Օրվա լրահոսը

«Ինչքան տեղեկացված եմ եղել, Եղիշն էլ սեր ուներ թմրանյութի հետ». Ազատ գյուղի զորամասի գործով Լեւոն Խառատյանը հարցաքննվեց

«Իմ իմանալով, որ Եղիշը, այդ 5 լիտրանոց բենզինը ուզեցել է վառի վառարանը՝ վախից շպրտել է ննջարանի կողմ». վկան վարչապետի ելույթից է այդ մասին տեղեկացել

Թագուհի Թովմասյան. «Հայաստանում մարդու իրավունքների ընդամենը երկու դրույթ չի խախտվել. մեկը՝ ամուսնության իրավունքը, մյուսը, որ ստրկություն չկա»

Մենք անընդհատ ասում ենք կանանց իրավունքներ, կանանց մոտիվացիա: Եվ ո՞ր կինը պիտի մոտիվացվի, որ գա, որեւէ պաշտոնում իր թեկնածությունը ներկայացնի, եթե ամբողջ խմբակցությունը հարձակվել եւ ասում էր՝ դու իրավունք չունեիր անելու սա, անելու նա:

Տաթևիկ Վիրաբյանը տնային կալանքից ազատվեց. Բաբայան

Փաստաբան, «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը Տաթևիկ Վիրաբյանը տնային կալանքից ազատվեց…

«Մարդիկ, որոնք բողոքում էին, թե դոմիկի մեջ առնետը էրեխուս մատը կերավ, հիմա չեն թողնում դոմիկները հանենք»․ Քննարկում Գյումրիում

Անգամ այն անձինք, ովքեր ստացել են բնակարան, բնակարանային պայմանների բարելավում, հետագայում կրկին հայտնվել են անօթևանության մեջ, ինչն արդեն ներկայիս որդեգրած քաղաքականության շրջանում հարցի հետագա լուծման բացառմանն է բերում։

Միրզոյանը և Մարագոսը անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումներին

Դեկտեմբերի 8-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԵՄ համապարփակ գործընկերության օրակարգային հարցեր։ ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ դեսպանն ամփոփել են վերջին շրջանում Երևան և Բրյուսել փոխայցելությունների, տարբեր ձևաչափերով կայացած քննարկումների արդյունքները՝ գոհունակություն հայտնելով քաղաքական ու անվտանգային, ինչպես նաև ոլորտային ուղղություններով ակտիվ

Արշակունյաց 34 հասցեում գործող «Կարաս»-ի գործունեությունը ժամանակավորապես կասեցվել է. խախտումներ են հայտնաբերվել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագ արձագանքման բաժնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «Կարաս Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Արշակունյաց 34 հասցեում գործող): Հանրային սննդի օբյեկտում առկա սննդամթերքին վերցվել են նմուշներ և տրվել լաբորատոր փորձաքննության։ Արդյունքում նմուշներում հայտնաբերվել են հետևյալ խախտումները՝ «Կեսար» աղցան արտադրատեսակը՝ ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), E.coli, խոզի շաուրմա արտադրատեսակը՝ ԱՑԽՄ,

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի կառավարությանն ու Արդարադատության նախարարության ոլորտային բարեփոխումներին

Արդարադատության նախարարի տեղակալներ Կարեն Կարապետյանը և Արա Մկրտչյանը ներկա են գտնվել ԵՄ-Հայաստան Արդարադատության երկխոսության երրորդ հանդիպմանը։ Կարեն Կարապետյանն իր ելույթում մատնանշել է երկխոսության հարթակի կարևորությունը՝ որպես արդարադատության ոլորտում ՀՀ-ԵՄ կայուն և արդյունավետ փոխգործակցության վառ օրինակ: Հանդիպման առաջին հատվածում Կարեն Կարապետյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի առաջնահերթությունները, Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ. ռազմավարության իրականացման ընթացքը, Հակակոռուպցիոն 2019-2022թթ.

