Լրահոս
Օրվա լրահոսը

10 հոգի զոհվել է, 9-ը՝ վիրավորվել

Դեկտեմբեր 21,2023 20:10

Մեկ ժամ առաջ Պրահայի կենտրոնում՝ Կարլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի գլխավոր մասնաշենքում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում, կան զոհեր եւ վիրավորներ։  Զոհերի եւ վիրավորների թվի մասին հայտնի դարձավ ժամը 16.40-ին`10 հոգի զոհվել է, 9-ը՝ վիրավորվել ։

Պաշտոնական աղբյուրները այլ մանրամասներ չեն հայտնում։ Հայտնի է միայն, որ հարձակվողը չեզոքացված է։

Փակվել է ֆակուլտետի մասնաշենքի հարակից ողջ տարածքը՝ Յան Պալախի հրապարակը, ինչպես նաեւ մետրոյի Ստարոմեստսկա կայարանը։

Մասնաշենքի մոտ են փոխվարչապետ, ներքին գործերի նախարար Ռակուշանը ու Պրահայի քաղաքապետ Սվոբոդան։ Նրանք Չեխական հեռուստատեսությանը տված հարցազրույցում կոչ արեցին բնակչությանը չխանգարել իրավապահ մարմիններին, հարակից տարածքներում չխմբվել եւ մեքենաների մեջից դուրս չգալ։

Ոստիկանության հատուկ ուժերը ֆակուլետի մասնաշենքի բոլոր սենյակները ստուգում են՝ բացառելու համար հարձակվողի հետ կապ ունեցող այլ մարդկանց գոյությունը։ Ուսանողներն ու դասախոսները արդեն տարհանվել են։

 

Հակոբ Ասատրյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031