Օրվա լրահոսը
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Արթուր Ջավադյանի ունեցվածքը՝ 14 անշարժ գույք, 2019 թ․-ի մեքենա․«Ժողովուրդ»
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Արթուր Ջավադյանը պաշտոնի նշանակվել է 2020 թվականի հունիսի 16-ին՝ վարչապետի որոշմամբ։ Ջավադյանը 2022 թվականի հայտարարատու տարում ձեռք է բերել 6 անշարժ գույք, իսկ տարեվերջին անշարժ գույքերի ընդհանուր թիվը կազմել է 14՝ 4 անհատական բնակելի տուն, 7 հողամաս, 1 ավտոտնակ եւ 1 ավտոկայանատեղի, 1 ՀՀ օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված եւ
Սոնա Աղեկյան․ «ՔՊ-ն «Ասեք-անեք»-ը դարձրել է «Կասենք-կանեք»
«Ոչ թալանին» բողոքի ակցիայի Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանը իրազեկման քայլերթի ընթացքում Aravot.am-ին ասաց․ «Մենք արդեն երրորդ օրը ամենօրյա ռեժիմով Երեւան քաղաքի բնակիչներին շատ հստակ ներկայացնում ենք, թե քաղաքապետարանում իշխանությունը կոնկրետ ինչ թանկացումների «ամանորյա նվեր» է պատրաստվում մատուցել ինչպես կենտրոնի, այնպես էլ վարչական մյուս շրջանների բնակիչներին։ Մասնավորապես, եթե Ազատության հրապարակում գտնվող ստորգետնյա
Արմեն Գրիգորյանը և Վահան Քերոբյանը հանդես են եկել զեկույցներով
Դեկտեմբերի 21-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Քննարկվել են գաղափարական բնույթի հարցեր։ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և նախարար Վահան Քերոբյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել կուսակցականների հարցերին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
«Ես ինձ հայտարարում եմ ռևանշիստ»․ Ռուբեն Վարդազարյան. «Փաստինֆո»
ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը պատրաստվում է լինել չորրորդ «ռևանշիստը»՝ Բագրատ Սրբազանից, Արտակ Զաքարյանից և Վիգեն Հակոբյանից հետո։ Այս մասին «Փաստինֆո»-ի տաղավարում հայտարարել է ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը։ Նա հիշեցրեց ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումը, որում նշվում է իր կողմից հարգած մարդկանց ՝ Բագրատ Սրբազյանի, Արտակ Զաքարյանի, Վիգեն Հակոբյանի անունները, որոնց ադրբեջանական ԶԼՄ-ն անվանում
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն արձագանքել է Հռոմի պապին ուղղված՝ Ադրբեջանի նախագահի նամակին
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարությամբ արձագանքել է Հռոմի պապին ուղղված Ադրբեջանի նախագահի նամակին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ նշված է. «Սուրբ ծննդյան կապակցությամբ Հռոմի պապին ուղղված՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի շնորհավորական նամակը ծայրագույն զավեշտ է, որով Ադրբեջանի նախագահը վերստին հաստատում է Ադրբեջանում տիրող պետական և համակարգային երեսպաշտությունը։ Նամակում Ադրբեջանի նախագահն Ադրբեջանը բնութագրում է որպես «մի վայր, որտեղ
Պրահայի զոհերի թիվն աճում է
«Ազատություն» ռ/կ. Չեխիայի ոստիկանությունը հաղորդում է, որ Կարլի համալսարանում կրակոցների հետևանքով ավելի քան 15 մարդ է զոհվել։ Կրակողը համալսարանի արվեստի ֆակուլտետի ուսանող էր։ Միջադեպի վայրում հայտնաբերվել է նրա մարմինը։
ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմն իր դռներն էր բացել մարզի շուրջ 600 արցախցի երեխաների առջև, ովքեր հրավիրված էին մասնակցելու տարեմուտի տոնական միջոցառումներին
Aratashen Winery գիներանի և «ՍԻԹԻ-ԼԱՅՆ» ՍՊԸ-ի հովանավորությամբ և Արմավիրի մարզպետի աշխատակազմի աջակցությամբ 2023 թվականի դեկտեմբերի 20-ին և 21-ին Արմավիրի մարզում բնակվող 4-7 տարեկան 600 արցախցի երեխաների համար կազմակերպվեց տոնական միջոցառումներ, որոնք տեղի ունեցան Էջմիածնի մշակույթի տանը և Արմավիրի մարզպետի աշխատակազմի հանդիսությունների դահլիճում։ Միջոցառման շրջանակում Մեծամորի «Ընտանիք և համայնք» բարեգործական հասարակական կազմակերպության «Փալանչո» մանկապատանեկան տիկնիկային թատերախումբը,
