Օրվա լրահոսը
Պարույր Հովհաննիսյանը ռումինական կողմին է ներկայացրել Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության արդյունքում ստեղծված հումանիտար իրավիճակը
Հոկտեմբերի 30-ին Բուխարեստում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ռումինականը՝ Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղար Յուլիան Ֆոտան: Անդրադարձ կատարելով հայ-ռումինական երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի՝ կողմերը բարձր են գնահատել երկու երկրների միջև ձևավորված քաղաքական երկխոսությունը։ Քննարկվել են տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման, ինչպես
«Տեղեկությունը, թե կառավարության գանձապետական հաշիվներից «Արցախբանկ»-ը պարտքի դիմաց գումար է առգրավել, իրականությանը չի համապատասխանում»
Արցախի կառավարության գանձապետական հաշիվներում եղած 3,1 միլիարդ դրամը սեպտեմբեր ամսվա աշխատավարձային ֆոնդի (3,6 միլիարդ դրամ) համամասնությամբ ամբողջությամբ ուղղվել է աշխատավարձերի վճարմանը։
«Հունվարից, վճարելով հարկադիրի հաշվին, միանգամից ապաարգելադրվելու են բանկերում քաղաքացիների բոլոր հաշիվները»․ Գրիգոր Մինասյան
«Մենք քաղաքակիրթ միջավայր ենք ստեղծել, որ քաղաքացիները փողոցում ծառերի տակ չխոսեն հարկադիրի աշխատողների հետ»։
Մեկնարկում են Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 152-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները
Հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր, կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 152-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները կմեկնարկեն նոյեմբերի 1-ին։ Կոմպոզիտորի տուն-թանգարանի նախաձեռնությամբ նոյեմբերի 1-ին՝ ժամը 13:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից պուրակում կոմպոզիտորի շիրիմի մոտ հարգանքի տուրք կմատուցվի երաժշտի հիշատակին: Այնուհետև Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանում տեղի կունենա նորացված մշտական ցուցադրության բացումը։ Համերգային ծրագրով հանդես
Սերիկ եւ Ավետիք Իսահակյան. դիլիջանյան մանուշակներ, որ հիշողության խորհուրդ ունեին…
Երկու տարի առաջ, երբ դասավորում էի արվեստագետ, ազգագրագետ, պետական-հասարակական եւ ՀՍՍՀ Արվեստի վաստակավոր գործիչ Սերիկ Դավթյանի տանը մասամբ պահպանված արխիվը, գտա մի քանի մեքենագիր էջեր, որոնք հետաքրքրությամբ սկսեցի ընթերցել: Դրանցից մեկն անտիպ հուշ էր Ավ. Իսահակյանի մասին (ձեռագիրը, ցավոք, չի պահպանվել: Անվանի արվեստագետն այն գրել է 1958 թվականին: Սերիկի հորը՝ դիլիջանցի անվանի ուսուցիչ Ստեփանին, Ավետիք
«Համայնքապետերն իրար վրա կրակում են, բայց չեն կալանավորվում, իսկ 16 տարեկան երեխան միտինգին իրեն մի քիչ վատ պահելու համար կալանավորվում է»․ Գեղամ Նազարյան
Արդարադատության նախարարն ասաց․ «Ակնհայտ է, որ գործադիրը երբեք որեւէ դատավորի չի զանգում, չի ստիպում այս կամ այն գործով որոշում կայացնել»։
Արցախցի անչափահաս տղային կալանավորել են, որովհետև չի ներում իշխող ուժին. Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Մեր գործընկեր Քրիստինե Վարդանյանի հետ տեսակցել ենք մի քանի օր առաջ կալանավորված և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ տեղափոխված 16-ամյա Սամվել Միրզոյանին: Սամվելն անչափահաս է, արցախցի, ում զոհված հայրը զինված ուժերի փոխգնդապետ է եղել: Վերջինիս ազատությունից զրկել են, որովհետև նա ոչ մի կերպ չի համակերպվում
