Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Սպուտնիկ Արմենիայի» հեռարձակման կասեցումը վհատեցնող ու տխրեցնող որոշում է». Ալեքսանդր Հինշտեյն

Դեկտեմբեր 21,2023 18:13

«Սպուտնիկ Արմենիայի» վերահեռարձակման «Տոսպա» ռադիոընկերության հեռարձակումը 30 օրով կասեցնելու որոշումը համարում ենք վհատեցնող և տխուր», – պատասխանելով «Առավոտի» հարցին՝ հայտարարեց ՌԴ Պետդումայի «Ինֆորմացիոն քաղաքականության, տեխնոլոգիաների ու կապի» կոմիտեի նախագահ Ալեքսանդր Հինշտեյնը։

«Նման քայլերը հաստատապես չեն նպաստում մեր հարաբերությունների ամրապնդմանը։ Խոսքը վերաբերում է յուրաքանչյուր քաղաքացու ազատորեն ինֆորմացիա ստանալու իրավունքին։ Եթե խոսում ենք, ընդհանուր վերցրած, երկրների փոխհարաբերության մասին` տեղեկատվական հարթակում, ապա պետք է հասկանանք, որ այդ քայլը արտաքին քաղաքականության ածանցյալ ասպեկտների հարթությունում է։ Երկրները, որոնք հանդիսանում են ՌԴ ռազմավարական գործընկերներ, որոնք պահպանում են բարեկամական և հարգալից հարաբերություններ մեր երկրի հետ և զարգացնում են կապերը, նման երկրները անխոս շահագրգռված են զարգացնելու համագործակցությունը նաև տեղեկատվական ոլորտում և ազգային ԶԼՄ-ի մակարդակով, որոնք գործունեություն են իրականացնում՝ փոխադարձաբար երկու երկրների տարածքում։ Երկրները, որոնք թշնամաբար են տրամադրված Ռուսաստանի նկատմամբ, բնականաբար, խոչընդոտում են այդ աշխատանքներին և շարունակելու են դա անել», – մեկնաբանելով խնդիրը՝ կարծիք հայտնեց Ալեքսանդր Հինշտեյնը։

Ըստ նրա, ներկայիս տեղեկատվական իրականությունում, սովետական իրականությանը համահունչ գործողությունները, երբ խլացվում էին թշնամական համարվող ռադիոձայները, այլևս անհնար է։

«Այսօր ինտերնետը մարդուն թույլ է տալիս հասանելի լինել այն ինֆորմացիային, որը նրան հետաքրքիր է։ Ես հույս ունեմ, որ մեր՝ ինֆորմացիոն շուկայում աշխատող լիդերները, այնպիսիք, ինչպիսին է «Россия сегодня» մեդիահոլդինգը, կկարողանան զարգացնել իրենց ակտիվությունը, իսկ մենք մեր կողմից պատրաստ ենք ամեն կերպ նպաստել դրան», – եզրափակեց բանախոսը։

Նաիրա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031