Մահացու վրաերթ Երևանի Կորյունի փողոցում. կինը փողոցը հատել է չթույլատրվող հատվածով. shamshyan.com
Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։ Ժամը 18:45-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 30-ամյա Գոռ Մ.-ն իր վարած Kia Sportage մակնիշի ավտոմեքենայով Կորյունի փողոցում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կին հետիոտնի։ Կանչով ժամանած բժիշկներն արձանագրել են հետիոտնի մահը։ Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական
Մեծ պրեմիերա «Ուրիշ» թատրոնում
Օրերս Երևանի տարածաշրջանային N1 պետական քոլեջի «Ուրիշ» ուսանողական թատրոնում տեղի ունեցավ «Փարիզի Աստվածամոր Տաճարը» մյուզիքլի առաջնախաղը։ Հայկական ստեղծարար` բեմադրա-երաժշտական միտքն անդրադարձ կատարեց Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր Տաճարը»` ֆրանսերենով գրված առաջին պատմավեպին, վերածելով այն մյուզիքլի։ Բեմադրող ռեժիսորն Արտյոմ Ավետիսյանն է, որը վեպը վերածել է ներկայացման հիմքում ընկած պիեսի, իսկ երաժշտության և գործիքավորման հեղինակը կոմպոզիտոր Վահե Հայրապետյանն
Կարեն Գիլոյան․ «Թող օրենքի հետ իրենց գործերը կարգավորեն, հետո գան ու մյուս ֆեդերացիաների նման մեզ հետ նորմալ աշխատեն»
Այսօր Հայաստանի Մուայ-թահի ֆեդերացիայի ներկայացուցիչները դիմել էին մեզ՝ դժգոհելով, որ ԿԳՄՍ նախարարությունը չի կատարում իր խոստումը, հրաժարվում է ֆինանսավորել ֆեդերացիան, ինչպես նաեւ չի վճարում միջազգային մրցաշարերում հաջողություն արձանագրած մարզիկներին ու նրանց մարզիչներին, ինչը խոստացել էր։ Aravot.am-ը տարվա 10 լավագույն մարզիկներ մրցույթի քվեարկության ժամանակ հանդիպեց փոխնախարար Կարեն Գիլոյանին եւ խնդրեց պարզաբանել իրավիճակը։ «Նախ, այսպիսի բաները խոստանալով
Պարեկային ծառայությունը սկսեց գործել հանրապետության ողջ տարածքում
2023 թվականին Պարեկային ծառայությունը մեկնարկեց նաև Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի և Արմավիրի մարզերում։ Այսպիսով, այս տարվանից ծառայությունը ծածկում է հանրապետության ողջ տարածքը։ Կառավարության հովանու ներքո պրոֆեսիոնալ ու նոր գործելաոճով Պարեկային ծառայություն ունենալուն նախորդեցին լայնածավալ նախապատրաստական աշխատանքներ, որոնք իրականացվել են ներառական գործընթացներով՝ ԱՄՆ, Եվրամիության, ՄԱԶԾ և ԵԱՀԿ գործընկերների ու քաղհասարակության ներկայացուցիչների աջակցությամբ։
Զինված ուժերի ողջ անձնակազմը Սուրեն Պապիկյանի հրամանով պարգևավճար կստանա
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաստատում է մամուլում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ տարեվերջին զինված ուժերի ողջ անձնակազմը պարգևատրվելու է մեկ պաշտոնային դրույքի չափով։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։ Հարց․ Մամուլում տեղեկություններ են տարածվել, որ տարեվերջին զինված ուժերի ողջ անձնակազմը պարգևատրվելու է մեկ պաշտոնային դրույքի չափով, հաստատու՞մ եք
«Մայր Հայաստան» դաշինքը բողոքի ակցիաներ է անում հունվարի 1-ից սպասվող թանկացումների դեմ
Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» ընդդիմադիր դաշինքի անդամները շարունակում են մայրաքաղաքի փողոցներում «Ոչ թալանին» խորագրի ներքո բողոքի եւ իրազեկման ակցիաները։ Նրանք արդեն մի քանի օր իրենց համաքաղաքացիներին իրազեկում են, որ Երեւանի ավագանու իշխող խմբակցությունը դեկտեմբերի 26-ին կայանալիք ավագանու նիստում պատրաստվում է ընդունել 2024 թվականի հունվարի 1-ից տեղական տուրքերը եւ վճարները աննախադեպ թանկացնելու որոշում, որով անհամեմատ բարդանալու
Արարատ Միրզոյանը և Իմանգալի Տասմագամբետովը մտքեր են փոխանակել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, տրանսպորտային և տնտեսական փոխկապակցվածության զարգացմանն ուղղված նախագծերի շուրջ
Դեկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովին: Զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ գործունեությանն առնչվող հարցեր: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ ԱԳ նախարարին տեղեկացրել է 2023թ. նոյեմբերին Մինսկում կայացած ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի և ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «Զբոսաշրջության մասին» եւ կից նախագծերի փաթեթը
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` դեկտեմբերի 21-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «Զբոսաշրջության մասին» եւ կից նախագծերի փաթեթը: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը տեղեկացրել է, որ հարգելի պատճառով արտահերթ նիստին ներկա չէ հիմնական զեկուցող, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Հիշեցնենք, որ օրենսդրական փաթեթով առաջարկվում է հստակեցնել զբոսաշրջային գործունեության
«Ռուսները հիմա երազում են, որ հայերից ոմանք վերադառնան Արցախ ու իրենք արդարացնեն խաղաղապահների ներկայությունը»․ քաղաքագետ
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի այն հայտարարությունը, թե Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները մնում են Արցախում և խաղաղության միակ երաշխավորն են, քաղաքագետ Գագիկ Համբարյանը համարում է աբսուրդ։ Aravot.am-հետ զրույցում մեկնաբանելով այս խոսքերը՝ Գագիկ Համբարյանն ասաց․ «Որոշ ժամանակ առաջ նույնաբովանդակ հայտարարությամբ նաև հանդես է եկել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Սա անտրամաբանական մեկնաբանություն է, բոլորի համար
10 հոգի զոհվել է, 9-ը՝ վիրավորվել
Մեկ ժամ առաջ Պրահայի կենտրոնում՝ Կարլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի գլխավոր մասնաշենքում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում, կան զոհեր եւ վիրավորներ։ Զոհերի եւ վիրավորների թվի մասին հայտնի դարձավ ժամը 16.40-ին`10 հոգի զոհվել է, 9-ը՝ վիրավորվել ։ Պաշտոնական աղբյուրները այլ մանրամասներ չեն հայտնում։ Հայտնի է միայն, որ հարձակվողը չեզոքացված է։ Փակվել է ֆակուլտետի մասնաշենքի հարակից ողջ տարածքը՝
Պատժամիջոցների տակ գտնվող ՌԴ-ն միկրոչիպեր է ներկրում Թուրքիայի ու Մարոկոյի նավահանգիստներով
Ռուսաստանն օգտագործել է Թուրքիայի ու Մարոկոյի նավահանգիստները տեխնոլոգիական սարքավորումների ներկրման համար։ Նման պնդում է առաջ է քաշել «New York Times»-ը՝ նշելով, որ այդ երկրներից նավահանգիստներով Ռուսաստան է ներկրվել հեռահաղորդակցային սարքավորումներ և միկրոչիպեր։ Ըստ թերթի՝ տեղի է ունեցել ռուսական կառավարության էլեկտրոնային հասցեների միջոցով ուղարկված նամակների բովանդակության արտահոսք։ Նշվում է, որ սպառազինության համակարգերի միկրոչիպերը և անօդաչու թռչող
Հայ-վրացական հարաբերությունների բարձր մակարդակը Հարավային Կովկասում անվտանգության ապահովման կարեւոր գործոններից է. Ալեն Սիմոնյանը` Վրաստանի խորհրդարանի նախագահին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությունը: Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների նախագահների` Դիլիջանում կայացած հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցով, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը: Ողջունելով գործընկերոջը` ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է եղբայրական Վրաստանին Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու կապակցությամբ եւ նշել, որ դա կարեւոր
Հայտնի են 2023 թվականի տարվա 10 լավագույն մարզիկները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այսօր անցկացրել է Հայաստանի Հանրապետության 2023 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթը: Նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողների և ՀՀ ազգային հավաքականների մարզիչների բաց քվեարկության արդյունքում ձևավորվել է տարվա տասը լավագույն մարզիկների հետևյալ տասնյակը՝ Ալեքսանյան Արթուր/ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, Ամոյան Մալխաս/ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի
