նոր եղանակ, որին զոհ են դառնում հիմնականում ազգությամբ ռուս ներկայացող կանանց ու աղջիկների հետ նամակագրությամբ կապ հաստատած ՀՀ քաղաքացի տարբեր տարիքի տղամարդիկ։

Վերջիններիս, միասին թատրոն գնալու պատրվակով առաջարկվում է գնել իրենց նախընտրած ներկայացման տոմսերը։ Այդ նպատակով, ռուս ներկայացած իգական սեռի ներկայացուցիչների կողմից ուղարկվում են ՀՀ-ում գործող թատրոնների կայքէջերի կեղծ հղումներ, որոնցով մուտք գործելով, քաղաքացիները տոմս գնելու նպատակով լրացնում են իրենց բանկային քարտի տվյալներն ու կատարում վճարում։ Արդյունքում, քարտապանից հափշտակվում է ոչ միայն որպես տոմսի արժեք նշված, այլև որոշ դեպքերում՝ նրա հաշվին եղած ամբողջ գումարը։

Նշված դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում այժմ քննվում է համակարգչային տեխնիկայի կիրառմամբ, խաբեությամբ գումար հափշտակելու հատկանիշներով նախաձեռնված 100-ից ավելի քրեական վարույթ։

ՀՀ քննչական կոմիտեն քաղաքացիներին հորդորում է տոմսեր ձեռք բերել բացառապես թատրոնների պաշտոնական էջերից, օգտվել ոչ թե 3-րդ անձի կողմից ուղարկված, այլ վստահելի վճարային ծառայություններից։

ՀՀ քննչական կոմիտե

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031