Ախուրյանում հնչած մի կրակոցի հետքերով. 11֊ամյա աղջկան ծանր վիճակում տեղափոխել են Երևան
Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզի Ախուրյան համայնքում. 8֊րդ դասարանցի մի տղա Պարույր Սևակ փողոցում «Տիր»-ի հրացանով պատահաբար կրակել է նույն դպրոցի 6-րդ դասարանի աշակերտուհու։ Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեցին ոստիկանության լրատվական ծառայությունից՝ ժամը 18.56-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի ծակած վերք, պնեւմոթորաքս հարցականով, հիպովոլեմիկ սինդրոմ» ախտորոշմամբ Գյումրու «Մոր և
«Եթե որոշել ես կյանքդ կապել մի կնոջ հետ, ուրեմն պետք է այնքան տղամարդ լինես, որ գնահատես նրան ու հարմարվես»
Սերժ Սանդորը եկել է Երեւան եւ դիտել իր պիեսի՝ Ղազանչյանական մեկնաբանությունը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում հերթական պրեմիերան է՝ «Կանացի կերպարանքները»՝ ըստ Սերժ Սանդորի: Բեմադրությունը եւ երաժշտական ձեւավորումն իրականացրել է թատրոնի գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը, պարերը՝ Արտյոմ Գեւորգյանինն են: Ներկայացման մեջ ներգրավված են Հասմիկ Մխիթարյանը, Լարիսա Ղեւոնդյանը, Նելլի Ճաղարյանը եւ Տիգրան Նահապետյանը: Հակոբ Ղազանչյանն
Քննարկվել են հայ-նիդերլանդական համագործակցության հեռանկարները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պարտականությունները կատարող Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ–ում Նիդերլանդների Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Յապ Ֆրեդերիքսին: Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ու փոխդեսպան Կիվեն Կոուվենարը: Ողջունելով Յապ Ֆրեդերիքսին՝ Արթուր Մարտիրոսյանն արդյունավետ աշխատանք է մաղթել նրան՝ ի շահ հայ-նիդերլանդական բարեկամական կապերի զարգացման: Նա համոզմունք է հայտնել, որ Յապ
«Ամենամեծ հարցը Արցախի ժողովրդի հարցն է, ՀՀ նախագահը մտադի՞ր է ծրագրեր իրականացնել կամ ինչո՞ւ ուղերձով չի դիմում ԱԺ-ին»․ Արծվիկ Մինասյան
Խաչատուր Պողոսյանն ասաց` եթե լինի անհրաժեշտություն, նախագահը կամք կդրսեւորի եւ ուղերձով կդիմի Ազգային ժողովին։
Մոսկվայի «ուժը» միայն Հայաստանի վրա է պատում
Հայաստանին թշնամաբար վերաբերվող երկրների զայրույթն առաջացնողը, պարզվում է, հայաստանյան ընդդիմադիրների «պատկերացմամբ» ավելի բացասական կերպար է, քան այն պետության առաջնորդը, որի երկիրը Արցախում դիտորդի կարգավիճակում էր: Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության հարցում Արեւմուտքի ու Ռուսաստանի ունեցած վերաբերմունքի ու գնահատականների տարբերություններն ավելի ու ավելի ցցուն են դառնում: Թեեւ հայաստանյան քաղաքական դաշտում նախընտրում են չնկատելու տալ բազմաթիվ ակնառու փաստեր:
«Պաշտպանյալս հայտնել է, որ զղջում է այն ամենի համար, ինչ տեսանյութերով երեւում է, ինչը հանրությունը տեսել է». «Ալադդին» մանկապարտեզի հավաքարարի պաշտպան
Մեղադրանքի էության հետ կապված իրավական դիրքորոշում հայտնել եմ, ասել եմ՝ իմ պաշպանյալը իրավաբանորեն չի տիրապետում իրավական լեզվին, ուստի, դիրքորոշում չենք հայտնել. Գոռ Վարդանյան
Արմեն Չարչյանը կրկին ստանձնել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնը
«Իզմիրլյան» ԲԿ ՓԲԸ միակ բաժնետեր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու որոշմամբ, 2023թ. նոյեմբերի 1-ից «Իզմիրլյան» ԲԿ ՓԲԸ տնօրենի պաշտոնը կրկին ստանձնել է պրոֆեսոր, բ.գ.դ. Արմեն Գերասիմի Չարչյանը: «Իզմիրլյան» բժշկական կենտրոն
Մինչդեռ իշխանությունը ձեւացնում է, թե ոչինչ էլ չի եղել. «Հրապարակ»
Եվ հետո Ազգային ժողովում, որպես մեծ ձեռքբերում, հայտարարում, թե համաձայնել են Ադրբեջանի բոլոր պահանջներին, եւ մենք արդեն «խաղաղության խաչմերուկում» ենք ապրում:
Ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արզնի 1» մայրուղային ջրատարի վրա իրականացվող պլանային աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 2-ին ժամը 10.00-ից մինչև նոյեմբերի 3-ը ժամը 22.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Երևանի Կենտրոն վարչական շրջանի՝ Այգեստան թաղամասի 9-11 փողոցների, Հերացի փողոցի, Մյասնիկյան 1-4, Աբովյան 54, 56, 58, 60 համարների, Չարենցի 1-ին նրբանցքի, Մխիթար Հերացու
Արդյոք բա՞ն է փոխվել, կառավարությունը կարողանո՞ւմ է տեղեկանալ, թե ով ինչքան փող ունի: Ինչպե՞ս են իմանալու, թե որ արցախցու հաշվին ինչքան գումար կա. «Հրապարակ»
Կառավարությունը որոշում է կայացրել, որ նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին ԼՂ-ից բռնի տեղահանված մեր բոլոր հայրենակիցները կստանան 50 հազարական դրամ՝ առաջնահերթ սպառողական ծախսերի աջակցության նպատակով: Այս մասին հոկտեմբերի 23-ին հայտարարել էր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: Սակայն նա մի վիճահարույց բացառության մասին եւս հայտարարեց, ըստ որի` ում բանկային հաշվի վրա կլինեն «բավականաչափ խնայողություններ»՝ չհստակեցնելով, թե ինչքան խնայողությունն է համարվելու
«Օրենքը պահանջում է, որպեսզի մեր նահատակների անունները հավերժացվեն, հստակ ծրագիր նախատեսեք»․ Արծվիկ Մինասյանի առաջարկը՝ վարչապետի աշխատակազմին
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Խաչատուր Պողոսյանը նշեց, որ հստակ չի կարող պատասխանել այս հարցին։
«Սխալ վճիռների համար ՀՀ քաղաքացիներն այս տարի պետք է վճարեն մոտ 4 մլրդ դրամ, սա մինչեւ ո՞ւր է գնալու»․ Գեւորգ Պապոյան
Պարզաբանվեց, որ ավելացումը եւ բյուջեի գերակշռող մասը վերաբերում են միջպետական գանգատների շրջանակներում ներկայացուցչության ապահովմանը։
ՔՊ պատգամավոր կանայք ե՛ւ տուն են գնել, ե՛ւ պետությունից տան վարձի փոխհատուցում ստացել. «Ժողովուրդ»
Արփի Դավոյանի դեպքում իրավիճակն ավելի դրամատիկ է. նա 2019 թվականից մինչեւ 2023 թվական՝ հիմա, տան վարձավճարի փոխհատուցում է ստանում ՀՀ Ազգային ժողովի բյուջեից:
Երբ չգիտես՝ ինչ անել, պետք չէ անել ինչ պատահի. Շարմազանով
Իշխանությունն ամեն օր մի անհեթեթություն է դաշտ նետում, մենք էլ լուրջ դեմքով ու ջանասիրաբար փորձում ենք հերքել այդ անհեթեթությունը
Իշխանություններն այստեղ էլ ենթարկվեցին ադրբեջանական քմահաճույքներին. «Հրապարակ»
Փաշինյանը խաղաղություն է մուրում
Ինչ ունեցվածք է հայտարարագրել միայն 2018 թ.-ից հետո աշխատանք ունեցած ՔՊ պատգամավորը. «Ժողովուրդ»
Պատգամավոր Միքայել Թումասյանի ընտանիքն ապրում է տարեկան 2 մլն դրամով. իր կյանքի ամենաեռանդուն 17 տարիներին՝ բանակից զորացրվելուց հետո, նա որեւէ տեղ չի աշխատել: Իսկ, ահա, հեղափոխությունից հետո կենսագրություն չունեցող Թումասյանի կյանքը գլխիվայր շուռ է եկել. 2018 թվականին նա դարձել է ՔՊ կուսակցության անդամ եւ նշանակվել Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար՝ աշխատելով մինչեւ 2021 թվականը։ Որեւէ տեղ
Ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ Հայաստանի և Իրանի աշխատանքի և սոցիալական ոլորտը համակարգող նախարարների միջև
Աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավիի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները, անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի։ Երկու երկրների միջև համագործակցության
Ամբոխը «ոգու կարգավիճակ է»
«Ի հեճուկս առողջ բանականության՝ ժողովուրդը մշտապես պաշտպանում է այն, ինչն իր համար փորձանքների աղբյուր է դառնում: Այդպես է տեղի ունենում ժողովրդական ժողովի ընտրություններում. հենց որ ժողովրդականության ալիքը տեղատվություն է ապրում, մենք սկսում ենք զարմանալ, թե ինչպես են պրետորների շարքերը խցկվել մարդիկ, որոնց մենք հենց նոր ձայն էինք տվել»: Հռոմեացի փիլիսոփա, բանաստեղծ եւ պետական գործիչ Սենական
Ինչպես ճիշտ օգտագործել ընկուզեղենը՝ օրգանիզմի համար առավելագույն օգուտ քաղելու համար
Ընկուզեղենն ու սերմերը համարվում են «էլեկտրակայաններ» օրգանիզմի համար, քանի որ պարունակում են անհրաժեշտ բոլոր սննդանյութերը՝ սպիտակուցներ, հակաօքսիդանտներ, բուսական միացություններ, բջջանյութ, օգտակար ճարպաթթուներ, վիտամիններ, հանքանյութեր և այլն։ Ընկուզեղենի ու սերմերի կանոնավոր օգտագործումը նվազեցնում է քացկեղի զարգացման վտանգը, հոգում սրտի առողջության մասին՝ նպաստելով արյան մեջ «վատ» խոլեսթերինի մակարդակի և անգամ քաշի նվազեցմանը։ Իհարկե, ընկույզի տարատեսակները կարող են
«Սուսերով պարը» և ուկրաինական «գույները»՝ Սպիտակ տանը. «Ազատություն»
«Ազատություն» TV. ԱՄՆ նախագահ Ջո Բարդենն առաջին տիկին Ջիլլ Բայդենի հետ Սպիտակ տանը տոնական ընդունելության ժամանակ նաև Ա. Խաչատրյանի «Գայանե» բալետից «Սուսերով պարի» հնչյունների ներքո են հանձնել նվերներ և քաղցրավենիք փոքրիկ հյուրերին։ Ուշագրավ է, որ արարողությանը ներկա ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի որդին կրել է Ուկրաինայի նախագահ Զելենսկու համազգեստը հիշեցնող հագուստ, իսկ աղջիկը՝ Ուկրաինայի դրոշի գույներով տոնական
«Ադրբեջանն այս քայլին գնաց ՌԴ-ի մեղսակցությամբ եւ Թուրքիայի աջակցությամբ ու սատարմամբ». Օլիվիե Դըկոտինյի
Խորհրդարանականները ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ հանդիպմանը կարեւորել են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումը
Բայդենին ուղղված հանրահայտ մարդկանց նամակում ադրբեջանցուն սխալմամբ ավելացրել են Գազայի պատանդներին
Հարութ Սասունյան «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ www.TheCaliforniaCourier.com Մենք բոլորս հետևում ենք Իսրայելում և Գազայում տեղի ունեցող սրտաճմլիկ իրադարձություններին, որտեղ զոհվում են հազարավոր անմեղ մարդիկ, իսկ հարյուրավորները պատանդ են վերցվել ՀԱՄԱՍ-ի կողմից։ Ես դատապարտում եմ բոլոր սպանությունները և պատանդառությունները՝ անկախ ազգությունից, ռասայական կամ կրոնական պատկանելությունից։ Պատմության ընթացքում, որպես զանգվածային սպանությունների և ցեղասպանության զոհեր, հայերը լավ են հասկանում մասշտաբային
Տա Աստված, չլինի, բայց եթե իրականում ճիշտ է, դա խոսում է Լեւոն Մնացականյանի կամքի, հայրենասիրության, ըմբոստ կեցվածքի մասին. Սեյրան Օհանյան
Եթե ստույգ տեղեկություններ չկան, պետք չէ տարածել չճշտված տեղեկություններ. Սեյրան Օհանյան

















