«Միգուցե Ալեն Սիմոնյանը համարում է, որ իր բարոյական ապրումներն ավելի ծա՞նր են, քան ցանկացած ուրիշներինը». Հայկ Ալումյան
Դատարանը պետք է քննության առնի այն հանգամանքը, որ հայցվորը բաց է թողել դատարան դիմելու մեկամսյա ժամկետը
Ռուսաստանն այլևս առաջվանը չէ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ագրեսիվ և ծավալապաշտական քաղաքականության հետևանքով Ռուսաստանը գտնվում է գրեթե լիակատար միջազգային մեկուսացման մեջ, և դրա վաղեմի դաշնակիցները սկսում են բացահայտ կերպով քայլեր ձեռնարկել իր դեմ: «Իրազեկ քաղաքացիների միավորում»
Խստորեն դատապարտում ենք մարդու քաղաքական ու քաղաքացիական իրավունքների ոտնահարման այս աղաղակող դրսևորումը. «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնություն
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (դատավոր՝ Մնացական Մարտիրոսյան) հասարակական-քաղաքական գործիչ, «ՀայաՔվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանին մեղավոր ճանաչեց և նախադեպը չունեցող աբսուրդային արգելք դրեց նրա հանրային-քաղաքական գործունեության վրա՝ պարտավորեցնելով 2 տարի 6 ամսով չկազմակերպել հավաքներ և չմասնակցել դրանց։ Համարում ենք, որ այս քայլով դատարանը կատարում է իշխող վարչախմբի ակնհայտ պատվերը՝ հանրային կյանքից ու
Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է ազատ մամուլը թիրախավորելու բոլոր փորձերը
Դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ԱԺ բարձր ամբիոնից մի քանի լրատվամիջոցի հասցեին իրեն թույլ է տվել հիմնազուրկ արտահայտություններ, որոնք ոչ միայն հարիր չեն ԱԺ պատգամավորին, այլև իրենց մեջ պարունակում են զրպարտության ու վիրավորանքի, ինչպես նաև Քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմ: Այսպես՝ իր ելույթում Արթուր Հովհաննիսյանը մասնավորապես ասել է. «Մենք գիտենք՝ հրապարակումները
Ավետիք Չալաբյանը երկու տարի չի կարող հավաքներ կազմակերպել, մասնակցել դրանց և փոխել բնակության վայրը
Մնացական Մարտիրոսյանը բավարարեց դատախազի պահանջն ամբողջությամբ․ Ազատության սահմանափակում 2 տարի 6 ամիս (1 տարի 11 ամիս կալանքի հաշվանցմամբ), կազմակերպել, մասնակցել հավաքների, այլ հանրային միջոցառումների ու փոխել բնակության վայրը. Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում, դատավոր Մնացական Մարտիրոսյանն այսօր հրապարակեց «ԱրԱր» հիմնադրամի համանախագահ Ավետիք Չալաբյանի գործով վճիռը: Հիշեցնենք, հանրային մեղադրող Արմեն Բեգլարյանն «ԱրԱր» հիմնադրամի համանախագահ Ավետիք
«Սպուտնիկ Արմենիայի» հեռարձակման կասեցումը վհատեցնող ու տխրեցնող որոշում է». Ալեքսանդր Հինշտեյն
Նման քայլերը հաստատապես չեն նպաստում մեր հարաբերությունների ամրապնդմանը։
«Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի անցկացման կարգում հնարավոր է փոփոխություններ կատարվեն. Գիլոյան
«Անկասկած, լավարկումների ու փոփոխությունների կարիք կա: Հաջորդ տարվա սկզբին կհավաքագրենք մասնագետների կարծիքներն ու դիտարկումները»
Թուրքիան Ադրբեջանի ոչ նավթային ոլորտում ներդրում կատարած երկրների շարքում առաջինն է
Ադրբեջանը Թուրքիայում ընդհանուր առմամբ կատարել է 19.9 մլրդ դոլարի ներդրում
Երևան է ժամանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը
Նա պատրաստվում է Երևանում քննարկել նոյեմբերին Մինսկում կայացած վերջին գագաթնաժողովի արդյունքները, որի ընթացքում ընդունվել են մեկ տասնյակից ավելի փաստաթղթեր
«Խիստ նկատողություն» տեսակի տույժ՝ երեք դատախազի նկատմամբ
Պատշաճ չեն կատարել իրենց դատավարական պարտականությունները

















































