Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ինձ հայտարարում եմ ռևանշիստ»․ Ռուբեն Վարդազարյան. «Փաստինֆո»

Դեկտեմբեր 21,2023 23:15

ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը պատրաստվում է լինել չորրորդ «ռևանշիստը»՝ Բագրատ Սրբազանից, Արտակ Զաքարյանից և Վիգեն Հակոբյանից հետո։ Այս մասին «Փաստինֆո»-ի տաղավարում հայտարարել է ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը։

Նա հիշեցրեց ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումը, որում նշվում է իր կողմից հարգած մարդկանց ՝ Բագրատ Սրբազյանի, Արտակ Զաքարյանի, Վիգեն Հակոբյանի անունները, որոնց ադրբեջանական ԶԼՄ-ն անվանում է որպես ռևանշիստ։ Մեր զրուցակցին վրդովեցրել էր ադրբեջանական ԶԼՄ-ն հետևյալ եզրահանգումը, որ «Հայաստանն այսօր չունի ո՛չ օկուպացված տարածքներ, ո՛չ մարտունակ բանակ, պետք է սթափ գնահատի իրավիճակը, ընդունի պատմական իրականությունը, զսպի ազգային հպարտությունը և մեկընդմիշտ հրաժարվի ռևանշից»։

«Ես՝ որպես Ռուբեն Վարդազարյան, ՀՀ քաղաքացի, ուզում եմ, որ Հայ Առաքելական Եկեղեցու դերն ու նշանակությունը Հայաստանում և Հայաստանի հանրային կյանքում զգալի, շեշտակի բարելավվի, ուզում եմ ունենալ Արցախը՝ որպես Հայաստանի անբաժանելի մաս, ուզում եմ ունենալ հզոր և մարտունակ բանակ և այս ամենի հետևանքով՝ ես ինձ հայտարարում եմ ռևանշիստ։ Ես էլ եմ ռևանշիստ, խնդրում եմ ես դառնամ չորրորդը՝ այս մարդկանցից հետո»,- ասաց Վարդազարյանը՝ հավելելով, որ իր հնարավորությունների սահմաններում պատրաստ է օգնել, աջակցել։

 

Մանրամասները՝ հարցազրույցում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031