«Պարո՛ն Քերոբյան, խնդրում եմ աշխատաշուկայում սեռով պայմանավորված բաժանումներ մի արեք, սեքսիստ մոտեցումներից հեռացեք». Սոնա Ղազարյան

Այն պատմամշակութային վայրերը, որտեղ այցելում են, այնտեղ հավաքված աղբի հարցը պատկան մարմինները գոնե պիտի լուծեն: Զբոսաշրջիկը գալիս եւ զարմանում է, որ մեզ համար սրբություն հանդիսացող վայրի աղտոտված, կեղտոտված հարակից տարածքներից: Այդ վիճակը մեզ պատիվ չի բերում: Պետք է պատիժները խստացնել:

ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներից 5351-ն արդեն աշխատանքի է տեղավորվել

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը և մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը «Հումանիտար կենտրոն»-ում այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում ներկայացրել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների աշխատանքի և զբաղվածության, ինչպես նաև կենսաթոշակների և նպաստների նշանակման ընթացակարգերի վերաբերյալ մանրամասներ։ Ինչպես նշել է Ռուբեն Սարգսյանը, ԼՂ-ից բռնի տեղահանվածներից արդեն իսկ աշխատանքի է տեղավորվել շուրջ 5351 անձ՝

«Որքանո՞վ է նորմալ կորպուսի հրամանատարներին, զինված ուժերի գլխավոր վարչության պետերին տուռնիկի վրա նկարելը, դարձնելը մի պատմություն». Գեղամ Մանուկյան

Անդրանիկ Սիմոնյանը պատասխանեց. «Հարցի նրբությունը հաշվի առնելով՝ ես գտա, որ ձեր բարձրացրած հարցերին եզրափակիչ ելույթում պետք է առնվազն չանդրադառնամ»: Սա լսելուց հետո, երբ հարցը դրվեց քվեարկության, Քրիստինե Պողոսյանը նայեց Վիլեն Գաբրիելյանին, չուզելով եւ ստիպված ձեռքը բարձրացրեց՝ քվեարկելով կողմ, բայց գլուխը շրջելով հակառակ կողմ՝ որպես բողոքի նշան:

ԲԸՏՄ-ն օդի աղտոտման և ապօրինի ջրօգտագործման դեպքեր է հայտնաբերել

❌ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական աշխատանքների ընթացքում հայտնաբերել են օդի աղտոտման և ապօրինի ջրօգտագործման իրավախախտման դեպքեր։ ❗️ Մասնավորապես՝ ❌ Մայրաքաղաքում գործող ռետինե իրերի պատրաստման արտադրամասում գոլորշու արտադրության համար նախատեսված կաթսան շահագործվել է առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։ ❌ Իսկ Վանաձոր քաղաքի ավտոլվացման կետում առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության ապօրինի

Գարեգին Երկրորդը Կանադայի դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրներին

Դեկտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ-ում Կանադայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին: Նորին Սրբությունը շնորհավորեց դեսպանին և հաջողություններ մաղթեց նրան իր առաքելության մեջ` նշելով, որ Հայաստանում Կանադայի դեսպանության հիմնումը կնպաստի երկու երկրների բարեկամական հարաբերությունների առավել սերտացմանն ու արգասավորմանը։ Հանդիպմանն Ամենայն Հայոց Հայրապետն

«Իմ վստահորդներին պարտադրում են ինչ-որ փաստաթղթերի ստորագրում». «Գոյի» փաստաբան

Երբ որեւէ գործ քննվում է դատարանում, կողմնակի միջամտությունները ոչ իրավաչափ են

Փայլան. Մնայուն խաղաղության համար բոլորս միասին պատասխանատվություն ստանձնենք

Կարո Փայլանը «X»-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի նախագահականի և ՀՀ վարչապետի աշխատակազմի համատեղ հայտարարությանը․ «Հրաշալի լուր․ ցանկանում եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը, որով ավետում են փոխադարձաբար գերիների ազատ արձակման մասին, կարևոր իրադարձություն լինի խաղաղության ճանապարհին։ Խաղաղության ճանապարհը բացվելու է վստահությունը մեծացնող նմանօրինակ քայլերով։ Մնայուն խաղաղության համար բոլորս միասին պատասխանատվություն ստանձնենք»։

«Կողմ եմ քվեարկելու, չնայած մեծ հաճույքով հա՛մ ձեռնպահ կքվեարկեի, հա՛մ դեմ, դիմելու եմ ԱԱԾ-ին» Վիլեն Գաբրիելյանին վրդովվեցրել էր ԱԱԾ-ականի պահվածքը

Քրիստինե Պողոսյանն ասաց. «Տպավորություն է որ слушаем но не слышим, դուք գիտեք, որ խնդիր կա, դա իրավունքների փաստացի խախտում է: Դուք համառորեն պնդում եք, որ այդ խնդիրը չկա: Ես ո՞նց վարվեմ իմ ներքին դիսոնանսի հետ ու քվեարկեմ օրենքին, երբ խնդիրը կա, բայց լուծում չենք ուզում գտնել»:

