Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր ավտոներն եք ոնց որ թե փոխել, էս վերջերս անցա, տեսա փոխել եք, ձերը թարմ ավտոներ էր 15-16 թիվ». Սիսակ Գաբրիելյանը՝ ԿԲ նախագահին

Հունվար 10,2024 18:45

«Ինչո՞ւ են տատիներն ասում՝ քարտս տամ, դու առեւտուր արա, որովհետեւ ես կոմունալներս չեմ կարողանում վճարեմ: Թոռները վերցնում են, առեւտուրն անում են, որ այդ 10%-ը նստի: Ինչի՞ իրենց քարտը չի կցվում edram-ին, վճարային մյուս համակարգերին: Երկու հարց էլ ունեմ՝ ի՞նչ կարող ենք անել բուքմեյքերների հետ կապված, կարո՞ղ ենք սահմանափակումներ անել, արագ վարկեր կան, կարո՞ղ ենք սահմանափակել, որ լիցքավորում են հաշիվները, չկարողանա միանգամից խաղադրույք անի, որովհետեւ կարողանում են հեռախոսահամարով մինչեւ 100 հազար դրամ վարկ ստանալ»,- այսօր ԱԺ-ում ԿԲ ղեկավար կազմի եւ պատգամավորների հետ քննարկման ժամանակ հարցրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը: Նա նաեւ հարցրեց՝ ԴԱՀԿ-ի հետ կապված. «Ես 6 հատ հաշվեհամար ունեմ, 6-ի համար էլ սառեցնում են հաշիվները, չե՞ն կարող միանգամից քաշել, որ ամեն անգամ չմտնես տեսնես, որ դու փող ունես, բայց չունես: Մեկ էլ մի հարց՝ ձեր ավտոներն եք ոնց որ թե փոխել, ինչի՞ եք փոխել, որովհետեւ թարմ էր: Էս վերջերս անցա, տեսա փոխել եք՝ էլեկտրո եք առե՞լ, թե՞ էլի բենզին, որովհետեւ հիշում եմ՝ ձերը թարմ ավտոներ էր 15-16 թիվ, մենք էլ ենք ուզում փոխենք, հասկանանք, էլի»:

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը պատասխանեց. «Ավտոները, ճիշտ եք ասում, այնտեղ կային մեքենաներ, որոնք 2015 թիվ էին, քաղաքականության համաձայն, մեր հաշվարկներով 5-րդ տարուց հետո մեքենայի շահագործումը դառնում է շատ ծախսատար: Օրինակ, իմ մեքենան, եթե չեմ սխալվում, 2012 թիվ է ու իր վրա կատարվող ծախսերը էապես ավելացել են վերջին տարիների ընթացքում: Բայց այնտեղ մենք ունեինք 15-16 թվի մեքենաներ, որոնք փոխել ենք ու ինչ մեքենա ձեռք ենք բերել՝ էլեկտրական են»: Նա ասաց, որ առնվազն 2-2,5 անգամ խնայողություն կա, իրենց հաշվարկով, եթե օգտագործում են էլեկտրական մեքենա՝ բենզինով մեքենայի հետ համեմատ:

Ինչ վերաբերում է ակնթարթային վարկերով խաղադրույք չկատարելուն, նա խոստացավ ուսումնասիրել ու ելք գտնել: Ակնթարթային վարկերը որակվեց գլխացավանք:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031