Լրահոս
Օրվա լրահոսը

Արտիստը՝ դպրոցին

Հունվար 10,2024 18:11

ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանը վարպետության դասերով հանդես եկավ Երևանի  երաժշտական և արվեստի 24 դպրոցներում: Առաջին անգամ կյանքի կոչվող ծրագիրը Երևանի քաղաքապետարանի մշակութային հերթական նախագիծն է:

Երկու ամիս տևեցին վարպետության դասերը, անհատական ու խմբային պարապմունքները: Ծրագրին  մասնակցեց մշակութային կրթօջախների շուրջ 1000 սան և ուսուցիչ:
Նախագծում աչքի ընկած պատանի երաժիշտները գալահամերգին ելույթ ունեցան արտիստի՝ Հայկ Մելիքյանի հետ նույն բեմում՝ ունենալով նույն հույզերն ու զգացողությունները:
«Արտիստը՝ դպրոցին» նախագիծը քաղաքի մշակութային քաղաքականության կարևոր ձեռքբերումներից է, որը կշարունակվի նաև այս տարի: Հաջորդը ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանն է . օպերային երգիչը պատրաստ է փոխանցել իր փորձն ու մասնագիտական գաղտնիքները:

2024թ. քաղաքապետարանը նախատեսում է իրականացնել  նաև լարային, ազգային, փողային նվագարանների վարպետության դասեր և համերգային ծրագրեր:

Երևանի քաղաքապետարան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031