Ձայնագրություն․ «Չեմ բացառում ՔՊ-ի հետ համագործակցությունը»․ Գյումրու «Զարթոնք» խմբակցության ղեկավար. «Հրապարակ»

Գյումրիում սպասվող իշխանափոխության համատեքստում «Հրապարակը» երեկ հոդված էր գրել, որտեղ գրված էր, որ Գյումրու ավագանու «Զարթոնք» խմբակցության ղեկավար Վարդեւան Հակոբյանը չի չբացառում ՔՊ-ի հետ հնարավոր համագործակցությունը՝ Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին պաշտոնանկ անելու գործընթացին։ Այս հոդվածից հետո Վարդեւան Հակոբյանը հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, թե մամուլում իր կողմից արտահայտած մտքերը ներկայացվել են ոչ լիարժեք։ Ստորեւ ներկայացնում ենք խոսակցության

«Արմեն Աշոտյանն ամենօրյա ռեժիմով քննադատում էր Նիկոլ Փաշինյան անձին, եւ նրան վերցրեցին արգելանքի․ մարդկանց լռեցնելը մեծ թափ է հավաքել»․ փաստաբան

«Այն հարցերը, որոնք առնչվում են երկրի սուվերենությանը, այդ հարցերով կարմիր գիծ կա քաշված, իրավապահ համակարգն աշխատում է շատ «էֆեկտիվ» եւ ի վերջո այդ գործն ավարտվում է անձին ապօրինի արգելափակելով»։

«Հորիզոն Եվրոպա» ծրագրում Հայաստանն առաջընթաց է գրանցում

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ Եվրոպական միության «Հորիզոն Եվրոպա» ծրագրի տեղեկատվական միջոցառումը, որը կազմակերպել էր Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոնը՝ Եվրոպական հանձնաժողովի և ՀՀ ԳԱԱ-ի հետ համատեղ։ «Միջոցառման նպատակն է խթանել Հայաստանի կազմակերպությունների մասնակցությունը գիտանորարարական նախագծերում», – իր ողջույնի խոսքում նշեց Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոնի տնօրեն Տիգրան Արզումանյանը։ Մասնակիցներին ողջունեց ՀՀ

«Հրազդանում շներին կրակել են, սպանել առանձնակի դաժանությամբ»․ կենդանասերները անշնչացած շանը բերել էին դատախազության շենքի մոտ

Կենդանասերները բողոքի ցույց են անում, պահանջում են պատասխանատվության ենթարկել այն անձանց, ովքեր Հրազդանում դաժանությամբ շների սպանդ են կատարել

Ոստիկանության միջամտությունները «Զանգ»-ի հավաքների ընթացքում պարունակում են անհարկի և անհամաչափ սահմանափակումներ. «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» 

Նախաբան «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը շարունակում է խաղաղ հավաքների մշտադիտարկումը Հայաստանի Հանրապետությունում։ Հավաքների մշտադիտարկումը իրականացվում է անմիջական դիտորդության, ինչպես նաև ԶԼՄ և այլ աղբյուրների հրապարակումներից ստացված տեղեկությունների համադրմամբ։ Կոմիտեի կողմից խաղաղ հավաքների մշտադիտարկման ամբողջական մեթոդաբանությունը հասանելի է 2021 թ․ նոյեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածի վերաբերյալ զեկույցում։ Սույն արտահերթ զեկույցում ամփոփված են օգոստոս-դեկտեմբեր ամիսներին «Զանգ» նախաձեռնության կողմից

«Անտարկտիդայից երկու հոգի հատել են ՀՀ սահմանը, պինգվիններ են, երեխա են ունեցել, ո՞նց կարող է իրենց երեխան դառնալ ՀՀ քաղաքացի». Գեղամ Մանուկյան

Եթե մենք գիտենք, որ տվյալ անձինք, ասենք, Պակիստանի քաղաքացիներ են, ակնհայտորեն նրանց երեխան, եթե նույնիսկ ծնվի ՀՀ տարածքում, ՀՀ քաղաքացի չէ:

Հայաստանն ունենալով փախստականների ընդունման և նրանց կարիքների ապահովման երկարամյա փորձ՝ Ֆորումի ընթացքում կկիսվի նաև փախստականների հետ աշխատանքի իր դրական փորձով

