Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Մանասյանը նշել է` զորակոչի հետ կապված հարցերն իր անմիջական ուշադրության ներքո են 

Հունվար 10,2024 17:51

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 10-ին այցելել է ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևանի թիվ 3 տարածքային ստորաբաժանում:

Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի աշխատանքներին և փորձաքննության գործընթացին:

Պաշտպանը հանդիպում է ունեցել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետի պաշտոնակատար Արեն Սարգսյանի և տարածքային ստորաբաժանման ղեկավար Սերգեյ Հակոբյանի հետ:

Անահիտ Մանասյանը հատուկ ուշադրություն է դարձրել բժշկական հանձնաժողովի աշխատանքներին ու փորձաքննության ընթացքին, անձնակազմի հետ քննարկել զորակոչիկների հետազոտության ընթացքի ու մեթոդների հետ կապված հարցեր, զրուցել զորակոչիկների հետ, անդրադարձել նրանց իրավունքներին առնչվող հարցերին:

Այցի ընթացում հատուկ անդրադարձ է կատարվել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության հայտարարված զորակոչի ընթացքում ստացիոնար հետազոտության ուղեգրված Է. Հարությունյանի մահվան դեպքին: Պաշտպանին տեղում ներկայացվել են պարզաբանումներ: Անահիտ Մանասյանը նշել է, որ դեպքի առնչությամբ հարցերը գտնվում են իր անմիջական ուշադրության ներքո:

Ձմեռային զորակոչի հետ կապված հարցերը Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո են, այցերը կրելու են շարունակական բնույթ:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031