Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի են 2023 թվականի տարվա 10 լավագույն մարզիկները

Դեկտեմբեր 21,2023 19:30

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այսօր անցկացրել է Հայաստանի Հանրապետության 2023 թվականի  «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթը:

Նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողների և ՀՀ ազգային հավաքականների մարզիչների բաց քվեարկության արդյունքում ձևավորվել է տարվա տասը լավագույն մարզիկների հետևյալ տասնյակը՝

Ալեքսանյան Արթուր/ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր,

Ամոյան Մալխաս/ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,

Անդրեասյան Արման/ 2023 թ.՝ ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,

Բաչկով Հովհաննես/ 2023 թ.՝ բռնցքամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,

Դավթյան Արթուր/  2023 թ.՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության ոսկե և բրոնզե մեդալակիր,

Թևանյան Վազգեն / 2023 թ.՝ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,

Լալայան Վարազդատ / 2023 թ.՝ ծանրամարտի Եվրոպայի և աշխարհի առաջնությունների արծաթե մեդալակիր,

Հարությունյան Արսեն/ 2023 թ.՝ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,

Մանասյան Նարեկ/ 2023 թ.՝ բռնցքամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,

Սահակյան Գոռ / 2023 թ.՝ ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031