Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԸՏՄ-ն օդի աղտոտման և ապօրինի ջրօգտագործման դեպքեր է հայտնաբերել

Դեկտեմբեր 08,2023 17:23

❌ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական աշխատանքների ընթացքում հայտնաբերել են օդի աղտոտման և ապօրինի ջրօգտագործման իրավախախտման դեպքեր։

❗️ Մասնավորապես՝
❌ Մայրաքաղաքում գործող ռետինե իրերի պատրաստման արտադրամասում գոլորշու արտադրության համար նախատեսված կաթսան շահագործվել է առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։
❌ Իսկ Վանաձոր քաղաքի ավտոլվացման կետում առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության ապօրինի խորքային հորից իրականացվել է ջրառ։
❌ Տնտեսավարողների կողմից կատարվող ապօրինությունները կասեցվել են։
❌ Կկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ։

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031