Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմն իր դռներն էր բացել մարզի շուրջ 600 արցախցի երեխաների առջև, ովքեր հրավիրված էին մասնակցելու տարեմուտի տոնական միջոցառումներին

Դեկտեմբեր 21,2023 22:30

Aratashen Winery գիներանի և «ՍԻԹԻ-ԼԱՅՆ» ՍՊԸ-ի հովանավորությամբ և Արմավիրի մարզպետի աշխատակազմի աջակցությամբ 2023 թվականի դեկտեմբերի 20-ին և 21-ին Արմավիրի մարզում բնակվող 4-7 տարեկան 600 արցախցի երեխաների համար կազմակերպվեց տոնական միջոցառումներ, որոնք տեղի ունեցան Էջմիածնի մշակույթի տանը և Արմավիրի մարզպետի աշխատակազմի հանդիսությունների դահլիճում։

Միջոցառման շրջանակում Մեծամորի «Ընտանիք և համայնք» բարեգործական հասարակական կազմակերպության «Փալանչո» մանկապատանեկան տիկնիկային թատերախումբը, գեղարվեստական ռեժիսոր Գրիգոր Հովհաննիսյանի գլխավորությամբ, ներկայացրեց «Իսկական ընկերը» հեքիաթը։

Անսահման մեծ էր երեխաների ոգևորությունը, որն էլ ավելի կրկնապատկվեց նվերների հանձնումից հետո։

Նշենք, որ ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի և Aratashen Winery գիներանի ու «ՍԻթԻ-ԼԱՅՆ» ՍՊԸ-ի համագործակցության արդյունքում օրեր առաջ արցախցի շուրջ 30 ընտանիքի ըստ կարիքի տրամադրվեց տարբեր կենցաղային տեխնիկաներ։

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի անունից շնորհակալություն ենք հայտնում բոլոր բարերարներին՝ իրենց կատարած մեծ աշխատանքի համար։

 

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031