Դեկտեմբերի 8-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի նախագահությամբ տեղի է ունեցել կլոր-սեղան քննարկում՝ նվիրված հաջորդ շաբաթ Ժնևում կայանալիք Փախստականների համաշխարհային ֆորումին Հայաստանի մասնակցությանը: Քննարկման ընթացքում ներկայացվել են փախստականների պաշտպանության հարցերով ՀՀ առաջնահերթությունները, մասնավորապես ընդգծվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների կարիքները հոգալու նպատակով միջազգային հանրության կողմից աջակցության տրամադրման կարևորությունը ոչ միայն հրատապ խնդիրների լուծման, այլ

«Մեր երկրում կալանքը խափանման միջոցից վերածվել է մարդկանց նկատմամբ պատժիչ մահակի»․ Գոհար Մելոյան

«Արձանագրում ենք, որ ժողովրդավարության եւ իրավական պետության հենասյունային սկզբունքների հետ կապված խնդիրներ ունենք արդեն իսկ։ Եվ մեզ թույլ ենք տալիս ասելու, որ, այո, այսօր մարդու իրավունքների պաշտպանվածության խնդիր ունենք»։

Գործուն քայլեր են արվում բարեկամ երկրների միջև անասնաբուժության ոլորտում համագործակցության ամրապնդման համար

Երևանում անցկացվել է անասնաբուժական միջոցառումների վերաբերյալ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանային համագործակցության 2-րդ սեմինարը` ԱՄՆ պաշտպանության սպառնալիքի նվազեցման գործակալությունը (DTRA) աջակցությամբ: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար կազմն ու Վրաստանի Պարենի ազգային գործակալության և գյուղատնտեսության պետական լաբորատորիայի պատվիրակությանը։ Աշխատաժողովի նպատակն էր առավել հանգամանալի քննարկել երկրների անասնաբուժական ընթացակարգերն ու ծրագրերը՝ անդրադառնալով այնպիսի կարևոր

Էրդողան. Այն, ինչ անում է Ֆրանսիան, պարզապես սադրանք է

Ավելի վաղ Հայաստանին ուղարկված տանկերը, հրանոթները, հրացաններն անցան Ադրբեջանի ձեռքը։ Ոչ թե ինչ-որ արդյունքի են հասնելու, ուղղակի Հայաստանին են խաբում։

Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել են կրթության բարեփոխումները և հետագա համագործակցությունը

«Մեր բոլոր կարևորագույն բարեփոխումներն իրականացվել են ՀԲ աջակցությամբ, խորհրդատվությամբ և համատեղ աշխատանքով»

«Երեխան մահացել էր, դրան հաջորդեց թափառող շների հանդեպ ատելության արշավ եւ փաստացի երեկ Հրազդանում ականատես ենք եղել շների սպանդի». Արեգնազ Մանուկյան

Առանձնակի դաժանությամբ վերացրել են թափառող շներին, նրանց վրա մի քանի անգամ կրակել են եւ սա արդեն բորբոքել է եւ ցասում է առաջացրել կենդանասերների շրջանում:

Կառավարությունը պետք է լրջորեն վերագնահատի իր գործողություններն ու ձախողումները կոռուպցիայի դեմ պայքարում. հայտարարություն

Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ հայտարարություն Քսան տարի առաջ՝ 2003 թվականի հոկտեմբերի 31-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իր 58/4 բանաձևով ընդունեց Կոռուպցիայի դեմ կոնվենցիան և դեկտեմբերի 9-ը հռչակեց որպես Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր։ 2023 թվականը նշանավորվում է նաև Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարի 20-ամյակով՝ հաշվի առնելով, որ հակակոռուպցիոն առաջին ռազմավարությունը և դրա իրականացման միջոցառումների

Խավիեր Կոլոմինա. Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը խաղաղության համաձայնագրի հասնելու հստակ պարտավորության մասին

Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան «X»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ձերբակալվածների ազատ արձակման Հայաստանի և Ադրբեջանի միացյալ հայտարարության վերաբերյալ: «Ես ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը, որով հայտարարվում է ձերբակալվածների փոխադարձ ազատ արձակման, վստահության ամրապնդման այլ միջոցների և երկար սպասված խաղաղության համաձայնագրի հասնելու հստակ պարտավորության մասին։ ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է այդ ջանքերին

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728